Առողջ ապրելակերպ Բալ և կեռաս - Вишня - Cherry
Բաղադրությունը
Ջուր` 80%, շաքարներ՝ 10-11%, ածխաջրեր` 18-21%, ազոտային նյութեր` 0.6-0.75%, բջջաթաղանթ` 6%, մոխրային մնացորդ` 0.65%: Բալը պարունակում է նաև 0.36-0.6 մգ A, С, В խմբի վիտամիններ, օրգանական աղեր:
Կիրառումը
Բալն ու կեոասը օգտագործում են օրգանիզմում քարեր ունենալու, միզատար ուղիների հիվանդության ղեպքում: Բժիշկ Սյուզեն գտնում է, որ այս պտուղների կորիզներից ստացվում է յուղ, որը հաջողությամբ օզտագործվում է պոդագրայի դեմ, նպաստում է լյարդի, երիկամների, լեղածորանի քարային հիվանդությունների բուժմանը, ոչնչացնում է գորտնուկները, մաշկային լաքաները:
Սալերանյան դպրոցը նշում է, որ բալն ու կեռասը մաքրում են ստամոքսը, արյունը, նորմալացնում մարսողությունը: Ճյուղերից դուրս եկող բուսախեժը, ըստ Ամիրղովլաթ Ամասիացու, տերևների հետ եփելու դեպքում պահպանում է մրսելուց, բուժում ուռուցքները, թոքերի խոցերը, լուծը, քարերը: Բուսախեժի փոշին ջրի հետ խմելուց սրում է տեսողությունը, դադարեցնում հազը, լավացնում դեմքի գույնը:
Ըստ Գ. Բուխանի` բալը չափավորում է առատ քրտնարտադրությունը, նորմալացնում է աղիների աշխատանքը, դիմադրում թունավորմանը:
Սև, վայրի բալը նպաստում է էպիլեպսիայի, շիզոֆրենիայի բուժմանը: Բալի ծաղիկներից ստացված նյութը կաթեցնում են աչքի մեջ դեղնության և արյունազեղման բուժման նպատակով, իսկ մանրացրած տերևները լցնում են քթանցքների մեջ` արյունահոսության դեմ: Կաթի մեջ եփված տերևները օգտակար են դեղնախտի դեմ, իսկ պտուղները` կաթի հետ, օգնում են արթրիտի դեպքում:
Ըստ Վան-Սվետենի` բալի ճյուղերի կեղևը, չորացնելու և գինու մեջ պահելու դեպքում, հաջողությամբ կարելի է օգտագործել դաշտանային առատ արյունահոսությունների դեպքում: Կարելի է կիրառել բալով կամ կեռասով մոնոդիետա (աոանձին- աոանձին)` 5-8 օր
տևողությամբ:
«Մրգերի և բանջարեղենի բուժական հատկությունները»
Վ.Շ. ԱՍԼԱՆՅԱՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Կարդացեք նաև.
ԼՈՒՐԵՐ
- Հանգիստ քնելուն կօգնի քնելուց առաջ երկու բաժակ բալի հյութը
- Մոռացեք քնաբերը, բալի հյութ խմեք
- Բալի հյութը կօգնի վերականգնելու մկանները
- Ինչով է օգտակար բալը
-
Գիտնականներ. Բալի հյութը հրաշագործ հատկություն ունի
- Բալի բուժիչ հատկությունները
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYRdKiy4' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_aroxj.php(236): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
























