Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օրգանիզմի մաքրման և վերականգնման բնական բուժիչ միջոցներ։ Կավ

 

Օրգանիզմի մաքրման և վերականգնման բնական բուժիչ միջոցներ. հայկական բուժական կավ
Օրգանիզմի մաքրման և վերականգնման բնական բուժիչ միջոցներ. հայկական բուժական կավ

Կավի պատմությունը սկսվում է աշխարհի արարման պահից։ Լեգենդում պատմվում է, որ առաջին մարդուն` Ադամին, Աստված ստեղծել է կավից։

 

Լինելով բավականին ճկուն` կավը պրակտիկ կիրառություն ունի բազմաթիվ ասպարեզներում։ Դարեր շարունակ կավից պատրաստել են կարասներ, ափսեներ, գդալներ, շինարարական աղյուսներ։ Դեռ հին ժամանակներից կավն օգտագործվել է որպես բուժական միջոց։ Կավի մեջ ոչ միայն բացակայում են մանրէները, այլև նա իր մեջ է կլանում բոլոր տեսակի թույները, սպանում ախտածին մանրէները, ամրացնում ոսկրային համակարգը, ատամները։


Հին Եգիպտոսում կավն օգտագործվում էր մումիաները զմռսելիս։ Միջնադարում կավն օգտագործում էին համաճարակների և տարբեր տեսակի հեղուկների մաքրման ժամանակ։ Կավի բուժական արժեքը հայտնի է ոչ միայն մարդկանց, այլև կենդանիներին։ Հիվանդանալու դեպքում վայրի և տնային կենդանիները երբեմն ուտում են հող և ընդունում ցեխային լոգանք։ Հայտնի է, որ մկներն ու առնետները թունավորվելուց չեն սատկում, եթե մոտակաքում կան կավահողեր։ Նավաստիները ծովում կավն օգտագործում էին` լրացնելու վիտամինների պակասը, զինված արշավների ժամանակ կավն ավելացնում էին սննդի մեջ։  Կալանավայրերում կավն օգտագործվում էր համաճարակների առաջին ախտանիշների դեպքում։ Հյուսիսում կավն օգտագործվում էր որպես սնունդ և այն անվանում էին հողային «ճարպ»։ Այդ «ճարպը» ավելացնում էին արգանակներին։ Ռուսաստանոմ կավն օգտագործում էին կաթը ստերիլիզացնելու նպատակով։ Եկեղեցին այն տեսակետին է, որ կավը ոչ միայն բուժում է մարմինը, այլ նաև` բարոյապես մաքրում հոգին։


Այժմ, Գերմանիան, Ճապոնիան, զարգացած այլ երկրներ, ոչ միայն չեն վաճառում կավն այլ երկրների,  այլև գնում և պահեստավորում են` հետագա սերունդների համար (որպես սննդային հավելում)։

 

Կավաբուժական աշխարհի համար համընդհանուր երևույթ է հողակերությունը։ Ողջ կենսաբանական աշխարհը շարունակում է էվոլուցիայով ծրագրավորված այդ անհրաժեշտ երևույթը, բացառությամբ քաղաքակիրթ մարդու, որը հրաժարվել է հողակերությունից, հողի հետ շփման անհրաժեշտությունից։ 


Ներկայումս, սնվելով վերամշակված (զտված, քիմիական կոնսերվանտներով, խմորիչներով հարստացված) սննդամթերքով, հյութերով, կոլաներով, կենդանի օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ քանակի մակրո-, միկրոէլեմենտներ, վիտամիններ և բնական բազմաթիվ այլ նյութեր։ Այդ էլեմենտների պակասից օրգանիզմը հյուծվում է, մնում է քաղցած և առաջանում է բազմաթիվ հիվանդություններ ու ժամանակից շուտ ծերանում։  

 

Բուժական կավերը հիմնականում բենտոնիտային խմբի կավերն են։ Լինում են երեք տեսակի` բենտոնիտ, կաոլին, մոնտմորիոլլինիտային։ Նրանք մոտ 170 միլիոն տարի առաջ ապառների հողմնահարման արդյունք են։ 


Բժշկության մեջ հիմնականում օգտագործվում են կաոլինը (ներառում է 16 էլեմենտ),  մոնտմորիոլլինիտային կավը (ներառում է 24 էլեմենտ)։

 

Կավերի էլեմենտային կազմը (տեսակային և քանակական) տատանվում են որոշակի դիապազոնում և դրանով է պայմանավորված բուժական կավերի գույնը (սպիտակ, կանաչ, կապույտ, կարմիր, դեղին, սև)։

 

Օրգանիզմի մաքրման և վերականգնման բնական բուժիչ միջոցներ. հայկական բուժական կավ
Օրգանիզմի մաքրման և վերականգնման բնական բուժիչ միջոցներ. հայկական բուժական կավ  

Բուժական կավի  ընդունմամբ մենք ապահովում ենք մեր օրգանիզմում մեծ քանակությամբ անհրաժեշտ միկրոէլեմենտնրի թափանցումը, հատկապես սիլիցիումի երկօքսիդ (կրեմնիում)  SiO2, որն առկա է մարդու գրեթե բոլոր օրգաններում, և որի անհրաժեշտ քանակների ապահովման դեպքում է միայն մեր կենսադաշտը ստանում օպտիմալ հզորություն։ Կրեմնիումը նպաստում է 71 այլ միկրոէլեմենտների ֆունկցիոնալ ռեալիզացիան օրգանիզմում։ Նաև ապահովում է  նյարդային էլեկտրահաղորդականությունը, հյուսվածքների էլաստիկությունը։


Մասնավորապես խոլեսթերինի ավելցուկը կրեմնիումի պակասությունից է։ Մեր օրգանիզմում կրեմնիումը շատ ակտիվ է մասնակցում ճարպերի, կալցիումի, ֆոսֆորի, քլորի, ֆտորի, նատրիումի, ալյումինումի, մոլիբդենի և այլ էլեմենտների յուրացման ժամանակ։ Այն հիմնականում կենտրոնացված է մաշկի, եղունգների, մազարմատների, թոքերի, մկանների, լյարդի, սրտի, ուղեղի մեջ։ Մասնավորապես նրա քանակով է պայմանավորված մաշկի և անոթների էլաստիկությունը։ Նորածինների մոտ կրեմնիումի պարունակությունը մաշկի վրա առավելագույնն է ։ Կավի որակը պայմանավորված է կրեմնիումի քանակով (սովորաբար այն չի գերազանցում 45%-ը)։  Կրեմնիումը 8 անգամ մասնակցում է մեր օրգանիզմի կենսաապահովման ռեակցիանեին, այնուհետև դուրս գալիս քրտինքի և մեզի հետ։ Կրեմնիումի քանակն արյան մեջ հաստատուն չէ, այն կարգավորվում է երիկամների միջոցով և երբ սկսում է պակասել, երիկամներն այդ պակասը լրացնում են մաշկից։ Դրա հետևանքով էլ մաշկը սկսում է թոշնել և հյուծվել։ Կրեմնիումի պակասը հանգեցնում է այնպիսի հիվանդությունների առաջացմանը, ինչպիսիք են` քաղցկեղը, աթերոսկլերոզը, ոսկրային և լիմֆատիկ հիվանդությունները, տուբերկուլոզը, հեպատիտը, մաշկային տարբեր հիվանդությունները, աղերի և քարերի առաջացումը, և պարզապես` օրգանիզմի արագ ծերացումը։ Եվ պատահական չէ, որ 1977թ. Նոբելյան սիմպոզիումի (Ստոկհոլմ) ժամանակ կրեմնիումը պաշտոնապես դասվել է կյանքի կարևորագույն էլեմենտների շարքին։

 

Կավի մյուս կարևորագույն հատկությունը նրա  իոնափոխիչ հատկությունն է։ Այդ հատկության շնորհիվ նա` ջրի հետ խառնվելու ժամանակ, իր մեջ պարունակվող էլեմենտներն ակտիվորեն փոխանցում է արտաքին միջավայրին։ Միներալային աղերի պարունակությամբ և թափանցելիության խորությամբ կանաչ կավը բացարձակ առաջատար է։

 

Օրգանիզմի մաքրման և վերականգնման բնական բուժիչ միջոցներ. կավե դիմակներ հայկական բուժական կավից

Օրգանիզմի մաքրման և վերականգնման բնական բուժիչ միջոցներ. հայկական բուժական կավ


Ռադիումը կավի մեջ պարունակվող կարևորագույն ռադիոակտիվ էլեմենտն է։ Որքան երկար կավի մանրահատիկները մնան արևի տակ, այնքան նրա մեջ կշատանա ռադիումի պարունակոթյունը։ Կավն օրգանիզմին տալիս է ռադիում բնական վիճակով և այնպիսի չափաքանակով, որի կարիքն ունի օրգանիզմը։ Կավի ռադիոակտիվությունը վերականգնում է բջիջների, ներքին արտազատման գեղձերի և նյարդային կենտրոնների էլեկտրամագնիսական հավասարակշռությունը։ Կավերը` հատկապես կանաչը և կապույտը, իրենց մեջ են կենտրոնացնում ոչ միայն արևի, այլև օդի, ջրի և քամու մագնետիզմը։ Այդ պատճառով կավե թրջոցները հիվանդ օգանների վրա դնելը մեր օրգանիզմի համար հավասարազոր է հզոր մագնիսական կամ էքստրասենսի  ազդեցությանը։ Կավը սպանում է միայն ախտածին մանրէները, ի տարբերություն քիմիական պրեպարատների, որոնք սպանելով միկրոբները, սպանում են նաև կենդանի բջիջները։


Այս զարմանահրաշ հատկություններով էլ պայմանավորված է կավի բուժական ազդեցությունները մեր օրգանիզմի վրա։   


Վերջին տարիներին, գլխուղեղում հայտնաբերվել է այսպես կոչված վերականգնողական կենտրոն, որը կառավարում, կարգավորում է օրգանիզմի վերականգնողական ֆունկցիաները։ Պարզվում է, որ այդ կենտրոնի լավագույն խթանիչներից մեկը բուժական կավն է։

 

Կավերը լինում են սպիատակ, դեղին, կարմիր, սև, կապույտ և կանաչ։ Առավել ակտիվ են համարվում կանաչ, կապույտ և սև կավերը։ Իրենց բաղադրությամբ և ակտիվությամբ իրար շատ մոտ են համարվում կանաչ և կապույտ կավերը։


Ներկայացվող կանաչ կավը բնական, էկոլոգիապես մաքուր, բարձր արդյոնավետություն ունեցող բուժական կավ է։ Դա պայմանավորված է, հատկապես կրեմնիումի (SiO2,) շատ բարձր պարունակությամբ` 58.25%, որը 20-30%-ով գերազանցում է առկա այլ կավերը։


Ռուս բնաբույժ Նադեժդա Սեմյոնովան, հայկական կանաչ կավը դասում է աշխարհի լավագույն կավերի շարքին։


Կավը պարունակում է. ալյումինիում (Al2O3-14.27%), երկաթ (Fe2O3-4.37%), կալցիում (CaO-2.07%), մագնեզիում (MgO-3.62%), նատրիում (Na2O-2..25%), կալիում (K2O-1.2%), պղինձ, ցինկ, ոսկի, արծաթ և այլ էլեմենտներ, ընդ որում, մեր օրգանիզմի կողմից հեշտ յուրացվող և ճիշտ համամասնությամբ։   

   
Ալյումինը և պղինձը ամրացնում են մազարմատները և կանխում օրգանիզմի վաղաժամ ծերացումը։

 

Երկաթը, ցինկը, ֆոսֆորը, պղինձը օժտված են խթանիչ հատկություններով և լավացնում են արյան շրջանառությունը։ Կալիումը և նատրիումը մաշկը հարստացնում են թթվածնով, նաև հանում թույները կորյակներից ու բշտիկացանից։


Կանաչ կավը օժտված է չեզոք թթվայնությամբ (PH=7) և միջին յուղայնության կավ է։ Կանաչ կավի հիմքի վրա են պատրաստում մաշկի լավագույն նրբաքսուքները, ինչպես նաև մազերի բուժման և թեփի դեմ պայքարի համար նախատեսված շամպունները, և մեր կողմից պատրաստված ատամի բուժական-հիգիենիկ մածուկները (зубная паста лечебная)։

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ