|  | ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏփակ բաժնետիրական ընկերության հիմնական նպատակն է առողջապահական գործունեությունը, բուժօգնությունը և սպասարկումը սրտաբանության ոլորտում, որը ներառում է. | 
|  |  | 
|  | կարճատև և երկարատև դիսպանսերային հետազոտություններ, | 
|  | ֆունկցիոնալ ախտորոշման ժամանակակից մեթոդների ներդրում, | 
|  | բուժման նորագույն մեթոդների մշակում և ներդրում, | 
|  | գիտաբժշկական հետազոտությունների իրականացում: | 
|  |  | 
| ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏփակ բաժնետիրական ընկերությունը  պետք է լուծի հետևյալ խնդիրները. | 
|  |  | 
|  | իրականացնել սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների մշակում, ներդրում և կիրառում, | 
|  | ուսումնասիրել ռիսկի գործոնների առկայությունը և իրականացնել կանխարգելիչ միջոցառումների համապատասխան կիրառում, | 
|  | մշակել և ներդրել բուժման ժամանակակից արդյունավետ մեթոդներ, | 
|  | ցուցաբերել մեթոդական կազմակերպչական օգնություն հանրապետության այլ բուժկանխարգելիչ հիմնարկներին սիրտ-անոթային հիվանդների ժամանակին հայտնաբերման, ճիշտ ախտորոշման և հետագա մասնագիտական բուժման կազմակերպման նպատակով, | 
|  | մասնակցել առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման և տնտեսավարման ժամանակակից մոդելների, մեխանիզմների ու նորմատիվների մշակմանն ու ներդրմանը, | 
|  | իրականացնել գիտաբժշկական հետազոտություններ ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ հիմնարկների, ընկերությունների հետ համատեղ ծրագրերով, | 
|  | ըստ սահմանված կարգի մասնակցել բժշկական մասնագետների հետդիպլոմային կրթության իրականացմանը, ինչպես նաև մասնագիտական որակավորման բարձրացմանը, | 
|  | մասնակցել բժշկական ստանդարտների մշակմանն ու ներդրմանը, | 
|  | իրականացնել բնակչության բժշկահիգենիկ կրթության և սահմանված կարգով հիվանդությունների կանխարգելմանն ուղղված այլ միջոցառումներ, | 
|  | ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցել ինչպես ՀՀ, այնպես էլ արտասահմանյան երկրների առողջապահական և այլ հիմնարկների, իրավաբանական անձնաց հետ, | 
|  | այլ նեղ մասնագիտական խորհրդատվության և մասնագիտացված բուժման կարիք ունեցող անձանց ժամանակին ուղարկել համապատասխան բժշկական հիմնարկներ կամ մասնագետների մոտ: |