/home/med-practic.com/public_html/includes/include_organizations_my_1.php on line 47
" title=" Warning: Undefined array key "nicename" in /home/med-practic.com/public_html/includes/include_organizations_my_1.php on line 47
" />
Երևանի քաղաքապետարանի «Թիվ 19 պոլիկլինիկա» ԱՊՓԲ ընկերությունը 1987թ իր գործունեությունն է սկսել Մալաթիա-Սեբաստիա համայնքի Զ. Անդրանիկի 2ա հասցեում: Երևանի քաղաքապետի 01.11.2001թ-ի N 1361 որոշման համաձայն 25.01.2002թ. Երևանի քաղաքապետարանի «Թիվ 19 պոլիկլինիկա» և «Թիվ 8 մանկական պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ երկու ընկերությունները միաձուլման ճանապարհով վերակազմակերպվել են «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲ ընկերության:
Ընկերության գործունեության հիմնական տեսակը բնակչության առողջության առաջնային պահպանումն է, որն իրականացվում է ինչպես անվճար հիմունքներով` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող արտահիվանդանոցային բուժօգնության տրամադրման չափորոշիչների համաձայն, այնպես էլ վճարովի հիմունքներով:
Բնակչության բուժօգնությունը արդյունավետ, որակյալ և լիարժեք կազմակերպելու համար ընկերությունում գործում են հետևյալ ստորաբաժանումները.
ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ
թերապևտիկ,
մանկական,
դպրոցական,
կանանց կոնսուլտացիա։
Նեղ մասնագիտականկաբինետներ
ինֆեկցիոն,
իմունականխարգելիչ,
ուռուցքաբանական,
մաշկա-վեներաբանական,
հակատուբերկուլյոզային,
ներզատաբանական,
վիրաբուժական / վնասվածքաբանական,
սրտաբանական,
նյարդաբանական,
ակնաբուժական,
քիթ-կոկորդ-ականջաբանական,
ստոմատոլոգիական,
ուրոլոգիական,
գաստրոէնտերոլոգիական,
ռևմատոլոգիական,
ֆիզիոթերապևտիկ։
ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
Լաբորատոր.
կլինիկական,
շճաբանական,
կենսաքիմիական,
մանրէաբանական,
բջջաբանական։
Գործիքային ախտորոշիչ ծառայություններ
ռենտգենոգրաֆիա.
ֆլուորոգրաֆիա.
սոնոգրաֆիա.
էլեկտրասրտագրություն։
Ընկերության կողմից սպասարկվող ազգաբնակչության թիվը կազմում է 90408 բնակիչ, որից 0-18 տարեկան` 19814 բնակիչ, 18 տարեկան և բարձր տարիքի` 70594 բնակիչ: