Առաջին օգնություն Ահազանգում
Առաջին օգնության ցուցաբերման ժամանակ դուք պետք Է կարողանաք գնահատել իրավիճակը, ճիշտ կողմնորոշվել և անհրաժեշտության դեպքում անմիջապես ահազանգել։
Ահազանգելով՝ դուք ապահովում եք մասնագիտական օգնության ժամանումը։ Շտապ օգնության աշխատանքn ավելի արդյունավետ կլինի, եթե ահազանգման ժամանակ դուք անհրաժեշտ և ստույգ տեղեկություններ հայտնեք տուժածի և պատահարի վերաբերյալ։
Ահազանգելու որոշումը դուք կարող եք ընդունել ցանկացած պահի։ Հնարավորության դեպքում խնդրեք ներկաներից որևէ մեկին՝ ահագանգել։ Մի՛ թողեք տուժածին մենակ, մնացեք նրա կողքին և հսկեք նրա վիճակը։ Ինքներդ գնացեք ահազանգելու միայն ծայրահեղ դեպքում, երբ ձեզանից բացի ոչ ոք չի կարող դա անել։ Այդ դեպքում արագ գտեք մոտակա հեռախոսը, ահազանգեք և շտապ վերադարձեք տուժածի մոտ։ Վերադառնալուն պես վերստուգեք տուժածի վիճակը և հարկ եղած դեպքում ցուցաբերեք անհրաժեշտ օգնություն։ Ահազանգելու ժամանակ սովորաբար հերթապահն ինքն է հարցեր տալիս։ Պետք է նախապես իմանալ այն կարևոր տեղեկությունները, որոնք պետք է հաղորդել շտապ օգնության հերթապահին։ Այդ տեղեկություններն են՝
- Դեպքի վայրի հասցեն (շենքի համարը, հարկը և բնակարանը) կամ, եթե դեպքը տեղի է ունեցել փողոցում, ապա մոտակա խաչվող փողոցներր կամ նշանավոր և աչքի ընկնող շինությունները։
- Հեռախոսի համարը, որից կատարվում է ահազանգը։
- Ինչ է պատահել։
- Զանգահարողի անունը, ազգանունը։
- Տուժածների քանակը։
- Տուժածների վիճակը։
- Ցուցաբերված առաջին օգնությունը։
Մի՛ անջատեք հեռախոսն առանց հերթապահին զգուշացնելու։ Հնարավոր է, որ շտապ օգնության հերթապահը թելադրի տուժածին օգնություն ցուցաբերելու ձեր հետագա քայլերը՝ մինչև մասնագիտական օգնության ժամանումը։
Եթե դուք որևէ մեկին խնդրում եք ահազանգել, ապա հայտնեք նրան շտապ օգնության հեռախոսի համարը՝ 103 և բոլոր այն տեղեկությունները, որոնք պետք է հաղորդվեն շտապ օգնության հերթապահին։ Ասեք նաև, որ ահազանգելուց հետո վերադառնա և ձեզ տեղյակ պահի շտապ օգնության հերթապահի հետ ունեցած խոսակցության մասին։ Եթե դուք մենակ եք և չեք կարող հեռանալ տուժածի մոտից, ապա բարձրաձայն օգնություն կանչեք։
Երբեմն դժվար է կողմնորոշվել՝ կարիք կա, արդյոք, ահազանգելու շտապ օգնություն, թե՝ ոչ։
Օրինակ՝ երբ տուժածն անհարմար է զգում ստեղծված իրավիճակում և ինքն է խնդրում չահազանգել։ Մեկ այլ դեպքում դժվար է կողմնորոշվել՝ արդյոք տուժածի վիճակն այնքան ծանր է, որ անհրաժեշտ է մասնագիտական օգնություն։ Հետագա գլուխներում դուք կծանոթանաք, թե որ դեպքերում է պետք ահագանգել շտապ օգնություն։ Կան հատուկ իրավիճակներ, երբ անհրաժեշտ է զանգահարել հատուկ վթարային ծառայություններ, ինչպիսիք են.
- հրշեջ ծառայություն` 101,
- ոստիկանություն` 102,
- գազի վթարային վարչություն՝ 104։
Նախօրոք իմացեք նաև ձեր տարածաշրջանում գտնվող փրկարար ծառայությունների հեռախոսահամարները։ Գրառեք բոլոր թվարկված մասնագիտական ծառայությունների համարները և պահեք որևէ երևացող տեղում, օրինակ՝ հեռախոսի կողքին։ Եթե տանը կան երեխաներ, ապա ցանկալի է սովորեցնել նրանց, թե տարբեր իրավիճակներում ուր և ինչպես է պետք ահազանգել։
Տե'ս նաև "ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ":
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY246Daf' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_first_aid.php(243): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ