ՄՈՐ  ԵՎ  ՄԱՆԿԱՆ  ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ  ՊԱՀՊԱՆՄԱՆ 

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ  ԿԵՆՏՐՈՆ


ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ

ԲԲԸ, Հունգարիա, 
հայաստանյան
ներկայացուցչություն

ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ԲԲԸ, Հունգարիա, հայաստանյան ներկայացուցչություն

ԿԱՅՔԻ  ՀՈՎԱՆԱՎՈՐ 


 
 
 
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 

Տնօրեն Գեորգի Գրիգորիի Օկոև, բ.գ.դ., պրոֆ. +374 10 53 13 42
Փոխտնօրեն գիտության գծով Կարինե Կարենի Առուստամյան, բ.գ.դ. +374 10 53 01 72
Գիտական քարտուղար Նելլի Փայլակի Զուրաբյան, բ.գ. թ. +374 10 53 20 72
Գլխավոր բժիշկ Սարգիս  Պատվականի Բարսեղյան +374 10 53 08 82

 

 

Մոր  և  մանկան  առողջության  պահպանման  գիտահետազոտական  կենտրոն ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն. ընդունարան Մոր  և  մանկան  առողջության  պահպանման  գիտահետազոտական  կենտրոն

       
Հասցե ՀՀ, 0002, Երևան, Կենտրոն համայնք, Մաշտոցի պող., 22 շենք Վեբ կայք www.morevmankan.am
Հեռախոս        Տեղեկատու +374 10 53 13 42
+374 10 53 06 41
Ֆունկցիոնալ ախտորոշման լաբորատորիա +374 10 53 14 71
  Ընդունարան +374 10 53 06 41 Ընտանիքի պլանավորման կաբինետ +374 10 53 06 94
  Ծննդաբերական բաժանմունք +37410 53 34 82 Ռենտգենաբանության և դենսիտոմետրիայի կաբինետ +374 10 53 06 97
  Հետծննդյան բաժանմունք +374 10 53 12 32 Կլինիկական լաբորատորիա +374 10 53 04 25
  Բարձր ռիսկի հղիների բաժանմունք +374 10 53 14 70 Ցիտոգենետիկական լաբորատորիա +374 10 53 04 25
  Նորածնային բաժանմունք +374 10 53 14 32 Մանրէաբանական լաբորատորիա +374 10 53 01 12
  Վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունք +374 10 53 06 90 Կենսաքիմիական լաբորատորիա +374 10 53 01 12
  Ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունք +374 10 53 18 30 Հորմոնային լաբորատորիա +374 10 53 01 12
  Վերակենդանացման, անեսթեզիոլոգիայի,
ինտենսիվ թերապիայի բաժանմունք
+374 10 53 12 42 Իմունաբանական լաբորատորիա +374 10 53 85 35
  Գիտա-մեթոդական բաժին +374 10 53 13 52 Հյուսվածաբանական լաբորատորիա +374 10 53 06 94
  Բժշկա-գենետիկական խորհրդատվություն +374 10 53 20 72 Հաշվապահություն +374 10 53 27 59
Էլ. հասցե info@morevmankan.am                             
Ֆաքս +374 10 53 01 92      
 
 
Մոր  և  մանկան  առողջության  պահպանման  գիտահետազոտական  կենտրոն   ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. Շքասրահ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն. պոլիկլինիկա, ոչ վիրաբուժական գենեկոլոգիա Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն. ընդունարան  

 

ՄՈՐ  ԵՎ  ՄԱՆԿԱՆ  ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ  ՊԱՀՊԱՆՄԱՆ  ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ  ԿԵՆՏՐՈՆ ՄՈՐ  ԵՎ  ՄԱՆԿԱՆ  ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ  ՊԱՀՊԱՆՄԱՆ  ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ  ԿԵՆՏՐՈՆ ՄՈՐ  ԵՎ  ՄԱՆԿԱՆ  ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ  ՊԱՀՊԱՆՄԱՆ  ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ  ԿԵՆՏՐՈՆ ՄՈՐ  ԵՎ  ՄԱՆԿԱՆ  ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ  ՊԱՀՊԱՆՄԱՆ  ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ  ԿԵՆՏՐՈՆ
ՍՏԱՑԻՈՆԱՐ
   
I. ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԲԱԺԻՆ
.
1. Ծննդաբերական բաժանմունք
 
 Ծննդաբերական բաժանմունք
ԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Հետծննդյան բաժանմունք
ՀԵՏԾՆՆԴՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
   

Կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում մեկ տարվա ընթացքում կատարվում է        3000-ից ավել ծննդալուծում:  Ծնունդներն ընդունվում են առանձնացված ծնարաններում: Յուրաքանչյուր ծնարանը հաշվարկված է․․․․>>

 
2. Հետծննդյան բաժանմունք
Ծննդկանները գտնվում են մոր և երեխայի համատեղ կեցության 1-, 2- և 3-տեղանոց հիվանդասենյակներում: Բոլոր հիվանդասենյակները ապահովված են փոքրիկ լողատաշտակով, փոքրիկի մահճակալով...>>
 
3. Բարձր ռիսկի հղիների բաժանմունք
Բաժանմունքում աշխատում են գերձայնային և ֆունկցիոնալ ախտորոշման, նաև կարդիոմոնիտորային հսկողության կաբինետներ: Բաժանմունքում հետազոտվում են հղիության վաղ, միջին և ուշ ժամկետներով...>>
 
II. ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ԲԱԺԻՆ
 
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն. նորածնային բաժանմունք
Նորածնային բաժանմունք
   

 

Բաժանմունքը տարեկան սպասարկում է.

  • Առավել քան 3000 նորածնի
  • Շուրջ 1000 նորածնի՝ ծնված բարձր ռիսկի խմբի հղիներից
  • Մինչև 300 հիվանդ և անհաս նորածինների:
                                                                                                              ... >>
 
III. ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԱԺԻՆ
 
Վիրաբուժական գինեկոլոգիա




ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

ՈՉ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ



ՈՉ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Գինեկոլոգիական բաժանմունքում օգտագործվում են ամենաժամանակակից վիրաբուժական տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս վերականգնել հիվանդի առողջությունը, կանանց խանգարված յուրահատուկ ֆունկցիաները և վերադարձնել առողջ մայրության բերկրանքը:

 

1. Վիրաբուժական գինեկոլոգիա
Բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում ինչպես ավանդական (որովայնահատմամբ և հեշտոցային եղանակով), այնպես էլ լապարոսկոպիկ մուտքերով...>>
 
2. Ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունք
Բաժանմունքում անցկացվում են բուժական միջոցառումներ՝ ուղղված ամուսնական զույգի վերարտադրողական առողջության պահպանմանը և ամուսինների մոտ մանկածնության ֆունկցիայի վերականգնմանը...>>
 
IV. ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻԱ

 

 

 

 

1. Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա
ՄՄԱՊԳՀԿ-ի բժիշկ-անեսթեզիոլոգները կատարելապես տիրապետում են ընդհանուր և տեղային (ռեգիոնալ) ցավազրկման ժամանակակից մեթոդներին: Բաժանմունքը ցուցաբերում է շուրջօրյա մասնագիտացված օգնություն...>>
 
2. Էքստրակորպորալ դետոքսիկացիա
Արյան գրավիտացիոն վիրաբուժության լաբորատորիա, որտեղ անցկացնում են պլազմաֆերեզ, արյան ուլտրամանուշակագույն ճառագայթում, ինֆուզիոն-տրանսֆուզիոն  թերապիա, հետտրանսֆուզիոն բարդությունների... >>
 
3. Հիպերբարիկ օքսիգենացիա
Հիպերբարիկ օքսիգենացիայի լաբորատորիա (ՀԲՕ), որտեղ կատարվում է թթվածնով բուժում՝ բարձր ճնշման տակ: ՀԲՕ-ի մեթոդն օգտագործվում է մանկաբարձությունում շաքարային դիաբետով, թեթև աստիճանի... >>


ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն. պոլիկլինիկա
1. Ավանդական բժշկության կաբինետ
Կաբինետի առօրյա գործունեության հիմնական ուղղություններն են ասեղնաբուժությունը (ակուպունկտուրա), մանուալ թերապիան ("manus"` ձեռք), էլեկտրապունկտուրան (ազդեցություն ակուպունկտուրայի կետերի վրա էլեկտրական հոսանքով կամ էներգիայի այլ տեսակով), հոմեոպաթիան և ֆիտոթերապիան (բուսաբուժություն):

ՍԿԵՆԱՐ

ՕԲԵՌՈՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Ասեղնաբուժություն

Սկենար-թերապիա. Էլեկտրանեյրոստիմուլյատորը (էլեկտրանյարդախթանիչը) նախատեսված է ոչ ինվազիվ կենսակարգավորվող էլեկտրաիմպուլսային թերապիայի համար, ուղղված տարբեր ֆունկցիոնալ և օրգանական ախտաբանական կենսընթացների ժամանակ օրգանիզմի պահեստային հնարավորությունների ակտիվացմանը:

Քվանտային թերապիա կիրառվում է ինչպես ավանդական թերապիայի հետ համակցված, այնպես էլ ինքնուրույն: Դա ցածր էներգետիկ իմպուլսային լազերային և ինֆրակարմիր անընդմեջ ճառագայթման, ինչպես նաև ռեֆլեքսոգեն զոնաների վրա մշտական մագնիսական դաշտի ազդեցությունն է:
Բիոլազ-Օբեռոն ախտորոշումը նախատեսված է օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի նախնական թեստավորման համար, և ավտոմատիկ հաշվարկների արդյունքում անց է կացվում ֆիզիոլոգիական առանձին համակարգերի և հոգեֆիզիոլոգիական վիճակի մեկնաբանում:

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքային բուժական հնարքների համակարգ է, որոնց օգնությամբ կարելի է բավականին արդյունավետ ձերբազատվել գանգուղեղային նյարդերի, գլխուղեղի և ողնուղեղի թաղանթների, գանգի ոսկրերի, ներքին օրգանների, մկանային և կապանային համակարգի, հոդերի, ողնաշարի տարբեր հիվանդություններից և ախտաբանական փոփոխություններից:

Ռեֆլեքսոթերապիա
Կատարվում է ժամանակակից ռեֆլոքսոթերապիայի մեթոդներով ախտորոշում և բուժում:
 
2. Գինեկոլոգիական կաբինետ
Գինեկոլոգիական կաբինետում իրականացվում է հիվանդայցելուների ամբողջական հետազոտւմն ու բուժումը: Իրականացվում է խորհրդատվություն բեղմնականխման բոլոր տեսակների համար: Իրականացվում է հղիության պլանավորում, վարում  և մինչհոսպիտալային սկրինինգ (ընտրույթային հետազոտություն), ինչպես առողջ, այնպես էլ տարբեր հիվանդություններ ունեցող կանանց մոտ: Անցանկալի հղիությունների դեպքում անցկացվում է խորհրդատվություն և հղիության արհեստական ընդհատման մեթոդի ընտրություն (դեղորայքային կամ վիրաբուժական):
Գինեկոլոգիական կաբինետ Գինեկոլոգիական կաբինետ
3. Գենետիկայի կաբինետ
ՄՄԱՊԳՀԿ-ի Հանրապետական բժշկա-գենետիկական կոնսուլտացիան  անցկացնում է ոչ միայն հղիների արյան շիճուկում РАРР-А (սպիտակուցներին կցված հատուկ պրոտեին) և AFP (ալֆաֆետոպրոտեին) սպիտակուցների որոշում, այլ նաև հղիության I եռամսյակում խորիոնի (թավկենու) բիոպսիա, երկրորդ եռամսյակում ամնիոցենտեզ (ջրաթաղանթահատում) և կորդոցենտեզ (պորտալարի ծակում): Ընդ որում ինտերֆազային (միջփուլային) խորիոնի ամնիոցիտների և կորիզների քրոմոսոմային քննությունը անցկացվում է 2 մեթոդով' կուլտիվացիայի (աճեցման) մեթոդով և FISH (ֆլյուոեսրցենտային in situ (տեղում) հիբրիդացում) մոլեկուլային-ցիտոգենետիկական մեթոդով:
4. Անդրոլոգիայի և էնդոկրինոլոգիայի կաբինետ
ՄՄԱՊԳՀԿ-ի անդրոլոգիայի և ներզատաբանության կաբինետը իրականացնում է էնդոկրին հիվանդություններով (շաքարային դիաբետ, թիրեոտոքսիկոզ, հիպոթիրեոզ, ճարպակալում և այլն) հղիների, ինչպես նաև անպտուղ հիվանդայցելուների, որոնց մոտ առկա է սպերմատոգենեզի խանգարումներ, ընդունելություն և բուժում:
5. Ատամնաբուժության կաբինետ
Կաբինետում հիվանդայցելուները ստանում են որակյալ ստոմատոլոգիական օգնություն, կատարվում է հղիների պլանային կանխարգելիչ ընդունելություն և բուժում հղիության տարբեր ժամկետներում` ժամանակակից ցավազրկող նյութերի օգտագործմամբ, որոնք չեն անցում հեմատոպլացենտային (արյուն-ընկերքային) պատնեշը:
ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
   
1. Ֆունկցիոնալ ախտորոշման լաբորատորիա
2. Պաթոհիսթոլոգիական լաբորատորիա
3. Ցիտոգենետիկական լաբորատորիա
4. Կենսաքիմիական լաբորատորիա
5. Կլինիկական լաբորատորիա
6. Մանրէաբանական լաբորատորիա
7. Հորմոնային լաբորատորիա
8. Իմունաբանական լաբորատորիա
9. Ռենտգենաբանության և դենսիտոմետրիայի լաբորատորիա
ՄՈՐ  ԵՎ  ՄԱՆԿԱՆ  ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ  ՊԱՀՊԱՆՄԱՆ  ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ  ԿԵՆՏՐՈՆ   ՄՈՐ  ԵՎ  ՄԱՆԿԱՆ  ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ  ՊԱՀՊԱՆՄԱՆ  ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ  ԿԵՆՏՐՈՆ

ՄՈՐ  ԵՎ  ՄԱՆԿԱՆ  ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ  ՊԱՀՊԱՆՄԱՆ  ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ  ԿԵՆՏՐՈՆ

ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ 
 

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը (ՄՄԱՊԳՀԿ) Հայաստանի հնագույն կլինիկաներից է` հիմնադրված դեռևս 1931 թ.: Հիմնադրման պահից մինչ օրս կլինիկայում մշտապես հոգ է տարվել մանկաբարձության և գինեկոլոգիայի հայրենական դպրոցի զարգացմանը, ինչը մեծապես նպաստել է ծննդօգնության ոլորտում բարձրակարգ կադրերի պատրաստմանը:

Պատահական չէ, որ Հայաստանում մանկաբարձության, գինեկոլոգիայի, պերինատոլոգիայի, նորածինների վերակենդանացման և ինտենսիվ բուժման, բժշկական գենետիկայի, վերարտադրողականության վերաբերյալ բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները  առաջին անգամ մշակվել և ներդրվել են մեր կենտրոնում:

 
ՄՄԱՊՀԳԿ կողմից  առաջատարի վարկանիշը ձեռք է բերվել ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ, որի հիմքում ընկած է բարձր արհեստավարժությունը, հիվանդների և նրանց հարազատների նկատմամբ բարեհամբյուր և հարգալից վերաբերմունքը:
 
ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
 
Հայկական ԽՍՀ կառավարության որոշմամբ 1931թ. Երևանում ստեղծվեց "Մայրության և մանկության պահպանության ինստիտուտը", որը 1937թ. վերանվանվեց "Մանկաբարձության և գինեկոլոգիայի...>>
 
ԱՄԲԻՈՆՆԵՐ  
   
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն
Ամբիոնը ՄՄԱՊԳՀԿ-ի բազայի վրա ստեղծվել է 1974 թ.: Ամբիոնում աշխատող բոլոր դասախոսները բժշկական գիտությունների դոկտորներ և թեկնածուներ են՝ մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողականության բնագավառի առաջատար մասնագետներ:Ամբիոնը ղեկավարում է պրոֆ. Գ.Գ.Օկոևը: Ամբիոնում աշխատում են ...>>
 
Նեոնատոլոգիայի ամբիոն
ՄՄԱՊԳՀԿ-ի նեոնատալ (նորածնային) բաժինը կլինիկական բազա է հանդիսանում ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի նեոնատոլոգիայի ամբիոնի համար: Այստեղ ամեն տարի կատարելագործվում են բժիշկներ և բուժքույրեր ողջ հանրապետությունից...>>
   
ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
 
Կենտրոնի գիտական գործունեությունը ղեկավարում է Գիտական խորհուրդը`տնօրենի գլխավորությամբ: Գիտական խորհրդին կից գործում են փորձագիտական, նախապաշտպանական հանձնաժողովները...>>
 
Գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունները
  • Բարձր ռիսկի հղիություն և ծննդաբերություն     
  • Նորածինների, հատկապես ցածր և ծայրահեղ ցածր քաշով, կրիտիկական վիճակների կանխարգելում, ախտորոշում և բուժում     
  • Նորածինների ինտենսիվ բուժման հիմունքների և փուլերի մշակում     
  • Անպտուղ ամուսնություն     
  • Կանանց մոտ` տարիքի հետ կապված, նյարդա-ներզատա-նյութափոխանակային խանգարումներ     
  • Արգանդի վզիկի ֆոնային և նախաքաղցկեղային հիվանդություններ     
  • Վերարտադրողական առողջություն, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ
  • Ժառանգական գործոնների դերը մանկաբարձա-գինեկոլոգիական ախտաբանության ծագման մեջ:
   
ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
  • Անպտուղ ամուսնության ախտորոշում և բուժում     
  • Բեղմնականխման տարբեր հայեցակարգերը     
  • Հղիության ընդհատման խնդիրներ
   
ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
  • Բազմակենտրոն գիտահետազոտական աշխատանքների կատարում՝ ԱՀԿ հատուկ ծրագրերի հետ համագործակցելով     
  • Մարդու վերարտադրողականության բնագավառի գիտական կադրերի պատրաստում
  • Չբերության ախտորոշման և բուժման, բեղմնականխման նորագույն մեթոդներին տիրապետումը     
  • Գործնականում այդ մեթոդների ներդրումը՝ հանրապետության բնակչության բուժսպասարկումը բարելավելու նպատակով:
   
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
   

Շուրջ 30 տարի` այն պահից ի վեր, երբ 1981 թ. Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի և ԽՍՀՄ առողջապահության նախարարության որոշմամբ ստեղծվեց Մարդու... >>

 
 
ԱՐՏԱՄԱՐՄՆԱՅԻՆ ԲԵՂՄՆԱՎՈՐՈՒՄ 
 
Գիտա-գործնական աշխատանքի հիմնական ուղղությունները
  • Արտամարմնային բեղմնավորում և սաղմի տեղափոխում (ԱՄԲ+ՍՏ)
  • Արտամարմնային բեղմնավորում ԻՔՍԻ (ICSI) (սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկում ձվաբջջի մեջ) մեթոդով
  • Արտամարմնային բեղմնավորում ТЕSЕ (սերմնաբջիջների ստացում ամորձուց նուրբ ասեղի միջոցով) կամ МЕSЕ (միկրովիրաբուժական արտածծում ամորձու հավելուկից) + РЕSА (սերմնաբջջի անդրմաշկային ստացում ամորձու հավելուկից (մակամորձիներից)՝ տղամարդու անպտղության ամենածանր ձևերի դեպքում:
  • Օժանդակ խետչինգ (սաղմի թաղանթի մշակում, մեխանիկական պատռում)
  • Սաղմի կրիոկոնսերվացիա և պահպանում
  • Ձվաբջջի դոնորություն
  • Փոխնակ մայրություն
  • Նախաիմպլանտացիոն գենետիկական ախտորոշում
  • Արհեստական սերմնավորում ամուսնու սերմով
  • Արհեստական սերմնավորում դոնորի սերմով
  • Դոնորական սերմի կրիոկոնսերվացիա (դոնորական սերմի բանկ):
Արտամարմնային բեղմնավորում Արտամարմնային բեղմնավորում
ԱՄԲ ցուցումները
  • Անպտղության փող-պերիտոնեալ (որովայնա-փողային) գործոն
  • Ներզատական (էնդոկրին) խանգարումներ
  • Էնդոմետրիոզ
  • Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ
  • Անհայտ ծագման անպտղություն
  • Տղամարդկային գործոն (սերմնաբջիջների քանակի և շարժունակության նվազում, ընդհուպ  մինչ սերմնաբջիջների լրիվ բացակայություն սերմնահեղուկում)
  • Անպտղության իմունաբանական գործոններ
  • Տևական անպտղության անարդյունավետ բուժում:
 
ԱՄԲ-ի մեթոդով անպտղության բուժումից առաջ կատարվում է հիվանդ այցելուների համալիր հետազոտություն:
 
ԱՄԲ մեթոդը բաղկացած է հետևյալ փուլերից.
 
Սաղմերի կրիոկոնսերվացիա (սառնապահպանում)
 Այն դեպքում, երբ ԱՄԲ ծրագրի իրականացումից հետո մնում են ամուսնական զույգից վերցված լավորակ լրացուցիչ սաղմեր, զույգին առաջարկվում է դրանք սառեցնել և պահել: Սառեցված սաղմերի պահպանումը իրականացվում է հեղուկ ազոտի մեջ պահվող հատուկ նշագրված պլաստմասե անոթներում: Սաղմերի պահպանման ժամկետն անսահմանափակ է: Կատարվում է միայն լավ որակի սաղմերի կրիոկոնսերվացիա և միայն զարգացման կոնկրետ փուլում: Վատորակ սաղմերը ենթակա չեն սառեցման, քանի որ հալչելիս դրանք քայքայվում են: Մենք կատարում ենք սաղմերի կրիոկոնսերվացիա միայն այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է հիվանդայցելուին և նա տվել է համաձայնություն իր սաղմերի պահպանման համար:
Արտամարմնային բեղմնավորում Արտամարմնային բեղմնավորում
"Ձվաբջջի դոնորություն"
1. Կինը՝ ձվաբջջի դոնորը, ընտրված անպտուղ զույգի կողմից, ենթարկվում է  մանրազննին և բազմակողմանի հետազոտության՝ վարակային և ժառանգական հիվանդությունների հայտնաբերման նպատակով:
2. Ստորագրվում է համաձայնագիր մասնակից բոլոր կողմերի միջև:
3. Անպտուղ (չբեր) կինը՝ ռեցիպիենտը ընդունում է դեղամիջոցներ, որոնք նախապատրաստում են արգանդի լորձաթաղանթը սաղմի ընդունմանը:
4. Հասուն դոնորական ձվաբջիջը դուրս է բերվում դոնոր կնոջ ձվարանից և լաբորատոր պայմաններում արհեստականորեն բեղմնավորվում անպտուղ կնոջ ամուսնու սերմնաբջիջներով:
5. 3 օրվա ընթացքում սաղմերը զարգանում են փորձանոթում, որից հետո դրանք տեղադրվում են անպտուղ կնոջ արգանդի խոռոչ:
Արտամարմնային բեղմնավորում Արտամարմնային բեղմնավորում
"Փոխնակ մայրություն"

Անպտղության հաղթահարման մեթոդ է այն  կնոջ համար, որը չի կարող ինքնուրույն կրել և ծննդաբերել երեխա (արգանդի բացակայություն, սովորույթային կրելախախտ, սոմատիկ հիվանդություններ):
Այս դեպքում անպտղուղ կնոջ ձվաբջիջը՝ իր իսկ ամուսնու սերմով բեղմնավորված, տեղադրվում է մեկ այլ կնոջ արգանդի խոռոչ, որն ընդունակ է կրել և ծննդաբերել երեխային: Երեխայի կենսաբանական ծնողներն այն զույգն է, որը սաղմի ստեղծման համար տրամադրել է ձվաբջիջը և սերմը, իսկ կինը, որը կրում է երեխային, ստացել է "փոխնակ մայր" անվանումը:
Ի սկզբանե, որպես փոխնակ մայրեր ընտրվել են անպտուղ զույգի հարազատները, բայց վերջին ժամանակները փոխնակ մայրությունը դառնում է մասնագիտություն. կենսաբանական ծնողները վճարում են գումար առողջ կնոջը, որը համաձայն է օտար երեխայի իմպլանտացիային (ներպատվաստմանը) և կրելուն:
Փոխնակ մայրությունը ԱՄԲ-ի շրջանակներում ամենաբարդ և, բնականաբար, թանկ արժողությամբ ծրագիրն է: Բժշկագիտության մեջ ֆանտաստիկ առաջընթացի արդյունքում հնարավոր դարձած երրորդ անձի ներգրավումը երեխայի ծնվելու հարցում, հնարավորություն ընձեռեց այն կանանց, որոնց մոտ անպտղությունը նախկինում անհաղթահարելի էր, զգալ մայրության բերկրանքը:
Փոխնակ մայրության դեպքում կողմերի միջև ձևակերպվում է իրավական փաստաթուղթ:

Պահանջները, որոնք ներկայացվում են փոխնակ մայրերին.
  • Տարիքը՝ 20-ից մինչև 35
  • Սեփական առողջ երեխայի առկայություն
  • Երեխա կրելու հակացուցումների բացակայություն:
 
Արհեստական սերմնավորում ամուսնու (ԱՍԱՍ) կամ դոնորական սերմով (ԱՍԴՍ).

ԱՍԱՍ բուժմիջամտության էությունը կայանում է նրանում, որ սաղմնաբանական լաբորատորիայում ամուսնու նախապես մշակված սերմը ներարկվում է կնոջը ներարգանդային ճանապարհով: Սերմնավորումը կարելի է անցկացնել ինչպես բնական ցիկլի ժամանակ, այնպես էլ խթանված ձվազատման ֆոնի վրա: Ամեն դեպքում ԱՍԱՍ կատարման համար պետք է ստուգվի արգանդափողերի անցանելիությունը, քանի որ սերմնավորման ժամանակ, ինչպես բնական ճանապարհով հղիանալու դեպքում, բեղմնավորումը կատարվում է արգանդափողում:

 
ԱՍԱՍ ցուցումները.
  • էրեկտիլ (էրեկցիայի հետ կապված) դիսֆունկցիա
  • տղամարդու սեռական օրգանների զարգացման արատներ, որոնց ժամանակ հնարավոր չէ սեռական կյանքը կամ սերմնաժայթքումը (էյակուլյացիան) լինում է ոչ հեշտոցի մեջ (օրինակ, հիպոսպադիա, հետընթաց սերմնաժայթքում (ռետրոգրադ էյակուլյացիա)
  • վագինիզմ
  • անպտղության պարանոցային գործոնի դեպքում, երբ սերմնաբջիջները չեն կարող անցնել արգանդի պարանոցային խողովակի լորձի միջով
  • ամուսնու կրիոկոնսերվացված սերմով սերմնավորում, օրինակ, ամուսնու մոտ քիմիաթերապիա պահանջող ուռուցքային հիվանդության հայտնաբերման դեպքում
Սերմի դոնորություն.
Դա ծրագիր է, որը թույլ է տալիս երեխա ունենալ այն ընտանիքներին, որտեղ առկա է բացարձակ տղամարդկային անպտղություն կամ այն միայնակ կանանց, ովքեր չունեն սեռական զուգընկեր: Սերմի դոնորներ կարող են լինել ֆերտիլ (բեղմնունակ) սերմ ունեցող 20-40 տարեկան առողջ տղամարդիկ:
 
Սերմի կրիոկոնսերվացիա (սառնապահպանում).
Կլինիկայի պայմաններում հնարավոր է ամուսնու և/կամ դոնորի սերմի կրիոկոնսերվացիա՝ (սառեցում) դրանց հետագա օգտագործմամբ անպտղության բուժման ծրագրերում, օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգտագործմամբ: Սերմի սառեցումը կատարվում է հեղուկ ազոտում՝ հատուկ սարքավորումների օգնությամբ: Սառեցված վիճակում սերմը կարող է պահպանվել մի քանի տարի: Սերմի պահպանման լավագույն ժամկետը համարվում է 3 տարի, քանի որ այդ ժամկետն անցնելուց հետո սերմնաբջիջների բեղմնունակությունը նվազում է:
 
1933 թ. կենտրոնում գործում է  գիտական գրադարան
 
Կենտրոնի վարչակազմի և աշխատակազմի ջանքերի շնորհիվ գրադարանը վերածվել է ժամանակակից, համացանցի հասանելիությամբ բժշկական գրադարանի՝ հագեցված ոչ միայն հայերեն, այլև ռուսերեն և օտար լեզուներով գրականությամբ: Գրադարանի ֆոնդը կազմված է 11.137 միավոր գրքերից, ամսագրերից, հանրագիտարաններից, բառարաններից, մեթոդական հանձնարարականներից, սեղմագրերից, ատենախոսություններից: Գրադարանում, շնորհիվ համացանցի, կենտրոնի աշխատակիցները ազատորեն օգտվում են գիտական մյուս գրադարաններից և ավելի քան 1000 օտարալեզու բժշկակենսաբանական ամսագրերից:
 

ՄՈՐ  ԵՎ  ՄԱՆԿԱՆ  ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ  ՊԱՀՊԱՆՄԱՆ  ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ  ԿԵՆՏՐՈՆ

 

 

 

ՄՈՐ  ԵՎ  ՄԱՆԿԱՆ  ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

  ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Կազմակերպության ստորաբաժանումները
Լուրեր Ծառայություններ Գիտական բժշկություն Երեխա Թվեր, փաստեր, դեպքեր Իրադարձություններ Կազմակերպություններ Հիվանդություններ Կին Աֆորիզմներ Հրապարակումներ Բժիշկներ Ավանդական բժշկություն Տղամարդ Տեսասրահ Հայտարարություններ Հիվանդություններ Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա Ուղարկել բացիկ Հրատապ թեմա Դեղեր Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր Կապ Մեր հյուրն է Առաջին օգնություն Պատմական խրոնիկա Կարիերային սանդուղքով