Ավանդական բժշկություն Մագնոլիա - Магнолия - Magnolia
  
Մագնոլիա - Магнолия - Magnolia
Կղբազգիները (Magnoliaceae) ծածկասերմ բույսեր են, որոնց փոշոտումը կատարվում է քամու կամ հատուկ բզեզների միջոցով:
Ծածկասերմ բույսերը երկիր մոլորակի հնաբնակներն են: Հնէաբաններն ապացուցել են, որ կղբազգի բույսերն աճել են երկիր մոլորակի վրա, մոտ 95 միլիոն տարի առաջ: Մնացորդային հետքեր են հայտնաբերվել Դոն, Ուրալ, Վոլգա, Օբ գետերի ավազաններում, Սախալին կղզում: Ներկայում կղբազգիները տարածված են Չինաստանում, Ճապոնիայում, Կորեայում, Մալայան կղզիներում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում: Ըստ Ճապոնիայի կայսերական բուսաբանական այգու մասնագետների կազմած ցուցակի` ներկայում հայտնի են կղբազգիների ընտանիքին պատկանող մագնոլիա ցեղի թվով 240 տեսակներ: Վրաստանում, Ղրիմում, Կրասնոդարի մարզում, ՀՀ Տավուշի մարզում մշակվում է մագնոլիա խոշորածաղիկը (Magnolia grandiflora), որի հայրենիքը ԱՄՆ հարավարեւելյան շրջաններն են: Դիլիջանի ու Գյուլագարակի բուսայգիներում մշակվում Է՝ M. Kara Kobus տեսակը, որի հայրենիքը հարավարեւելյան Ասիան է:
Ըստ ճապոնական ավանդույթի, մագնոլիայի (նույնն է՝ կղբի) բնափայտից պատրաստված բռնակոթն ու պատյանը մոգական զորություն են հաղորդում սամուրայի թրին:
Ծաղիկը խորհրդանշում է վեհանձնություն, համառություն:  Մագնոլիա  խոշորածաղիկը սաղարթախիտ, բրգաձեւ (մինչեւ 30մ բարձրություն ու 130սմ բնի տրամագիծ ունեցող) ծառատեսակ է: Բնափայտը շատ արժեքավոր է, դրանից պատրաստված կահույքն ունի մեծ պահանջարկ: Բողբոջներն իլիկաձեւ են: Տերեւները հարթ են ու կաշվեպատ, խոշոր (12-25սմ երկարություն, 4-12սմ լայնք): Տերեւը մուգ կանաչ է, հակառակ կողմը` շիկադարչնագույն: Ծաղիկները միայնակ են, երկսեռ, կաթնագույն կամ ծիրանի, որոնց  տրամագիծը  մոտավորապես 25սմ է, պարունակում են 0.16% եթերային յուղ, որն ունի սուր, շշմեցնող հոտ:
Ծաղկապատյանի տերեւները ձվաձեւ կամ օվալ են (7.5-10սմ երկարություն, 2-5սմ լայնք), որոնց թիվը փոփոխական է՝ 6, 9 կամ 12 հատ: Ծաղկի առանցքային վարսանդիկը երկարավուն է, նստած է ծաղկակոթունի վրա, դրա ստորին մասում տեղակայված է սերմնարանը, այն շրջապատված է գազարագույն առէջներով:
Ծաղկման շրջանի վերջում ձեւավորվում  են կոնաձեւ, մորու գույն պտուղները, որոնք բաղկացած են բազմաթիվ սերմնակիր պատյաններից: Սերմերը 1-2 հատ ամուր թելիկներով կապված են պատյանի հետ, պարունակում են  մինչեւ 42% ճարպ,  որը պաշտպանում է սաղմը:
Քիմիական բաղադրությունն ու բուժիչ հատկությունները
Մագնոլիա խոշորածաղկի տերեւը պարունակում է 0.6% եթերային յուղ, 0.24% գլիկոզիդներ, 3% պոլիֆենոլներ, 4% կարբոնիլային միացություններ: Արտադրվում են տերեւից ու ծաղիկից առանձնացված եթերային յուղ ու հեղուկամզվածք, որոնք խորհուրդ է տրվում հիպերտոնիայի նախնական փուլում.
Խմեք 20-ական կաթիլ, օրը 3 անգամ, ուտելու ընթացքում, ընդամենը 21 օր:
Մասնագետները գտել են, որ մագնոլիա ցեղի առանձին տեսակների քիմիական բաղադրությունն ու բուժական ազդեցության ոլորտը գրեթե չեն տարբերվում: Վերջին տարիներին ուսումնասիրվում են չինական ավանդական բժշկությունում հնուց կիրառվող  M. Kara Koboku ծառատեսակի  կեղեւի բուժիչ հատկությունները: Հայտնաբերվել են խոնոկիոլ  ու մագնոլոլ նեոլիգնաններ ու դրանց թվով 2 ածանցյալները, նաեւ 5 ալկալոիդներ, սիրինգին ու դրա հետ կապված գլիկոզիդներ, բույսին բնորոշ 11 այլ միացություններ: Վերջին տարիներին (1999-2013 թ.թ.) հրապարակվել են 3 տասնյակից ավելի հետազոտությունների արդյունքներ.
Մագնոլոլի պարունակությունը գլխուղեղում 4 անգամ ավելի է, քան արյան մեջ  (խոնոկիոլի դեպքում՝ 1.28-2.72), ընդ որում, լիգնանները հավասարապես բաշխված են ուղեղի տարբեր  հատվածներում: Մագնոլիայի կեղեւից ստացված պատրաստուկներն ունեն  տագնապի զգացումը  հեռացնող,  հակադեպրեսանտ, հանգստացնող, ազդեցություն: Պաշտպանում են ուղեղն ու լյարդը բորբոքումներից  ու թթվեցնող ռադիկալներից:  Մի շարք  հետազոտողներ նկատել են, որ խոնոկիոլն ազդեցիկ  հակաքաղցկեղային միջոց է: Մագնոլիայի պատրաստուկներն  ունեն  բարերար ազդեցություն ընկնավորության բուժման պարագայում:
Հիպերտոնիա. մագնոլիա խոշորածաղկի մանրացրած տերեւը 14 օր թրմեք 70%-անոց սպիրտի մեջ (1:1), մութ, հով տեղում, քամեք: Խմեք 20-ական կաթիլ՝ 50մլ ջրով, օրը 3 անգամ, ուտելու ընթացքում:
Մկանային ցավեր. մագնոլիայի ճյուղի չոր կեղեւը փոշի դարձրեք, լցրեք տաքացրած ձիթապտղի յուղի մեջ (1:5), խառնեք: Քսեք ցավոտ հատվածին՝ քնելուց 1-2 ժամ առաջ:  
Կեղեւի 1գ փոշին 8 ժամ թրմեք 300մլ եռջրում, քամեք թանզիֆով: Խմեք 100-ական մլ՝ օրը 3 անգամ, ուտելու ընթացքում: Չին բուժարարները խորհուրդ են տալիս խմել թուրմը  նաեւ կոլիտի ու ստամոքսաբորբի դեպքում:                                                                              
Զգուացում: Հակացուցված է հղիներին: Խստորեն պահպանեք դեղատոմսերում նշված պատրաստման եւ օգտագործման չափաբաժինները: Խորհրդակցեք բժշկի հետ:
        
    
        
		
        
        
	ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                
                                Ժողովրդական դեղամիջոցներ            
         - 
            
                                
                                Հղիություն. 4-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 7-րդ ամիս            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale            
         - 
            
                                
                                «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց            
         - 
            
                                
                                Հղիություն. 6-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 2-րդ ամիս            
         - 
            
                                
                                Ամուսնական առաջին գիշերը            
         - 4-7 ամսական երեխաների սնուցումը
 - 
            
                                
                                Ընկերության մասին            
         - 
            
                                
                                Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել անցանկալի մազերից            
         - 
            
                                
                                Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից            
         - 
            
                                
                                Դդում            
         - 
            
                                
                                Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)            
         - 
            
                                
                                Սեռական գրգռում            
         - 
            
                                
                                Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը            
         - 
            
                                
                                Հղիություն. 1-ին ամիս            
         - 
            
                                
                                Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.            
         - 
            
                                
Չիչխանի օգտակար հատկությունները
 - 
            
                                
                                Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց            
         - 
            
                                
                                Դիմակներ` մազերի համար            
         - 
            
                                
                                Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել            
         - 
            
                                
                                Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը            
         - 
            
                                
                                Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին            
         - Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
 - 
            
                                
                                Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)            
         - 
            
                                
                                Ընտրություն ըստ հորոսկոպի            
         - Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
 - 
            
                                
                                Հղիությունը և նախապատրաստվելը դրան            
         - 
            
                                
                                Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն            
         - 
            
                                
                                Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները            
         - 
            
                                
                                Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am            
         - 
            
                                
                                Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)            
         - 
            
                                
                                Էկզեմայի տեսակները և բուժումը            
         - 
            
                                
                                Իրիդիոսքրինինգ            
         - 
            
                                
                                ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները            
         - 
            
                                
                                Գամմա-դանակը նշտարի փոխարեն            
         







            
            
            
            
        







Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ