Ախտանիշներ Հույզեր
Իրականության ճանաչումը չի սահմանափակվում սոսկ երևույթների և առարկաների արտաքին հատկությունների ընկալմամբ, նրանց ներքին և թաքնված կապերի ու հատկությունների բացատրմամբ, դրանց մտապահմամբ ու հետագա վերարտադրմամբ։ Այդ պրոցեսի հաջորդ փուլի իմաստն ու նպատակն այն է, որ այդ ամենի հանդեպ ցուցաբերվում է սուբյեկտիվ վերաբերմունք։ Հոգեկան այդ պրոցեսը, որն արտահայտում է մարդու սուբյեկտիվ վերաբերմունքը իրականության և սեփական «ես»-ի հանդեպ, կոչվում է հույզ (էմոցիա)։ Հույզերն այն հաճելի կամ տհաճ զգացումներն են, որ առաջանում են յուրաքանչյուրիս մոտ շրջակա միջավայրը ճանաչելու, ինքնաճանաչելու, որևէ գործունեություն ծավալելու, միջանձնային կապեր կամ հարաբերություններ հաստատելու ընթացքում կամ արդյունքում։
Հույզերի կենսաբանական, հոգեֆիզիոլոգիական և սոցիալական իմաստը դրանց՝ օրգանիզմի վրա մոբիլիզացնող և կազմակերպող (կազմավորող) ազդեցության մեջ է, որի նպատակը միջավայրում հարմարվելն է։
Ընդունված է տարբերակել բուն հույզեր (հույզեր՝ բառի նեղ իմաստով) և զգացմունքներ։ Առաջիններն արտահայտում են անձի սուբյեկտիվ ապրումները, որոնք պայմանավորված են բնազդային հակումների և պահանջների բավարարմամբ, այսինքն՝ սննդի, ջրի, սեռական հակումների, ինքնապաշտպանման բնազդի պահանջներով պայմանավորված։
Զգացմունքները պայմանավորված են այն պահանջներով, որոնք առաջանում են մարդու զարգացման ընթացքում և պայմանավորված են միջանձնային հարաբերություններով ու շփումներով։ Այլ կերպ ասած՝ սրանք «մարդկայնացված» հույզերն են։ Այս շարքին են դասվում բարոյաէթիկական, էսթետիկական և ինտելեկտուալ հակումները՝ սերը, հարգանքը, պատիվը, բարեկամությունը, կարեկցանքը, համակրանքը և այլն։ Զգացմունքները որոշիչ ազդեցություն ունեն հույզերի և մարդու վարքի վրա ամբողջությամբ։ Մարդու հիմնարար հույզերից են հուզմունքը, ուրախությունը, զարմանքը, վիշտը, զայրույթը, զզվանքը, արհամարանքը, վախը, ամոթը և մեղքը։ Մնացած հույզերը բխում են այդ տասը ձևերից։
Հույզերը բնութագրվում են մի շարք հատկություններով՝ որակ, բովանդակություն, ուղղվածություն, տևողություն արտահայտվածություն, կայունություն։ Այս հատկությունների հիման վրա հույզերը բաժանվում են հետևյալ ձևերի՝
- Տրամադրությունը տևական, կայուն և հավասարակշռված հուզական վիճակ է, որը երանգավորում է մարդու առանձին հոգեկան պրոցեսներն ու վարքը։
- Կիրքը տևական, ընդգծված, կայուն հուզական վիճակ է, որն ուղղված է և կենտրոնացած որևէ օբյեկտի կամ գործունեության վրա։
- Աֆեկտը կարճատև արտահայտված ոչ կայուն հուզական վիճակ է, որն ամբողջովին և արագ կլանում է մարդուն։ Այն արտահայտվում է զայրույթով, հիացմունքով, հիասթափությամբ, ահով։
Մարդու հուզականությունը կարող է դրսևորվել հուզական վիճակներով և հուզական հակազդումներով։
- Հուզական վիճակը, ունենալով սոմատիկ և հոգեկան դրսևորումներ, միջանկյալ տեղ է գրավում դրանց միջև և կապող օղակ է սոմատոփսիխիկ և փսիխոսոմատիկ փոխհարաբերություններում և գործընթացներում։ Հուզական վիճակը մարդու սոմատոփսիխիկ տոնուսով պայմանավորված հոգեվիճակն է։
- Հուզական հակազդումը որևէ ազդեցության վրա առաջացող անմիջական սուբյեկտիվ պատասխանն է։
Իրենց սուբյեկտիվ երանգավորմամբ, հույզերն ու զգացմունքները լինում են`
- դրական (հաճելի) - հույզերի ու զգացմունքների սուբյեկտիվ երանգավորմամբ տարատեսակ:
- բացասական (տհաճ) - հույզերի ու զգացմունքների սուբյեկտիվ երանգավորմամբ տարատեսակ:
Գործունեության վրա ազդեցության տեսակետից տարբերում ենք`
- սթենիկ (մոբիլիզացնող) - գործունեության վրա ազդեցության հույզերի տարատեսակ
- ասթենիկ (քայքայիչ, ճնշող) հույզեր - գործունեության վրա ազդեցության հույզերի տարատեսակ:
Ըստ առաջացման մեխանիզմների, դրանք լինում են`
- ռեակտիվ՝ որպես հակազդում որևէ գիտակցված անբարենպաստ հանգամանքի,
- վիտալ, որն առաջանում է ներքին պատճառներով՝ գլխուղեղի համապատասխան գոտիների ախտահարման հետևանքով։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ