Առաջին օգնություն Փայտացում
Փայտացումը վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է նյարդային համակարգի ախտահարումով և դրսևորվում է հիմնականում ջղաձգումների նոպաներով։ Հիվանդության հարուցիչը լայն տարածված է շրջապատող միջավայրում և երկար ժամանակ կարող է պահպանվել հողում։ Հարուցիչը մարմին թափանցում է մաշկի և լորձաթաղանթների տարբեր՝ նույնիսկ փոքր, վնասվածքների միջով (հողով աղտոտված վերքեր, հրազենային վերքեր, այրվածքներ, ցրտահարումներ, ոչ հիվանդանոցային պայմաններում ծննդաբերության և նորածնի պորտալարի հատման ժամանակ)։
Հիմնականում հիվանդության առաջին նշաններր ի հայտ են գալիս հարուցչի ներթափանցումից 5-14 օր հետո։

ՆՇԱՆՆԵՐԸ
- Գլխացավ։
- Քրտնարտադրություն:
- Վերքի շուրջը մկանների լարվածություն և կծկումներ։
- Կլման խանգարումներ։ Տուժածը չի կարողանում ո՛չ ուտել, ո՛չ խմել։
- Մկանային ցնցումներ։ Ցնցումները ցավոտ են։ Սկսվում են դեմքի մկաններից ու մի քանի ժամում տարածվում բոլոր կմախքային մկաններով։ Ցնցումները կարող են տևել մի քանի վայրկյանից մինչև մի բանի րոպե։ Ցնցումների ավարտից հետո տուժածն ուժասպառ Է լինում։ Հիվանդության վերջին շրջանում ցնցումներն ընդգրկում են բոլոր կմախքային մկանները, և տուժածի մարմինն ընդունում Է աղեղի տեսք, նա հենվում Է միայն կրունկներին ու ծոծրակին (նկ. 21.3)։ Շնչառական մկանների կծկումները բերում են շնչառական դժվարությունների, մինչև անգամ՝ շնչառության կանգի։
- Գրգռվածություն։ Ցանկացած գրգիռ՝ լույս, աղմուկ և այլն, կարող են բերել մկանային ցնցումների վերսկսման։
- Մարմնի ջերմաստիճանի բարձրացում (մինչև 40–41° C և ավել)։
- Գիտակցությունը մինչև վերջ պահպանված է։
ԿԱՆԽԱՐԳԵԼՈԻՄ
Փայտացումը կանխարգելելու համար մանկական տարիքում կատարվում են պլանային պատվաստումննր, իսկ հետո, ամեն 10 տարին մեկ կատարվում է վերապատվաստում։ Կասկածելի վնասվածք ստանալուց անմիջապես հետո անհրաժեշտ է մշակել այն հիվանդանոցային պայմաններում և կատարել հակափայտացման շիճուկի ներարկում։
Տե'ս նաև "ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ":
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY9R3VZF' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_first_aid.php(243): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ