Ավանդական բժշկություն Թզենի - Инжир - Figs
|  |  |  | 
Թզենի – Инжир – Figs
Թզենին (Ficus carica L.) պատկանում է թթազգիների ընտանիքին: Մերձարևադարձային պտղատու ծառ է` 6-10 մետր բարձրությամբ: Ունի հզոր ճյուղավորված արմատային համակարգ: Տերևները խոշոր են, հերթադիր, բլթակավոր, արտաքինից` մուգ կանաչ, ստորին մակերեսից` բաց գունավորված, խավապատ, ունեն յուրահատուկ հոտ, պոկելիս նկատվում է կաթնահյութի արտահոսք, որը որոշ ազգերի մոտ պտղաբերություն է խորհրդանշում:
Թզենու պտղաբույլերը ուտելի են, դեղնավուն, մուգ մանուշակագույն կամ կարմրավուն: Թզենին ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին:
Պտուղը շատ քաղցր է և սննդարար: Իրcականում դա պտուղ չէ, այլ կեղծ պտուղ կամ ավելի ճիշտ` պտղաբույլ: Մանր ընկուզիկները հավաքված են այդ մսալի, տանձանման կամ կլորավուն պտղաբույլերում: Ծաղիկները զարգանում են հենց այդ տանձանման ծաղկակալի ներսում: Փոշոտումը կատարում է 1-2 մմ-ի հասնող բլաստոֆագ իշամեղուն:
Թզենին հանդիպում է Միջերկրական ծովին հարող մի շարք երկրներում, ինչպես նաև Իրանում, Կովկասում, Ղրիմում, Միջին Ասիայում: Այն մարդկությանը հայտնի է հնագույն ժամանակներից: Նույնիսկ Աստվածաշնչում խոսվում է դրա մասին:
Գիտական բժշկության մեջ թզենու պտուղները ֆիցին ֆերմենտի պարունակության շնորհիվ օգտագործվում են թրոմբոէմբոլիկ հիվանդությունների ժամանակ: Ֆիցինը տարրալուծում է շարակցական հյուսվածքը և անոթային թրոմբները: Կալիումի մեծաքանակ պարունակության շնորհիվ թզենու պտուղները լայնորեն կիրառվում են սիրտանոթային հիվանդությունների բուժման նպատակով:
Տերևներում և արմատներում պարունակվող եթերային յուղը և ֆուրոկումարինները պայմանավորում են նրանց մանրէասպան, հակասնկային և ֆոտոսենսիբիլացնող ազդեցությունը: Թարմ և չոր պտուղներն օգտագործում են օրգանիզմի հյուծվածության ժամանակ` որպես քաշը արագ վերականգնող միջոց:
Ժողովրդական բժշկության մեջ կաթով եփած պտուղներն արդյունավետ են վերին շնչուղիների սուր բորբոքումների` տրախեիտների, բրոնխիտների, ուժեղ հազի և ձայնի կորստի ժամանակ: Թարմ պտուղներն օգտագործում են նաև ստամոքսի հիվանդությունների և սակավարյունության դեպքում:
|  |  |  | 
Պտուղներն ունեն միզամուղ, քրտնաբեր, ջերմիջեցնող, խորխաբեր, հակաբորբոքային, մարսողությունը կարգավորող հատկություն: Պտուղներից պատրաստած օշարակը մեղմ լուծողական է:
Թզենու կաթնահյութը օգտագործվում է վերքերի, կորյակների և կոշտուկների բուժման համար: Այդ նպատակով կտրված թարմ պտուղը մի քանի շաբաթ շարունակ դրվում է կոշտուկի վրա:
Չոր տերևներից պատրաստած եփուկը օգտագործվում է էնտերիտների և էնտերոկոլիտների ժամանակ: Հին Հնդկաստանում և Եգիպտոսում թզենու տերևներով բուժում էին մաշկային հիվանդությունները, իսկ հյութով և եփուկով` կապույտ հազը:
Թզենու պտուղները լավ են յուրացվում օրգանիզմի կողմից և ունեն սննդային մեծ արժեք. օգտագործվում են և թարմ, և չորացված վիճակում: Պտուղներից պատրաստում են մուրաբաներ, ջեմեր, պահածոներ և այլ անուշեղեն:
Պտուղներից եփուկ պատրաստելու համար 1 ճաշի գդալ չոր մանրացրած պտուղներին ավելացնում են 400 մլ եռացող ջուր, թրմում 15 րոպե, հովացնում և քամում: Խմում են օրը 0,5 բաժակ, 4 անգամ, կամ մրսածության, հյուծվածության, վերին շնչուղիների լորձաթաղանթի տարբեր հիվանդությունների ժամանակ կատարում ողողումներ:
Պտուղները պարունակում են մեծ քանակությամբ բջջանյութ, ուստի հակացուցված են ստամոքսաաղիքային տրակտի բորբոքային հիվանդությունների սրացման ժամանակ, շաքարային դիաբետի և ճարպակալման դեպքում` շաքարի բարձր պարունակության պատճառով: Հակացուցված է նաև պոդագրայի ժամանակ, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ թրթնջկաթթու:
Թզենու թարմ պտուղները պարունակում են 12-25% շաքար (գլուկոզա և ֆրուկտոզա), 1,4% սպիտակուց, 0,5-4,5% պեկտինային նյութեր, մինչև 7,5% բջջանյութ, 2մգ/% վիտամին C, B խմբի վիտամիններ, մակրոտարրեր և միկրոտարրեր, ֆիցին ֆերմենտ:
Չոր պտուղները պարունակում են 48-75% շաքար, 3% օսլա, 5,4% պեկտինային նյութեր, 6% սպիտակուցներ, 3% ճարպեր, օրգանական թթուներ` կիտրոնաթթու, քացախաթթու, խնձորաթթու, օրգանական այլ միացություններ, երկաթ, կալիում, վիտամին A, C և մի շարք ֆերմենտներ:
Աղբյուր. «Առողջապահություն» հանդես, 3.2009
Տեղեկատվություն. med-practic.com
 
         
    
         
		 
        
        
	ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ

















 
     
     
    