Ախտորոշիչ մեթոդներ
Էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսների ուլտրաձայնային հետազոտությունը որպես արգանդի մարմնի քաղցկեղի կանխարգելման մեթոդ
Բանալի բառեր: արգանդի մարմնի քաղցկեղ, գերձայնային հետազոտություն, արգանդի խոռոչ, կանխարգելում, էնդոմետրիումի հիպերպլաստիկ փոփոխություններ
Ներածություն
Վերջին տարիներին նկատվում է արգանդի մարմնի քաղցկեղով հիվանդացության զգալի աճ: Տնտեսապես զարգացած բազմաթիվ երկրներում կանանց սեռական օրգանների չարորակ նորագոյացությունների ընդհանուր կառուցվածքում արգանդի մարմնի (էնդոմետրիում) քաղցկեղը զբաղեցնում է առաջին տեղը [2]:
Թեև էնդոմետրիումի քաղցկեղն ավելի հաճախ հանդիպում է հետդաշտանադադարային կամ նախադաշտանադադարային տարիքի կանանց շրջանում, ներկայումս արձանագրվում է երիտասարդ տարիքի կանանց հիվանդացության ցուցանիշի կայուն աճ:
Էնդոմետրիումի քաղցկեղը բնորոշվում է երկարատև գաղտնի ընթացքով` առանց կլինիկական նշանների դրսևորման: Հիվանդության կլինիկական նշանները (արյունահոսություններ) հաճախ ի հայտ են գալիս հիվանդության արդեն բարձիթողի վիճակներում [4]:
Վերջին ժամանակներս հաստատված է, որ արգանդի մարմնի քաղցկեղը զարգանում է այնպիսի նախաքաղցկեղային հիվանդությունների ֆոնի վրա, ինչպիսիք են ատիպիկ հիպերպլազիան, ադենոմատոզ պոլիպները և կիստոզ-գեղձային հիպերպլազիան դաշտանադադարի տարիքում (առավելապես կրկնվող կամ զարգացող նեյրոէնդոկրին փոփոխությունների ֆոնի վրա) [3,5]: Հետևաբար` հատուկ ուշադրության են արժանի նախաքաղցկեղային հիվանդությունների վաղ ախտորոշման և համալիր բուժման հիմնախնդիրները:
Գրականության տվյալների համաձայն` հիպերպլաստիկ փոփոխությունների չարորակացման հաճախականությունը որոշվում է հիվանդությունների պաթոմորֆոլոգիական առանձնահատկություններով, կրկնվելու հաճախականությամբ և կնոջ տարիքով:
Եթե արգանդի մարմնի քաղցկեղի մահացության ցուցանիշի նվազեցման գործում որոշիչ դեր ունի էնդոմետրիումի քաղցկեղի վաղ հայտնաբերումն ու համալիր բուժման ճիշտ կազմակերպումը, ապա հիվանդացության ցուցանիշի նվազեցման մեջ առաջնային դեր է խաղում քաղցկեղի ռիսկի գործոնների զարգացման կանխումը, էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսների հայտնաբերումն ու համալիր բուժումը (առաջնային և երկրորդային կանխարգելում):
Կասկածից վեր է, որ արգանդի մարմնի ախտաբանական վիճակների ախտորոշման վճռորոշ եղանակը պաթոմորֆոլոգիական հետազոտությունն է` ասպիրատի բջջաբանական և արգանդի խոռոչի քերուկի հյուսվածաբանական հետազոտությունները:
Էնդոմետրիումի վիճակի մասին առավելագույն տեղեկատվություն ստանալու համար միաժամանակ արդիական է սակավ ինվազիվ և ոչ ինվազիվ մեթոդների օպտիմալ համակցումը: Վերջիններիս շարքին առաջին հերթին է դասվում գերձայնային հետազոտությունը:
Գերձայնային հետազոտության մատչելիությունը, ոչ ինվազիվ լինելը, բարձր տեղեկատ-վական արժեքը, ճառագայթային ծանրաբեռնվածության բացակայությունը, կրկնակի հետազոտությունների հնարավորությունը վկայում են մեթոդի լիարժեք առավելության մասին:
Նյութն ու մեթոդները
Նպատակի իրականացման համար ՈՒԱԿ-ի համալիր ախտորոշման բաժանմունքում կատարվել է արգանդի մարմնի ախտաբանություն ունեցող 18-ից մինչև 70 տարեկան 130 կանանց ԳՁՀ, ովքեր գտնվում էին ինչպես հետդաշտանադադարի, այնպես էլ վերարտադրողական և նախադաշտանադադարի տարիքում:
Կատարվել է կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն` առաջնահերթ տրանսաբդոմինալ, լցված միզապարկով, այնուհետև, ոչ պարզ պատկերի դեպքում` տրանսվագինալ հետազոտություն: Ռեպրոդուկտիվ տարիքի կանանց հետազոտությունը հնարավորինս իրականացվել է դաշտանային ցիկլի վաղ պրոլիֆերատիվ շրջանում, երբ էնդոմետրիումը դեռ արտահայտված չէ: Ուսումնասիրվել են արգանդի միջային M-արձագանքի (առաջանում է արգանդի խոռոչի պատերից և էնդոմետրիումի կողմից) գերձայնային պատկերի հետևյալ առանձնահատկությունները`
- առաջահետին չափը,
- եզրագծերի բնույթը,
- ներքին կառուցվածքը,
- էխոգենությունը,
- հեղուկի և/կամ ներառուկների առկայությունը:
Արդյունքներ և քննարկում
Արգանդի մարմնի ախտահարման մասին առաջին հերթին վկայում է M-արձագանքի առաջահետին չափի մեծացումը հետդաշտանադադարի շրջանում, ինչպես նաև դաշտանային ցիկլի որոշակի օրերի ընթացքում: Ընդ որում` վերարտադրողական տարիքում գտնվող կանանց շրջանում նորմայում այն տատանվում է 10-ից մինչև 16 մմ-ի սահմաններում` կախված դաշտանային ցիկլի փուլից,հետդաշտանադադարի շրջանում` մինչև 4 մմ-ի սահմանում:
Էխոգրաֆիկ պատկերների հիման վրա կատարված վերլուծությունը ցույց տվեց, որ էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսների գերձայնային պատկերը բոլոր տարիքային խմբերում արտահայտված է պոլիմորֆիզմով: Վերարտադրողական տարիքում գտնվող կանանց էնդոմետրիումի հաստությունը բավական փոփոխական էր: Առավելագույն չափը (16 մմ և ավելի) նկատվում էր էնդոմետրիումի ատիպիկ գեղձային հիպերպլազիաների և քաղցկեղի դեպքում: Վերջինիս դեպքում M-արձագանքը մաքսիմալ էր:
Դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց էնդոմետրիումի առավելագույն չափը` 4 մմ և ավելի, նկատվում էր գեղձային - ֆիբրոզ պոլիպների և քաղցկեղի ժամանակ:
Տրանսվագինալ հետազոտությունները ցույց տվեցին, որ էնդոմետրիումը գեղձային- կիստոզ հիպերպլազիաների ժամանակ ունի բարձր էխոգենություն և անհամասեռ սպունգանման կառուցվածք` բազմաթիվ մանր անէխոգեն ներառուկներով և ակուստիկ ուժեղացման էֆեկտով: Էնդոմետրիումի հաստությունը այս դեպքում տատանվում է միջինում 17,00,5մմ-ի սահմաններում: Պոլիպները վիզուալիզացվում են որպես համասեռ կառուցվածքով, հարթ և հստակ եզրագծերով, բարձր էխոգենությամբ օվալաձև կամ կլորավուն գոյացություններ:
Որոշակի դժվարություն էր ներկայացնում պոլիպների և մանր սուբմուկոզ միոմաների տարբերակումը, որոնց պատկերները հաճախ միանման են: Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ ի տարբերություն, օրինակ` գեղձային պոլիպների, միոմաների կառուցվածքում գերակշռում է ֆիբրոզ բաղադրիչը, ինչով պայմանավորված է դրանց էխոկառուցվածքը, որը անկախ չափերից անհամասեռ է` ի հաշիվ բազմաթիվ (կետաձև և գծաձև) էխոպոզիտիվ ներառուկների առկայության: Համապատասխանաբար` ընդհանուր ինտենսիվությունը (ցածր կամ միջին) միշտ ավելի բարձր է պոլիպի (էխոնեգատիվ օջախ) ինտենսիվությունից: Բացի այդ, սուբմուկոզ միոմատոզ հանգույցը սերտ կապված է միոմետրիումի մայրական հյուսվածքի հետ, հրում է էնդոմետրիումի բազալ շերտը դեպի խոռոչ (միոմատոզ հանգույցի ճնշումից արգանդի խոռոչի եզրագծերի դեֆորմացիա): Սակայն էնդոմետրիումի բազալ շերտից սկիզբ առնող պոլիպները երբևիցե չեն դեֆորմացնում լորձաթաղանթի արտաքին շերտը:
Հիպերպլաստիկ պրոցեսների հայտնաբերման գործընթացում կարևոր դեր ունի նաև էնդոմետրիումի կառուցվածքային փոփոխությունների գնահատումը: Բացի M-արձագանքի առաջահետին չափի ցուցանիշից, առավել հաճախ նկատվում է էնդոմետրիումի կառուցվածքի անհամասեռություն, եզրագծերի անհարթություն, սակայն` հստակություն, ինչպես նաև խոռոչում պոլիպաձև գոյացությունների առկայություն: Ընդ որում` քաղցկեղի դեպքում եզրագծերը հստակ չեն, իսկ առավել բարձիթողի վիճակներում նկատվում է ինվազիա հարակից շերտեր (միոմետրիում, սերոզ թաղանթ):
Մեր հետազոտությունների արդյունքների վերլուծությունը ցույց տվեց, որ ժամանակակից ուլտրաձայնային մեթոդների կիրառումը մեծացնում է էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսների ախտորոշման հնարավորությունը մինչև 89,2%, նպաստում է նախաքաղցկեղային վիճակների վաղ հայտնաբերմանը` հնարավորություն տալով ճիշտ կազմակերպել հետագա հսկողությունն ու բուժումը:
Գրականությւոն
- Бохман Я.В. Руководство по онкогинекологии. Л.: Медицина, 1989, 463 с.
- Давыдов М.И. Энциклопедия клинической онкологии, 2004, с.420-427; 2006, с.827-836.
- Харитонова Т.В. Рак тела матки. Онкогинекология, 2000, т.2, 2, с. 44-48.
- Хачкурузов С.Г. УЗИ в гинекологии. Симптоматика, диагностические трудности и ошибки. 2003, с.543-580.
- Чекалова М.А., Миронова Г.Т., Шолохов В.М., Карпов С.А. Возможности ультразвуковой диагностики в гинекологии. Ультразвуковая диагностика в акушерстве, гинекологии и педиатрии. 1993, N4, с. 107-116.
Կարդացեք նաև
Սկսած այն ժամանակներից, ինչ Հոջը ներդրել է շագանակագեղձի սեկստանտ բիոպսիան, բազմաթիվ հետազոտողներ ցույց են տվել, որ այն զգալի թերագնահատում է քաղցկեղը և առաջարկել են ավելի լայնածավալ`...
Հոդերի փափուկ հյուսվածքների վնասվածքների ախտորոշման մեջ մեծ նշանակություն ունեն գործիքային հետազոտության տվյալները: Վերջին ժամանակներս մեր պրակտիկայում ներդրվել է խոշոր հոդերի...
Բանալի բառեր. կրծքագեղձի քաղցկեղ, կոկորդի քաղցկեղ, քիթ-ըմպանի քաղցկեղ, ավշային հանգույց, մետաստաթիկ ախտահարում, հիպերպլազիա, ճարպային կազմափոխում, բորբոքում, գերձայնային հետազոտություն...
Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով...
Այսօր արդեն ակնհայտ է, որ միայն կլինիկական հետազոտությունների վրա հիմնված պրոֆիլակտիկ քննությունների մակարդակը չի կարող համապատասխանել առողջապահության արդի պահանջներին...
Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով հիվանդների քանակի աճի միտում ամբողջ աշխարհում...
Տարբեր ախտաբանական պրոցեսների ժամանակ նեյրոբլաստոմային ծագման բջիջների տրանսկրիպցիոնալ ակտիվության փոփոխությունները վաղուց հայտնի են: Ողնաշարավորների նյարդային համակարգի նորմալ վիճակը բնութագրվում է...
Բանալի բառեր` in situ հիբրիդացում, FISH, CISH, HER2
Ուռուցքներում առաջացող գենային փոփոխությունները հայտնաբերելու նպատակով ժամանակակից բժշկության մեջ կիրառվում են մի քանի եղանակներ...
Բանալի բառեր. C-ռեակտիվ սպիտակուց (CRP), սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ), սրտամկանի ինֆարկտ
C-ռեակտիվ սպիտակուցը (CRP) հյուսվածքների վնասման, բորբոքման, նեկրոզի, վնասվածքների և ուռուցքների, ինչպես նաև մակաբուծային ինֆեկցիաների ժամանակ հանդիպող ամենազգայուն և ամենաարագ...
Բանալի բառեր. կրծքագեղձի քաղցկեղ, ավշային հանգույց, մետաստաթիկ ախտահարում, հիվանդացության ցուցանիշ, մահացության ցուցանիշ, գերձայնային հետազոտություն, մորֆոլոգիական հետազոտութուն, ավշային հանգույցների կառուցվածքային առանձնահատկություններ...
Ներածություն:
Խոլեդոխոլիթիազով բարդացած խոլեցիստիտների ախտորոշումը և բուժումը մնում է աբդոմինալ վիրաբուժության արդիական խնդիրներից մեկը: Շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում խոլեդոխոլիթիազը ախտորոշել ներվիրահատական մեթոդներով, քանի որ ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն