Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ախտորոշիչ մեթոդներ

Չարորակ նորագոյացություններով հիվանդների ախտահարված մակերեսային ավշային հանգույցների գերձայնային և պաթոմորֆոլոգիական հետազոտությունների զուգահեռները

Բանալի բառեր. կրծքագեղձի քաղցկեղ, կոկորդի քաղցկեղ, քիթ-ըմպանի քաղցկեղ, ավշային հանգույց, մետաստաթիկ ախտահարում, հիպերպլազիա, ճարպային կազմափոխում, բորբոքում, գերձայնային հետազոտություն, մորֆոլոգիական հետազոտութուն, ավշային հանգույցների կառուցվածքային առանձնահատկություններ

 

Բնակչության հաշմանդամության և մահացության հիմնական պատճառներից են չարորակ նորագոյացությունները, որոնց տարածվածության` ժամանակին և ճիշտ գնահատումը շատ կարևոր է բուժման եղանակների ընտրության գործում: Չարորակ նորագոյացությունների տարածվածությունը գնահատելու նպատակով կիրառվում են ռադիոլոգիական հետազոտության գրեթե բոլոր մեթոդները: Դրանց շարքին են դասվում սոնոգրաֆիան, լիմֆոգրաֆիան, մամոգրաֆիան, ռենտգենյան համակարգչային շերտագրումը (ՀՇ), սցինտիգրաֆիան, մագնիսառեզոնանսային շերտագրումը (ՄՌՇ) և պոզիտրոնային էմիսիոն շերտագրումը (ՊԷՇ): Հարկ է նշել, որ բոլոր թվարկված մեթոդներից առանձնահատուկ ուշադրության է արժանի գերձայնային հետազոտությունը, քանի որ դա ոչ իոնիզացնող, նախնական պատրաստում չպահանջող, ֆինանսական առումով մատչելի մեթոդ է, ուստի մեծ կիրառություն ունի: Այն հնարավորություն է տալիս որոշելու ոչ միայն առաջնային օջախի չափերը և տեղակայումը, այլև պարզելու ուռուցքի տարածվածությունը` հետազոտելով տարբեր տեղակայում ունեցող ավշային հանգույցների կառուցվածքը: Գերձայնային հետազոտությունը հնարավորություն է ընձեռում որոշելու փոփոխված ավշային հանգույցների ոչ միայն քանակական բնութագիրը, այլև թույլ է տալիս ճշտել փոփոխված մակերեսային ավշային հանգույցների կառուցվածքային առանձնահատկությունները` կանխորոշելով դրանց հավանական պաթոմորֆոլոգիական ախտորոշումները: Այսպիսով` սոնոգրաֆիան բացառիկ հետազոտություն է ավշային հանգույցների, ուստի նաև ուռուցքի տարածվածության ուսումնա-սիրության առումով [1-3]: 

 

Մենք հետազոտել ենք կրծքագեղձի, կոկորդի և քիթ-ըմպանի չարորակ նորագոյա-ցություններով 269 հիվանդների մակերեսային տեղակայում ունեցող փոփոխված ավշային հանգույցները:

 

Վերջին տարիների ընթացքում բարձրակարգ ախտորոշիչ սարքավորումների ստեղծման շնորհիվ հնարավոր դարձավ զուգահեռներ անցկացնել ռադիոլոգիական և պաթոմորֆոլոգիական հետազոտությունների արդյունքների միջև: Նման միտում է դիտվում սոնոգրաֆիային, մամոգրաֆիային, ռենտգենյան համակարգչային շերտագրմանը (ՀՇ), մագնիսառեզոնանսային շերտագրմանը (ՄՌՇ) և պոզիտրոնային էմիսիոն շերտագրմանը (ՊԷՇ) նվիրված աշխատանքներում [4,5]: 

 

Գերձայնային հետազոտության ընթացքում կարելի է մանրամասն զննել մակերեսային ավշային հանգույցների կառուցվածքը` տարբերակելով լրացուցիչ չափանիշներ, որոնց վերլուծության շնորհիվ հնարավոր կլինի պարզել նախնական պաթոմորֆոլոգիական ախտորոշումները, որոնք են.

 

  1. ավշային հանգույցների ճարպային կազմափոխումը,
  2. ավշային հանգույցների հիպերպլազիան, 
  3. ավշային հանգույցների բորբոքումը,
  4. ավշային հանգույցների մետաստաթիկ ախտահարումը:


Հետազոտության նյութը և մեթոդները 


Գիտական աշխատանքի ընթացքում հետազոտվել են 203 կրծքագեղձի, 53 կոկորդի և 13 քիթ-ըմպանի չարորակ նորագոյացություններով հիվանդներ. ընդամենը` 269:

 

Կրծքագեղձի քաղցկեղով 203 հիվանդներից 97-ի դեպքում նախնական ախտորոշվել է ավշային հանգույցների մետաստաթիկ ախտահարում, 33-ի դեպքում` ավշային հանգույցների հիպերպլազիա, 15-ի մոտ հայտնաբերվել է ավշային հանգույցների և° մետաստաթիկ ախտահարում, և° հիպերպլազիա, 40-ի մոտ` ավշային հանգույցների ճարպային կազմափոխում, 11-ի մոտ` մետաստաթիկ ախտահարում և ճարպային կազմափոխում, 2-ի մոտ` հիպերպլազիա և ճարպային կազմափոխում, հիվանդներից 4-ն ունեցել են ավշային հանգույցների բորբոքում, իսկ 1-ի մոտ ավշային հանգույցների բորբոքումը զուգորդվել է մետաստաթիկ ախտահարմամբ:

 

Կոկորդի քաղցկեղով 53 հիվանդներից 31-ի դեպքում ախտորոշվել է ավշային հանգույցների մետաստաթիկ ախտահարում, 14-ի դեպքում` հիպերպլազիա, 8 հիվանդների մոտ հայտնաբերվել են մետաստաթիկ ախտահարված և հիպերպլազիայի տիպով փոփոխված ավշային հանգույցներ:

 

Քիթ-ըմպանի չարորակ նորագոյացություններով 13 հիվանդներից 11–ի դեպքում ախտորոշվել է երկրորդային ախտահարում, 1-ի դեպքում` հիպերպլազիա, իսկ 1-ի մոտ ավշային հանգույցների մետաստաթիկ ախտահարումը զուգորդվել է հիպերպլազիայով:

 

Այսպիսով` կրծքագեղձի, կոկորդի և քիթ-ըմպանի քաղցկեղով 269 հիվանդներից 175-ի դեպքում նախնական ախտորոշվել է մակերեսային ավշային հանգույցների երկրորդային ախտահարում (139-ի մոտ` միայն մետաստաթիկ ախտահարում, 24-ի մոտ` մետաստաթիկ ախտահարում և հիպերպլազիա, 11-ի մոտ` մետաստաթիկ ախտահարում և ճարպային կազմափոխում, 1-ի մոտ` երկրորդային ախտահարում և բորբոքում): Մետաստաթիկ ախտահարված ավշային հանգույցներով 175 հիվանդներից 124-ի մոտ հայտնաբերվել են կրծքագեղձի, 39-ի մոտ` կոկորդի, իսկ 12-ի մոտ` քիթ-ըմպանի չարորակ նորագոյացություններ: 

 

74 հիվանդների դեպքում ախտորոշվել է փոփոխված մակերեսային ավշային հանգույցների հիպերպլազիա (48 հիվանդների մոտ միայն հիպերպլազիայի ենթարկված ավշային հանգույցներ, 24-ի մոտ` հիպերպլազիան զուգորդվել է մետաստաթիկ ախտահարմամբ, 2 հիվանդների մոտ դիտվել է հիպերպլազիա և ճարպային կազմափոխում): 

 

Ավշային հանգույցների հիպերպլազիայով 74 հիվանդներից 50-ի մոտ հայտնաբերվել են կրծքագեղձի, 22-ի մոտ` կոկորդի, իսկ 2-ի մոտ` քիթ-ըմպանի չարորակ նորագոյացություններ: 

 

Կրծագեղձի քաղցկեղով 53 հիվանդների դեպքում ախտորոշվել է մակերեսային ավշային հանգույցների ճարպային կազմափոխում (40-ի մոտ հայտնաբերվել է ավշային հանգույցների ճարպային կազմափոխում, 11-ի մոտ` մետաստաթիկ ախտահարում և ճարպային կազմափոխում, 2-ի մոտ` հիպերպլազիա և ճարպային կազմափոխում): 

 

Կրծքագեղձի չարորակ նորագոյացություններով 5 հիվանդների մոտ հայտնաբերվել է մակերեսային ավշային հանգույցների բորբոքում, որից 1-ի մոտ դա զուգորդվել է ավշային հանգույցի երկրորդային ախտահարմամբ:

 

Արդյունքները և քննարկումը


Պաթոմորֆոլոգիական հետազոտության վերջնական արդյունքների համաձայն` ավշային հանգույցների երկրորդային ախտահարումը հաստատվել է 175 հիվանդներից 155-ի դեպքում (ճշգրտության ցուցանիշը` 88.57%), հիպերպլազիան` 74-ից 62-ի (ճշգրտության ցուցանիշը` 83.79%), ճարպային կազմափոխումը` 53-ից 46-ի (ճշգրտության ցուցանիշը` 86.79%) և ավ-շային հանգույցների բորբոքումը` բոլոր 5 հիվանդների մոտ (ճշգրտության ցուցանիշը` 100%, սակայն դժվար է մշակել չարորակ նորագոյացություններով հիվանդների բորբոքված ավշային հանգույցների գերձայնային առանձնահատկությունների որոշակի օրինաչափություն դեպքերի ոչ բավարար քանակի պատճառով) (աղյուսակ): 

 

Նախնական գերձայնային և վերջնական պաթոմորֆոլոգիական հետազոտությունների արդյունքների համադրումը

 


Փոփոխված ավշային հանգույցների ախտորոշումներ

 

Հետազոտվողների ընդհանուր թիվ

Հաստատված ախտորոշմամբ հետազոտվողների թիվ

Ճշգրտության ցուցանիշ (%)

Երկրորդային ախտահարում

175

155

88.57

Հիպերպլազիա

74

62

83.79

Ճարպային կազմափոխում

53

46

86.79

Ավշային հանգույցների բորբոքում

5

5

100

 

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ գերձայնային հետազոտությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու ավշային հանգույցների ոչ միայն քանակը, չափերը և տեղակայումը, այլև մանրակրկիտ նկարագրելու դրանց կառուցվածքային առանձնահատկությունները: Այս ամենը օգնում է կանխորոշել չարորակ նորագոյացություններով հիվանդների ախտահարված ավշային հանգույցների պաթոմորֆոլոգիական ախտորոշումները: Հայտնի է` գերձայնային հետազոտությունը չի կարող փոխարինել պաթոմորֆոլոգիականին, սակայն, լինելով մատչելի, անցավ, ոչ իոնիզացնող, որի հետևանքով էլ բազմակի անգամ կիրառվող հետազոտություն, թույլ է տալիս մանրակրկիտ ուսումնասիրել ավշային հանգույցների կառուցվածքը: Այս հանգամանքը հնարավորություն է ընձեռում պլանավորելու հետագա բուժման եղանակը և ճշգրտելու վիրահատության արմատականությունը:

 

Գրականություն

 

  1. Чиссов В.И., Трофимова Е.Ю. Ультразвуковое исследование лимфатических узлов в онкологии. 2003, с. 11-60.
  2. Труфанов Г.Е. Лучевая диагностика заболеваний молочной железы. 2006, с. 200-211.
  3. Быстрова Н., Фролова И., Чайнзонов Е., Быстров С. Возможности сонографии в диагностике лимфогенного метастазирования при злокачественных опухолях головы и шеи. Вестник РОНЦ им. Н.Н. Блохина РАМН. Мат. Евразийского конгресса по опухолям головы и шеи. 2009. Минск. Т. 3. с 131 – 132.
  4. Кожанов Л., Сдвижков А., Юдин А., Кушхов О. Мультиспиральная рентгеновская компьютер-ная томография в планировании лечения рака гортани. Вестник РОНЦ им. Н.Н. Блохина РАМН, 2009, т. 2, с. 77.
  5. Чердынцева Е., Новиков В., Чернов В., Синилькин И., Черемисина О., Чижевская С., Новикова П. Определение сторожевых лимфатических узлов при злокачественных опухолях гортани и гортаноглотки. Вестник РОНЦ им. Н.Н.Блохина РАМН, 2009, т. 20,2, с. 87.

Հեղինակ. Լ.Գ. Շաքարյան ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, Երևան,УДК 54.1
Սկզբնաղբյուր. Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2010 (42)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

13.12.2015

Հարգելի ANNA, բարև Ձեզ: Համակարգչային տոմոգրաֆիայի մասին մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ ստորև ներկայացված հղումներում.

 

 

https://www.med-practic.com/arm/59/16689/article.more.html

www.med-practic.com/arm/59/13759/article.more.html

ANNA

11.12.2015

SHATEM XNDRUM DEZ ETE HNARAVORE ASEQ MEZ INCHE IRANIC NERKAYACNUM KATE HETAZOTUTYUNE. IM BALIKIS 7TAREKANE .SONOGRAFIAN PAYCEXI VRA HAYTNABERELE 5CM.CHAPOV GOYACUCYUN.MI QANI TEXENQ SONOGRAFIA AREL BOLORNEL NUYN PATASXANE....MEZ ASELEN MINCHEV KATE CHANEQ CHENQ KAROX IMANAL TE DA INCH GUNDE..ISK MENQ VAXENUMENQ. XNDRUMEM CHANTESEQ IM NAMAKE

Մեդ-Պրակտիկ

15.03.2015

Հարգելի Ֆլորա Միքայելի Հովհաննիսյան,  ստորև ներկայացնում ենք ռւսական կայքի հղումը, որտեղ կգտնեք մանրամասն ինֆորմացիա մեթոդի էության և կիրառման ցուցումների վերաբերյալ.

 

https://www.medicina.ru/cancercenter/dep_diagnostic/scintigraphy/

Ֆլորա Միքայելի Հովհաննիսյան

05.03.2015

Խնդրում եմ ներկայացրեք, թե ինչպես է կատարվում սցինտիգրաֆիան, ինչ նպատակով: Կանխավ` շնորհակալություն:

Կարդացեք նաև

Շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման նպատակով մինիմալ բիոպտատների քանակով բիոպսիայի ընտրության սխեմա

Սկսած այն ժամանակներից, ինչ Հոջը ներդրել է շագանակագեղձի սեկստանտ բիոպսիան, բազմաթիվ հետազոտողներ ցույց են տվել, որ այն զգալի թերագնահատում է քաղցկեղը և առաջարկել են ավելի լայնածավալ`...

Ուրոլոգիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2010 (44)
Ծնկահոդի մահիկների վնասման ժամանակ էխոսոնոգրաֆիկ և արթրոսկոպիկ տվյալների համեմատական բնութագիրը

Հոդերի փափուկ հյուսվածքների վնասվածքների ախտորոշման մեջ մեծ նշանակություն ունեն գործիքային հետազոտության տվյալները: Վերջին ժամանակներս մեր պրակտիկայում ներդրվել է խոշոր հոդերի...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսների ուլտրաձայնային հետազոտությունը որպես արգանդի մարմնի քաղցկեղի կանխարգելման մեթոդ

Բանալի բառեր: արգանդի մարմնի քաղցկեղ, գերձայնային հետազոտություն, արգանդի խոռոչ, կանխարգելում, էնդոմետրիումի հիպերպլաստիկ փոփոխություններ...

Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2010 (42)
Սուր պանկրեատիտի ախտորոշման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Վիրաբուժություն
Ստամոքսի եվ 12 մատնյա աղու խոցային հիվանդության վաղաժամ և ակտիվ հայտնաբերումը

Այսօր արդեն ակնհայտ է, որ միայն կլինիկական հետազոտությունների վրա հիմնված պրոֆիլակտիկ քննությունների մակարդակը չի կարող համապատասխանել առողջապահության արդի պահանջներին...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Վիրաբուժություն
Սուր պանկրեատիտի ախտորոշման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով հիվանդների քանակի աճի միտում ամբողջ աշխարհում...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 1.2010
Նեյրոբլաստոմային բջիջների մետաբոլիկ փոփոխությունները ալյումինիումի իոնների ազդեցությամբ

Տարբեր ախտաբանական պրոցեսների ժամանակ նեյրոբլաստոմային ծագման բջիջների տրանսկրիպցիոնալ ակտիվության փոփոխությունները վաղուց հայտնի են: Ողնաշարավորների նյարդային համակարգի նորմալ վիճակը բնութագրվում է...

Առողջապահություն 4.2009 Ախտաբանական անատոմիա
IN SITU հիբրիդացման մեթոդի նշանակությունը ուռուցքների ախտորոշման գործում

Բանալի բառեր` in situ հիբրիդացում, FISH, CISH, HER2

Ուռուցքներում առաջացող գենային փոփոխությունները հայտնաբերելու նպատակով ժամանակակից բժշկության մեջ կիրառվում են մի քանի եղանակներ...

Ուռուցքաբանություն Առողջապահություն 4.2009
C- ռեակտիվ սպիտակուցը և սիրտ անոթային համակարգի հիվանդությունների հավանականությունը

Բանալի բառեր. C-ռեակտիվ սպիտակուց (CRP), սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ), սրտամկանի ինֆարկտ

C-ռեակտիվ սպիտակուցը (CRP) հյուսվածքների վնասման, բորբոքման, նեկրոզի, վնասվածքների և ուռուցքների, ինչպես նաև մակաբուծային ինֆեկցիաների ժամանակ հանդիպող ամենազգայուն և ամենաարագ...

Սրտանոթաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40)
Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների ախտահարված ռեգիոնար ավշային հանգույցների գերձայնային հետազոտության հնարավորությունները

Բանալի բառեր. կրծքագեղձի քաղցկեղ, ավշային հանգույց, մետաստաթիկ ախտահարում, հիվանդացության ցուցանիշ, մահացության ցուցանիշ, գերձայնային հետազոտություն, մորֆոլոգիական հետազոտութուն, ավշային հանգույցների կառուցվածքային առանձնահատկություններ...

Ուռուցքաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2009 (38)
Լապարասկոպիկ ներվիրահատական ուլտրաձայնային հետազոտության արդյունավետությունը խոլեդոխոլիթիազների ախտորոշման ժամանակ

Ներածություն:

Խոլեդոխոլիթիազով բարդացած խոլեցիստիտների ախտորոշումը և բուժումը մնում է աբդոմինալ վիրա­բուժության արդիական խնդիրներից մեկը: Շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում խոլեդո­խոլի­թիազը ախտորոշել ներվիրահատական մեթոդ­ներով, քանի որ ...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Վիրաբուժություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ