Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բուժման մեթոդներ

Քրոնիկ հետտրավմատիկ ոսկրաբորբ, միոպլաստիկան` որպես բուժման տարբերակ

Ոսկրաբորբը վերջին տարիներին որպես բարդություն համեմատաբար ավելի քիչ է հանդիպում մեր պրակտիկայում` կապված քիչ հանդիպող հրազենային վնասվածքների, բաց և փակ կոտրվածքների բուժման համեմատաբար ճիշտ տակտիկական ընտրության հետ:

 

Հետտրավմատիկ ոսկրաբորբն ավելի հաճախ տեղակայվում է սրունքի (54.5%) և ոտնաթաթի (32.4%) շրջանում: Հետվիրահատական ոսկրաբորբն որպես բարդություն կարելի է կապել մի շարք խախտումների հետ, որոնցից են.

 

  1. ասեպտիկայի նորմերի խախտումը,

  2. վիրահատության կոպիտ իրագործումը,

  3. փափուկ հյուսվածքների անտեղի ճզմումը,

  4. ոսկրային հյուսվածքի աննպատակ կմախքացումը,

  5. մետաղական կոնստրուկցիայի ոչ ադեկվատ ընտրությունը,

  6. կոնստրուկցիայի բաղադրիչների անհամապատասխանությունը,

  7. վիրահատական դաշտի անբավարար սանացիան և չգործող դրենաժային համակարգը:

 

Նշված վրիպումներն առաջ են բերում հյուսվածքների սնուցման խանգարում, գալվանական պրոցեսի առաջացում: Այս ամենը նպաստում է ինֆեկցիայի զարգացմանը և ոսկրաբորբի առաջացմանը: Որոշ հեղինակներ գտնում են, որ ոսկրի ռեգեներացիան թարախային բորբոքման պայմաններում ընթանում է ավելի արագ՝ կապված բորբոքման ընթացքում առատ անոթավորման հետ [1,2,4]:

 

Վերջին տարիներին մեր բաժանմունքում հետվիրահատական ոսկրաբորբի կապակցու-թյամբ վիրահատական բուժման են ենթարկվել 13 հիվանդներ, որոնցից 1-ը` կին, 12-ը` տղամարդ, բոլորն էլ միջին և բարձր տարիքի: Հիվանդներից  2-ի մոտ եղել է ոչ կայուն օսթեոսինթեզ կեղծ հոդի ձևավորումով, որոնցից 1-ի մոտ կատարվել է կոնստրուկցիայի հեռացում: 5-ի մոտ կատարվել է կոնստրուկցիայի հեռացում ֆիստուլոսեկվեստրնեկրէկտոմիա արտաօջախային օսթեոսինթեզի համակարգի տեղադրումով: Նշված դեպքերում ոսկրաբորբի 2 դեպք եղել է բազկոսկրի, 3 դեպք` ազդրոսկրի, 8 դեպք` սրունքի ոսկրերի ընդգրկումով: 7 հիվանդի մոտ կատարվել է  ֆիստուլոսեկվեստրնեկրէկտոմիա դեֆեկտի միոպլաստիկ փակումով: Մեթոդն առաջին անգամ առաջարկել և կիրառել է ֆինլանդացի հեղինակ Շուլտենը 1896թ.-ին [3]: Առաջարկել է վիրահատությունն իրականացնել 2 փուլով. 1-ին փուլում` օջախի մաքրում, 3-4 շաբաթ անց դեֆեկտի փակում` միոպլաստիկա: Միոպլաստիկայի ենթարկված 7 հիվանդների մոտ նկատվել է լավացում առանց ռեցիդիվի: Բոլոր դեպքերում մկանալաթը վերց-վել է ոսկրային դեֆեկտի հնարավորինս մոտ մկանից վերին կարճ ոտիկի վրա, վերջինիս բավարար արյան շրջանառությունն ապահովելու համար: Դրված մկանային լաթն ոսկրային խոռոչի մեջ ապահովել է հետևյալ ֆունկցիաները.

 

1)փոխարինիչ - մկանային հյուսվածքը, շնորհիվ իր մասսիվության և էլաստիկության, համարվում է իդեալական պլաստիկ նյութ և լցնում է դեֆեկտի ամբողջ խոռոչը` չթողնելով դատարկ տարածություն (նկ.1,2,3):

 

 

           Նկար 1                                         Նկար 2                                   Նկար 3  

 

2)հեմոստատիկ - տեղադրված մկանալաթը` անջատելով թրոմբոկինազա, խթանում է մակարդելիությանը` դադարեցնելով մշակված ոսկրային խոռոչի արյունահոսությունը,

 

3)դրենաժային - տեղադրված մկանալաթը ռեզորբցիայի է ենթարկում միկրոսկոպիկ բազմաթիվ էլեմենտներ` հյուսվածքի կտոր, օտար մարմին, միկրոօրգանիզմ,

 

4)վերականգնողական – մկանային հյուսվածքը, ճիշտ է չի խթանում ոսկրային ռե-պարացիան, սակայն առաջացած կպումներով լավացնում է սնուցումը և արյան շրջա-նառությունը: Վերջինս հնարավորություն է տալիս հյուսվածքի վերականգնմանը:

 

Միոպլաստիկայի համար ցանկալի չեն մեծ ֆունկցիա իրականացնող զանգվածային մկանների կիրառումը (m.biceps, m.deltoideus, m.triceps և այլն), այն առումով, որ առաջանում է ֆունկցիայի զգալի իջեցում և տեղադրված լաթն անկայուն է ֆիքսվում: Այլ խնդիր է, երբ կա արդեն արտահայտված հոդային կոնտրակտուրա հարակից հոդերում և վերը նշված վիճակը չի ստեղծվում [2]:

 

Գրականության ցանկ


  1. Акжиштов Г.Н., Галеев М.А., Сахаутдинов В.Г., Юдин Я.Б. Остеомиелит. «Медицинаե, Москва 1986.
  2. Захаров И.И. Мышечная и кожная пластика при хроническом остеомиелите. Ижевск 1970.
  3. Крюк А. Хирургическое лечение поздней стадии хронического остеомиелита. Минск 1965.     
  4. Никитин Г.Д., Рак А.В., Линник С.А., Агафонов И.А. Хронический остеомиелит, Трансмиопластика, костная пластика, мышечная пластика. «Медицина», Ленинград 1990. 

Հեղինակ. Կարապետյան Խ.Ջ., Վանցյան Վ.Ա., Սերոբյան Ժ.Ե, Կարապետյան Ջ.Խ Գ.Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց, Գյումրի, ՀՀ
Սկզբնաղբյուր. Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ