Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Բազմապրոֆիլ մանկական ստացիոնարի մահճակալային ֆոնդի օգտագործման ցուցանիշները ժամանակակից պայմաններում

Բանալի բառեր: մանկական ստացիոնար, մահճակալային ֆոնդ, օգտագործում, ցուցանիշներ, միջոցառումներ

Առողջապահության համակարգում վերջին տարիներին իրականացվող ռեֆորմները, շուկայական հարաբերությունների ներդրումը ճյուղում ստացիոնար բժշկական օգնության (ԲՕ) կազմակերպմանը առաջադրում են սկզբունքային նոր մոտեցումներ, ուղղված մասնավորապես մահճակալային ֆոնդի օգտագործման ինտենսիֆիկացմանը և հիվանդների ավելի արդյունավետ ստացիոնար բուժմանը [1,4,5,8]:

 

Ստացիոնարի աշխատանքի կազմակերպման կատարելագործման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ հիվանդանոցային՝ հատկապես մասնագիտացված և նեղ մասնագիտացված բուժումը, ներկայացնում է ԲՕ առավել թանկ տեսակը և մահճակալային ֆոնդի արդյունավետ օգտագործումը հատկապես բարդ սոցիալ-տնտեսական պայմաններում ունի առաջնահերթ նշանակություն:

 

Մեր կողմից կատարված բազմապրոֆիլ մանկական ստացիոնարի (ԲՄՍ) մահճակալային ֆոնդի օգտագործման ուսումնասիրությունը ներառում է հետևյալ ցուցանիշների վերլուծությունը և գնահատականը. մահճակալի միջին տարեկան ծանրաբեռնվածությունը, ստացիոնարում հիվանդ երեխայի գտնվելու միջին տևողությունը և մահճակալի պտույտը:

 

Թվարկված ցուցանիշները վերլուծվել են հիմնականում եռամյա կտրվածքով 2000– 2002 տարիների համար:

 

Աղյուսակ 1 - ում ներկայացված են նշված ցուցանիշները և նրանց աճի գործակիցները:

 

Ինչպես երևում է աղյուսակից, ԲՄՍ դիտվում է մահճակալի չափազանց ցածր ծանրաբեռնվածություն ուսումնասիրության մեջ ընդգրկված բոլոր տարիների ընթացքում. 91,4; 75,8 և 108,0 օր 2000; 2001 և 2002 թվականներին համապատասխանաբար, միջինում կազմելով ընդամենը 91,7 օր: Չնայած 2002 թ. նկատվել է ցուցանիշի որոշ աճ՝ վերջինիս գործակիցը կազմում է 1,4, այնուամենայնիվ, մահճակալային ֆոնդի զբաղվածության տոկոսը կազմել է ընդամենը 29,6%:

 

Աղյուսակ 1. ԲՄՍ մահճակալային ֆոնդի օգտագործման որոշ ցուցանիշների դինամիկան
2000 – 2002թ.թ.

հ/հ

Ցուցանիշի անվանումը

2000

2001

2002

2000-2002

1.

Մահճակալ միջին տարեկան
ծանրաբեռնվածությունը
օր
%
Աճի գործակիցը



1,4
25,0
-



5,8
20,8
0,8



08,0
29,6
1,4



91,7
25.1
1,2

2.

Ստացիոնարում հիվանդ երեխայի գտնվելու միջին տևողությունը
Աճի գործակիցը


11,3
-


10,1
0,9


8,8
0,8


10,0
0,8

3.

Մահճակալի
պտույտը
Աճի գործակիցը


8,1
-


7,5
0,9


12,3
1,6


9,3
1,5

 

ԲՄՍ մահճակալային ֆոնդի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը ըստ տարբեր բաժանմունքների վկայում է այն մասին, որ աճի գործակցի մեծացում դիտվել է գրեթե բոլոր բաժանմունքներում: Մասնավորապես, մահճակալի օգտագործման ցուցանիշի զգալի մեծացում է դիտվել նեֆրոլոգիական և նորածնային պաթոլոգիայի բաժանմունքներում, որոնցում աճի գործակիցը 2002 թ-ին 2000թ. հետ համեմատած կազմել է 1,7 և 2,1 համապատասխանաբար:

 

Սակայն, այնուամենայնիվ չափազանց մտահոգիչ են ԲՄՍ մահճակալային ֆոնդի օգտագործման ցածր ցուցանիշները գրեթե բոլոր բաժանմունքներում, հատկապես տրավմատոլոգիական և սոմատիկ բաժանմունքներում (28,7 և 24,1%):

 

Նկարագրված հանգամանքը հրատապ է դարձնում ԲՄՍ մահճակալային ֆոնդի ռացիոնալ օգտագործման խնդիրը, հատկապես ժամանակակից ծանր ֆինանսա-տնտեսական պայմաններում:

 

Հայտնի է, որ ԲՄՍ հիվանդ երեխայի գտնվելու միջին տևողության ցուցանիշի մեծության վրա ազդեցություն են գործում բազմաթիվ գործոններ, ինչպես, օրինակ՝ հոսպիտալացված հիվանդների վիճակի ծանրության աստիճանը, հիվանդների քանակը, ստացիոնար ընդունվելու ժամկետները, մինչհոսպիտալային բուժման որակը և այլն: Կարևոր և առաջնային նշանակություն ունե ցող գործոնների շարքում է նաև ստացիոնար բժշկական օգնությամբ մանկական ազգաբնակչության ապահովվածությունը տվյալ տարածաշրջանում:

 

ԲՄՍ հիվանդ երեխաների գտնվելու միջին տևողության գնահատականը ըստ հիվանդությունների դասերի (ԾԽը – 10) ցույց է տալիս, որ դիտվում է այդ ցուցանիշի որոշակի իջեցում որոշ դասերի հիվանդությունների համար, օրինակ՝ շնչառական (11.2 օր 1998-ին մինչև 5,6 – 2002թ.-ին), մարսողական (14,77-ից 7,2-ի), միզասեռական (17,79-ից 11,5-ի) օրգանների, ինչպես նաև հետևյալ հիվանդությունների համար 2002թ.-ին՝ թիրեոտոքսիկոզի (4,71 օր), անեմիաների (4 օր), սուր շնչական ինֆեկցիայի (4.1), երիկամների ինֆեկցիաների (12,21), մաշկի և ենթամաշկային բջջանքի հիվանդությունների (6,08 օր): Միաժամանակ, որոշ հիվանդությունների համար, ընդհակառակը, նկատելի է բուժման միջին տևողության աճ, ինչպես օրինակ՝ թոքաբորբերի, թունավորումների, սեպսիսի կապակցությամբ:

 

Ստացիոնարի գործունեության վերլուծության և գնահատման ցուցանիշներից մյուսը դա մահճակալի պտույտն է, որը բնորոշում է ինչպես ամբողջ ստացիոնարի, այնպես էլ նրա առանձին կառուցվածքային բաժանմունքների աշխատանքի ինտենսիվությունը:


Այս ցուցանիշը 3 տարվա կտրվածքով ԲՄՍ բոլոր բաժանմունքների համար ներկայացված է աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ 2. ԲՄՍ մահճակալի պտույտը ըստ բաժանմունքների 2000-2002 թ.թ.

հ/հ

Բաժանմունքի
անվանումը

Մահճակալների թիվը

2000

2001

2002

2000-2002

2000

2001

2002

1.

էնդոկրինոլոգիական

30

30

30

7,9
-

7,5
0,9

76
1,01

7.7
0.96

2.

Տրավմատոլոգիական

30

15

11

5,5

6,8
1,2

12,3
18

8,2
2.2

3.

Նեֆրոլոգիական

30

30

15

4,8
-

4,4
0,9

11,7
2,7

7.7
2.4

4.

Կրծքի տարիքի

30

30

22

12,3
-

8,57
0,7

16,65
1,9

11.6
1.4

5.

Սոմատիկ

30

30

22

8,35
-

6,3
0,7

12,0
1,9

11.8
1.2

6.

Նորածնային պաթոլոգիայի

30

20

12

4,65

-

6,9
1,5

17,5

2,5

9.7
3.8

7.

Իմունոլոգիայի

-

10

10

-
-

1,3
-

6,85
5,3

4.1
5.3

8.

Ռեանիմացիայի

6

6

6

32,2
-

38,1
1,2

34,6
0,9

34.6
1.0

 

Աղյուսակ 2–ում ներկայացված տվյալները վկայում են 2000-ի համեմատությամբ 2002-ին ԲՄՍ գրեթե բոլոր բաժանմունքներում մահճակալի պտույտի աճի մասին (բացառությամբ էնդոկրինոլոգիական բաժանմունքից, որում, ընդհակառակը, դիտվում է տեմպի հետաճ): Եվ 2001, և 2002 թ.թ. մահճակալի պտույտի աճ դիտվել է տրավմատոլոգիայի (աճի գործակիցը կազմում է 1.2 – 2001-ին և 1,8 – 2002-ին) և նորածնային պա-թոլոգիայի (1,5 – 2000-ին և 2,5 – 2002-ին) բաժանմունքներում: 2002-ին դիտվում է մահճակալի պտույտի աճ նեֆրոլոգիական (2,7), սոմատիկ (1,9), իմունոլոգիայի (5,3) և կրծքի տարիքի երեխաների (1,7) բաժանմունքներում:

 

Նույն աղյուսակի տվյալները վկայում են նաև այն փաստը, որ ավելի մեծ մահճակալի պտույտ արձանագրվել է հիմնականում այն բաժանմունքներում, որոնցում ցածր է հիվանդ երեխայի մահճակալի վրա գտնվելու միջին տևողությունը:

 

Այսպես, բուժման միջին տևողության հետազոտման մեջ ընդգրկված բոլոր տարիների կտրվածքով միջինացված ցուցանիշները կազմել են ռեանիմացիայի բաժանմունքում 3.4 օր, սոմատիկ բաժանմունքում – 8.5, կրծքի տարիքի երեխաների բաժանմունքում – 8.8, մինչդեռ էնդոկրինոլոգիական բաժանմունքում – 16.7, նեֆրոլոգիական բաժանմունքում – 13.6 և այլն:

 

Այսպիսով, ակնհայտ է, որ ԲՄՍ մահճակալային ֆոնդի ռացիոնալ օգտագործումը, բուժախտորոշիչ գործընթացի օպտիմալացումը ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում չափազանց հրատապ լուծում պահանջող խնդիրներ են:

 

Ստացիոնար բժշկական օգնության ժամանակակից կազմակերպչական ձևերի շարքում աշխարհի գրեթե բոլոր երկրներում, այդ թվում նաև նախկին ՍՍՀՄ հանրապետություններում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում, մեծ կիրառություն են ստացել ստացիոնարափոխարինող տեխնոլոգիաների մշակումը և ներդրումը [2,3,6,7]:

 

Վերջիններիս շարքում են օրային ստացիոնարների ստեղծումը, հիմքում ունենալով տարբերակված բժշկական սպասարկման սկզբունքը՝ կախված բուժախտորոշիչ գործընթացի ինտենսիվության մակարդակից և հաշվի առնելով տվյալ բաժանմունքի նյութատեխնիկական հագեցվածությունը և բարձր որակավորում ունեցող մարդկային ռեսուրսների առկայությունը:

 

Ներկայացված հետազոտության արդյունքները` Երևան քաղաքի բազմապրոֆիլ մանկական ստացիոնարներից մեկի բազայի վրա, հիմք են հանդիսացել մշակելու և ներդնելու մանկական ազգաբնակչությանը ստացիոնար բժշկական օգնության բարելավման, ինչպես նաև մահճակալային ֆոնդի ռացիոնալ օգտագործման ուղղությամբ որոշ միջոցառումներ:



Գրականություն

  1. Бояринова Е.А. и соавт. Здравоохранение РФ, 1988, 6, с. 37.
  2. Брилева А.А. и соавт. Педиатрия, 1987, 8, с. 92.
  3. Зыятдинов К.Ш., Рыбкин Л.И. Дневные стационары. М.: МЕДпресс. 2000.
  4. Морозов О.Н. Здравоохранение, 2001, 8, с. 39.
  5. Петрова Н.Г. и соавт. Экономика здравоохранения, 2003, 4, с. 52.
  6. Рожко В.А., Слободской А.Ю. Здравоохранение Белоруссии, 1991, 9, с. 48.
  7. Стародубов В.И. и соавт. Здравоохранение, 2001, 1, с. 31.
  8. Donald A. Barr & Mark G.Field Am. J. of Public Health, 1996, 86, 3, p. 307–312.

Հեղինակ. Հ.Հ. Պետրոսյան ԵՊԲՀ համալսարանական թիվ 2 կլինիկական հիվանդանոց
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 3.2004 (19), УДК 614.2
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ