Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մանկական հիվանդություններ

Վարքի խանգարման առանձնահատկությունները մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների մոտ

Դեռևս Դեմոկրիտը, Հիպոկրատն (մ.թ.ա.460-377 թթ.) իրենց աշխատություններում նշել են շրջակա միջավայրի, կլիմայի ազդեցությունը մարդու վարքի վրա: Դեմոկրիտն առանձնացրել է հատկապես ջրի ներգործությունը: Պլատոնը և Արիստոտելը կարևորել են նաև հողի դերը մարդու վարքի ձևավորման վրա: Հանս Սելեն իր «Стресс без дистресса» գրքում նշել է հետադարձ կապի դերը վարքի ձևավորման, միջանձնային փոխհարաբերությունների կարգավորման գործում` ցույց տալով քննադատության և հավանության, որպես ազդակների, դերը որևիցե գործունեություն շարունակելու կամ դադարեցնելու հարցում:

 

Ռուսաստանում այդ հարցով մեծ աշխատանքներ են կատարել Գ.Ե.Սուխարևան, Լ.Ս.Վիգոտսկին, Լ.Վ.Զանկովան և այլոք: Գ.Ե.Սուխարևան մանկական հասակի հոգեբուժության իր դասախոսություններում նշել է, որ կենտրոնական նյարդային համակարգի (այսուհետև կ.ն.հ.)  վնասվածքը հանգեցնում է օրգանիզմի կարգավորման ֆունկցիաների անբավարարության, ինչի հետևանքով էլ ավելի է բարդանում երեխայի վիճակը` դժվարացնելով նրա հարմարվողականությունը շրջապատի արտաքին և ներքին ազդակներին, և նույնիսկ, հասակային ֆունկցիոնալ փոփոխություններին: Արդյունքում ի հայտ են գալիս վարքի խանգարումներ:

 

Ըստ  Ֆրեյդի, վարքի խանգարումները հետվնասվածքային վիճակի արդյունք են` ծագած  անգիտակցականում` բարոյական նորմերի, խղճի և չգիտակցվածի միջև, կոնֆլիկտ ОНО-ի (հոգեկան ոլորտի ցածրագույն ենթակառուցվածք) և գերես-ի միջև, որը գիտակցական Ես-ը չի կարողանում լուծել: Ըստ  Բիհևյորիստների (Դ.Ուոտսոն, Բ.Սկիններ, Մ.Ռատտեր)`  արտաքին և ներքին ազդակների արդյունք: Մեկ  այլ  մոտեցմամբ` արդյունք  է  իրավիճակի  ոչ  ճիշտ  ըմբռնման, ոչ  ճիշտ վերլուծման,  ոչ  ճիշտ  գնահատման:  Եվ ըստ վերջիններիս,  որպեսզի  վերացվի  խանգարումը,  պետք է  սովորեցնել  երեխային  օբյեկտիվ  գնահատել  իրավիճակը (Ժ.Պիաժե, Ա.Էլլիս):

 

Այսպես. վերջին 10 տարիներին ՀՀ բնակչությունը նվազել է մոտ 16% (ըստ ՀՀ վիճակագրության ծառայության տվյալների), իսկ 6-18 տարեկան մտավոր խնդիրներով երեխաների թիվը մանկատներում աճել է մոտ 55%-ով (1999 թ.` մոտ 170, 2009 թ. հասել է մոտ 265-ի): 

 

Ըստ այլ չճշտված հետազոտությունների, մտավոր խնդիրներով երեխաների ցուցանիշը 16% է, որը 2 անգամ բարձր է միջազգայինից, իսկ հաշմանդամ երեխաների ընդհանուր թվաքանակի մեջ 50%-ը հոգեկան և նյարդային խանգարումներով երեխաներն են (ՀՀ-ում իրավիճակային վերլուծության տվյալների համաձայն):

 

Այս ամենի հետ միասին աճում է նաև վարքի խանգարման խնդիրներ ունեցող երեխաների թիվը: Նրանցից մոտ 10% ունեն հաղորդակցման արտահայտված խնդիրներ` առանց կ.ն.հ. վնասվածքի առկայության, իսկ մնացած երեխաների մեծամասնությունն ունի վարքային խանգարումներ:

 

Նոր վարքի ձևավորման ժամանակ կիրառում են հոգեբանական թերապիայի տարբեր մեթոդներ: Դրանցից են Գեշտալթերապիան (Պերլս-ի, ըստ որի մարդու անհատականությունը մեկ ընդհանրություն չէ, չգիտակցված կոնֆլիկտը խանգարում է մարդուն կոնտակտի մեջ մտնել իր որոշ մտքերի, զգացողությունների հետ), Մորենո-ի փսիխոդրաման, Էլլիս-ի էմոտիվ-ռացիոնալ թերապիան, Ռոջերս-ի հումանիստականը և այլն: Օգտագործում են նաև պարգևատրման` խրախուսման (Սկիներ), դերակատարման (Կեպլլի) և այլ մեթոդներ:

 

Հետազոտության նպատակը, մեթոդները և նյութը      

 

Հետազոտության նպատակն է` ճշտել վարքի խանգարումների առանձնահատկությունները մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների մոտ: Հետազոտության մեթոդներն են` կլինիկական դիտարկումներ (արտաքին, ազատ) և հարցազրույցներ (բանավոր, ազատ): Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է 6-20 տ. մտավոր, ֆիզիկական, վարքային խանգարումներ ունեցող 500 հոգի (280 տղա, 220 աղջիկ): Նշենք, որ հետազոտվողներից 70%-ի մոտ ծնողների այցելություններ չեն եղել, 10%-ի մոտ` տարեկան 2-3 անգամ, մնացած 20%-ի մոտ` քիչ ավելի հաճախ:

 

Այդ երեխաներին օգնել կարողանալու համար անհրաժեշտ է պարզել, թե ինչու և ինչպես են նրանց մոտ զարգանում էմոցիոնալ խանգարուներ և վարքի շեղումներ: Կարևոր է նաև պարզել այս երեխաների տարբերակիչ առանձնահատկությունները:

 

Նման դեպքերում նախ` անհրաժեշտ է գնահատել երեխայի պահվածքը, պարզել մեզ անհանգստացնող խնդիրը, այնուհետև` հիմնավորել միջամտության անհրաժեշտությունը (պետք է միջամտել, թե ոչ): Շեշտը պետք է դնել այդպիսի վարքի դրսևորման պատճառը բացահայտելու և դրա հիման վրա բուժումն, շտկումն իրականացելու վրա:

 

Պատճառը որոշել են երեխայի վարքին հետևելով, երեխայի հետ շփվող մարդկանց հետ զրուցելով, և պարզելով, թե ինչ է տեղի ունեցել մինչև այդպիսի վարք դրսևորելը և ինչ դրանից հետո:

 

Արդյունքները


Վարքը հիմնականում հոգեկան ակտիվության արտաքին շարժողական դրսևորումն է: Ըստ Ս.Հ.Սուքիասյանի [8], արևմտյան երկրներում երեխաների մոտ վարքի խանգարումները կազմում են 4-6%: Դիտարկումների արդյունքում պարզվել է, որ ուղեղի վնասվածք, ֆունկցիայի խանգարում, հոգեկան զարգացման շեղումներ ունեցող երեխաների մոտ վարքի խանգարումները բավականին մեծ տոկոս են կազմում` միջինը մոտավորապես 30%: Այն կարող է արտահայտվել ագրեսիայով` շրջապատի կամ իր անձի հանդեպ կամ ուղղակի գոռգոռոցով, աղմուկով, շարժողականության խանգարումով (21%), ինչպես նաև տիկերով (2%), եղունգներ կրծելով, մատները ծծելով (22%), այլ անկանոն շարժումներով (27%), էմոցիոնալ խանգարումներով (26%), տագնապայնությամբ, տրամադրության փոփոխություններով, վախի երևույթներով (26%), սեռական բնույթի գործողություններով (36%), ուշադրության անկայունությամբ (63%), չգիտակցված և գիտակցված արտաթորություններով (61%), ոչ  ուտելի բաներ ուտելով (27%), անհնազանդությամբ (18%) և այլն:

 

Մեր դիտարկումները ցույց են տվել, որ վարքային խանգարումների պատճառ կարող են հանդիսանալ ինֆորմացիայի մշակման, գնահատման և ըմբռնման խանգարումները, իրականության անադեկվատ ընկալումն, ըմբռնումը, սոցիալականացվածության ոչ բավարար մակարդակը, այդ թվում սոցիալական հմտություններ չունենալը, սիլինգվային խանգարումները` մյուս երեխաների հանդեպ մրցակցությունը, շփման, հաղորդակցության դժվարությունները` համեմատած մտավոր մակարդակի հետ, անհամաչափ և անադեկվատ խստությունը, տարաձայնությունները ծնողների, խնամող և սպասարկող անձնակազմի հետ, իր անձի հանդեպ ուշադրության պակասը, կարգավորման, շտկման անհնարինությունը, զգայական խնդիրները (քիչ կամ շատ, ներքին կամ արտաքին ազդակները): Հաճախ սա կարող է հանդես գալ որպես բողոքի արտահայտման ձև կամ` զգայական պարգև ինքն իրեն կամ` փախուստ հոգեկան ոլորտ:

 

Այս խանգարումներն ավելի շատ են, եթե վնասված են ուղեղի երկու կիսագնդերն էլ: Ուրեմն կարևոր են վնասվածքի ծավալները: Օջախի տեղը  նույնպես իր դերն ունի: Ծնողների նևրոզները, շրջապատի վնասակար ազդակները, սոցիալական խնդիրները նույնպես ազդում են այս երեխաների վրա: Քանի որ վնասված են ուղեղի որոշ հատվածներ, նրանց վրա այս ամենն ավելի ծանր է ազդում  և ավելի բարդ հետևանքներ է թողնում: Բազմաթիվ երեխաներ ընտանիքի սոցիալական վիճակի և հասարակության վատ, բացասական վերաբերմունքի արդյունքում (երեխաներին ծաղրելը, վիրավորելը, նման ընտանիքներում մյուս երեխաների ամուսնությունների մեծ խնդիր լինելը և այլն. ծնողների 80% նշում են այս խնդիրները) հայտնվում են ընտանիքից հեռու` մանկական համապատասխան կազմակերպություններում: Ընտանիքից կտրվելը, հասարակության բացասական վերաբերմունքը և իրենց ֆիզիկական ծանր անկարողությունները (կ.ն.հ. ախտահարումներ), որն իրենց զրկել է ինքնապաշտպանությունից, մեծ ու տևական սթրեսները հանգեցնում են երեխայի ինքնագնահատման իջեցմանը` իր բոլոր անցանկալի հետևանքներով:

 

Կլինիկական դեպքերի նկարագրություն


Հիվանդ Հ.Կ. 20 տարեկան, ունի մանկական ուղեղային կաթված, հեմիպլեգիկ ձև, դիզարտրիա, մասնակի մոտոր ալալիա, դեպրիվացիոն սինդրոմ:

 

Տարիների հետ գիտակցելով իր վիճակը, անընդհատ գտնվում է ծանր հոգեկան ապրումների մեջ: Նա համեմատում է իրեն իր ընտանիքի մյուս անդամների  հետ, ցանկանում է ինքն էլ ունենա իրենց նման` առանց ֆիզիկական խնդիրների կյանք: Անընդհատ անհանգստանում է իր ապագայի համար: Այս ապրումները պարբերաբար անդրադառնում են նաև նրա մոր վրա, որի արդյունքում ծնողը նույնպես ունենում է գիտակցված կամ չգիտակցված ինքնամեղադրման ապրումներ: Այս ամենը փակ շրջանի պես պարբերաբար անցնում է մեկից մյուսին: Արդյունքում` երկուսի մոտ էլ հոգեկան վիճակները հանգեցրել են սոմատիկ խանգարումների, մասնավորապես` սիրտ-անոթային հիվանդությունների:

 

Հիվանդ` Ս.Ս. 16 տարեկան, ունի մանկական ուղեղային կաթված, սպաստիկ տետրապարեզ, ատետոիդ տիպ, դիզարտրիա, մասնակի մոտոր ալալիա, դեպրիվացիոն սինդրոմ:

 

Ծնողները, գիտենալով երեխայի վիճակը, գիտակցելով հնարավոր դրական տեղաշարժերի չափը, այնուամենայնիվ, անընդհատ գտնվում են անիմաստ փնտրտուքի մեջ, որպեսզի ամբողջովին բուժեն երեխային` գիտենալով հանդերձ, որ ավելիին չեն կարող հասնել (փախուստ իրականությունից): Նրանց ծանր հոգեկան ապրումները, մշտական սթրեսային վիճակները, հիստերիկ նևրոզները հաղորդվում են նաև երեխային, որն ուղղակի չի կարողանում արտահայտվել, լիցքաթափվել,  ինչը հանգեցնում է երեխայի վիճակի խորացման` հիվանդությանը գումարելով նաև ավելորդ լարվածություն, դյուրագրգռություն և հիստերիկ նևրոզ:

 

Վարքի խանգարման գործում մեծ դեր ունեն կենսառիթմերը, ինչպես նաև տարվա եղանակները: Այն ավելի սրված արտահայտվում է հատկապես գարնանը (այստեղ կարևոր են նաև հորմոնալ տեղաշարժերը): Գարնան ամիսներին երեխաների մոտ վարքի խանգարումները կազմում են տարվա ընդհանուր դեպքերի մոտ 60-65 տոկոսը:

 

Այդ խանգարումներից 85-90%-ն անմիջականորեն կապված է ուղեղի վնասվածքի հետ: Այն հանգեցնում է մտավոր ունակությունների անկման, գիտակցականության, ինչ որ տեղ նաև գիտակցության մակարդակի ոչ լիարժեք ձևավորման, նույնիսկ գիտակցականության բացակայության, խոսքի արտահայտման որոշակի դժվարացման և շարժումների կոորդինացիայի վատացման: Այստեղ անհրաժեշտ է նորից նշել, որ այս երեխաների մոտ չկա կամ լիարժեք ձևավորված չէ, ըստ Ֆրեյդի, անձի «գերես»-ը, որը կրում է բարոյական նորմերի չափանիշները, անձի այն մասը, որը կատարում է քննադատի, խղճի դեր նրանց մոտ: Այդ իսկ պատճառով գլուխ է բարձրացնում «ОНО»-ն` իր բոլոր հետևանքներով և արդյունքում այն դիտարկվում է որպես վարքի խանգարում:

 

Ուղեղային խանգարումներով երեխաների մոտ լինում են նաև նույն խնդիրները, ինչպես նորմալ երեխաներ մոտ: Այդ թվում նաև վախը և տագնապը, ավելորդ ակտիվությունը և ագրեսիան, դժվարություններ այլ երեխաների հետ շփվելիս և հակահասարակական վարք: Քանի որ նրանց սոցիալականացվածությունը սովորաբար ավելի ցածր մակարդակի վրա է, քան առանց այդ խնդիրներով երեխաներինը, իրենց մոտ այն ավելի արտահայտիչ է: Այստեղ, իհարկե, խնդիրն այն է, որ  ուղեղային վնասվածքով երեխաների մոտ սրանք միջինը 5-8 անգամ ավելի հաճախ են լինում: 

 

Դրա հետ միասին, ունենալով անհաջողություններ և միաժամանակ շրջապատից անընդհատ ստանալով քննադատություններ` կապված իր անհաջողությունների հետ, նման երեխայի մոտ կարող է առաջանալ բողոք, ինչը  խորանալով  կարող է հանգեցնել  դեպրեսիայի: Եվ սա հատկապես այն դեպքում, երբ երեխան, ունենալով վնասվածք, ձգտում է հավասարվել իր հասակակիցներին և աշխատում է իր ուժերի առավելագույն չափով, սակայն  հանդիպում է դժգոհությունների:

 

Ուրեմն, կարևոր է բացառել այս երեխաների խիստ ծանրաբեռնումն ու խիստ մրցակցությունը:

 

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ այս երեխաները չունեն նաև ճկունություն, դժվար են ադապտացվում, իմպուլսիվ են և ունեն վատ ուշադրություն: Սրանք նպաստում են էմոցիոնալ շեղումներին և խանգարումներին: Սա, իր հերթին, հանգեցնում է երեխայի փորձի ձեռքբերման խանգարմանը և փոփոխվող միջավայրին հարմարվելու դժվարացմանը:

 

Այս երեխաների մոտ վարքի խանգարման գործում իր ուրույն տեղն ունի նրանց մոտ ավելի հաճախ հանդիպող իմացական աններդաշնակությունը (Когнитивный диссонанс):      

 

Նման երեխաների վարքի ձևավորման գործում մեծ դեր են խաղում ոչ ջերմ վերաբերմունքը, անհետևողականությունը կամ շատ խիստ և դաժան կարգապահության պահանջը:

 

Մեծ դեր են խաղում նաև մեծ ընտանիքները կամ այս երեխաների մեծ խմբերը, ինչի արդյունքում երեխաների նկատմամբ ուշադրությունը, խնամքը և վերաբերմունքը ոչ բավարար չափի և որակի են: Այս երեխաներն էլ ունեն խոսելու, կիսվելու, զրուցակից գտնելու ցանկություն, որի պակասը դարձյալ բացասական ազդեցություն է ունենում:

 

Վարքի ձևավորման գործում մեծ դեր ունեն նաև երեխայի դաստիարակման հարցում տարաձայնությունները, ոչ մասնագիտական մոտեցումները, երեխայի հետ իր տարիքին անհամապատասխան հարցերի քննարկումները:

 

Երեխայի ասոցիալ վարքը կարող է լինել նաև ոչ հաջողված փորձ` իր անձնական խնդիրները և դժվարությունները լուծելու գործում:

 

Վարքի ձևավորման մեջ մեծ դեր են խաղում նաև համակարգչային խաղերը, հեռուստատեսությունը, կինոն: Այստեղ պետք է հաշվի առնել նման երեխաների շուտ և հեշտ ներշնչվող  լինելու հանգամանքը:

 

Հատուկ ուշադրության պետք է արժանացնել վարքագծի հետևյալ դրսևորումները` չափազանց զայրույթը, ինքն իրեն կամ շրջապատին վնաս տալը, տրամադրության կատաղի պոռթկում, ծայրահեղ գռգռվածությունը, ծայրահեղ իմպուլսիվությունը, հեշտությամբ ճնշվելը և արագ ներշնչվելը:

 

Բուժման հիմնական նպատակներն են` օգնել երեխային սովորել կառավարել զայրույթը, արտահայտել զայրույթը և ճնշվածությունը, պատշաճ կարգով պատասխանատու լինել սեփական արարքների և դրանց հետևանքների համար:

 

Երբեմն այդպիսի վարքը կարգավորելու համար կիրառում են պատիժ (անկյուն կանգնեցնելը, սիրած խաղալիքը ձեռքից վերցնելը, զայրանալը և այլն): Սա կարող է կարճատև արդյունք տալ: Կա նաև էթիկայի խնդիր. վերջապես, հասկանում, ընկալում է արդյոք երեխան այդ պատիժը թե` ոչ: Վարքի կարգավորման համար անհրաժեշտ է նաև երեխայի մոտ ձևավորել նոր վարք: Պետք է օգնել նրան գտնելու այդպիսի պահվածքի պատճառը, այն առաջացնող խնդիրները, ձգտել, որ նա գիտակցի դրանք:

 

Նոր վարքի ձևավորման նախաբանում նշված մեթոդներից կիրառելով Էլլիս-ի էմոտիվ-ռացիոնալ, Կեպլլի դերակատարման, Սկիների պարգևատրման` խրախուսման, Ռոջերս-ի հումանիստական թերապիայի մեթոդները, բավականին լավ արդյունքներ են արձանագրվել: Նշված մեթոդների համակցված կիրառման արդյունքում մոտ 95-100% դեպքերում ստացվում են բավականին դրական արդյունքներ. կայունանում է հուզական ոլորտը, վերանում է ագրեսիան, կարգավորվում է վարքը: Իհարկե, սա պետք է լինի շարունակական` նկատի ունենալով նաև նրանց կ.ն.հ.-ի օրգանական վնասումները:

 

Վերացնելով վատ վարք առաջացնող պատճառը` կկարգավորվի նաև պահվածքը:

 

Գործնական խորհուրդներ


Նման դեպքերում անհրաժեշտ է երեխային սովորեցնել ճիշտ պահանջել. եթե արտաբերում է միայն հնչյուններ, փորձել սովորեցնել անհրաժեշտ բառեր կամ նշաններ, ժեստեր, նկարներ: Սրանք պետք է լինեն հեշտ և համապատասխան: Կարևոր է նաև սովորեցնել ուշադրություն գրավելու հնարքներ: Հոգեկան փախուստի դեպքում` այդ վիճակից դուրս գալու ճանապարհները (նշան, բառ և այլն): Զգայական խնդիրների առկայության ժամանակ անհրաժեշտ է կարգավորել այն` ազդակների մուտքը ավելացնելով կամ նվազեցնելով: Օրինակ` թերզգայունության դեպքում ապահովել կոշտ, խորը ճնշում, մերսում, իսկ գերզգայունության դեպքում պետք է կրի մթնեցնող ակնոցներ, հեռու պահվի աղմուկից, սուր հոտերից, ազատվի սեղմող հագուստից և այլն: Եթե երեխան կատարում է կրկնվող շարժումներ, անհրաժեշտ է ապահովել ճոճանակով ճոճվելը, թռչկոտելը: Այս ամենի հետ միաժամանակ պետք է աստիճանաբար ընտելացնել այդ ազդակներին:

 

Ընտանիքում, մանկական խմբերում նոր երեխայի ներկայության պայմաններում անհրաժեշտ է ուշադրությունից դուրս չթողնել նախկիններին. նրանց պետք է դեր տալ, որոշակի պատասխանատվություն ստանձնեն, ներգրավվեն որոշ աշխատանքներում: Ինչպես և առանց խնդիրների մարդիկ, այս երեխաներն էլ ունեն աշխատելու ցանկութուն, օրը զբաղվածությամբ լցնելու ձգտում, որի չբավարարվածությունը գիտակցորեն թե չգիտակցված բերում է լարվածության, վարքի խանգարման: Ինտելեկտի համեմատաբար պահպանման, բայց խոսքի բացակայության ժամանակ (մոտոր ալալիա) հաղորդակցումը կարելի է կազմակերպել համակարգչի միջոցով:

 

Ձեռք բերելով երեխայի վստահությունը, պետք է օգնել երեխային, որպեսզի նա ներքուստ հասկանա ստեղծված իրավիճակը և կարողանա գտնել սթրեսի դեմ պայքարելու ավելի լավ միջոցներ, տարբերակներ: Եվ սա նույնպես կբերի վարքի բարեփոփոխման:

 

Շատ կարևոր է բացառել երեխայի նկատմամբ բռնությունը տանը, հասարակության մեջ, մանկական հիմնարկներում: Իհարկե, չպետք է մոռանալ նաև հեռուստատեսությունից, տեսաժապավեններից, կինոնկարներից, համակարգչային խաղերից եկող բռնությունները:

 

Վարքի ձևավորման, կարգավորման գործում իր անփոխարինելի դերն ունի նաև համապատասխան սեռի ծնողի կամ խնամակալի դաստիարակությունը:

 

Վարքի կարգավորման գործընթացում կարելի է օգտագործել նաև դեղանյութեր: Իհարկե, ցանկալի է այն կիրառել, երբ այլ մեթոդները չեն օգնում կամ կա կյանքին կամ շրջապատին վնաս պատճառելու միտում:

 

Այս ամենից ելնելով կարելի է կատարել հետևյալ հիմնական եզրակացությունները:

 

Եզրակացություններ


Վարքի խանգարումները կ.ն.հ.-ի ախտահարում ունեցող երեխաների մոտ մոտավորապես 6-7 անգամ ավելի շատ են, քան առանց ախտահարումների  երեխաների մոտ:

 

Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել հղիության ընթացքում և երեխայի ծնվելուց հետո առողջ միջավայր ստեղծելու` նրա ճիշտ զարգացման համար:

 

Պետք է տարբերակել երեխայի իմացական զարգացման ցածր մակարդակից կախված պահվածքը վարքի խանգարումից:

 

Ունենալով մտավոր խնդիրներ, շատ դեպքերում նրանց մոտ այդ ամենը (վարքի խանգարումները) չեն գիտակցվում և կանխամտածված չեն:

 

Այս երեխաների մոտ վարքի խանգարման հիմնական պատճառ է հանդիսանում կ.ն.հ.-ի օրգանական վնասվածքը, ինչի արդյունքում ի հայտ են գալիս ինֆորմացիայի մշակման, գնահատման խանգարումներ, սոցիալականացվածության անբավարար մակարդակ, հաղորդակցման դժվարություններ, զգայական խնդիրներ, ճկունության պակաս, դառնում են խիստ ներշնչվող և իրենց անձի հանդեպ ուշադրության պակաս են զգում:

 

Ուսումնական և դաստիարակչական գործընթացում այս երեխաների մոտ անհրաժեշտ է բացառել խիստ ծանրաբեռնումը, մրցակցությունը և չափազանց խստությունը:

 

Վարքի շտկման գործում բավականին դրական արդյունքներ կարելի է ստանալ` կիրառելով հատկապես այն մեթոդները որոնք հասու են կ.ն.հ.-ի օրգանական վնասվածք ստացած երեխաներին: Դրանցից են էմոտիվ–ռացիոնալ, դերակատարման, խրախուսման, հումանիստական թերապիայի մեթոդները:

 

Վարքի կարգավորման համար անհրաժեշտ է նաև աշխատել փոխել այս երեխաների և նման երեխաներ ունեցող ընտանիքների հանդեպ հասարակության վերաբերմունքը:

 

Այսպիսով, վարքի կորեկցիայի համար պետք է դաստիարակությունը համատեղել վարքի կազմակերպման հետևողականության և ամրության, ջերմության և կապվածության հետ: 

 

Գրականություն


  1. Բ. Եղիայեան, Ընտանեական կրթություն,1993

  2. Ա. Նալչաջյան, Հոգեբանություն, 1984

  3. Ս.Հ. Սուքիասյան, Հոգեբուժություն, 2007

  4. Р.С. Немов, Психология, 2004

  5. М. Раттер, Помошь трудным детям, 1987

  6. Л. Д. Сталяренко, Основы психологии, 2005

  7. Г.Е. Сухарева, Лекции по психиатрии детского возраста, 1974

  8. З. Фрейд, Психология безсознательного,1990 

Հեղինակ. Գ.Ս. Բաբախանյան. Խարբերդի մասնագիտացված մանկատուն
Սկզբնաղբյուր. Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երևան քաղաքի դպրոցահասակ երեխաների շրջանում գիրության, ավելցուկային քաշի և թերսնվածության տարածվածությունը

Բանալի բառեր. դեռահասներ, մարմնի զանգվածի ցուցանիշ (ՄԶՑ), գիրություն, ավելցու-կային քաշ, թերսնվածություն, տարածվածություն, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն (ԱՀԿ), ստանդարտ շեղում (ՍՇ)...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Դեռահասների վերարտադրողական առողջության բժշկա-սոցիալական և հոգեբանական ասպեկտները

Բանալի բառեր. վերարտադրողական առողջություն, դեռահաս, ռիսկային սեռական վար-քագիծ, դեռահասի ադապտացիա, սեռական դաստիարակություն

ՀՀ Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենքում...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Կենտրոնական նյարդային համակարգի պերինատալ ախտահարմամբ նորածիների մոտ նեյրոսպեցիֆիկ էնոլազայի մակարդակի կլինիկական նշանակությունը

ԿՆՀ (կենտրոնական նյարդային համակարգ)-ի պերինատալ ախտահարման իրական հաճախականությունը հնարավոր չէ ճշտել, քանի որ չկա նևրոլոգիական նորման ախտաբանությունից տարանջատող հստակ չափորոշիչներ [1,3,8]...

Նյարդաբանություն Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 3.2011
Հեստացիայի ախտաբանությամբ մայրերից ծնված երեխաների մոտ նեյրոսպեցիֆիկ էնոլազայի մակարդակի վերլուծությունը

ժամանակակից պերինատոլոգիայում գրանցված առաջընթացը հանգեցրեց նոր խնդիրների լուծման անհրաժեշտությանը, որոնք կապված են պտղի անտենատալ պաշտպանության և հեստացիոն պրոցեսի հետ [3,7,13,15]...

Նյարդաբանություն Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 3.2011
Նախադպրոցական տարիքի երեխաների էսենցիալ մակրոտարրերով ապահովվածության ուսումնասիրությունը

Բանալի բառեր. նախադպրոցական տարիք, երեխաներ, մազեր, մանկապարտեզ, կալցիում, նատրիում, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2010 (42)
Էսենցիալ և պայմանական էսենցիալ միկրոէլեմենտային կարգավիճակը նախադպրոցական տարիքի երեխաների օրգանիզմում

Կենսամիկրոէլեմենտները սննդի անփոխարինելի այն բաղադրիչներից են, որոնց համապատասխան քանակությամբ ներմուծումն օրգանիզմ անհրաժեշտ է առողջության...

Նախադպրոցական տարիքի երեխաների մազերում ծանր մետաղների պարունակությունը

Բանալի բառեր. նախադպրոցական տարիք, ծանր մետաղներ, մազեր, կապար, սնդիկ, արսեն, կադմիում 

Շրջակա միջավայրի քիմիական կոնտամինանտների բազմազանության մեջ հատուկ տեղ են զբաղեցնում ծանր մետաղները (Pb, Hg, As, Cd  և այլն), ինչը բացատրվում  է դրանց բարձր թունոտությամբ...

Հայաստանի բժշկագիտություն 4.2009
Բրոնխային ասթմայի տարածվածությունը Երևան քաղաքի երեխաների շրջանում` ըստ ISAAC ստանդարտացված հարցաթերթերի տվյալների

Վերջին 30-40 տարիներին նկատվում է ալերգիկ հիվանդությունների, այդ թվում նաև բրոնխային ասթմայի (ԲԱ) տարածվածության զգալի աճ հատկապես երեխաների շրջանում [5,10,16]։ Որպես կանոն, ԲԱ-ն ի հայտ է գալիս մինչև 20 տ. հասակը...

Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 3.2009 Ալերգոլոգիա Շնչառական համակարգ
Նախադպրոցական տարիքի երեխաների մազերում սնդիկի, արծաթի և ոսկու պարունակությունը

Շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտվածության հետևանքներից է ծանր մետաղների վերաբաշխումը կենդանի օրգանիզմում, որոնք իրենց բացասական ազդեցության հետևանքներով լուրջ մտահոգություն են հանդիսանում բնակչության տարբեր խմբերի առողջության համար...

Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2009
Ներգանգային թարախակույտերի բուժումը երեխաների մոտ

Ներգանգային թարախակույտերը դասվում են գանգուղեղի ծանր հիվանդությունների շարքում, աչքի են ընկնում բարձր մահացությամբ, վիրահատական տակտիկայի ընտրության դժվարությամբ, հաճախ` հաշմանդամության բերող մնացորդային երևույթ­նե­րով...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Ավտո-ճանապարհային պատահարների հետևանքով առաջացած գանգուղեղային վնասվածքներ առանձնահատկությունները երեխաների մոտ

Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ...

Առաջին բժշկական օգնություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Ծանր գանգուղեղային վնասվածքներով երեխաների հետազոտման ալգորիթմի մեր փորձը

Ծանր գանգուղեղային վնասվածքները (ԳՈւՎ) երեխաների մոտ ընդհանուր գանգուղեղային վնաս­ված­քների մեջ կազմում են 13-20% ընդհանրապես մանկական տրավմատիզմից մահացության 50%-ը, և հաշմանդամության 82%-ը, ինչը պայմանավորում է խնդրի բժշկական և սոցիալական կարևորությունը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Մանկական նեյրոտրավմայի կառուցվածքի դինամիկայի հարցի շուրջ

Բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի փոփո­խու­թյունները մշտապես ազդում են հիվանդացության, մասնավորապես տրավմատիզմի կառուցվածքի վրա: Նրանց արդյունավետ բուժումը և կանխարգելումը թելադրում է այդ փոփոխությունների ուսումնասիրում, համապատասխան կազմակերպչական, բուժ-ախտո­րոշիչ միջոցառումների հիմնավորված մշակումը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Նորածնային աուդիոլոգիական սկրինինգի անհրաժեշտությունը ՀՀ-ում

Ծանրալսության ախտորոշումը և բուժումը շարունակում է հանդիսանալ արդիական խնդիր օտո­րինոլարինգոլոգիայում:

Չնայած, օտովիրաբուժության հաջողությունների, ժամանակակից դիագնոստիկ սարքավորումների, լսողական սարքերի ներդրումների, լսողության խա­նգա­րումներով հիվանդները հանդիպում են բավա­կանին մեծ քանակւթյամբ` հատկապես մանկական տարիքի երեխաներ և դեռահասներ...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ