Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Մանկական նեյրոտրավմայի կառուցվածքի դինամիկայի հարցի շուրջ

Բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի փոփո­խու­թյունները մշտապես ազդում են հիվանդացության, մասնավորապես տրավմատիզմի կառուցվածքի վրա: Նրանց արդյունավետ բուժումը և կանխարգելումը թելադրում է այդ փոփոխությունների ուսումնասիրում, համապատասխան կազմակերպչական, բուժ-ախտո­րոշիչ միջոցառումների հիմնավորված մշակումը:

 

Աշխատանքի նպատակը մանկական նեյրոտրա­վ­մա­յի կառուցվածքի որոշ ցուցանիշների վերլու­ծու­թյունն է:


Մեր կողմից ուսումնասիրվել է 5ամս.-17տար. 1037 երեխաների հիվանդության պատմագրեր, որոնք բուժվել են Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում գանգու­ղե­ղային վնասվածքներով 2001-2006թթ., այդ թվում 733 տղաներ (70.7%), 304 աղջիկներ (29.3%): Կենցաղային տրավմաներ եղել են 839 հիվանդի մոտ (80.9%), տրանսպորտային պատահարներից տուժել են 198 երեխա (19.1%):


Շտապ օգնությամբ ընդունվել են 383 երեխա (36.9%), պոլիկլինիկաների կամ այլ բուժ. հիմնարկ­ների ուղեգրով` 198 (19.1%), ծնողների կամ հարա­զատ­ների կողմից բերվել են 456 տուժած (44%):


Տուժածների մեծամասնությունը` 69.4%, եղել են մայրա­քաղաքի բնակիչներ, հանրապետության մար­զերից ինքնահոսով կան ուղեգրով ընդունվել են հի­վանդների 30.6%:


Ըստ կլինիկական ձևերի ԳՈւՎ-երը դասավորվել են հետևյալ կերպ.


  • գլխի ծածկույթների սալջարդ և վերքեր – 12 (1.6%)
  • գանգուղեղի ցնցում – 561 (54.1%)
  • գանգուղեղի սալջարդ – 459 (44.3%)
  • գանգուղեղի տարածուն աքսոնալ վնասում – 5 (0.5%)

 

Թեթև գանգուղեղային վնասվածքներով եղել են 541 տուժածներ (52.2%), միջին ծանրությամբ` 345 (33.3%), ծանր աստիճանի` 54 (14.5%):


Գանգուղեղի ճնշումով եղել են 149 տուժածներ (14.4%), այդ թվում ներգանգային հեմատոմաներով` 79, գանգի ներհրված կոտրվածքներով` 70:


Գանգի կոտրվածք հայտնաբերվել է 440 հիվանդի մոտ (42.4%), որոնցից գանգաթաղի կոտրվածք` 303, գանգի հիմի կոտրվածք` 66, գանգի հիմի և թաղի զուգակցված կոտրվածք` 71:


Զուգակցված ԳՈւՎ-եր և բազմավնասվածքներ ունեցել են 173 (16.7%) տուժածներ:


Հիվանդանոցում ԳՈւՎ-երից և նրանց բար­դու­թյունների մահացել է 13 հիվանդ (1.3%):


Վերոհիշյալ ցուցանիշների փոփոխությունների վեր­լուծությունը պարզել է, որ հոսպիտալիզացվող երե­խաների քանակը նշված ժամանակաշրջանում առանձնապես չի փոխվել` միջին հաշվով 1 տարում եղել է 173 հիվանդ:


2.5%-ով նվազել է ինքնահոսով ընդունվող երեխաների քանակը: Ըստ սեռի տրավմաները բոլոր տարիներին մշտապես գերակշռել են տղաների մոտ 2.3 անգամ, ընդ որում առավել հաճախ տուժում են նախադպրոցական և ցածր դպրոցական տարիքի երեխաները` կապված գիտակցական կարգա­պա­հության թույլ լինելու և հոգեբանական առանձնա­հատկությունների հետ:


Տրավմաների պատճառների ուսումնասիրումը ցույց է տալիս, որ տրանսպորտային պատահարները վերջին տարիներին կայունացել են 17-19%-ի սահմաններում, սակայն կատամնեստիկ տվյալներով մոտ Զ դեպքերում վնասվածքների իրական պատճառ հանդիսացել են ավտոճանապարհային պա­տա­հար­ները:


Հանրապետության մարզերից ընդունվող հիվանդ­ների քանակը 30.6%-ից բարձրացել է 47.3%:


Հստակ փոխվել են ԳՈւՎ-երի կլինիկական ձևերի կա­ռուցվածքները – տարեկան մոտ 2.1%-ով աճել են ծանր և համակցված նեյրոտրավմաները: Վերջին 2 տարում` կլինիկայում համակարգչային շերտագրման ապարատով հետազոտման մեթոդի ներդրումից հետո որպես ԳՈւՎ-երի առավել ծանր և յուրահատուկ ձև ախտորոշվել են գանգուղեղի տարածուն աքսոնալ վնա­սումները:


Մահացությունը նշված ժամանակաշրջանում վերա­կենդանացման բաժանմունքում նվազել է 5.4%-ից մինչև 2.9%, որը կապվում է հիվանդանոցի տեխ­նի­կա­կան հագեցվածության, բուժ. անձնակազմի փորձի լավացման, այլ կազմակերպչական միջոցառումների իրականացման հետ։

Հեղինակ. Ն.Հ. Դալլաքյան, Ա.Գ. Չոբանյան, Մ.Մ. Մարտիրոսյան, Մ.Ն. Խաչատրյան, Սուրբ Աստվածամայր ԲԿ
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 52-53
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ