Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ինտենսիվ թերապիա

Հիպերնատրեմիայի շտկման արդյունավետությունն ինֆուզիոն թերապիայի շրջանակներում

Բանալի բառեր: հիպերնատրեմիա, ինֆուզիոն թերապիա

Հիպերնատրեմիայի (երբ նատրիումի խտությունը պլազմայում գերազանցում է 145 մմոլ/լ-ին) շտկումը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ինտենսիվ թերապիայի բաժանմունքի (ԻԹԲ) հիվանդների համար: Ընդհանրապես մահացությունը հիպերնատրեմիայից կազմում է 40–50%, այն հիմնականում դիտվում է ծերերի մոտ և սովորաբար պայմանավորված է հիմնական հիվանդությամբ [20]: Սակայն, քանի որ հիպերնատրեմիան կարգավորվում է կամ նատրիումի քչացման կամ ջրի ավելացման ճանապարհով [12,14], ապա ավելի հաճախ խանգարված է լինում ջրի ներմուծման կամ ստացման պրոցեսը [15]: Ուստի, դրա պատճառը, հիմնականում, հանդիսանում է մաքուր ջրի կամ հիպոտոնիկ հեղուկի կորուստը, ինչը հաճախ է դիտվում կրիտիկական հիվանդների մոտ:

 

Հիպերնատրեմիան առաջին հերթին ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա. ուղեղի բջիջները ջրազրկվում են: Բջջի ծավալը վերականգնելու նպատակով նեյրոնները հիպերնատրեմիայից 1 ժամ անց սկսում են գեներացնել ներբջջային պահեստային լուծված նյութեր, որոնք կառուցվածքային առումով վերականգնում են բջջի ծավալը, սակայն դրա հետևանքով նեյրոնի գործունեությունը դառնում է ոչ նորմալ [5]: Այնուհետև ջրափոխանակությունը կարող է շարունակվել նորմալ, երբ հաշվի չի առնվում կուտակված լուծված նյութերի արտազատումը, ինչը հանգեցնում է ուղեղի այտուցի զարգացմանը [15]:


Այսպիսով, հիպերնատրեմիայի շտկումն ունի առանձնահատուկ կարևոր նշանակություն՝ հատկապես ուղեղի այտուցի ժամանակ:


Սույն աշխատանքի նպատակն է ուսումնասիրել հիպերնատրեմիայի շտկման արդյունավտությունն ԻԹԲ-ում գտնվող ուղեղի ախտահարում ունեցող հիվանդների մոտ:

 

Նյութը և մեթոդները


Հետազոտությունն անցկացվել է Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի անեսթեզիոլոգիայի, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման ամբիոնի կլինիկական բազայում՝ Էրեբունի Բժշկական Կենտրոնի ԻԹԲ-ում:

 

Հետազոտության համար ընդգրկման չափանիշ է հանդիսացել հիպերնատրեմիայի առկայությունն ուղեղի այս կամ այն ախտահարման դեպքում: Դիտարկված տարբեր բնույթի ուղեղային ախտահարումներով 51 հիվանդից հիպերնատրեմիա գրանցվել է 30 հիվանդի մոտ, որոնք էլ ընդգրկվել են հետազոտությունում (աղ. 1): Ընդհանուր առմամբ գրանցվել է հիպերնատրեմիայի 88 դեպք:

 

Աղյուսակ 1. Հիվանդների բնութագիրը

Ուղեղի ախտահարման պատճառը

Հիվանդների թիվը

Տարիքը

ԻԹԲ-ում գտնվելու տևողությունը

APACH II

Glasgow

Գանգուղեղային վնասվածք

9

34.4±13.3

33±43.6

10.8±4.4

8.1±3.4

Հեմոռագիկ ինսուլտ

8

57.3±16.7

16.3±11.5

9.9±2.2

8.4±3.2

Իշեմիկ ինսուլտ

4

71.5±5.4

31±24

15.8±4.9

7±2.4

էնցեֆալիտ

4

34.3±11.3

19.8±9.0

9.3±1.3

10.3±0.8

Վիճակ ՍԹՎ-ից հետո

2

57.5±6.5

4.5±1.5

20.5±3.5

9±6

Պոլիտրավմա

2

56±11

3±1

16±4

6±1

Էպիլեպսիա

1

27

43

21

3

Ընդամենը

30

48.2±18.9

22.9±28.4

12.3±5.1

8.1±3.4

 

Հիվանդներից 12-ը (40%) եղել են կանայք, 18-ը՝ (60%) տղամարդիկ, միջին տարիքը կազմել է 48.2±18.9 (19–80) տարեկան, ԻԹԲ-ում գտնվելու տևողությունը՝ 2-143 (22.9±28.4) oր, ծանրության աստիճանն ըստ APACH II-ի՝ 12.3±5.1 միավոր, գիտակցության մակարդակն ԻԹԲ ընդունվելիս ըստ Glasgow-ի սանդղակի՝ 8.1±3.4 միավոր: Ինչպես երևում է թիվ 1 աղյուսակից՝ հիպերնատրեմիան ավելի հաճախ դիտվել է գանգուղեղային վնասվածքով հիվանդների խմբում: Երկրորդ տեղում հեմոռագիկ ինսուլտով հիվանդներն են: Հիպերնատրեմիայի 88 դեպքից 74-ի ժամանակ հիվանդները գտնվել են արհեստական շնչառության տակ, որոնցից 8-ը՝ մեխանիկական (Cont), 61-ը՝ օժանդակ (SIMV), 5-ը՝ սպոնտան (CPAP) շնչական ռեժիմներով: Վերոհիշյալ հիվանդների մոտ 17 դեպքում մարմնի ջերմաստիճանը եղել է նորմայի սահմաններում, մնացած դեպքերում՝ 38.3±0.9°C: Ոչ զգայուն կորուստները կազմել են 1.1±0.3 լ:

 

ԻԹԲ ընդունվելու պահից սկսած բոլոր հիվանդներն ստացել են ինֆուզիոն թերապիա և ենթարկվել են կլինիկալաբորատոր հսկողության, որի արդյուքներից տվյալ հետազոտության համար դիտարկվել են նատրիումի պլազմային խտությունը՝ որոշված Nova biomedical սարքով, գլիկեմիան, օրվա դիուրեզը, զգայուն և ոչ զգայուն կորուստները:

 

Հիպերնատրեմիայի գրանցման յուրաքանչյուր դեպքում (հետազոտման առաջին փուլ) որոշվել է ջրի դեֆիցիտը, հետևյալ բանաձևով՝ [3,8].

 

ջրի դեֆիցիտ = {140 – [Na+ +(գլիկեմիա (մմոլ) - 5) : 3]}/ 140 x ջրի % գործակից x քաշ

 

որտեղ՝ մարմնի ջրի տոկոսային գործակիցը – 0.5` երիտասարդ կանանց, 0.6` երիտասարդ տղամարդկանց, 0.4`ծեր կանանց համար, 0.5`ծեր տղամարդկանց համար:

 

Ջրի դեֆիցիտի համալրումը կատարվել է ն/ե և էնտերալ ճանապարհներով: 24ժ. անց նորից ստուգվել է նատրիումի խտությունը պլազմայում (հետազոտման երկրորդ փուլ):

 

Հաշվարկվել է շրջանառող պլազմայի ծավալի ավելացումն (PVE)՝ ըստ Donald S. Prough, Christer Svensen-ի, 2001թ. [10] կողմից առաջարկված բանաձևի.

 

PVE = ներարկված հեղուկի ծավալ x (ՇՊԾ/Vd)


Շրջանառող պլազմայի ծավալը (ՇՊԾ) և օրգանիզմի ջրային տարածքներում հեղուկի տեղաբաշխման ծավալը (Vd) հաշվարկվել են ըստ ընդունված բանաձևերի [3,5].

 

Արտաբջջային տարածք (լ) = Քաշ (կգ) x 0.2 (x 0.17՝ կանանց համար)

ՇՊԾ = Քաշ (կգ) x 0.04

 

Չորոշվող կորուստները որոշվել են 0.5 մլ/կգ/ժ հաշվարկով՝ հաշվի առնելով դրանց ավելացումը 12%-ով՝ ջերմաստիճանի յուրաքանչյուր աստիճանի բարձրացումից [3,4]:

 

Հետազոտման արդյունքների վիճակագրական մշակումների ժամանակ դիտարկվել են միջին թվաբանականը (M) և միջինների սխալը (m): Տարբերությունների հավաստիությունը գնահատվել է Ստյուդենտի t-չափանիշով: Տարբերությունները հավաստի համարվել են p

 

Հետազոտության արդյունքները և նրանց քննարկումը


ԻԹԲ ընդունվելիս n=6 դեպքում նատրիումի արժեքը չի որոշվել: Մնացած դեպքերում Na+-ի ելային արժեքը կազմել է 138.2±4.3 մմոլ/լ (n=20) և 156.3±6.7 մմոլ/լ (n=4): Ավելի հաճախ՝ n=9 (10.2%), հիպերնատրեմիան զարգացել է ԻԹԲ-ում գտնվելու չորրորդ օրը, մնացած քրոնոլոգիան տրված է թիվ 1 նկարում:

 

Նկար 1. Հիպերնատրեմիայի զարգացման հաճախությունն ԻԹԲ-ում գտնվելու ընթացքում

Նկար 2. Հիպերնատրեմիայի ենթաբաժանումը խմբերի

 

Հիպերնատրեմիային վերաբերող տվյալները բաժանվել են երեք խմբերի (նկար 2): Առաջին խմբում (n=57) ընդգրկվել են հիպերնատրեմիայի այն դեպքերը, որոնք երկրորդ փուլում շտկվել են (I փուլ՝ 152.2±4.6 մմոլ/լ, II փուլ՝ 144.1±5.7 մմոլ/լ, p=0.002): Երկրորդ խմբում (n=24) այն ցուցանիշներն են, երբ հիպերնատրեմիան 24 ժ անց խորացել է (I փուլ՝ 151.2±5.3 մմոլ/լ, II փուլ՝ 157,9±10.8 մմոլ/լ, p=0.01): Երրորդ խմբում հիպերնատրեմիայի արժեքն առաջին և երկրորդ փուլերում մնացել է անփոփոխ՝ 154.4±1.2 մմոլ/լ (n=7):

 

Թիվ 2 աղյուսակում ներկայացված են հիպերնատրեմիայի երեք խմբերում համապատասխան օրգանիզմի ջրային կորուստները և նրանց շտկումը մարսողական ու երակային ճանապարհներով:

 

Աղյուսակ 2. Հիպերնատրեմիան և նրա շտկումը

Խումբ

Na+, մմոլ/լ

Կորուստներ, լ

Ջրի համալրում, լ

էքսպանսիա, մլ

I փուլ

II փուլ

դիուրեզ

ոչ. զգ. կորուստներ

ջրի դեֆիցիտ

էնտերալ

ն/ե

I , n=57

152.2±4.6

144.1±5.7

2.3±1.5

1.04±0.3

3.9±1.6

2.0±1.1

2.1±0.9

434.7±197.8

p = 0.002

II, n=24

151.2±5.3

157,9±10.8

2.3±1.9

1.2±0.3

3.5±1.6

2.1±1.6

2.8±1.3

599.3± 328.5

p = 0.01

III, n=7

154.4±1.2

154.4±1.2

1.7±0.9

0.9±0.2

3.7±0.8

1.5±0.7

2.1±0.9

429.4±167.4

 

Ինչպես երևում է թիվ 2 աղյուսակից, առաջին և երրորդ խմբերում ն/ե ինֆուզիայի ծավալը եղել է նույնը՝ 2.1±0.9լ, սակայն առաջին խմբում, ի տարբերություն երրորդի, էքսպանսիան ստացվել է ավել (I խումբ՝ 434.7±197.8լ, III խումբ՝ 429.4±167.4լ, p=0.004) և նատրեմիան շտկվել է, մինչդեռ երրորդում այն մնացել է անփոփոխ:

Նկար 3. Ն/ե ինֆուզիան և էքսպանսիան հիպերնատրեմիայի շտկման ժամանակ

 

Երկրորդ խմբում ն/ե ինֆուզիայի ծավալը մոտ 33%-ով (նկար 3) գերազանցում է առաջին խմբում կատարված ինֆուզիայի ծավալին (p=0.02) և, համապատասխանաբար, էքսպանսիան ստացվել է ավել՝ շուրջ 38%-ով (p=0.03), սակայն ավել ինֆուզիայի և էքսպանսիայի արդյունքում հիպերնատրեմիան ոչ թե շտկվել է, այլ հակառակը՝ խորացել է:

 

Բոլոր երեք խմբերում հեղուկի դեֆիցիտի ն/ե համալրմանը զուգահեռ կատարվել է հիվանդների կերակրում քիթ-ըմպանային զոնդով, որը նպատակ է հետապնդել ապահովել ոչ միայն համապատասխան էներգետիկ բալանս, այլև՝ լրացնել ազատ ջրի դեֆիցիտը: Ինչպես երևում է թիվ 2 աղյուսակից, մարսողական ճանապարհով ներմուծված հեղուկի ծավալը երկրորդ խմբում նույնպես հավաստի (p

 

Հիպովոլեմիկ հիպերնատրեմիայի ժամանակ առկա է հեղուկի բացարձակ դեֆիցիտ, որը շտկելու համար միայն ն/ե հեղուկների ներմուծումը բավարար չէ. հարկավոր է համալրել նաև գոյություն ունեցող ազատ ջրի կորուստը կամ, այսպես կոչված խմելու ջրի դեֆիցիտը՝ հեղուկները ներմուծելով մարսողական ճանապարհով:

 

Իզովոլեմիկ հիպերնատրեմիայի ժամանակ կորուստը վերաբերվում է միայն չկապված (ներբջջային) ջրին, որն ավելի հաճախ դիտվում է հիպերվենտիլյացիայի կամ ոչ շաքարային դիաբեթի, նեֆրոգեն դիաբետի ժամանակ [20]: Ուստի՝ այս դեպքում վոլեմիան շտկելու անհրաժեշտություն չկա, իսկ ազատ ջրի դեֆիցիտը լրացնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել 5% գլյուկոզա՝ ն/ե ճանապարհով, կամ հյութեր՝ մարսողական ճանապարհով:

 

Հիպերվոլեմիկ հիպերնատրեմիայի դեպքում, որը դիտվում է հիպերտոնիկ հիվանդության, նատրիումի բիկարբոնատի չարաշահման և Կուշինգի հիվանդության ժամանակ, հարկավոր է հեռացնել ավելցուկ նատրիումը. այս նպատակով կարելի է օգտագործել միզամուղ +5% գլյուկոզա [20]:

 

Հետազոտվող խմբերում հիպերվոլեմիայի առկայությունը տեսականորեն քիչ հավանական է, քանի որ հիվանդներից ոչ մեկի մոտ չի ախտորոշվել Կուշինգի հիվանդություն և չի օգտագործվել նատրիումի բիկարբոնատ: Հիպերվոլեմիա կարելի է ենթադրել միայն անամնեզում հիպերտոնիկ հիվանդություն ունեցող հեմոռագիկ ինսուլտով հիվանդների մոտ, որոնք, սակայն, մեծ թիվ չեն կազմում (հիվանդները՝ 26.7%, իսկ նրանց մոտ դիտարկված հիպերնատրեմիայի դեպքերի թիվը՝ 15.9%):

 

Առաջին խմբում հիվանդներն անկասկած եղել են հիպովոլեմիկ: Այս հանգամանքի օգտին է խոսում այն փաստ, որ բավարար ծավալով ն/ե ինֆուզիայի (2.1(0.9լ) և միաժամանակ մարսողական ճանապարհով հեղուկների (2.0(1.1լ) ներմուծման արդյունքում նատրեմիան շտկվել է:

 

Երկրորդ խմբում հիվանդները միանշանակ եղել են ոչ հիպովոլեմիկ: Վոլեմիայի շտկվածությունն այս խմբում կասկած չի հարուցում, քանի որ գրանցվել է ն/ե ինֆուզիայի և համապատասխան էքսպանսիայի հավաստի գերազանցություն (p

 

Այժմ դիտարկենք, թե ինչ տիպի հեղուկներ են ստացել հետազոտվող հիվանդները (աղ. 3):

 

Ինչպես երևում է աղյուսակից՝ ն/ե ինֆուզիայի նպատակով օգտագործվել են հետևյալ ինֆուզիոն միջոցները. 0.9% NaCl, իոնոտեկ(, լիքվորոպլազմին( (ԼՊ), ռինգեր, 5% գլյուկոզա, գելոֆուզին®: Դրական արդյունք դիտվել է միայն 64.8% դեպքում՝ առաջին խմբում, որտեղ հիպերնատրեմիաների 61.4%-ի (n=35) շտկումը կատարվել է 0.9% NaCl-ով, ընդ որում n=6 դեպքում այն զուգակցվել է այլ լուծույթների հետ: Երկրորդ և երրորդ խմբերում 0.9% NaCl-ի օգտագործումը կազմել է համապատասխանաբար 54.2 և 42.9%: Մնացած դեպքերում հիմնականում կիրառվել է իոնոտեկ կամ ԼՊ: Իոնոտեկը և ԼՊ համարվում են էլեկտրոլիտներով համալրված տեսական իզոօսմոտիկություն ունեցող լուծույթներ: Ռինգերը պլազմայի համեմատ չափավոր հիպոտոնիկ է (օսմոլյարությունը =273 մՕսմ/լ), նրա յուրաքանչյուր լիտրը պարունակում է 114մլ ազատ ջուր [2,19]: Կիրառված բոլոր կրիստալոիդներն էլ տեսականորեն պետք է լինեին արդյունավետ՝ հիպերնատրեմիան շտկելու ժամանակ, սակայն գործնականում դրական արդյունք դիտվել է միայն 64.8% դեպքում՝ առաջին խմբում: Սա թույլ է տալիս եզրակացնելու, որ իզո- կամ չափավոր հիպոտոնիկ մյուս կրիստալոիդ հեղուկները, որոնք Na+-ից բացի պարունակում են նաև այլ էլեկտրոլիտներ, չեն կարող երաշխավորվել՝ հիպերնատրեմիայի պայմաններում ոչ զգայուն կորուստների համալրման նպատակով 0.9% NaCl-ի փոխարեն օգտագործելու համար այն դեպքերում, երբ 5% գլյուկոզայի լուծույթները հակացուցված են:

 

Աղյուսակ 3. Ինֆուզիոն միջոցների կիրառումը հիպերնատրեմիայի շտկման ժամանակ

Խումբ

0.9% NaCl, լ

Իոնոտեկ, լ

ԼՊ, լ

Համատեղ

I
n = 57

1.9(0.7
n=29

2.2(0.6
n=13

1.3(0.6
n=8

Ինֆուզիոն միջոց

Ծավալ, լ

0.9% NaCl /գլյուկոզա

0,5/1,5

0.9% NaCl /ԼՊ

1,5/1,5

ԼՊ/ռինգեր

1,5/1,5

0.9% NaCl /իոնոտեկ

0,5/1,5

0.9% NaCl /ԼՊ

1/4,5

0.9% NaCl /ԼՊ

1,0/3,0

իոնոտեկ/0.9% NaCl

2,0/1,0

7.5% NaCl
n=4

II
n = 24

2.4(0.7
n=11

2.4(0.8
n=10

2(0
n=2

0.9% NaCl /ԼՊ

4/2,5

իոնոտեկ/0.9% NaCl

2,0/3,0

իոնոտեկ/գելոֆուզին

5/0,5

7.5% NaCl
n=4

III
n = 7

3(0
n=3

1.5(0.4
n=3

1
n=1

-

7.5% NaCl
n=2

 

 

 

 

 

 

 

Գոյություն ունի այն թյուր կարծիքը, որ հիպերնատրեմիայի պայմաններում 0.9% NaCl-ի կիրառումը կարող է էլ ավելի մեծացնել նատրիումի պարունակությունն արյան մեջ: Ինչ խոսք, օրգանիզմ ներմուծելիս 0.9% NaCl-ում պարունակվող ողջ Na+-ը կուտակվում է արտաբջջային տարածքում [13]: Սակայն, քանի որ հիպերնատրեմիայի պայմաններում պլազմայի օսմոլյարությունը բարձր է, ապա նման պարագայում 0.9% NaCl-ը չի համարվում այլևս իզոտոնիկ. այն դառնում է հարաբերական հիպոտոնիկ լուծույթ, որի շնորհիվ արտաբջջային հեղուկի օսմոլյարությունն իջնում է և ջուրը արտաբջջային տարածքից անցնում է ներբջջային տարածք՝ համալրելով ազատ ջրի դեֆիցիտը: Ջրային բալանսի կարգավորման դեպքում շտկվում է նաև հիպերնատրեմիան:

 

Թիվ 3 աղյուսակից երևում է, որ հետազոտվող հիվանդները n=10 դեպքում ստացել են 7.5% NaCl, որը վերոհիշյալ հիվանդների մոտ կիրառվել է օսմոթերապիայի նպատակով: Քանի որ հիպերտոնիկ լուծույթի ազդեցությամբ համալրվում է ոչ թե ներբջջային, այլ արտաբջջային տարածքի հեղուկը, ուստի այն չէր կարող նպաստել ջրային բալանսի կարգավորման իզո- կամ հիպերվոլեմիկ հիպերնատրեմիայի ժամանակ: Մյուս կողմից՝ այն չի էլ նպաստում հիպերնատրեմիայի խորացմանը, ինչը մենք ցույց ենք տվել մեկ այլ հետազոտությունում [1]:

 

Այսպիսով, հիպերնատրեմիայի շտկումն առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես գլխուղեղի ախտահարումների ժամանակ, սակայն դա հնարավոր չէ իրականացնել առանց հիվանդի վոլեմիկ ստատուսի գնահատման, քանի որ բուժման մոտեցումները հիպո-, հիպեր- և իզովոլեմիկ հիպերնատրեմիաների ժամանակ տարբեր են: Սկզբունքային նշանակություն ունի ոչ միայն ինֆուզիայի ծավալի հաշվարկը, այլ նաև ինֆուզիոն միջոցի ընտրությունը և ջրի դեֆիցիտի համալրման համար նախատեսված հեղուկի ներմուծման ուղին:

 

Եզրակացություն


  1. Հիպերնատրեմիան հնարավոր չէ շտկել առանց վոլեմիան գնահատելու:
  2. Գործնականում ավելի արդյունավետ շտկվում է հիպովոլեմիկ հիպերնատրեմիան:
  3. Իզո- և հիպերվոլեմիկ հիպերնատրեմիաների շտկումը պետք է իրականացնել գերազանցապես մարսողական ուղիով՝ լրացնելու համար խմելու ջրի դեֆիցիտը:
  4. Բազմաէլեկտրոլիտային իզոտոնիկ աղային լուծույթները արդյունավետ չեն ոչ զգայուն կորուստների համալրման համար և խորհուրդ չի տրվում օգտագործել դրանք որպես 0.9% NaCl-ի այլընտրանք՝ ուղեղի ախտահարումների ժամանակ:

 

Գրականություն


    1. Եղիազարյան Մ.Ի. 7.5% NaCl-ի կիրառումն ինտենսիվ թերապիայում, Медицинский Вестник Эребуни, 2004, 2 (18), с. 35–41.
    2. Зильбер А.П. Актуальные проблемы медицины критических состояний. Петрозаводск, 1997, вып. 4.
    3. Козинец Г. И., Бирякова Л. С. и др. Практическая трансфузиология. М.: Триада - Х, 1997.
    4. Маршал В. Дж. Клиническая биохимия/Binom, М., Невский Диалект, СПб, 2000.
    5. Мима М. Горн, Урсула И. Хейтс, Памела Л. Сверинген. Водно-электролитный и кислотно-основной баланс. Пер. с анг. М.: БИНОМ, 1997.
    6. Томмасино К. Инфузионная терапия при пораженном мозге. Российский журнал анестезиологии и интенсивной терапии, 1999, 2.
    7. Шифман Е.М., Тиканадзе А.Е. Инфузионная терапия периоперационного периода. Петрозаводск, 2001.
    8. Эйткенхед А.Р., Смита Г. (под ред.) Руководство по анестезиологии, 2. Пер с англ. М.: Медицина, 1999.
    9. Borra S.I., Beredo R., Kleinfeld M: Hypernatremia in the aging: causes, manifestations, and outcome, J. Natl. Med. Assoc., 1995 Mar; 87(3): 220-4.
    10. Donald S. Prough, M.D., and Christer Svensen Current Concepts in Perioperative Fluid Management/2001 Review Course Lectures, Presented at the 75th Clinical and Scientific Congress of the International Anesthesia Recearch Society Ft. Lauderdale Convention Center Ft. Lauderdale, FL March 16-20, 2001.
    11. Frederick M., Galloway M.D. – FLUIDS AND ELECTROLYTES. James Duke – Anesthesia secrets. Second Edition. Philadelphia, 2000.
    12. Fried L.F. Palevsky P.M. Hyponatremia and hypernatremia. Medical Clinics of North America, 81 (1997): 585-609.
    13. Ichai C., Giunti C., Grimaud D. Modifications hydroelectrolytiques induites par les cristalloides. Mapar, 2002.
    14. Levinsky N.G. Fluids and electrolytes. In: Harrison's Principles of Internal Medicine, ed. by K.J. Isselbacher, et al. Engelwood Cliffs, New Jersey: Prentice-Hall, 1995.
    15. Palevsky P.M. Hypernatremia, Semin. Nephrol., 1998 Jan; 18(1): 20-30.
    16. Qureshi A. I., Suarez J. I., Bhardway A. et al. Use of hypertonic (3%) saline/acetate infusion in the treatment of cerebral edema: Effect on intracranial pressure and lateral displacement of the brain, Crit. Care Med., 1998, Vol. 26, 3,p. 440– 446.
    17. Talmor D., Shapira Y., Artru A.A., Gurevich B. et al. 0.45% saline and 5% dextrose in water, but not 0.9% saline or 5% dextrose in 0.9% saline, worsen brain edema two hours after closed head trauma in rats, Anesth. Analg., 1998 ; 86 : 1225-9.
    18. Weir C.J., Murray G.D., Dyker A.G. et al. Is hyperglycaemia an indipendent predictor of poor outcome after acute stroke? Results of a long term follow up study, Brit. Med. J., 1997, Vol. 314, p. 1303 - 1306.
    19. Williams E.L., Hildebrand K.L., McCormic S.A., Bedel M.J. The effects of intravenous lactated Ringer’s solution versus 0.9% sodium chloride solution on serum osmolarity in human volunteers, Anesth. Analg., 1999; 89:999-1003.
    20. Wilson M., Fellow, Department of Surgery, R. Adams Cowley Shock Trauma Center Hyponatremia and hypernatremia, 2000.

Հեղինակ. Մ.Ի. Եղիազարյան Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 4.2004 (20), УДК 52.5
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ամերիկացի գիտնականին հաջողվել է կենդանի պահել անշնչացած մարդուն` արյան մեջ թթվածին ներարկելով
Ամերիկացի գիտնականին հաջողվել է կենդանի պահել անշնչացած մարդուն` արյան մեջ թթվածին ներարկելով

Բոսթոնի մանկական հիվանդանոցի բժիշկ Ջոն Քեյրը բացահայտել է մի տարբերակ, որով հնարավոր է անշնչացած մարդուն կանդանի պահել, գրում է Science Daily -ն...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ Առաջին բժշկական օգնություն ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Կենսունակ սրտամկանի ախտորոշման որոշ ոչ ինվազիվ մեթոդների կիրառման օգտակարությունը

Բանալի բառեր. սրտամկան, կենսունակ, ռեվասկուլյարիզացիա, ախտորոշում, հիբերնացիա

Կենսունակ սրտամկանի ախտորոշման անհրաժեշտությունը հատկապես կարևորվում է իշեմիկ կարդիոմիոպաթիայով, հետինֆարկտային կարդիոսկլերոզով...

Սրտանոթաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2011 (47)
Վնասվածքների ժամանակ համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի զարգացման կանխատեսումն` ըստ հիվանդների ծանրությունը գնահատող սանդղակների

Բանալի բառեր. համակարգային բորբոքային ռեակցիա, վնասվածք, ծանրության վիճակը գնահատող սանդղակ

1991 թ.-ին American College Chest Physicians/Socety Critical Care Medicine հանձնախմբի կողմից սեպսիսի բնորոշումը հաստատելիս ձևակերպվեց նաև համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի (ՀԲՌՀ) հասկացությունը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Հայաստանի բժշկագիտություն 4.2009
Համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշը և նրա ախտորոշման մարկերները

Բանալի բառեր. բորբոքում, սեպսիս, համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ, պրոկալցիտոնին

Բորբոքումը, որի դասական արտաքին նշանները հայտնի են հնագույն ժամանակներից ի վեր, ըստ В.А Руднов–ի [5]` իրենից ներկայացնում է կաթնասուններին բնորոշ տիպիկ պաշտպանական ռեակցիա...

Հայաստանի բժշկագիտություն 3.2009
Իմունաթերապիան համակարգային բորբոքային ռեակցիայի բուժման շրջանականերում
Իմունաթերապիան համակարգային բորբոքային ռեակցիայի բուժման շրջանականերում

Բանալի բառեր. ցիտոկին, համակարգային բորբոքային ռեակցիա, իմունապարալիչ

Ներկայումս առանձնակի մեծ տեղ է տրվում համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի (ՀԲՌՀ) հիմնական պաթոգենետիկ պրոցեսների շտկմանն՝ ի հաշիվ օրգանիզմի ողջ հոմեոստազի վերականգմանը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40)
Իմուն համակարգի դերը համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի զարգացման ժամանակ

Բանալի բառեր. ցիտոկին, համակարգային բորբոքային ռեակցիա, իմունապարալիչ

Այսօր խիստ աճել է հետաքրքրությունը ցիտոկինների նկատմամբ, քանի որ առանց դրանց մասին պատկերացում ունենալու դժվար է դիտարկել համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշը...

Իմունաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40)
Ժամանակակից կոլոիդ լուծույթներ (գրականության տեսություն)

Բանալի բառեր. կոլոիդ լուծույթ, ինֆուզիոն թերապիա, ՀԷՕ

Ներածություն: Բազմաթիվ կրիտիկական վիճակների (սուր արյունահոսություն, սեպսիս, սեպտիկ շոկ, այրվածքներ, պերիտոնիտ, պանկրեատիտ, վնասվածքներ և այլն) բուժման հիմքում ընկած է կոլոիդ լուծույթների ինֆուզիան...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2009 (38)
Համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի չափանիշների կանխատեսումային արժեքը վնասվածքների ժամանակ

Բանալի բառեր. համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ, վնասվածք, պրոկալցիտոնին

Համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշն (ՀԲՌՀ) ու սեպսիսը կայուն բարձր մահաբերության (40–70%) [3,5-7,9,12,14,16] և հիվանդների թվի հարաճուն ավելացման պատճառով դասվում են...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2009 (38)
Գլյուկոկորտիկոիդների կիրառումը սուր արմատիկային համախտանիշի բուժման ժամանակ

Կյանքի ժամանակակից պահանջները և աշխա­տան­քային պայմանները պարտադրում են արագ վերա­կանգնել հիվանդի առողջությունը և սեղմ ժամ­կետ­ներում նրան վերադարձնել ակտիվ գործու­նե­ության: Նորագույն տեխնոլոգիաների, դեղորայքի, սոցիալական միջոցների ներդրումը բժշկության մեջ հնարավորություն է տալիս...

Նյարդաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Ինֆուզիոն թերապիայի առանձնահատկույթունները հետվիրահատական շրջանում

Ժամանակակից գրականության մեջ ինֆուզիոն թերապիայի խնդիրները վերանայվել են և ստացել հետևյալ ձևակերպումը. 1) համալրել ծավալը, 2) հա­մալրել հեղուկը և 3) համալրել էլեկտրոլիտները...

Վիրաբուժություն Առաջին բժշկական օգնություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Սթրեսորային հիպերգլիկեմիայի շտկման նպատակահարմարությունն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի (ԻԹԲ) հիվանդների շուրջ 50%-ի մոտ, որոնք չեն տառապում շաքարային դիաբետով, հայտնաբերվում է հիպեր­գլի­կե­միա: Բժշկական գրականության մեջ երկար ժամա­նակ այս հիպերգլիկեմիան, որը կոչվում է սթրե­սո­ր­ա­յին, դիտվում էր որպես օրգանիզմի ադապտացիոն ռեակցիա՝ ի պատասխան...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Ուսուցման սիմուլյացիոն մեթոդներ ներդրման անհրաժեշտությունն անհետաձգելի բուժօգնության ուսուցման շրջանակներում

Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի հա­մարվում են այն ախտաբանական փոփո­խու­թյուն­ները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետա­ձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում...

Առաջին բժշկական օգնություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Նատրիումի քլորիդի հիպերտոնիկ լուծույթի և մանիտոլի կիրառման արդյունավետությունն օսմոթերապիայի շրջանակներում

Գանգուղեղային վնասվածքների (ԳՈւՎ) և հեմո­ռագիկ ինսուլտների ինտենսիվ թերապիայի կարևորա­գույն խնդիրը է հանդիսանում  հիպովոլեմիայի արագ շտկումն ու հեմոդինամիկայի կայունացումը, հակա­ռակ դեպքում` ուղեղային անբավարար պերֆուզիայի պատճառով...

Նյարդաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Տիբանտինային մոնոթերապիան նեյրոպաթիկ ցավային համախտանիշի բուժման ժամանակ

Ժամանակակից բժշկության մեջ նեյրոպաթիկ ցա­վային համախտանիշի (ՆՑՀ) բուժումը համարվում է բարդ և մեծ արդիականություն վայելող խնդիր, ինչը պայմանավորված է ոչ միայն ՆՑՀ-ով տառապող հիվանդների մեծ թվով, այլ նաև մինչ օրս կիրառվող բուժման ավանդական մեթոդների խիստ ցածր արդյունավետությամբ, որի արդյունքում սուր ցավը վերածվում է քրոնիկականի...

Նյարդաբանություն Բուժման մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Արձանագրային բուժումը ծանր վնասվածքներով հիվանդների վարման նախահիվանդանոցային փուլում

Տեղափոխման խնդիրը հանդիսանում է նախա­հի­վան­դանոցային փուլում ծավալվող գործունեության հիմնահարցերից մեկը: Անվտանգ տեղափոխում ապա­հովելու համար հարկավոր են ոչ միայն անհրա­ժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով հագեցած տրանսպորտային միջոցներ, այլև որոշակի տեսա­կան գիտելիքների և գործնական հմտություն­ների քաջ իմացություն: Այս տեսանկյունից...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Առաջին բժշկական օգնություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ