Ինտենսիվ թերապիա
Տիբանտինային մոնոթերապիան նեյրոպաթիկ ցավային համախտանիշի բուժման ժամանակ
Ժամանակակից բժշկության մեջ նեյրոպաթիկ ցավային համախտանիշի (ՆՑՀ) բուժումը համարվում է բարդ և մեծ արդիականություն վայելող խնդիր, ինչը պայմանավորված է ոչ միայն ՆՑՀ-ով տառապող հիվանդների մեծ թվով, այլ նաև մինչ օրս կիրառվող բուժման ավանդական մեթոդների խիստ ցածր արդյունավետությամբ, որի արդյունքում սուր ցավը վերածվում է քրոնիկականի:
ՆՑՀ-ը իրենից ներկայացնում է կենտրոնական և/կամ ծայրամասային նյարդային համակարգում տեղի ունեցող ձևաբանական և ֆունկցիոնալ փոփոխությունների մեկ ամբողջականություն, որի հետևանքով զարգացող նեյրոնների գործունեության խանագուրմը հանգեցնում է դրանց երկարատև ինքնաբուխ ակտիվացման՝ ձևավորելով բոլորավին նոր, սակայն պաթոդինամիկ վիճակ:
Ահավասիկ, նման դեպքերում, որպես բուժման ընտրության միջոց, կարող է հանդես գալ միայն այնպիսի դեղամիջոց, որը կարող է ազդել ՆՑՀ-ի ձևավորման ժամանակ կենտրոնական և/կամ ծայրամասային նյարդային համակարգում տեղի ունեցող փոփոխությունների և նրանց առաջացումը հրահրող մեխանիզմների վրա:
Նախորդ դարի 90-ական թթ.-ի երկրորդ կեսից սկսած համաշխարհային կլինիկական գործունեության մեջ ՆՑՀ-ի բուժման նպատակով կիրառվում է հակացնցումային խմբի դեղամիջոց տիբանտինը (գաբապենտինը): Այն արգելափակում է կալցիումի իոնների մուտքը, դրանով իսկ կենտրոնական պրեսինապտիկ հատվածում նվազեցնելով գլյուտամատի ձերբազատումը, որն էլ իր հերթին հանգեցնում է ողնուղեղի նոցիցեպտիվ նեյրոնների դրդունակության իջեցմանը: Միաժամանակ այս դեղամիջոցն ազդում է նաև NMDA ընկալիչների վրա՝ թուլացնելով կալիումական անցուղիների ակտիվությունը:
Նպատակը.
Սույն աշխատանքի նպատակն է գնահատել տիբանտինով մոնոթերապիայի արդյունավետությունը՝ ՆՑՀ-ի բուժման ժամանակ:
Նյութը և մեթոդները.
Հետազոտության մեջ ընդգրկվել են 20 հիվանդներ, որոնք տառապում էին հետվիրահատական ՆՑՀ-ով (n=3), ողնաշարի հետվնասվածքային ՆՑՀ-ով (n=1), հետանդամահատման ֆանտոմային ցավային համախտանիշով (n=5), հետհերպեսային նևրալգիայով (n=3), գոտկային ռադիկուլոպաթիաներով (n=3) և ուռցաքային նեյրոպաթիաներով:
Տիբանիտինը նշանակվել է հետևյալ սխեմայով. I օր՝ 300 մգ, II օր՝ 600 մգ, III օր՝ 900 մգ, այնուհետև յուրաքանչյուր երրորդ օրը դեղաչափը բարձրացվել է՝ ըստ անհրաժեշտության: Տիբանտինի համար առավելագույն դեղաչափը կազմում է 3600 մգ/օր՝ երեք անգամյա ընդունման ձևով: Առավելագույն արդյունավետ դեղաչափին հասնելուց հետո հիվանդները շարունակել են օգտագործել այն ևս 4 – 8 շաբաթ: Զուգահեռ կատարվել է ցավի ուժգնության գնահատում բուժման տարբեր ժամանակահատվածներում՝ օգտագործելով տեսանելիին համարժեք սանդղակը (VAS կամ EVA):
Արդյուքները.
ՆՑՀ-ի սկզբնական ուժգնությունը եղել է 7.0(1.1 միավոր, որը նվազել է մինչև 1.0(0.5 միավորի՝ ըստ VAS-ի: Միայն 10%-ի (n=2) դեպքում է բուժման վերջում VAS-ը կազմել 2 միավոր: Բուժման արդյունավետությունը կազմել է 85.7%՝ 18 հիվանդի և 72%՝ 2 հիվանդի մոտ:
Եզրակացություն.
Ստացված դրական արդյունքները հաստատում են ՆՑՀ-ի ժամանակ տիբանտինով մոնոթերապիայի բարձր արդյունավետության մասին, որը դրական է անդրադառնում հիվանդի կյանքի որակի արագ բարելավման վրա:
20.04.2008 Կարդացեք նաև
23.04.2008
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ