Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կլինիկական դեպքեր

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ուշագրավ վիրահատություն նորաբաց Անոթային վիրաբուժության բաժանմունքում. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ուշագրավ վիրահատություն նորաբաց Անոթային վիրաբուժության բաժանմունքում. izmirlianmedicalcenter.com

‹‹Իզմիրլյան›› ԲԿ-ն համալրվել է ևս մեկ բաժանմունքով՝ Անոթային վիրաբուժության:Այն ղեկավարում է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ թիվ 3 վիրաբուժական ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Վարդան Ոսկանյանը:

Ներկայացնում ենք վիրահատական դեպքի նկարագիր, որն իրականացվել է նորաստեղծ բաժանմունքում.

Հիվանդ Գ.Հ.-ն, 59 տ., վիրահատվել է. որովայնային աորտայի և՛ աջ, և՛ ձախ ընդհանուր ազդրային զարկերակների անևրիզմաների մասնահատում` աորտա-ազդրային բիֆուրկացիոն ալոպրոթեզավորմամբ:

ԵՊԲՀ թիվ 3 վիրաբուժական ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Վարդան ՈսկանյանԱնամնեզում` վիրահատությունից 3 ամիս առաջ ի հայտ են եկել գանգատներ կապված աջ ստորին վերջույթի սուր զարկերակային անբավարարության հետ: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ստորին վերջույթների զարկերակների (ազդրային, ծնկափոսային) և որովայնային աորտայի անևրիզմաներ: Առաջարկված առավել նպատակային և խորացված հետազոտությունից հիվանդը հրաժարվել է: Նշանակվել է բուժում` ուղղված աջ ստորին վերջույթի սուր զարկերակային անբավարարության ախտանիշների մեղմացմանը:

Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ թիվ 3 վիրաբուժական ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Վարդան ՈսկանյանՀիվանդը պարբերաբար խորհրդատվություն է ստացել 1,2 ամիս անց: Այս ժամանակահատվածում աջ ստորին վերջույթի սուր զարկերակային անբավարարության ախտանիշները գործնականորեն վերացվել են:

Հիվանդի մոտ որովայնում ի հայտ եկած հանկարծակի սուր ցավերի պատճառով իրականացվել է ՀՏ-անգիոգրաֆիա, որի արդյունքում ախտորոշվել է որովայնային աորտայի աջ և ձախ զստային, ազդրային զարկերակների անևրիզմաներ: Առկա են ընդհանուր ազդրային զարկերակների մեծ անևրիզմաներ (4սմ տրամագծով` յուրաքանչյուր կողմից): Կատարվել է որովայնահատում, մերկացվել է որովայնային աորտան ստորերիկամային հատվածում: Չափերի մասին կարելի է դատել վիրաբույժի ափի և վերջինիս համադրությունից: Իրականցվել է մոտակա բերանակցում բիֆուրկացիոն պրոթեզի հիմնական ոտիկի և որովայնայի աորտայի միջև ծայրը-ծայրին տիպի: Կազմավորվել են հեռակա բերանակցումները` պրոթեզի հեռակա թևերի և ընդհանուր ազդրային զարկերակների միջև (անևրիզմաների մասնահատումից հետո ) ծայրը-ծայրին տիպի:

Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, վերքերը լավացել են առաջնային ձգումով:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ուշագրավ վիրահատություն նորաբաց Անոթային վիրաբուժության բաժանմունքում

 

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ