Կլինիկական դեպքեր
Շագանակագեղձի բարորակ գերաճ, աջակողմյան խրոնիկական էպիդիդիմոօրխիտի սրացում`աբսցես, միզային ուղիների ինֆեկցիա: Ձախակողմյան աճուկափոշտային չներուղղվող ճողվածք (Կլինիկական դեպք)
Հիվանդդը, Դ.Վ. 74 տարեկան, դիմել է ԱՐՄԵՆԻԱ ՀԲԿ-ի ուրոլոգիական կլինիկա երեկոյան ժամը 20.00-ին, գանգատվելով մոտ 6-ժամյա բնական ճանապարհով միզելու անկարողությունից: Միզապարկը շոշափվում էր ցայլային համաճոնից երեք հորիզոնական մատ վերև, սոնոգրաֆիկ քննությամբ միզապարկում նկարագրվում էր մոտ 500 մլ մեզ:
Տեղադրվել է մշտական ուրեթրալ կաթետեր ըստ Ֆոլեյի 14 Fr 2W 10 cc և էվակուացվել մոտ 600 մլ հարդագույն մեզ: Հիվանդը գնացել է տուն և հաջորդ օրը առավոտյան հոսպիտալիզացվել է:
Anamnesis morbi: Իրեն հիվանդ է համարում մոտ 14 տարի, երբ առաջին անգամ ունեցել է սուր միզակապության նոպա: Իր խոսքերով մոտ մեկ տարի է ինքնակաթետերիզացիա է կատարում օրական 2-3 անգամ: Նախօրեին ինքնակաթետերիզացիան չէր ստացվել: Վերջին մեկ տարում պարբերաբար նշում է աջակողմյան քրոնիկ էպիդիդիմոօրխիտի սրացում երեք անգամ, ինչի կապակցությամբ ստացել է կոնսերվատիվ-դեղորայքային բուժում: Վերջին 3 օրում նշում էր ջերմության բարձրացում 39-39,50C:
Anamnesis vitae: Աճը և զարգացումը ընթացել են նորմալ, կրած հիվանդություններից նշում է գրիպ, անգինա, մանկական հասակում` կարմրուկ, 30 տարի առաջ`երկկողմանի ստորբլթային կրուպոզ թոքաբորբ: Ինֆեկցիոն հեպատիտներով հիվանդացություն, ալերգիկ երևույթներ և ժառանգական հիվանդություններ չի նշում: Ամուսնացած է, ծխում է, ալկոհոլը չի չարաշահում:
Օբյեկտիվ քննությամբ` լեզուն խոնավ է, մաքուր: Մաշկը և տեսանելի լորձաթաղանթները նորմալ գունավորման են: Հարվածի սիմպտոմը բացասական է երկու կողմից էլ, միզապարկը չի շոշափվում, արտաքին սեռական օրգանները զարգացած են արական տիպով, աջ ամորձին չափսերով մեծացած է, ցավոտ, ձախից առկա է հսկա աճուկափոշտային չներուղղվող ճողվածք: Զ/Ճ-140/80, Ps-80 զարկ րոպեում, ռիթմիկ, բավարար լեցունությամբ, t-37,40C:
Հետազոտվել է: Սոնոգրաֆիկ լյարդը, լեղապարկը, փայծաղը, պանկրեասը առանց տե-սանելի փոփոխությունների: Երիկամների չափսերը սովորական, պարենխիման պահպանված, աջից սուբկապսուլյար կիստա 2,9 սմ չափսի, մեզի արտահոսքը խանգարված չէ: Միզապարկում երևում է կաթետերի ծայրը: Շագանակագեղձը 8,0 x 9,0 սմ չափսի, երկողմանի գերաճ 6,6 x 3,7 սմ չափսի, միջին բիլթը 3,8 սմ չափսի: Աջ ամորձին 4,8 x 3,5 սմ չափսի, անհամասեռ, հիպոէխոգեն, հիպերէխոգեն օջախներով`ամենամեծը 2,4 x 1,4 սմ չափսի: Մակամորձին 1,4 x 2,0 սմ չափսի, առկա է զգալի քանակի հեղուկ: Ձախ ամորձին 3,7 x 2,0 սմ չափսի, համասեռ: Փոշտի ձախ կեսում առկա են զգալի քանակի աղու գալարներ:
PSA 38,9նգ/մլ: Մատնային քննությամբ գեղձը չափսերով զգալի մեծացած է, վերին բևեռը հասանելի չէ, միջային ակոսը հարթված, կոնսիստենցիան`պաստոզ, աղիքի պատը գեղձի վրա շարժուն է, անցավ, պարառեկտալ ինֆիլտրացիաներ չեն հայտնաբերվել:
Մեզի ընդհանուր քննությամբ լեյկոցիտները ծածկում են ամբողջ տեսադաշտը: ԷՍԳ-ի վրա եղած փոփոխությունների հիման վրա կատարվել է էխոսրտագրություն և կարդիոլոգի կոնսուլտացիա: Կատարվել է նաև վիրաբույժի կոնսուլտացիա:
Ախտորոշվել է Շագանակագեղձի բարորակ գերաճ, աջակողմյան խրոնիկական էպիդիդիմոօրխիտի սրացում`աբսցես, միզային ուղիների ինֆեկցիա: Ձախակողմյան աճուկափոշտային չներուղղվող ճողվածք: ՍԻՀ, դիֆուզ մանրօջախային կար-դիոսկլերոզ, զարկերակային հիպերտենզիա երկրորդ աստիճանի, բարձր ռիսկ, ձախ փորոքի հիպերտրոֆիա, NYHA-1 աստիճանի:
|
|
|
Հիվանդին շտապ կարգով տեղային անզգայացման տակ կատարվել է օրխիդէկտոմիա աջից: Հետվիրահատական շրջանը անցել է հարթ, առանց բարդությունների, վերքը լավացել է երկրորդային ձգումով:
|
|
|
Մեկ շաբաթ անց ողնուղեղային անզգայացման ներքո կատարվել է ձախակողմյան աճուկափոշտային ճողվածքահատում` տեղադրելով պրոլենային ցանց, էպիցիստոստոմիա: Փոշտի ձախ կեսից դեպի որովայնի խոռոչ ներուղղվեց մոտ 3 մետր բարակ աղիքային պարունակություն: Հետվիրահատական շրջանը անցել է հարթ, առանց բար-դությունների, վերքերը լավացել են առաջնային ձգումով:
Դինամիկ քննությամբ` PSA 34,9նգ/մլ, մեզի ընդհանուր քննությամբ լեյկոցիտները 2-4 հատ տեսադաշտում, չէր ջերմում:

Հիվանդը դուրս գրվեց ամբուլատոր բուժման:
Մեկ ամիս անց հիվանդը կրկնակի հոսպիտալացվել է: PSA 6,9նգ/մլ, մեզի ընդհանուր քննությամբ` լեյկոցիտները 2-4 հատ տեսադաշտում, մեզը պարզ, հարդագույն: Կատարված անհրաժեշտ քննություններից հետո հիվանդին ողնուղեղային անզգայացման ներքո կատարվել է տրանսվեզիկալ ադենոմէկտոմիա:
Պաթոհիստոլոգիական քննությամբ` շագանակագեղձի ցիստադենոմա, գեղձային էպիթելի և ուրոթելի պրոլիֆերացիայով և արտահայտված դիսպլազիայով: Հիվանդը եղել է հսկողության տակ: Պրեպարատի զանգվածը`850 գրամ:
ՈՒրեթրալ կաթետերը հեռացվեց հետվիրահատական 4-րդ օրը, վերքը լավացավ առաջ-նային ձգումով, կարերը հանվեցին հետվիրահատական 7-8-րդ օրերին, էպիցիստոստոման հեռացվեց հետվիրահատական 12-րդ օրը: Միզում էր ազատ, բավարար շիթով:
Հիվանդը դուրս գրվեց առողջացումով:
28.01.2011 Կարդացեք նաև
Ձեռքի ամբողջ մակերեւույթին ճանկերի եւ ատամների հասցրած հսկայական վերքեր, պոկված մկաններ, կտրված անոթներ… Վերքերը տեսնելով՝ Վարդանը մտածում էր, որ կամ կկորցնի ձախ ձեռքը, կամ չի կարողանա...
15.11.2016
08.07.2016
Սրունքի ոսկրերի բաց կոտրվածքով և փափուկ հյուսվածքային մեծ դեֆեկտով(Gustilio III ) հիվանդների վիրաբուժական բուժումը հանդիսանում է ժամանակակից վնասվածքաբանության արդիական խնդիրներից մեկը: Պլաստիկ վիրաբուժության...
29.04.2016
Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության արդիական և բարդ խնդիրներից է շարունակում մնալ գիշատիչ կենդանիների կողմից հասցված` կծած-պատռած վերքերի, փափուկ հյուսվածքային դեֆեկտների վիրահատական...
18.04.2016
Հիվանդը դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն 2015 հունվարին ստորին շրթունքի քաղցկեղի T3N1M0 փուլում նեոադյուվանտ ճառագայթային բուժումից հետո ՌԴ-ից...
17.02.2016
‹‹Իզմիրլյան›› ԲԿ-ն համալրվել է ևս մեկ բաժանմունքով՝ Անոթային վիրաբուժության:Այն ղեկավարում է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ թիվ 3 վիրաբուժական ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Վարդան Ոսկանյանը...
17.02.2016
Պացիենտը` Մ. Ս., 64 տարեկան, ընդունվել է կլինիկա` լեղաքարային հիվանդություն նախնական ախտորոշմամբ: Պացիենտը գանգատվել է աջ թուլակողում անհանգստացնող հաճախակի ցավերից...
17.02.2016 Բանալի բառեր. ամորձու նորագոյացություն, Լեյդիգոմա, ամորձու ինտերստիցիալ բջիջների ուռուցք
Հայտնաբերվել է 193 հրատարակում (Medline) մեծահասակների շրջանում Լեյդիգոմայի 480 դեպքի վերաբերյալ, այդ թվում 3 աշխատանք՝ ընդհանուր առմամբ 90 հիվանդի վրա կատարված հետազոտությունների վերաբերյալ [1-6]...
Բանալի բառեր. շագանակագեղձ, կարցինոմա, նեյորէնդոկրին
Վերջին երկու տասնամյակում շագանակագեղձի քաղցկեղը դարձել է լուրջ բժշկական և սոցիալական խնդիր: Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում շագանակագեղձի քաղցկեղը զբաղեցնում է տղամարդկանց մոտ բոլոր չարորակ նորագոյացությունների շարքում 2- րդ տեղը` իր տեղը զիջելով թոքերի քաղցկեղին...
Հիվանդ Ա.Վ., տղամարդ, 43տ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունք էր ընդունվել` գանգատվելով շեքի շրջանի ուռուցքային գոյացության առկայությունից, ցավերից և դժվարամիզությունից: Հիվանդության...
Սոնոգրաֆիկ հսկողության տակ իրականացվող շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան ներկայում հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և վաղ հայտնաբերման «ոսկե ստանդարտ»...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYKNeFDu' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ



