Կլինիկական դեպքեր
Մեգակոլոնի դեպք` բարդացած խթաղու նեկրոզով և պերիտոնիտով
Մեգակոլոնը խթաղու լայնացմամբ բնութագրվող հիվանդությունների խումբ է: Տարբերում են բնածին և ձեռքբերովի մեգակոլոն: Բնածին մեգակոլոնի դեպքերի 80-85%-ը բաժին է ընկնում Հիրշպրունգի հիվանդությանը, 15-20%-ը` իդիոպաթիկ մեգակոլոնին, որի դեպքում չի հաջողվում ճշգրտորեն որոշել ֆունկցիոնալ անանցանելիություն առաջացրած հատվածը:
Չնայած իդիոպաթիկ մեգակոլոնի կլինիկայի ավելի մեղմ ընթացքին, այս դեպքում ևս հնարավոր են բարդություններ, ինչպիսիք են աղու պատի նեկրոզը և դիաստատիկ պատռվածքները:
Վերջին 5 տարիների ընթացքում մեր հսկողության տակ է հիվանդ, որը վիրահատվել է մեգակոլոնի կապակցությամբ:
Հիվանդ Կ.Ա., արական սեռի, ծնված 14.04.1982թ, Արմենիա ՀԲԿ 1-ին վիրաբուժական բաժանմունք է ընդունվել 14.08.2003թ-ին տարածուն պերիտոնիտի և աղիքային սուր անանցանելիության կլինիկական պատկերով: Գանգատվում էր որովայնի փքվածությունից, ուժեղ մշտական ցավերից, սրտխառնոցից, դժվարաշնչությունից: Նշում էր վերոհիշյալ կլինիկայի 12 ժամվա անամնեզ: Կյանքի անամնեզում 4 տարեկան հասակից դիտվել է որովայնի փքվածություն, որը պակասել է հոգնաներից հետո: Օբյեկտիվ` առկա էր որովայնի խիստ փքվածություն, պատի լարվածություն, շոշափելիս` ցավ, որովայնամզի գրգռման ախտանիշները դրական էին ամբողջ որովայնում: Բախումը որոշում էր տուփային հնչյուն:
Տեսանելի լորձաթաղանթները ցիանոտիկ էին: Ռենտգենաբանական հետազոտությամբ հայտնաբերվել են խթաղու խիստ լայնացում և պնևմատոզ: Կարճատև նախապատրաստությունից հետո կատարվել է որովայնահատում, որովայնի խոռոչի մեծ մասը զբաղեցնում էր խիստ լայնացած և լցված խթաղին, որի տարբեր հատվածներում կային նեկրոզի օջախներ, առկա էր շճաֆիբրինային պերիտոնիտ:
Կատարվել է սուբտոտալ կոլէկտոմիա` թողնելով սիգմայաձև աղու մոտ 10սմ երկարությամբ հատված, ձևավորվել է ծայրային իլեոստոմա: Հետվիրահատական շրջանում իլեոստոման գործել է կանոնավոր, հիվանդը դուրս է գրվել բավարար վիճակում:
27.01.2004թ-ին հիվանդը վիրահատվել է, կատարվել է իլեոսիգմոստոմիա:
Հիվանդը գտնվել է հսկողության տակ, պարբերաբար ստուգվել է աղիներով պասսաժը: Եթե հետվիրահատական շրջանի 1-ին տարվա ընթացքում դիտվել է օրը մինչև 5-6 անգամ հեղուկ կղանք, ապա 4-րդ տարում դիտվել է ձևավորված կղանքով դեֆեկացիա` օրը 1-2 անգամ: Լաբորատոր ցուցանիշները նորմայի սահմաններում են:
09.04.2008 Կարդացեք նաև
15.11.2016
08.07.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ