Կլինիկական դեպքեր
Կոնքազդրային հոդի հրազենային կոտրվածքի կապակցությամբ կատարված էնդոպրոթեզի կրկնակի ռևիզիա (կլինիկական դեպք)
Բանալի բառեր. կոնքազդրային հոդ, տոտալ էնդոպրոթեզավորում, ռևիզիոն արթրոպլաստիկա
Հիվանդ` Շանդիձե Ալեկսանդր, 1974թ. ծնված, 23.03.05-ին ընդունվել է Էրեբունի Բժշկական Կենտրոն հետևյալ ախտորոշմամբ. վիճակաջ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորումից հետո, քացախափոսային կոմպոնենտի տեղաշարժումով, փափուկ հյուսվածքներումբազմաթիվ մետաղական օտար մարմինների առկայությամբ:
Հիվանդը գանգատվում է աջ կոնք-ազդրային հոդի շրջանի ցավոտությունից և աջ ստորին վերջույթի հարաբերական կարճացումից: Հիվանդիաջ կոնքազդրային հոդում շարժումները ամբողջ ծավալով են, սակայն ցավոտ: Հիվանդի աջ ոտքը 7սմ-ով կարճ է ձախից (նկ. 1): Հիվանդըքայլում է կաղալով աջ ոտքից, մեկ հենակով` բռնած աջ կողմում:
Ըստ հիվնադի մոտ 15 տարի առաջ նա ստացել է հրազենային կոտորակային վնասվածք որսորդական հրացանով: Կատարվել է վերքիառաջնային վիրաբուժական մշակում և հետագայում` օտար մարմինների հեռացման և վերքի վիրաբուժական մշակման նպատակով, հիվանդը ընդհանուր առմամբ վիրահատվել է 6 անգամ: 7-րդ վիրահատության ժամանակ կատարվել է աջ կոնքազդրային հոդի տոտալէնդոպրոթեզավորում: Հետագայում ևս մեկ անգամ վիրահատվել է վերքում բորբոքային երևույթների առկայության պատճառով. կատարվելէ ռևիզիա, քացախափոսային կոմպոնենտի փոխում: 2002թ.-ին` Թբիլիսիում, 9-րդ վիրահատության ժամանակ օպերատորը որոշում է հեռացնել էնդոպրոթեզը, սակայն, չկարողանալով հեռացնել ազդրային կոմպոնենտը, ավարտում է վիրահատությունը:
նկ. 1. Հաշվի առնելով հիվանդի գանգատները և աջ ստորին վերջույթի համեմատական կարճացումը` որոշում էկայացվում կատարել ռևիզիոն արթրոպլաստիկա, փոխելով 2 կոմպոնենտները տեղադրելով նոր էնդոպրոթեզիրենց ճիշտ անատոմիական դիրքում:
25.03.05-ին կատարվեց վիրահատությունը
կոմբինացված անզգայացման տակ, հիվանդի դիրքը ձախ կողքի վրա: Վիրահատական կազմը. օպերատոր, 2 ասիստենտ, 1 օպերացիոն քույր:
Վիրահատության սկիզբը 11:30: Աջ ազդրի վ/3-ի հետվիրահատական սպիով Southern Moore-ի կտրվածքով մոտ 20 սմ երկարությամբ ևբացվեց աջ կոնքազդրային հոդը, հեռացվեցին սպիական հյուսվածքները: Հոդը բացվելուց հետո հայտնաբերվեց ազդրային կոմպոնենտըհոդախախտի մեջ` քացախափոսային կոմպոնենտից վերև: Վերջինս պտտված էր 1800, մաշված էր էքսցենտրիկ ձևով, իսկ հանելուց հետոերևաց, որ նրա մեջ կար անցք մաշվելու հետևանքով: Ազդրային կոմպոնենտի օձիքը ազդրոսկրի վզիկի ոսկրահատման գծից վեր էր գտնվումմոտ 2սմ-ով: Քացախափոսային կոմպոնենտը հեռացվեց առանց դժվարության:
Քանի որ առկա էր աջ վերջույթի կարճացում մոտ 7սմ-ով և ազդրային կոմպոնենտի վզիկը երկար չափի էր (long neck), գլխիկի d=32մմ, և քանի որ ամբողջովին ընկղմված չէր ազդոսկրի մեջ, ապա պրակտիկորեն հնարավոր չէր քացախափոսային կոմպոնենտը տեղադրել իրանատոմիական դիրքում և հետո ուղղել հոդախախտը: Ուստի որոշվեց հեռացնել նաև ազդրային կոմպոնենտը: Ազդրային կոմպոնենտըպրոքսիմալ հատվածից հեռացնել չհաջողվեց և կտրվածքը երկարացվեց մինչև ազդրոսկրի դրսային կոճը: Ազդրոսկրի միջին/3-ականիմակարդակում կատարվեց տրեպանացիա: Մ/3-ից շարունակվեց ազդրային խողովակին զուգահեռ ոսկրահատում մինչև ս/3-ն:
Դիստալ ծայրից հարվածելով հեռացվեց ազդրային կոմպոնենտը: Սակայն ազդրային կոմպոնենտը` չնայած ձեռնարկված միջոցառումների, դեռ հեռացնել չէր հաջողվում: Ստիպված էնդոպրոթեզի ոտիկի շրջանում կոտրվեց ազդոսկրը: Ստացվեց, որ էնդոպրոթեզը ունի 4 բաղկացուցիչ ոտիկներ, որոնք գտնվում են մեծ լարվածության ներքո և սերտորեն համակըցված են ազդրոսկրի հետ: Առանձին անջատվեցինոտիկները ազդրոսկրից:
Ազդրային կոմպոնենտը մ/3-ից դեպի դիստալ բաժանվում է 4 մասի և ազդրային խողովակի մեջտեղադրելու ժամանակ օգտագործելով մետաղական հիշողությունը, լայնանում է մարմնի ջերմաստիճանիազդեցության տակ ապահովելով իրեն ստաբիլությունը (նկ. 2):
Նկ. 2. Բնական քացախափոսը զննելուց առկա էր վերին-հետին պատի դեֆեկտ մոտ 35-40%-ի չափով: Կատարվեց այդ հատվածի աուտոպլաստիկա, տրանսպլանտատը վերցնելով աջ նրբոլոքի դիաֆիզիցսմ երկարության չափի խողովակավոր ոսկր, որը բաժանվեց 4սմ և 6 սմ չափի: Տալովտրանսպլանտատներին տեղադրմանը հարմար ձև` դրանք ֆիքսվեցին 2-ական կորտիկալ պտուտակներով: 10
Քացախափոսը մշակվեց և տեղադրվեց պրոթեզի քացախափոսային կոմպոնենտը` ֆիքսելով այն 5 պտուտակներով: Կեղծ քացախափոսըլրացվեց և ամրացվեց ոսկրային ցեմենտով (նկ. 3):
Նկ. 3. Այնուհետև աջ ազդրոսկրի ս/3-ի կոտըրվածքը համադրվեց և ֆիքսվեց մետաղականհարթակով:
Մ/3-ականի մակարդակում ոսկրաբեկորները համադրվեցին և ֆիքսվեցին 2 մետաղական ամրաթելերով, իսկ տամբիոնների շրջանում` 3 մետաղական պտուտակներով:
Աջ ազդրոսկրի խողովակը մշակվեց և ազդրային կոմպոնենտը տեղադրվեց: Հոդախախտը ուղղվեց, կատարվեցին ստուգիչ շարժումներ և հյուսվածքները շերտառ շերտ վերականգնվեցին (նկ. 4):
Ժամը 20:20 վիրահատությունը ավարտվեց, 21:40 հիվանդը տեղափոխվեց վերակենդանացման բաժին` ինտուբացված ինքնուրույն շնչառությամբ:

Նկ. 4. Վիրահատության ընդհանուր տևողությունը կազմեց 8 ժամ 50 րոպե: Վիրահատության ընթացքում ներարկվել է 11.5 լիտր հեղուկ, 0.5 լիտրպոլիգլյուկին, 900մլ էրիթրոցիտային մասսա, 440մլ թարմ սառեցված պլազմա: Անեսթեզիայի սկզբին և 8 ժամ հետո ստացել է ներերակային զինացեֆ 750մգ: Արյան ենթադրյալ կորուստը 1լ 800մլ:
26.03.05 ժ. 8:00 հիվանդը էքստուբացվել է, գիտակցույունը պարզ էր: Հետվիրահատական շրջանում բարդություններ չեն արձանագրվել:
28.03.05 հիվանդը տեղափոխվել է վնասվածքաբանության և ոսկրահարդարմանբաժանմունք:
30.03.05 աջ ծնկան հոդը աշխատացնում էր Ա.Պ.Շ. (կկԺ) սարքի վրա: Հիվանդին նշանակվել է երկարատև անկողնային ռեժիմ 1 ամիստևողությամբ:
Նկ.5. 30.04.05 հիվնադը քայլում էր հենակների օգնությամբ:
22.06.05 հիվանդը քայլում էր մեկ ձեռնափայտով, ձախ կողմում վերքերը լավացել են առաջնային ձգմամբ, հետվիրահատական սպիերը հանգիստ են: Վիրահատությունից 6 ամիս անց հիվանդը ներկայացել է ստուգողական հետազոտության: Գանգատներ չուներ: Քայլում էառանց լրացուցիչ օգնող միջոցների: Շարժումների ծավալը կոնքազդրային հոդում սահմանափակված են: Վերջույթի ֆունկցիան լիովին վերականգնված է (նկ.5):
23.04.2005 Կարդացեք նաև
15.11.2016
08.07.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ