Առաջին օգնություն Սուր որովայն
Սուր որովայնը որովայնի խոռոչի օրգանների վնասվածքների կամ բորբոքման հետևանքով սկսված հիվանդագին վիճակն է, որի դեպքում տուժածը կարիք ունի անհետաձգելի վիրաբուժական միջամտության։ Սուր որովայնի պատճառ կարող են հանդիսանալ՝
- որովայնի խոռոչի օրգանների սուր բորբոքային հիվանդությունները (ապենդիցիտ, խոլեցիստիտ և այլն),
- աղիների անանցանելիությունը,
- աղիների, ստամոքսի և այլ խոռոչավոր օրգանների պատի ամբողջականության խախտումը (խոցի թափածակում),
- ներքին արյունահոսությունը (ներքին օրգանների վնասվածքներ, արտարգանդային հղիություն),
Որովայնի ցավերը սկսվում են հանկարծակի, գնալով ուժեղանում են, և շատ արագ կարող է զարգանալ կյանքին սպառնացող իրավիճակ։
ՆՇԱՆՆԵՐԸ
- Որովայնի սուր, նոպայաձև բնույթի ցավ։ Այն կարող է լինել որոշակի հատվածում տեղակայված կամ տարածուն։ Որովայնի պատին հպվելիս ցավը սաստկանում է։ Հնարավոր է, որ ցավն այնքան ուժեղ արտահայտված լինի, որ զարգանա շոկ;
- Սրտխառնոց, փսխում։
- Աղիների նորմալ գործունեության խանգարում, որն արտահայտվում է փորկապությամբ կամ լուծով։
- Փքված կամ տախտակի ամրության, լարված որովայն։
- Մարմնի ջերմաստիճանի բարձրացում՝ 37–38°C:
- Դժվարացած շնչառություն։
- Գունատ, սառը, խոնավ մաշկ։
Որովայնի խոռոչի օրգանները պատված են թաղանթանման գոյացությամբ՝ որովայնամզով, որը շրջվելով ծածկում է նաև որովայնի ներքին պատը։ Հնարավոր է, որ որոշ դեպքերում (ապենդիցիտ, արտարգանդային հղիություն և այլն) բորբոքումը տարածվի դեպի որովայնամիզ, առաջացնի որովայնամզի բորբոքում՝ պերիտոնիտ։ Դա վտանգավոր է շոկի առաջացման տեսակետից։ Այդ ժամանակ տուժածի վիճակն էլ ավելի է ծանրանում։ Տուժածի որովայնի առաջային պատը լինում է լարված (տախտականման) և ցավոտ։ Գնալով բարձրանում է մարմնի ջերմաստիճանը։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
- Հանգստացրեք տուժածին։
- Օգնեք տուժածին ընդունել հարմար դիրք։
- Ահազանգեք շտապ օգնություն։
- Որովայնին տեղադրեք սառը թրջոցներ։
- Մի՛ տվեք տուժածին ոչինչ խմելու կամ ուտելու։
- Մի՛ տվեք տուժածին դեղորայք, հատկապես ցավազրկողներ։
- Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYQj1JY3' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_first_aid.php(243): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ