Ներզատաբանություն
Դիաբետիկ թաթը որպես շաքարային դիաբետի ամենածանր բարդություն և պոդիատրիայի կարևորությունը այդ խնդրի լուծման մեջ:
Դիաբետիկ թաթը համարվում է շաքարային դիաբետի ամենածանր ու ամենաուշ բարդությունը, որը բերում է բժշկական, սոցիալական և տնտեսական մեծ խնդիրների ի հայտ գալուն :
Չնայած բազմաթիվ Սենտ-Վինսենտյան դեկլարացիայի հիման վրա իրականացրած ծրագրերի նկատելի հաջողություններին, այնուամենայնիվ, շաքարային դիաբետով հիվանդների մոտ ստորին վերջույթների ամպուտացիաների քանակը մնում է բավականին բարձր և շարունակում է աճել: Վերջինս պայմանավորված է նաև շաքարային դիաբետի էպիդեմիկ աճով:
Համաշխարհային մակարդակով ստացված տվյալների համաձայն, շաքարային դիաբետով հիվանդների ստորին վերջույթների ամպուտացիաների քանակը մեկ ժամում կազմում է 55 մարդ: Բարձր է նաև հետվիրահատական մահացությունը: Տարբեր երկրներում կատարված էպիդեմիոլոգիական հետազոտությունների տվյալների համաձայն ստորին վերջույթների ոչ տրավմատիկ բնույթի ամպուտացիաների 50-75%-ը շաքարային դիաբետով հիվանդների մոտ է: Այս ցուցանիշները իհարկե սարսափեցնող են:
Դիաբետիկ թաթի սինդրոմը դա պերիֆերիկ նյարդային համակարգի, զարկերակային և միկրոցիրկուլյատոր արյան շրջանառության, ոսկրա-հոդային համակարգի պաթոլոգիկ փոփոխությունների ամբողջականություն է, որը հանդիսանում է խոցային և նեկրոտիկ պրոցեսների անմիջական պատճառ: Շատ կարևոր է իրականացնել դիաբետիկ թաթի ռիսկային խմբերի սկրենինգը: Բարձր ռիսկային խմբի մեջ են մտնում 1-ին և 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդները՝ չկարգավորված գլիկեմիկ ցուցանիշներով, որոնք ունեն պերիֆերիկ նեյրոպաթիա, մակրոանգիոպաթիա, և օստեոարթրոպաթիա: Ռիսկային գործոններից շատ է կարևորվում պերիֆերիկ սենսոր-մոտորային նեյրոպաթիան: Պերիֆերիկ նյարդերի ախտահարման հետևանքով ոտնաթաթը զրկվում է պաշտպանական ռեակցիաներից` ջերմաստիճանի, ցավի, հպման, վիբրացիայի զգայունակությունից:
Պերիֆերիկ մոտորային նեյրոպաթիան բերում է ստորին վերջույթների մկանային տոնուսի թուլությանը և ատրոֆիային: Առաջանում են ոտնաթաթի բիոմեխանիկական խախտումներ, աստիճանաբար հարթվում են ոտնաթաթի կամարները: Ոտնաթաթի տակ առաջանում են պլանտար (հպման) գերծանրաբեռնված օջախներ, որոնցից ձևավորվում են հիպերկերատոզներ: Քայլքի ժամանակ նման օջախները շարունակ ենթարկվելով տրավմայի` սեղմում են փափուկ մկանային հյուսվածքները` առաջացնելով ազատ տարածություն, որն էլ լցվում է բորբոքային հեղուկով: Ինֆեկցիայի ներթափանցումը դեպի հյուսվածք բերում է վերքային մակերեսի, հետագայում էլ խոցի առաջացման: Ոսկրա-հոդային համակարգի փոփոխությունները զարգանում են նեյրոպաթիային զուգահեռ և ավելի վառ արտահայտվում են ոտնաթաթում:
Ոչ ինֆեկցիոն դեստրուկտիվ ամենածանր բարդություններից է Շարկոյի թաթը, կամ էլ նեյրոօստեոարթրոպաթիան, որին բնորոշ են պաթոլոգիկ կոտրվածքները և սպոնտան հոդախախտերը: Այն ունի սուր և քրոնիկ ընթացք: Սուր շրջանում, ոտնաթաթում ի հայտ է գալիս այտուցվածություն, կարմրություն, ջերմություն: Սակայն հիվանդը` զգայունության անկման հետևանքով, շարունակում է քայլել, որն էլ հանգեցնում է շարունակական կոտրվածքների ու դեֆորմացիաների: Կտրուկ սահմանափակվում են շարժումները, հատկապես սրունք-թաթային հոդում:
Ինչպես ավելի էֆեկտիվ կանխել դիաբետիկի թաթի հետևանքով ամպուտացիաների քանակի աճը: Շատ երկրների երկար տարիների փորձը ցույց է տալիս, որ շատ կարևոր նշանակություն ունի դիաբետիկ թաթի ռիսկային գործոնների ժամանակին ախտորոշումը, համապատասխան բարձրակարգ օգնությունը և օրթոպեդիկ կոշիկների ու ներդիրների կրելը: Այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Անգլիան շաքարային դիաբետով հիվանդները հաճախում են պոդիատրիկ կաբինետներ: Շաքարային դիաբետով հիվանդը պոդիատրիկ կաբինետում սովորում է ինչպես խնամել և զննել ոտնաթաթը, մշակել եղունգները, հիպերկերատոզները (մոզոլները), մաշկը և այլն: Մոնոֆիլամենտների միջոցով որոշվում է ոտնաթաթի տակտիլային զգայունությունը: Համակարգչային հետազոտությունը ցույց է տալիս ծանրության բաշխումը ոտնաթաթում ստատիկ և դինամիկ շարժման ժամանակ: Այս հետազոտության տվյալների համաձայն պատրաստվում են անհատական օրթոպեդիկ ներդիրներ և կոշիկներ:
Ավելի քան 50% դեպքերում ոտնաթաթի ախտահարման պատճառ է հադիսանում կոշիկը: Կոշիկը շաքարային դիաբետի ժամանակ պետք է բավարարի հետևյալ պահանջները.
-
կոշիկը պետք է պատրաստված բարձրորակ փափուկ կաշվից,
-
թաթի շրջանը պետք է լինի կլոր, ներքին մասում չպետք է ունենա կարեր,
-
կոշիկը պետք լինի բականին լայն և խորը, որպեսզի հնարավոր լինի տեղավորել օրթոպեդիկ ներդիրները,
-
կոշիկի ներբանը պետք լինի ամուր և նավակաձև` թաթի շրջանում ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար:
Վաղ ախտորոշումը և հիվանդներին կրթելը հնարավորություն է տալիս պակասեցնել ոտնաթաթի տրոֆիկ խոցերի և ամպուտացիաների քանակը:
Պոդիատոր՝ Հասմիկ Աղուզումցյան
Գենետիկայի Կենտրոն, 5-րդ հարկ, 19 կաբինետ
Հեռախոս. +374 10 54 43 67, +374 99 97 87 71
11.10.2012 Մեդ-Պրակտիկ
02.04.2013
Հարգելի Բելլա, բարև Ձեզ, հոդվածում մեր ադմինիստրացիան բժշկի թույլտվությամբ ավելացրել է կոնտակտային տվյալները։
Bella
02.04.2013
Կարդացեք նաև
Բանալի բառեր. արյան ռեոլոգիական հատկություններ, օզոնաթերապիա, լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիա
Լեղաքարային հիվանդությունը պատկանում է ստամոքս-աղիքային համակարգի առավել տարածված հիվանդությունների թվին: Ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում լեղաքարային հիվանդությունը հանդիպում է բնակչության տարբեր տարիքային խմբերում (10-50%) և առկա է հիվանդության աճի արտահայտված միտում [1,3]: Այն գերազանցապես հանդիպում է 50 տարեկանից բարձր անձանց մոտ, ընդ որում տարեց (60-74 տարեկան) և ծերունական (75-89 տարեկան) տարիքի անձիք կազմում են հիվանդների 50%-ը...
Բանալի բառեր. վիտամիններ, միկրոէլեմենտներ, շաքարային դիաբետ
Վիտամինները արյան մեջ շաքարի պարունակության վրա ուղղակի ազդեցություն չունեն, սակայն նրանցից շատերը ցուցաբերում են միջնորդավորված ազդեցություն ածխաջրատային փոխանակության վրա և ( առողջ մարդու, և ( հատկապես շաքարային դիաբետով հիվանդի մոտ...
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ