Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

HealthCare EXPO Armenia 2024

 

Ներզատաբանություն

Լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիայի ժամանակ օզոնաթերապիայի կիրառումն արյան ռեոլոգիական հատկությունների կարգավորման նպատակով

Բանալի բառեր. արյան ռեոլոգիական հատկություններ, օզոնաթերապիա, լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիա
Լեղաքարային հիվանդությունը պատկանում է ստամոքս-աղիքային համակարգի առավել տարածված հիվանդությունների թվին: Ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում լեղաքարային հիվանդությունը հանդիպում է բնակչության տարբեր տարիքային խմբերում (10-50%) և առկա է հիվանդության աճի արտահայտված միտում [1,3]: Այն գերազանցապես հանդիպում է 50 տարեկանից բարձր անձանց մոտ, ընդ որում տարեց (60-74 տարեկան) և ծերունական (75-89 տարեկան) տարիքի անձիք կազմում են հիվանդների 50%-ը: Ըստ որոշ հեղինակների հետազոտության տվյալների` լեղաքարային հիվանդությամբ հիվանդների թիվն ամեն 10 տարին մեկ կրկնապատկվում է [2,4,7]:

Վերջին երկու տասնամյակում այս հիվանդության ախտորոշման և բուժման ասպարեզում առկա է նշանակալի առաջընթաց, որը թույլ է տվել նվազեցնել մահացությունը մինչև 2,5%: Միաժամանակ մահացությունը բարձր է մնում տարեց և ծերունական տարիքի հիվանդների մոտ, որն այս պրոբլեմը դարձնում է ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալական [1,6]: Լեղաքարային հիվանդությամբ հիվանդների համար ներկայումս ոսկե ստանդարտ է հանդիսանում լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիան, որի առավելություններն ավանդական խոլեցիստէկտոմիայի նկատմամբ ակնհայտ են: Լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիան թերևս այն վիրահատություններից է, որոնց նպատակահարմարությունը ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում և անընդհատ աճում է լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիա նախընտրող հիվանդների թիվը:

Lապարասկոպիկ խոլեցիստէկտոմիան կատարվում է բավականին լարված պնևմոպերիտոնեումի պայմաններում (10-14 մմ.ս.ս.), որի հետևանքով սահմանափակվում է ստոծանու շարժունակությունը, ինչն իր հերթին չի կարող բացասաբար չանդրադառնալ սիրտ-անոթային և շնչառական ֆունկցիաների վրա` չնայած թոքերի արհեստական օդափոխունակության անցկացմանը, հատկապես սիրտ-անոթային համակարգի, շնչառական օրգանների ախտահարումներով հիվանդների մոտ [2,8]:

Ստեղծված պնևմոպերիտոնեումի պայմաններում ավելի հավանական է դառնում արյան ռեոլոգիական ցուցանիշների շեղումների ի հայտ գալը: Ներորովայնային բարձր ճնշման արդյունքում առաջանում է կանգ ստորին սիներակի համակարգում, դժվարանում է արյան հետհոսքը ծայրամասից դեպի կենտրոն: Արյան հոսքի դանդաղեցման արդյունքում ուղիղ համեմատական կերպով բարձրանում է արյան մածուցիկությունը, որի հետևանքով արյան մակարդելիության համակարգում ի հայտ են գալիս արտահատված շեղումներ` նկատելի աճում են էրիթրոցիտների և թրոմբոցիտների ագրեգացիայի ցուցանիշները, մեծանում է սլաջ սինդրոմի, կարմիր և սպիտակ թրոմբի առաջացման հավանականությունը [5,9]:

Արյան մակարդելիության համակարգում շեղումների վաղ հայտնաբերումը և կարգավորումը հնարավորություն կտան նվազեցնել թրոմբոէմբոլիկ բարդությունների առաջացման հավանականությունը, ինչն առավել անթերի կդարձնի լապարասկոպիկ միջամտության կիրառումը:

Սույն աշխատանքի նպատակն է գնահատել օզոնաթերապիայի կիրառման արդյունավետությունն արան ռեոլոգիական հատկությունների վերականգման գործում` լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիայի ենթարկված հիվանդների մոտ:

Նյութերը և մեթոդները


Հետազոտության նպատակի իրականացման համար հետազոտվել են 26-74 տարեկան արական և իգական սեռի 74 հիվանդներ, որոնց մոտ կատարվել է լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիա: Հիվանդները բաժանվել են երկու խմբի: Առաջին խմբում ընդգրկվել են 42 հիվանդներ (30 կին, 12 տղամարդ), որոնց մոտ կատարվել է արյան ռեոլոգիական հատկութունների ուսումնասիրություն նախավիրահատական և վաղ հետվիրահատական շրջանում: Հետազոտության երկրորդ խումբը կազմել են 32 հիվանդներ (24 կին, 8 տղամարդ), վերջիններիս մոտ նախավիրահատական շրջանում կատարվել է արյան ռեոլոգիական հատկությունների հետազոտում, այնուհետև այս հիվանդները ստացել են նազալ օզոնաթերապիա (2-ական կաթիլ յուրաքանչյուր քթանցքում օրեկան 4 անգամ): Վաղ հետվիրահատական շրջանում կատարվել է արյան ռեոլոգիական հատկությունների համեմատական հետազոտություն:

Արդյունքները և դրանց քննարկումը


Առաջին խմբում կատարված հետազոտության տվյալները ներկայացված են աղյուսակ 1-ում:


Աղյուսակ 1. Արյան ռեոլոգիական հատկությունների փոփոխությունները հետազոտման I խմբում

Ցուցանիշներ

Հարուցիչներ

Նորմա

Առանց օզոնաթերապիայի

նախավիրահատ.

հետվիրահատ.

Թրոմբոցիտների ագրեգացիա

ԱԴՖ

7.01(0.41

13.02(0.8

35.12(2.1

ադրենալին

20.88(0.38

31.8(1.2

49.22(3.2

ագրիստին

16.8(0.75

36.2(5.2

51.75(2.1

Էրիթրոցիտների ագրեգացիա

պրոտամին

սուլֆատ

18.23(0.78

29.1(2.6

42.11(1.5

ԱԴՖ

10.1(0.38

28.1(0.6

37.1(1.1

Պրոթրոմբինային ինդեքս, %

 

80-100

89 -94

91-95

 

Ինչպես տեսնում ենք աղյուսակից, թրոմբոցիտների ԱԴՖ-ով հարուցված ագրեգացիան նախավիրահատական շրջանում գերազանցել էնորման 1,857 անգամ, հետվիրահատական շրջանում` մոտ 5 անգամ, ադրենալինով հարուցվածը նախավիրահատական շրջանում` 1,52 անգամ, հետվիրահատական շրջանում` 2,35 անգամ, ագրիստինով հարուցվածն առաջին դեպքում ավելացել է 2,15 անգամ, երկրորդում` 3,08 անգամ: Էրիթրոցիտների պրոտամին սուլֆատով հարուցված ագրեգացիան գերազանցել է նորման նախավիրահատական շրջանում անգամ, հետվիրահատական շրջանում` 2,3 անգամ: Երկու դեպքերում էլ պրոթրոմբինային ինդեքսի փոփոխություններն եղել ենթույլատրելի նորմայի սահմաններում: 1,6


Աղյուսակ 2. Արյան ռեոլոգիական հատկությունների փոփոխությունները հետազոտման II խմբում

Ցուցանիշներ

Հարուցիչներ

Նորմա

օզոնոթերապիայով

նախավիրահատ.

հետվիրահատ.

Թրոմբոցիտների

ագրեգացիա

ԱԴՖ

7.01(0.41

13.4(0.3

6.9(1.1

ադրենալին

20.88(0.38

29.8( 0.2

17.7(0.2

ագրիստին

16.8(0.75

30.9(2.2

16.1(2.1

Էրիթրոցիտների ագրեգացիա

պրոտամին սուլֆատ

18.23(0.78

31.6(0.6

17.4(1.5

ԱԴՖ

10.1(0.38

15.8(1.2

10.5(2.2

Պրոթրոմբինային ինդեքս,%

 

80-100

88-93

82-88


Հետազոտության երկրորդ խումբը կազմել են այն հիվանդները, որոնք նախավիրահատական և վաղ հետվիրահատական շրջանում ստացել են օզոնաթերապիա (օզոնացված յուղի ներքթային կիրառություն 400մկգ/լ օրեկան դեղաչափով): Հետազոտության արդյունքում պարզվեց, որ թրոմբոցիտների ԱԴՖ-ով հարուցված ագրեգացիան նախավիրահատական շրջանում գերազանցել է նորման 1,91 անգամ, մինչդեռ հետվիրահատական շրջանում այն վերականգնվել է մինչև նորմայի վերին սահմանը, ադրենալինով հարուցվածը նախավիրահատական շրջանում գերազանցել է նորման 1,42 անգամ, հետվիրահատական շրջանում վերականգնվել է 1,68 անգամ, ագրիստինով հարուցվածն առաջին դեպքում ավելացել է 1,84 անգամ, երկրորդում վերականգնվել է 1,9 անգամ: Էրիթրոցիտների պրոտամին սուլֆատով հարուցված ագրեգացիան գերազանցել է նորման նախավիրահատական շրջանում 1,73 անգամ, հետվիրահատական շրջանում վերականգնվել է 1,81 անգամ (աղյ. 2): Այս հետազոտության ժամանակ ևս պրոթրոմբինային ինդեքսի փոփոխությունները եղել են թույլատրելի նորմայի սահմաններում:

Այսպիսով, հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիայի ժամանակ վաղ հետվիրահատական շրջանում ի հայտ է գալիս արյան ռեոլոգիական հատկությունների վատացում, որը հղի է թրոմբոէմբոլիկ բարդությունների առաջացման վտանգով: Լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիայի ժամանակ օզոնաթերապիայի կիրառումը նշանակալիորեն լավացնում է արյան ձևավոր տարրերի ագրեգացիոն հատկությունները: Վերջինիս կիրառումը բավականին մատչելի է և կարող է հանդիսանալ թրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելման հուսալի միջոց:

Գրականություն

  1. Гришин И.Н. Холецистэктомия.

  2. Дадвани С.А., Ветшев П.С., ШулудкоА.М., Прудков М.И. Желчнокаменная болезнь. М.: Видар-М, 2000.

  3. Баркаган З.С., Момот А.П. Диагностика и контролируемая терапия нарушений гемостаза. М., Ньюдиамед, 2001.

  4. Балуда В.П., Деянов И.И., Балуда М.В. и соавт. Профилактика тромбозов. Изд. Саратовского университета,1992.

  5. Ройтман Е.В., Фирсов Н.Н., Дементьева М.Г. и соавт.Термины, понятия и подходы к исследованиям реологии в клинике. Тромбоз, гемостаз и реология, 2001,3, с. 5–12.

  6. Королев Б.А., Пиковский Д.Л. Экстренная хирургия желчных путей. М.: Медицина, 1990.

  7. Дадвани О.А., Ветшев П.С. и др. Желчнокаменная болезнь, М., 2000.

  8. Максимов В.А., Чернышев А.Л., Каратаев С.Д. Озонотерапия. М., 1998.

  9. Зайцев В.Я. Озон в медицине. Применение в лечебных целях. Медицинское обозрение. 1995.

  10. Bossi V. Ozonetherapy today. Proceedings of the 12-th World Congress of the International Ozone Association. Lille, France, 1995; 13–27.

  11. Bossi V., Luzzi E., Corradeschi F., Paulesu L. Studies on the biological effects of ozone: evaluation of immunological parameters and tolerability in normal volunteers receiving ambulatory autohaemotherapy, Biotherapy, 1994; 7: 83 – 90.

  12. Cardendale M.T., Griffits J. Is there a role for medical ozone in the treatment of HIV and associated infections? Ozone in Medicine. Proceedings of the 11-th Ozone World Congress, San Francisco, 1993; 1: 32–37.

  13. Eberhardt H.G. The efficacy of ozone therapy as an antibiotic. Ozone in Medicine. Proceedings of the 11-th Ozone World Congress, San Francisco, 1993; 1: 18–26.

Հեղինակ. Ա.Հ. Մելիքյան Էրեբունի բժշկական կենտրոն, ազգային առողջապահության ինստիտուտի էնդոկրին վիրաբուժության ամբիոն
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 4.2006 (28) 18-21
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դիաբետիկ թաթը որպես շաքարային դիաբետի ամենածանր բարդություն և պոդիատրիայի կարևորությունը այդ խնդրի լուծման մեջ:
Դիաբետիկ թաթը որպես շաքարային դիաբետի ամենածանր բարդություն  և  պոդիատրիայի կարևորությունը այդ  խնդրի լուծման մեջ:

Դիաբետիկ թաթը համարվում է շաքարային դիաբետի ամենածանր ու ամենաուշ բարդությունը, որը բերում է բժշկական, սոցիալական և տնտեսական մեծ խնդիրների ի հայտ գալուն...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Ներզատաբանություն
Վիտամինների և միկրոէլեմենտների դերը շաքարային դիաբետով հիվանդների բուժման մեջ

Բանալի բառեր. վիտամիններ, միկրոէլեմենտներ, շաքարային դիաբետ

Վիտամինները արյան մեջ շաքարի պարունակության վրա ուղղակի ազդեցություն չունեն, սակայն նրանցից շատերը ցուցաբերում են միջնորդավորված ազդեցություն ածխաջրատային փոխանակության վրա և ( առողջ մարդու, և ( հատկապես շաքարային դիաբետով հիվանդի մոտ...

Վիտամիններ և միներալներ Ներզատաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ