Վիրաբուժություն
Գոտկային հատվածի ողնաշարային խողովակի նեղացման (ստենոզի) EasyGo տիպի էնդոսկոպիկ եղանակով վիրահատման առաջին փորձը Հայաստանում. nairimed.com
Ողնաշարային խողովակի նեղացումը առավել հաճախ հանդիպում է գոտկասրբանային հատվածում:Այս ախտահարման կլինիկական դրսևորման և բուժման մասին առաջին տվյալները գրականության մեջ նկարագրվել են 1950թ. [7]: Համաձայն կատարված հետազոտությունների՝ ողնաշարային խողովակի նեղացման առաջացումը խիստ փոխկապակցված է տարիքի և սեռի հետ: Այսպես, օրինակ մինչև 40տարեկանհետազոտվողների խմբում այն ախտորոշվել է 20% դեպքերում, իսկ 60-69 տարեկանների խմբում՝ 47% [4]: Հիվանդությունը զարգանալով առաջացնում է մշտական ցավային համախտանիշ, իսկ որոշ դեպքերում նաև շարժողական խանգարումներ ստորին վերջույթներում: Ահա նման կլինիկական դրսևորումների դեպքում դեղորայքային և ֆիզիոթերապևթիկ բուժումը համարվում է անարդյունավետ և հիվանդներին առաջարկվում է վիրահատական միջամտություն: Բաց եղանակով վիրահատված 1900 հիվանդների խմբում լավ կամ բավարար արդյունքները արձանագրվել են 64% դեպքերում [8]: Հաշվի առնելով այն, որ ողնաշարային խողովակի նեղացումը հանդիպում է 60 և ավել տարիքային խմբում, անբարենպաստ ելքով հետվիրահատական բարդությունների հավանականությունը բարձր է բաց եղանակով վիրահատությունների դեպքում, քանի որ այս տարիքային խմբի հիվանդների մոտ հանդիպում են մի շարք ուղեկցվող հիվանդություններ (սիրտ-անոթային և այլն) [3]:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ վերջին տասնամյակում ակտիվորեն զարգացել և ներդրվել են տարաբնույթ էնդոսկոպիկ եղանակով վիրահատություններ, որոնք, ի դեմս իրենց մինիմալ ինվազիվության, անվտանգ են և ավելի արդյունավետ, քան բաց վիրահատությունները: Շատ հեղինակներ առաջարկել են վիրահատությունը կատարել տրանսֆորամինալ մուտքով [1;2;5;11]: Սակայն նկարագրված մեթոդով վիրահատությունների արդյունավետությունը բարձր է եթե ողնաշարային խողովակի նեղացումը արտահայտված է ֆորամինալ տարածքում /լատերալ ստենոզ/: Ողնաշարային խողովակի կենտրոնական տիպի նեղացման դեպքում վերը նշված եղանակի արդյունավետությունը ցածր է, ուստի մի շարք հեղինակներ առաջարկել են ինտերլամինար մուտքով էնդոսկոպիկ վիրահատությունները՝ գտնելով որ նրանք առավել արդյունավետ են [6;9;10]:
Այսպիսով, հաշվի առնելով բաց վիրահատությունների հնարավոր բարդությունները, նամանավանդ տարեց հիվանդների խմբում, արդիական ենք համարել ներդնել EasyGo տիպի էնդոսկոպիկ եղանակով տրանսլամինար մուտքով վիրահատությունները, գնահատել նրանց արդյունավետությունը, ինչպես նաև հնարավոր թերությունները: Նշենք որ այս եղանակովէնդոսկոպիկ վիրահատությունները ՀՀ-ում համարվում են նորույթ, որի մասին տեղեկություններ այլ հեղինակների կողմից հրապարակված չեն:
Նյութը և մեթոդը
Աշխատանքում ներկայացված են մոտ 41 հիվանդների վիրահատական բուժմանարդյունքները, ովքեր ստացիոնար բուժում են ստացել “Նաիրի” ԲԿ-ի նյարդավիրաբուժական բաժանմունքում: Վիրահատական բուժման ցուցում է հանդիսացել կայուն ցավային համախտանիշը կամ նյարդարմատիկի սեղման հետևանքով առաջացած շարժողական, ինչպես նաև զգացողական խանգարումները գոտկային հատվածի ողնաշարային խողովակի նեղացման ռադիոլոգիական պատկերի առկայության դեպքում: Ցավային համախտանիշի արտահայտվածությունը նախավիրահատական շրջանում, ինչպես նաև նրա նվազման աստիճանը վիրահատությունից հետո գնահատվել է համաձայն մեր կողմից մշակված հարցաթերթիկի (տպագրված էԷրեբունի բժշկական ամսագրի 1-ին համարում 2015թ., էջ 45-50): Վերջինս հնարավորություն է տալիս օբյեկտիվ գնահատել վիրահատության արդյունքները: Հարցաթերթիկը լրացվում է հիվանդի կողմից նախավիրահատական շրջանում և անմիջապես վիրահատությունից հետո: Բուժման արդյունքները գնահատվել են՝ լավ, բավարար, անփոփոխ:
Ողնաշարային խողովակի նեղացումը պայմանավորված էր աղեղների ելունային հոդերի, դեղին կապանի գերաճով, ինչպես նաև միջողային աճառի արտափքումով:
Բոլոր վիրահատված հիվանդների մոտ առկա էր ելունային հոդերի և դեղին կապանի գերաճ, ինչով պայմանավորված էր ողնաշարային խողովակի նեղացումը նրա դորսալ մակերեսից: Միջողային աճառի արտափքում՝ միջային դասավորվածության առկա էր միայն 28 /68.3%/ հիվանդների մոտ: Ըստ ողնաշարային խողովակի նեղացման աստիճանի 34 /83%/ դեպքերում այն գնահատվել էր բացարձակ, իսկ 7 /17%/ -ում՝հարաբերական: Բոլոր դեպքերում էլ առկա էր ողնաշարային խողովակի բիլատերալ նեղացում, սակայն նյարդարմատիկի սեղման համախտանիշը միշտ չէ որ երկկողմանի էր: Այսպես, 18 /44%/ դեպքում այն միայն միակողմանի էր, 20 /48.7%/ դեպքերում երկկողմանի բայց գերակշռող արտահայտվածությամբ մի կողմից և միայն 3 /7.3%/ հիվանդի մոտ էր այն առկա նույն արտահայտվածությամբ երկու կողմից:
Հիվանդներից 30-ը /73.2%/ արական սեռի ներկայացուցիչներ էին, իսկ 11-ը /26.8%/ իգական: Ամենաերիտասարդը 26 տարեկան էր, իսկ ամենածերը՝ 78:
Հիվանդներից 3-ի մոտ /7.3%/ ախտահարումը տեղակայված էր L2-L3, 8 -ի/19.5%/ մոտ՝L3-L4, 11-ի /26.8%/ մոտ՝ L4-L5, իսկ 12 դեպքում /29.3%/ L5-S1 մակարդակին, երկու մակարդակիախտահարում առկա էր 6 /14.6%/ դեպքում, իսկ երեք մակարդակի նեղացում առկա էր 1 /2.5%/ հիվանդի մոտ:
Կախված կլինիկական դրսևորումից վիրահատությունները կատարվում էին մոնո կամ բիպորտալ մուտքից: Այսպես, եթե հիվանդի մոտգերակշռում էրնյարդարմատիկի սեղման համախտանիշըմի կողմից, ապա այդ դեպքում վիրահատությունները կատարվել էին միակողմանի վիրահատական մուտքից: Երկկողմանի նյարդարմատիկային համախտանիշի առկայության դեպքում վիրահատությունները կատարվել են զուգահեռ վիրաբուժական մուտքերից:
Վիրահատության ընթացքը
Վիրահատությունները կատարվել են ընդհանուր անզգայացման պայմաններում: Հիվանդի դիրքը փորի վրա էր: Նախքան վիրահատությունը կատարվում էր անհրաժեշտ միջողային աճառի մակարդակի որոշում՝ համաձայն կողմնային պրոեկցիայում կատարված ռենտգեն հետազոտության: Մաշկի գծային կտրվածքըկատարվում էր միջին գծից լատերալ մոտ 1.5-2սմ այնպես, որ համապատասխաներ ելունային հոդի մեդիալ սահմանին, ինչը որոշվում է հսկիչ ռենտգեն հետազոտմամբ առաջահետին պրոեկցիայում:
Վիրահատական մուտքի պլանավորումը ցույց է տրված նկար 1 և 2-ում:
Նկ. 1 Ներվիրահատական լուսանկար: Պատկերված է L4-L5 միջողային մակարդակի վիրահատման համար գծային կտրվածքը՝ մոտ 1.5սմ երկարությամբ (ցույց է տրված սլաքով)
Նկ. 2 Ներվիրահատական ռենտգեն նկար՝ վիրահատական մուտքի պլանավորում
ա. Կողմնային պրոեկցիայում ասեղը տեղադրված է L4-L5 մակարդակին:
բ. Առաջահետին պրոեկցիա՝ ասեղի ծայրը գտնվում է ելունային հոդի միջային եզրին
Վերը նշված գործողություններից հետո կատարվում էր փափուկ հյուսվածքներիգծային կտրվածք մոտ 1.5սմ երկարությամբ: Հաջորդաբար տեղադրելով փափուկ հյուսվածքներում փեղեքող գլանաձև լայնիչները (4-15մմ) ստեղծվում էրվիրաբուժական մուտք դեպի համապատասխան մակարդակ: Տեղադրվում էր աշխատանքային խողովակը, որի անշարժ դիրքը ապահովում էր երեք հարթություններում պտտվող և համապատասխան դիրքում ֆիքսվող բռնիչը:Նրամի ծայրը ամրացվում է վիրահատական սեղանին, իսկ մյուսը՝ աշխատանքային խողովակին: Նկար 3-ում պատկերված է աշխատանքային խողովակը համապատասխան դիրքում, նրա անշարժացումը ապահովող բռնիչը և տեղադրված 150 դիտարկման անկյուն ունեցող աշխատանքային էնդոսկոպը:
Նկ. 3 Ներվիրահատական նկար. Պատկերված է աշխատանքային խողովակը
ա. Աշխատանքային խողովակը ըստ ռենտգեն հետազոտման գտնվում է համապատասխան մակարդակին (L4-L5)
բ. Պատկերված է աշխատանքային խողովակը ֆիքսված բռնիչով և նրա մեջ տեղադրված էնդոսկոպը
Կատարված գործողություններից հետո հայտնաբերվում էր ողի աղեղը, այն շերտազատվում էր փափուկ հյուսվածքներից աքցանների և էլեկտրոկոագուլիացիայի օգնությամբ, որից հետո բարձր արագության պնևմատիկ շաղափիչի օգնությամբ շաղափվում էր ողի աղեղի մի մասը: Եթե հիվանդի մոտ առկա էր նաև ֆորամինալ ստենոզ, պայմանավորված ելունային հոդի գերաճով, ապա վերջինս հեռացվում էր (pars superior articularis), ինչը պատկերված է նկար 4-ում:
Նկ. 4 Ներվիրահատական էնդոսկոպիկ նկար
ա. Փափուկ հյուսվածքներից շերտազատված ելունային հոդ
բ. Ողի աղեղի շաղափման փուլ
Ոսկրային պատուհան ձևավորելուց հետո նրա շրջագիծը լայնացվում էր ոսկրակրծիչների օգնությամբ մոտ 1.5-2.0սմ /փաստացի կատարվում էր էնդոսկոպիկ հսկողությամբ հեմիլամինէկտոմիա/: Այս գործողությունների ընթացքումպահպանվում էր դեղին կապանի ամբողջականությունը, ինչըայս փուլի ժամանակ կրում էրպաշտպանիչ ֆունկցիա՝ կանխարգելելով կարծրենու հնարավոր վնասումըշաղափով կամ ոսկրակրծիչներով: Ոսկրային պատուհանի ձևավորումը ցույց է տրված նկար 5-ում:
Նկ. 5 Էնդոսկոպիկ հսկողությամբ ոսկրային պատուհանի ձևավորման փուլ
ա. մասնակի ոսկրային դեֆեկտը շաղափելուց հետո (ցույց է տրված սլաքով)
բ. Ձևավորված ոսկրային պատուհան, միևնույն ժամանակ պահպանված է դեղին կապանի ամբողջականությունը (ցույց է տրված սլաքով)
Հաջորդ փուլը համարվում էր վիրահատության ամենակարևորը: Այս ժամանակ կատարվում էր դեղին կապանի շերտազատում կարծրենուց: Վերջինս կատարվում էր գնդիկաձև ծայր ունեցող կեռիկի օգնությամբ: Այս գործողությունների ժամանակ կարևոր էր խուսափել կարծրենու վնասումից կամ էլ էպիդուրալ երակային ցանցի վնասումից, որի արյունահոսությունը դժվարությամբ էր ենթարկվում կանգնեցման: Սկզբից բացազատվում էր կարծրենին մեդիալ ուղղությամբ՝ հասնելով միջին գիծ, որից հետո հետադարձ գործողություններով բացազատվում էր ողնաշարային խողովակի լատերալ սահմանը, հայտնաբերվում էր նյարդարմատը և վերջինս շերտազատվում էր կոմպրեսիա առաջացնող հյուսվածքներից մոտ 1.5սմ երկարությամբ, ինչը պատկերված է նկար 6-ում:
Նկ. 6 Կարծրենու շերտազատման փուլ
ա. Կարծրենին բացազատված է մեդիալ ուղղությամբ (ցույց է տրված սլաքով)
բ. Բացազատված է ճնշված նյարդարմատիկը (ցույց է տրված սլաքով)
Դուրալ պարկի և նյարդարմատիկի բացազատումից հետո կատարվում էր հսկիչ ռենտգեն հետազոտություն և համեմատվում էր շաղափված ոսկրային պատուհանի չափի և տեղակայման համապատասխանելիությունը նախավիրահատական ՄՌՏ հետազոտությամբ ողնաշարային խողովակի նեղացման հատվածի հետ, ինչի օրինակը պատկերված է նկար 7-ում:
Նկ. 7 Նախա և հետվիրահատական հետազոտությունների համեմատականը
ա. Հիվանդի ՄՌՏ հետազոտում, առկա է ողնաշարային խողովակի արտահայտվածնեղացում L4-L5 մակարդակի (աքսիալ պրոեկցիա)
բ. Նույն հիվանդի ՄՌՏ հետազոտման պատկերը սագիտալ պրոեկցիայում
գ. ներվիրահատականռենտգեն հետազոտում՝ պատկերված է ՄՌՏ հետազոտմամբ ախտորոշված նեղացման տեղակայմանը համապատասխանող ոսկրային դեֆեկտը L4-L5 մակարդակի (ցույց է տրված սլաքով)
Վիրահատությունը այս փուլում համարվում էր ավարտված այն դեպքում, երբ հիվանդների կլինիկական պատկերում առկա էր միայն միակողմանի արտահայտվածության նյարդարմատիկային համախտանիշ:
Մասնակի երկկողմանի նյարդարմատիկային համախտանիշ ունեցող հիվանդների խմբում վիրահատությունը շարունակվում էր հետևյալ կերպ՝ ոսկրակրծիչը տեղադրվում էր դուրալ պարկի վրա և կատարվում էր ոսկրային և կապանային հյուսվածքի հեռացում վենտրալ մակերեսից: Ուղղելով աշխատանքային խողովակը որոշակի մեդիալ անկյանտակհնարավոր էր դառնում աքցաններով կամ ոսկրակրծիչներով հասնել ողնաշարային խողովակի կոնտրլատերալ սահմանին և կատարել հակառակ կողմի դեկոմպրեսիա /նկար 8/
Նկ. 8 պատկերված է ողնաշարային խողովակի կոնտրլատերալ հատվածի դեկոմպրեսիան
ա. ռենտգեն հետազոտում առաջահետին պրոեկցիայում: Ձախակողմյան վիրաբուժական մուտքից տեղադրված աքցանի ծայրերը գտնվում են ողնաշարային խողովակի /կոնտրլատերալ/ աջակողմյան հատվածում, բ. նույնը կողմնային պրոեկցիայում: Աքցանի ծայրերը գտնվում են միջողային աճառի եզրին և խորասուզված չեն նրա մեջ
Այն հիվանդների խմբում, ում մոտ առկա էր երկկողմանի խիստ արտահայտված նյարդարմատիկային համախտանիշ, վիրահատությունը կատարվում էր բիպորտալ մուտքերով՝զուգահեռ երկու կողմերից կատարվում էր հեմիլամինէկտոմիա:
Կիրառվող էնդոսկոպիկ տեխնիկան թույլ էր տալիս կատարել վիրահատությունները նույնիսկ 2 կամ 3 մակարդակի ողնաշարային խողովակի նեղացման (ստենոզի) դեպքում: Վիրահատության առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ միաժամանակ կատարվում էր մեկական փոքր կտրվածք նեղացման ենթարկված ամենմակարդակներին, որից հետո միաժամանակ տեղադրվում էին երկու աշխատանքային խողովակներ և հաջորդաբար կատարվում էր նեղացման ենթարկված մասի բացազատում, ինչը ցույց է տրված նկար 9-ում:
Նկ. 9 Երկու մակարդակի ողնաշարային խողովակի նեղացման էնդոսկոպիկ վիրահատման ներվիրահատական նկար
ա. զուգահեռ տեղադրված երկու աշխատանքային խողովակներ
բ. Նույնը ռենտգեն հետազոտմամբ կողմնային պրոեկցիայում
Նման վիրահատությունների արդյունավետության մասին է վկայում նկար 10-ում ներկայացված նախավիրահատական և հետվիրահատականհետազոտությունների համեմատականը:
Նկ. 10 Ողնաշարային խողովակի երկու մակարդակի նեղացումով հիվանդի նախավիրահատական և հետվիրահատական հետազոտման նկար
ա. ՄՌՏ հետազոտում համաձայն որի առկա է L4-L5 և L5-S1 մակարդակների նեղացում (ցույց է տրված սլաքով)
բ. Նույն հիվանդի հետվիրահատական ռենտգեն հետազոտում, համաձայն որի առկա են L4-L5 և L5-S1 մակարդակների ողերի աղեղների մասնակի հեռացում, ինչը համապատասխանում էր ախտահարված մակարդակներին (ցույց է տրված սլաքով)
Միջինում վիրահատությունների տևողությունը մեկ մակարդակի նեղացումների դեպքում կազմում էր 40-50 րոպե, երկկողմանի կամ երկու մակարդակների նեղացումների դեպքում՝ 80-90 րոպե:
Հիմնական ներվիրահատական բարդությունն էր էպիդուրալ երակային ցանցի արյունահոսությունը, որը եզակի դեպքերում չէր ենթարկվում էլեկտրոկոագուլիացիայի և անհրաժեշտ էր լինում այն դադարեցնելու համար օգտագործել հեմոստատիկ սպունգ: Վիրահատության ավարտին կարեր են դրվում ապոնևրոզին, փափուկ հյուսվածքներին: Քայլել հիվանդին թույլատրվում է վիրահատությունից 6-8 ժամ անց: Բոլոր դեպքերում էլ հիվանդները դուրս են գրվել ստացիոնարից հաջորդ իսկ օրը:
Արդյունքները
Բոլորհիվանդների մոտ գանգատը պայմանավորված էր ցավային համախտանիշով կամ համապատասխան նյարդարմատիկի սեղմումով պայմանավորված զգացողության խանգարմամբ: Հետվիրահատական հաջորդ իսկ օրը բոլոր հիվանդների մոտ, բացառությամբ մեկի,նկատվել էր ցավային համախտանիշի նվազում 80-90%-ով: Վերջինս հաշվարկվում էր համեմատելով ցավային համախտանիշը արտացոլող սանդղակի տվյալը, որը նշվում էր հիվանդի կողմից նախա և հետվիրահատական հաջորդ իսկ օրը: Թմրածությունը նվազել էր մոտ 30-50%, ինչը համապատասխանում է գրականության տվյալներին, համաձայն որոնց զգացողական խնդիրները վիրահատությունից զգալի ժամանակ անց են ենթարկվում հետ նահանջի:
Այսպիսով՝ վիրահատվածների խմբում բուժման արդյունքը հետվիրահատական հաջորդ իսկ օրը գնահատվել էր լավ 30(73,2%) դեպքում,10(24,3%) դեպքում՝բավարար, անփոփոխ էր եղել 1 (2.5%) հիվանդի մոտ, ինչը պայմանավորված էր նրա մոտ առկա դիաբետիկ նեյրոպաթիայի դրսևորմամբ:
Ներվիրահատական բարդություններից էր՝ էլեկտրոկոագուլիացիայի չենթարկվող արյունահոսությունը էպիդուրալ անոթներից՝ 1(2,4%) դեպքում, 2(4,8%) դեպքում՝ կարծրենու ամբողջականության վնասում: Բոլոր դեպքերն էլ անցել են առանց կլինիկական որևէ դրսևորման: Հիվանդներից 6-ի (14,6%) մոտ առկա էր ելունային հոդի արտահայտված գերաճ, ինչի պատճառով հեռացվել էր հոդի վերին մասը: Հիվանդների մոտ որևէ ողնաշարի անկայունության պատկեր հետվիրահատական երկու ամիսների ընթացքում չէր զարգացել: Բոլոր հիվանդներին խորհուրդ էր տրվել կրել ֆիքսող կորսետ 14 օր տևողությամբ, որից հետո թույլատրվել էր վերադառնալ աշխատանքին և առօրյա կենսակերպին:
Եզրակացություն
Ողնաշարային խողովակի նեղացման էնդոսկոպիկ վիրահատությունները EasyGo էնդոսկոպիկ համակարգի կիրառմամբ համարվում են նորույթ հայաստանյան նյարդավիրաբուժության մեջ: Արդեն իսկ կատարված վիրահատությունների արդյունքները թույլ են տալիս վկայել մեթոդի բարձր արդյունավետության մասին: Նշենք որ մինչ օրս մեր բաժանմունքում կատարվող տրանսֆորամինալ մուտքով էնդոսկոպիկ վիրահատությունները խիստ արդյունավետ էին միջողային աճառի ճողվածքների հեռացման դեպքում, սակայն ողնաշարային խողովակի նեղացման բացազատման համար այս մեթոդը ուներ որոշակի սահմանափակումներ: Եվ ահա այս բացը ողնաշարի էնդոսկոպիկ վիրահատությունների ոլորտում հնարավոր լրացնել ներդնելով EasyGo տիպի էնդոսկոպիկ եղանակը:
Այսպիսով՝ ողնաշարային խողովակի նեղացման պարագայում ներկայացված մեթոդը ավելի արդյունավետ է քան տրանսֆորամինալ եղանակով էնդոսկոպիկ վիրահատությունները: Համեմատելով բաց եղանակով կատարվող վիրահատությունների հետ պետք է նշել, որ այն թույլ է տալիս խուսափել այնպիսի հետվիրահատական բարդություններից, ինչպիսիք են մեջքի մկանների ատրոֆիան կամ ցավային համախտանիշը՝ պայմանավորված մեջքի մկանների փեղեքման անհրաժեշտությամբ:
Էնդոսկոպիկ տեխնիկայի կիրառումը թույլ է տալիս առավելագույնի հասցնել վիրահատական դաշտի խոշորացումը և լուսավորությունը՝խուսափել ներվիրահատական արյունահոսությունից և այլ բարդությունից:
Շնորհիվ էնդոսկոպիկ տեխնիկայիկիրառման նվազագույնի է հասցվել կտրվածքի չափերը, որը չի գերազանցում 1,5սմ: Կրճատվել է վիրահատության ժամանակահատվածը՝ մինչև 40 րոպե, իսկ հոսպիտալիզացման տևողությունը՝ մինչև մեկ օր:
Մասնակի երկկողմանի նյարդարմատիկային համախտանիշ ունեցող հիվանդների խմբում կիրառված էնդոսկոպիկ տեխնիկան թույլ է տալիս մոնոպորտալ մուտքից կատարել ողնաշարային խողովակի կոնտրլատերալ տարածության /նյարդարմատիկի/ դեկոմպրեսիա, ինչը բաց եղանակով վիրահատությունների ժամանակ կատարել հնարավոր չէ` անհրաժեշտ է կատարել լամինէկտոմիա, ինչը համարվում է ավելի ծավալային վիրահատության:
Հաշվի առնելով մեթոդի բարձր արդյունավետությունը անհրաժեշտ է ներդնել նրա ավելի լայն կիրառումը ոչ միայն ողնաշարի գոտկասրբանային հատվածի, այլև պարանոցային հատվածի ախտահարումների ժամանակ:
Օգտագործված գրականության ցանկ
- Ahn Y, Lee SH, Park WM, Lee HY, Posterolateral percutaneous endoscopic lumbar foraminotomy for L5-S1 foraminal or lateral exit zone stenosis. Technical note, J Neurosurg, 2003 Oct; 99(3 Suppl): 320-3
- Chiu JC, Evolving transforaminal endoscopic microdecompression for herniated lumbar discs and spinal stenosis, Surg Technol Int 2004; 13: 276-86
- Deyo RA, Cherkin DC, Loeser JD, Bigos SJ, Ciol MA, Morbidty and mortality in association with operations on the lumbar spine. The influence of age, diagnosis and procedure, J Bone Joint Surg Am, 1992 Apr; 74(4): 536-43
- Kalichman L., Cole R., Kim D et. At, Spinal stenosis prevalenceand association with symptoms; The Framingham Study, Spine J, 2009 Jule 9 (7), 545-550
- Kambin P, Casey K, O’Brien E, Zhou L, Transforaminal arthroscopic decompression of lateral recess stenosis, J Neurosurg, 1996 Mar;84(3): 462-7
- Kim HS, Paudel B, Jang JS, Oh HS et al, Percutaneous full endoscopic bilateral lumbar decompression of spinal stenosis through uniportal-contralateral approach: Techniques and preliminary results, World neurosurgery, Vol 103, July 2017, 201-209
- Nellensteijn J, Ostelo R., Bartles R. et al, Transforaminal endoscopic surgery for lumbar stenosis: a systematic review, Eur Spine J. 2010 Jun; 19 (6): 879-886
- Turner JA, Ersek M, Herron L, Deyo R, Surgery for lumbar spinal stenosis: Attemped meta-analysis of the literature, Spine (Phila Pa 1976), 1992 Jan; 17(1): 1-8
- Yadav YR, Parihar V, Kher Y, Bhatele PR, Endoscopic interlaminar management of lumbar disease, Asian J Neurosurg, 2016 Jan-Mar; 11(1): 1-7
- Yu D, Teng-yu Z, Jian ZH, et al, Percutaneous endoscopic interlaminar approach: Medial Foraminal Decompression in treating lumbar disc herniation or spinal stenosis,Journal of Spine, 6:3, 2017
- Yue J, Long W, Full endoscopic spinal surgery techniques: Advancements, Indications and outcomes, Int J Spine Surg, 2015; 9: 17
Summary
Lumbar spine stenosis surgery with EasyGo endoscopic technique: the first experience in Armenia
Arman Hakobyan
Chief of endoscopic neurosurgery and spine surgery at Medical center Nairi
Key words: spinal canal stenosis, endoscopic spine surgery, EasyGo endoscopic technique, radicular pain
Spinal canal stenosis mainly occurs in the group of adult patients and in this case the dominants are male patients. Clinical manifestation of radicular pain and other neurological symptoms can be mono or bilateral. In case of ineffective conservative treatment patients need to be operated on. Open surgery can be dangerous depending on spinal stenosis, commonly occuring in the group of adult patients. The advantages of endoscopic surgery with EasyGo technique are the following: the surgery can be done from mono or biportal approaches; it also can be performed multilevel from a small incision.
In case of monoportal approach the contralateral nerve root decompression from ligamentum flavum or/and hypertrophic joints can be performed. There is less blood loss during the surgery which is more important in the group of adult patients.
Besides this, in comparison with the patients, who undergo open surgery, the postoperative back pain is less in the group of patients who undergo endoscopic surgery. The postoperative hospitalization is not more than 1 day.
Резюме
Эндоскопическаяхирургиясприменениемтехники EASY GO прилечениибольныхсостенозомпоясничногоотделапозвоночника. Первый опыт в Армении
Ключевые слова: стеноз поясничного отдела позвоночника, эндоскопическая хирургия позвоночника, эндоскопия с применением техники EASYGO, корешковый синдром.
Стеноз поясничного отдела позвоночника наиболее часто встречается у больных преклонного возраста и наиболее часто у мужчин. Прогрессируюшее течение заболевания проявляется выраженным корешковым синдромом, что приводит к инвалидизации больных. Консервативное лечение не всегда эффективно, а открытые операции чреваты осложнениями. Эндоскопическая хирургия при стенозе позвоночного канала является новым направлением в нейрохирургии. Операции с применением эндоскопической техники EASYGOпозволяют какмоно- так и бипортальным доступом осуществлять операции на одном или на нескольких уровнях одновременно. Преимуществом также является возможность декомпрессии контрлатерального корешка из монопортального доступа. Примененная методика позволяет снизить вероятность интра- и послеоперационных осложнений, а срок стационарного лечения сократить до суток.
Կարդացեք նաև
Ս.Ա.Ստեփանյան1,2, Ա.Ա.Պետրոսյան1,2, Դ.Ս.Գրիգորյան1,2, Ի.Յու.Գևորգյան1,2, Հ.Խ.Բատիկյան1,2, Ռ.Ն.Մեսրոպյան1,2, Ռ.Գ.Մուրադյան1,2, Ս.Ա.Աքշելյան1,2...
Բանալի բառեր. անաստամոզ, անաստամոզիտներ, կանխարգելում, բուժում
Ստամոքսի մասնահատումից հետո հետվիրահատական շրջանում հանդիպող բարդությունների մեջ առաջին տեղերից մեկն է զբաղեցնում անաստամոզիտը [1,5,10]...
Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ
Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...
Ներմիզուկային վիրահատությունների պատմությունը սկսվում է XVI դարից, երբ ֆրանսիացի վիրաբույժ Ambruise Pare-ն վերականգնեց նեղացած միզուկի անցանելիությունը` կիրառելով կյուրետ և սրած լուսնացքավոր բուժ...
Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն
Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...
Սոնոգրաֆիկ հսկողության տակ իրականացվող շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան ներկայում հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և վաղ հայտնաբերման «ոսկե ստանդարտ»...
Բանալի բառեր. վնասվածք, ներորովայնային հիպերտենզիա, թոքային բարդություններ
Վերջին տարիներին ծանր հիվանդների մոտ ներորովայնային ճնշման նկատմամբ անշեղորեն հետաքրքրությունը աճում է...
Դեպքերից մեկը տեղի է ունեցել 2008թ.-ի հունիսին: Ավտովթարից հետո մեր հիվանդանոց է տեղափոխվել Ա.Լ., ազգությամբ կորեացի, ԱՄՆ քաղաքացի...
Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով...
Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև...
Այսօր արդեն ակնհայտ է, որ միայն կլինիկական հետազոտությունների վրա հիմնված պրոֆիլակտիկ քննությունների մակարդակը չի կարող համապատասխանել առողջապահության արդի պահանջներին...
Բանալի բառեր. էնդոսկոպիկ վիրաբուժություն, ներորովայնային, տրանսլումինալ (միջլուսանցքային), որովայնի խոռոչի դիտում, լեղապարկի հեռացում
Բնական բացվածքով տրանսլումինալ էնդոսկոպիկ վիրաբուժությունը (ԲԲՏԷՎ) ներառում է ներքին օրգաններից (օր.` ստամոքս, ուղիղ աղիք, հեշտոց, միզապարկ) մեկի մտածված ծակումը էնդոսկոպի միջոցով` որովայնի խոռոչ մտնելու...
Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...
Բանալի բառեր. լիկվորեա, միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուաժական բուժում, ներվիրահատական բարդություններ
Վիրաբուժական հիվանդությունների բուժման բարդությունների քննարկումն ունի մեծ գործնական նշանակություն: Բաց գոտկային դիսկէկտոմիայի բարդությունները կարելի է պայմանականորեն բաժանել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն