Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուրոլոգիա

Միզապարկի ոչ ինվազիվ կարցինոմայի ինվազիվ պոտենցիալը

Միզապարկի նորագոյացությունների դասակարգման համակարգերը հստակ ընդգըծում են տարբերություն միզապարկի մակերեսային ոչ ինվազիվ ուռուցքի և ինվազիվի միջև, որը ներաճում է լորձաթաղանթի lamina propria, որն էլ ունի կարևոր պրոգնոստիկ և թերապևտիկ նշանակություն:

 

Սակայն նորագոյացությունների մի մասը, որոնք դասակարգվում են, որպես ոչ ինվազիվ, բնութագրվում են ռեցեդիվների և պրոգրեսիայի բարձր հաճախականությամբ:

 

Այս հետազոտությունը կատարվել է, հայտնաբերելու համար ախտահյուսվածաբանական ոչ ինվազիվ ուրոթելիալ կարցինոմայի առանձնահատկությունները, որը թույլ կտա կանխատեսել անբարենպաստ պրոգնոզը:

 

Միզապարկի նորագոյացությունների 5 դեպքից 4-ի (80%) մոտ տրանսմիսիոն էլեկտրոնային միկրոսկոպիան հայտնաբերել է lamina propria-ում տարբեր աստիճանի պենետրացիաներ առանձին ուռուցքային բջիջների կողմից (միկրովնասվածքներ և միկրոինվազիաներ): Նույն նմուշները ենթարկվել են նաև սկանավորող էլեկտրոնային միկրոսկոպիայի, որի ժամանակ 5 դեպքից 4-ի մոտ կրկին հայտնաբերվել են բջիջների արտաքին տեսքի տարբեր աստիճանի փոփոխություններ:

 

Նորմալ կոնտրոլ հյուսվածքներում 5-ից 4-ում (80%) ոչ մի վնասվածք կամ միկրոինվազիա չի հայտնաբերվել, բոլոր 5 դեպքում էլ բջիջների տեսքը եղել է նորմայի սահմաններում: Այս արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ ուլտրակառուցվածքային անալիզը կարող է նպաստել միզապարկի մակերեսային նորագոյացության ավելի ճշգրիտ պատկերացմանը:

 

Չհայտնաբերված միկրոինվազիաները և ուռուցքային բջիջների արտաքին տեսքի փոփոխության աստիճանը կարող են բացատրել միզապարկի նորագոյացությունների մի մասի ավելի ագրեսիվ կենսաբանական վարքը, որոնք դասակարգվել են որպես սովորական ոչ ինվազիվ նորագոյացություն:

 

Միզապարկի նորագոյացության առաջնակի ախտորոշված հիվանդների 80%-ի մոտ հիվանդությունն ունի մակերեսային բնույթ: Մակերեսային ոչ ինվազիվ նորագոյացությունների մի մասի մոտ նկատվում է վաղ պրոգրեսիա ավելի բարձր դիֆերենցացիայի: Այս խմբի մոտ լուսային մանրադիտակային հետազոտությամբ հնարավոր չէ կանխատեսել ագրեսիվ վարք, այդ պատճառով հետազոտությունը կատարվել է էլեկտրոնային մանրադիտակի միջոցով: Այս հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են մի շարք pTa նորագոյացություններ և կոնտրոլ հյուսվածքներ` էպիթելիալ-հենքային սահմանում ուլտրակառուցվածքային փոփոխությունների, ինչպես նաև բջիջների ձևի և մակերեսի փոփոխություններ փնտրելու նպատակով, որը կարող է հանդիսանալ նորագոյացության անխուսափելի պրոգրեսիայի կանխորոշիչ ցուցանիշ:

 

Նյութեր և մեթոդներ


Հյուսվածքի նմուշներ

 

5 տղամարդուց միզապարկի նմուշները վերցվել են տրանսուրեթրալ ռեզեկցիայի միջոցով: Սովորական ախտահյուսվածաբանական մշակումից և հեմատոքսիլին-էոզինով ներկելուց հետո, նմուշները ֆիքսվել են 10%-ոց ֆորմալդեհիդի մեջ և ընկղմվել են պարաֆինի մեջ: TNM փուլը և G- դիֆերենցման աստիճանը որոշել է պաթոլոգը: Ռեզեկցիայից անմիջապես հետո համապատասխան նմուշներ պատրաստվել են նաև էլեկտրոնային միկրոսկոպիայի համար: Կոնտրոլ խումբը կազմվել է միզապարկի բիոպսիայի նմուշներից, որոնք վերցվել են 5 հիվանդներից, որոնք հոսպիտալացվել էին հեմատուրիայի և իրիտատիվ սիմպտոմատիկայի կապակցությամբ:ՏՈւՌ-բիոպսիան կատարվել է միզապարկի լորձաթաղանթի կասկածելի կարմրավուն հատվածներից: Հիվանդները նախապես տեղեկացված են եղել և տվել են իրենց համաձայնությունը:

 

Էլեկտրոնային միկրոսկոպիայի համար նմուշները ֆիքսվեցին Կարնովսկու լուծույթով` 0,1մոլ/լ ֆոսֆատային բուֆեր (pH=7,3), որից հետո նախապես ջրազրկվելով էթանոլով, ֆիքսվեցին օսմիումի տետրօքսիդի 1%-ոց լուծույթով: 50 նմ ուլտրակտրվածքները թրջվեցին ուրանիլ ացետատի լուծույթով և հետազոտվեցին էլեկտրոնային մանրադիտակով:

 

Արդյունքները ու դրանց քննարկումը


Ընդհանուր մորֆոլոգիական առանձնահատկություններ

 

Սովորական հյուսվածաբանական հետազոտությունը ցույց տվեց ուրոթելիալ կարցինոմայի տիպիկ ախտահյուսվածաբանական առանձնահատկություները բոլոր դեպքերում: Նորագոյացությունները կազմված են արտաքին էպիթելիալ շերտից (լորձաթաղանթի շերտ) և ներքին շարակցահյուսվածքային կոմպոնենտից (լորձաթաղանթի սեփական թերթիկ): Ենթաէպիթելիալ շարակցական հյուսվածքը տարածվում է ուռուցքի պապիլյար ճյուղերի մեջ: Ոչ ինվազիվ պապիլյար կարցինոմա ախտորոշվել է բոլոր դեպքերում: Նեոպլաստիկ աճի սահմանափակումը էպիթելիալ շերտով, առանց lamina propria-ի ինվազիայի նշվել է հեմատոքսիլին-էոզինով ներկմամբ լուսային միկրոսկոպիայով, որը հաստատվել է երկրորդ պաթոլոգի կողմից: Լուսային միկրոսկոպիան հայտնաբերեց ինվազիա lamina propria-ի մեջ մեկ լրացուցիչ դեպքում, որը բացառվեց հետագա հետազոտությունից: Կոնտրոլ հյուսվածքի նմուշ-ներում չարորակացման կամ դիսպլազիայի երևույթներ չեն հայտնաբերվել, միայն մեկ նմուշում առկա էին բորբոքային բնույթի փոփոխություններ:

 

Նկ. 1. Ուրոթելիալ կարցինոմայի պատկերը լուսային միկրոսկոպիայի ժամանակ: Էկզոֆիտ ուռուցքի լայնական կտրվածքում նկատվում են ուրոթելի արտաքին շերտը և լավ անոթավորված lamina propria-ն:

 

Բջիջների արտաքին տեսքի փոփոխությունները


Սկանավորող էլեկտրոնային միկրոսկոպիայի միջոցով ուսումնասիրված բջիջները ըստ իրենց արտաքին տեսքի փոփոխությունների բաժանվեցին 5 խմբի:

 

0 տիպ – ունեն նորմալ ուրոթելին բնորոշ բազմանկյուն բջիջների տեսք, չափերով միանման են, մակերեսին ունեն սֆերիկ միկրոթավիկներ:

1-ին տիպ – սֆերիկ բջիջներ են, մոտավորապես միանման չափերով, մակերեսին պարունակում են 1-20 միկրոթավիկներ:

2-րդ տիպ – սֆերիկ կամ օվալ բջիջներ են, մակերեսին ունեն 20-50 բազմաձև միկրոթավիկներ:

3-րդ տիպ – կլորավուն բջիջներ են, մակերեսին ունեն 50-ից ավելի տարբեր երկարության և տրամագծի միկրոթավիկներ:

4-րդ տիպ – բջիջները ձևով և չափերով իրարից խիստ տարբերվում են և մակերեսին ունեն 300-ից ավելի միկրոթավիկներ:

 

Սուբէպիթելիալ շրջանի ուլտրակառուցվածքը


Նորմալ լորձաթաղանթի բազալ թիթեղը կազմված է փուխր թիթեղից (lamina rara) և խիտ թիթեղից (lamina densa), որը հանդիսանում է յուրօրինակ սահման էպիթելի և սուբէպիթելի միջև: Այս բազալ թիթեղը տեսանելի է միայն էլեկտրոնային միկրոսկոպիայով: Ուռուցքի բիոպտատներում և կոնտրոլ հյուսվածքի նմուշներում lamina rara-ն և lamina densa-ն հստակ տեսանելի են: Սակայն նորագոյացությանը պատկանող հյուսվածքի հատվածում, բազալ թիթեղի միատարրությունը բացակայում է: Այն դեպքում, երբ ինտակտ բազալ թիթեղը տարածվում է հստակ, տարաբնույթ փոփոխություններ նկատվում էին որոշ դաշտերում: Դրանք իրենցից ներկայացնում էին խավոտ արտափքումներ, որոնք պարբերաբար հանկար-ծակի ի հայտ էին գալիս բազալ թիթեղի մեջ: 

 

5 դեպքից 4 (80%)-ի մոտ հայտնաբերվում էր բազալ թիթեղի մեջ առանձին ուռուցքային բջիջների հստակ թափանցում` բողբոջանման աճով էպիթելիալ բջիջները ծլում և անցնում էին բազալ թիթեղի միջով դեպի հենք: Նշված դաշտերում նկատվում էր նաև մազանոթների էնդոթելիալ բջիջների ելուստավոր աճ դեպի հենք: Երբ էնդոթելիալ և էպիթելիալ բազալ թաղանթները միաձուլվում էին, նման ելուստավոր աճը հասնում էր մինչև ուրոթելի միջբջջային տարածություն:

 

Բացի էպիթելիալ բջիջներից բազալ թիթեղը թափածակում էին նաև Լանգերհանսյան բջիջները և նրանց նախորդները: Լանգերհանսյան բջիջները պարունակում են Բիրբեկի գրանուլաներ, որոնք թույլ են տալիս հստակ տարբերակել այդ բջիջներին:

 

Կոնտրոլ խմբի հյուսվածքի նմուշներում 5–ից 4–ի մոտ բացակայում էին միկրոինվազիաները:

 

Քննարկում


Շատ հետազոտություններով ցույց է տրվել, որ ռեցիդիվի և պրոգրեսիայի հա-վանականությունը մեծանում է lamina propria ինվազիայի ժամանակ համեմատած ոչ ինվազիվ նորագոյացությունների դեպքում: Սակայն ոչ ինվազիվ նորագոյացությունների մի մասի մոտ առկա է ռեցիդիվի և պրոգրեսիայի բարձր հաճախականություն, որը համեմատելի է lamina propria – ինվազիվ ուռուցքների նույն ցուցանիշի հետ: Այս ուռուցքներին բնորոշ բարձր ռիսկը պայմանավորված է ուռուցքային բջիջների դիֆերենցիացիայի աստիճանով: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, pTa բարձր դիֆերենցված ուռուցքների 25-40%-ը պրոգրեսիվում են ինվազիայի աճով: Բարձր ագրեսիվությամբ այս խմբի pTa ուռուցքների մյուս բացատրությունը տվել են կլինիկական հետազոտությունները` գնահատելով մակերեսային ուռուցքների երկրորդ ՏՈւՌ-ի հաճախականությունը` 75% դեպքերում առկա է եղել ուռուցքային պրոցեսի ռեցեդիվ, իսկ 29% դեպքերում առկա է եղել պրոգրեսիա ինվազիվ աճով:

 

Միկրոինվազիաները, որոնք հայտնաբերվում են էլեկտրոնային մանրադիտակով, հան-դիսանում են ենթաբջջային ելուստավոր աճ կամ էպիթելիալ բջիջների կողմից բազալ թիթեղի թափածակում:

 

Ուլտրակառուցվածքային անալիզը թույլ տվեց իդենտիֆիկացնել բջջային-ենթաբջջային միկրովնասումներ 5-ից 4 դեպքերում, որոնք սովորական ախտահյուսվածաբանական հետազոտությամբ գնահատվել էին, որպես ոչ ինվազիվ: Հայտնի է, որ հաճախ ուռուցքի փուլը և դիֆերենցման աստիճանը որոշելիս, երկրորդ կարծիքը տարամիտվում է: ՈՒստի նշված հետազոտությունում գնահատական են տվել երկու անկախ մասնագետ հիպոդիագնոստիկայի աստիճանը հնարավորին չափ նվազեցնելու համար: Ուրոթելիալ բջիջների միկրոինվազիաները իրենցից ներկայացնում են փոփոխված հյուսվածքի և կարգավորիչ ընդունակությունները կորցրած արտաբջջային մատրիքսի փոխազդեցության արդյունք: Լանգերհանսյան բջիջները համարվում են իմուն համակարգի առաջապահ ուղեկալ, այդ պատճառով էլ նրանց կոնտակտները միկրոինվազիաների հետ պատահական չեն: Ավելի շատ դրանք արտացոլում են պաթոլոգիական փոփոխությունների բջջային ռեակցիաներ: 

 

Ըստ սկանավորող էլեկտրոնային միկրոսկոպիայի արդյունքների, նշված 5-ից 4-ի մոտ հայտնաբերվեցին բջիջների արտաքին տեսքի փոփոխություններ, ընդ որում 4-ից 3-ի մոտ գերակշռում էին 2-րդ և 3-րդ տիպի բջիջներ, կային եզակի 4-րդ տիպի բջիջներ, իսկ 0 տիպի բջիջները բացակայում էին, ինչը բնորոշ է չափավոր դիֆերենցված ուռուցքային բջիջներին:4-ից մեկի մոտ գերակշռում էին 0-1-ին տիպի բջիջներ, ինչը հանդիսանում է պրոգնոստիկ բարենպաստ ցուցանիշ:

 

Էլեկտրոնային միկրոսկոպիան կարող է նվազեցնել սխալ ախտորոշման ռիսկը և օգնել լուծել ախտորոշիչ դիլեմաները բարձր ճշգրտությամբ: Ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ էլեկտրոնային միկրոսկոպիան թույլ է տալիս ավելի հստակ որոշել ուռուցքի փուլը: Սակայն, հաշվի առնելով էլեկտրոնային միկրոսկոպիայի դժվարամատչելիությունը, հասկանալի է, որ այն չի կարող կիրառվել որպես հետազոտության ռուտինային մեթոդ:

 

Գրականություն


  1. Herr H.W. Tumor progression and survival of patients with high grade, noninvasive papillary (TaG3) bladder tumors: 15-year outcome. J. Urol., 2000, 163: 60-62.
  2. Lebret T., Bohin D., Kassardjian Z. et al. Recurrence, progression and success in stage TaG3 bladder tumors treated with low dose bacillus calmette-guerin instillations. J. Urol., 2000, 163; 63-67.
  3. Seifert P., Benedic M., Effert P. Nerve fibers in tumors of human urinary bladder. Virchows arch. 2002; 440; 291-297.
  4. Amling Cl. Diagnosis and management of superficial bladder cancer. Curr. Probl. cancer, 2001, 25; 219-278.
  5. Jimenez R.E., Keane T.E. pT1 uropthelial carcinoma of bladder. Criteria for diagnosis, pitfalls, and clinical implications. Adv. Anat. Pathol., 2000, 7; 13-25.

Հեղինակ. Ա.Է. Ավոյան, Ա.Ա. Մուրադյան, Վ.Հ. Ալեքսանյան, Ա.Ա. Արտաշեսյան, Ա.Ս. Սրապյան, Վ.Վ. Բաբայան, Մ.Ռ. Ջավախյան Արմենիա ԲԿ
Սկզբնաղբյուր. Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2010 (44)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով` ինֆրավեզիկալ օբստրուկցիայով հիվանդների մոտ դիտվող դետրուզորի մորֆոֆունկցիոնալ փոփոխությունները

Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան (ՇԲՀ) համարվում է տարեց տղամարդկանց շրջանում ամենատարածված ուրոլոգիական հիվանդությունը: Ռուսաստանի Դաշնությունում և Եվրոպական մի շարք երկրներում ՇԲՀ-ն ախտորոշվում է 11,3% տղամարդկանց մոտ 40-49տ. հասակում և 81,4% տղամարդկանց մոտ` 80տ. հասակում [11]...

Ուռուցքաբանություն Ախտաբանական անատոմիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Բիպոլյար ներմիզուկային մասնահատման առավելությունները միզապարկի քաղցկեղի դեպքում

Բանալի բառեր. միզապարկի քաղցկեղ, բիպոլյար ներմիզուկային մասնահատում

Առաջին հիշատակումները ներմիզուկային մասնահատման (ՆՄՄ) կիրառման վերաբերյալ հանդիպում են 16-րդ դարից: Հետագայում, գիտատեխնիկական առաջընթացին զուգընթաց...

Ուռուցքաբանություն Բուժման մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով պայմանավորված ստորին միզուղիների ախտանիշների դեղորայքային բուժման ժամանակակից մոտեցումները (գրականության ակնարկ)

Բանալի բառեր. շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա, էրեկտիլ դիսֆունկցիա, ֆոսֆո-դիէսթերազա 5-ի ինհիբիտորներ, ստորին միզուղիների ախտանիշներ

Տարեց տղամարդկանց շրջանակներում լայն տարածում ունեցող էրեկտիլ դիսֆունկցիան (ԷԴ) և շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի (ՇԲՀ) հետևանքով առաջացող ստորին միզուղիների ախտանիշները (ՍՄԱ) սովորաբար ի հայտ են գալիս կյանքի 5-րդ և 6-րդ տասնամյակներում [11,15,24]...

Ուռուցքաբանություն Բուժման մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Լրիվ և բարդ մարջանաձև քարերի բուժման բաց վիրահատական մեթոդ` պիելոլիթոտոմիա զուգակցված կոնտակտային լիթոտրիպսիայի հետ

Բանալի բառեր. միզաքարային հիվանդություն, պիելոլիթոտոմիա

Միզաքարային հիվանդությունը` իր տարածվածության (մինչև 5%), բուժման համար պահանջվող ծախսերի շարունակական մեծացման պատճառով համարվում է ոչ միայն ժամանակակից ուրոլոգիայի այլ նաև առողջապահական լուրջ հիմնախնդիր...

Բուժման մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Ամորձիների երկկողմանի Լեյդիգոմա (կլինիկական դեպք)

Բանալի բառեր. ամորձու նորագոյացություն, Լեյդիգոմա, ամորձու ինտերստիցիալ բջիջների ուռուցք

Հայտնաբերվել է 193 հրատարակում (Medline) մեծահասակների շրջանում Լեյդիգոմայի 480 դեպքի վերաբերյալ, այդ թվում 3 աշխատանք՝ ընդհանուր առմամբ 90 հիվանդի վրա կատարված հետազոտությունների վերաբերյալ [1-6]...

Կլինիկական դեպքեր Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Շագանակագեղձի նեյրոէնդոկրին կարցինոմա (կլինիկական դեպք)

Բանալի բառեր. շագանակագեղձ, կարցինոմա, նեյորէնդոկրին

Վերջին երկու տասնամյակում շագանակագեղձի քաղցկեղը դարձել է լուրջ բժշկական և սոցիալական խնդիր: Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում շագանակագեղձի քաղցկեղը զբաղեցնում է տղամարդկանց մոտ բոլոր չարորակ նորագոյացությունների շարքում 2- րդ տեղը` իր տեղը զիջելով թոքերի քաղցկեղին...

Ուռուցքաբանություն Կլինիկական դեպքեր Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Գերակտիվ միզապարկի և ինֆրավեզիկալ օբստրուկցիայի զուգակցման դեպքում վիրահատական բուժման արդյունավետությունը շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով հիվանդների մոտ (գրականության ակնարկ)

Բանալի բառեր. միզապարկ, շագանակագեղձ, հիպերպլազիա

Մի շարք կլինիկական դիտարկումներ ցույց են տվել, որ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով (ՇԲՀ) զգալի թվով հիվանդների մոտ ինֆրավեզիկալ օբստրուկցիայի (ԻՎՕ) ախտանիշները զուգորդվում են գերակտիվ միզապարկի (ԳԱՄ) ախտանիշներով...

Ուռուցքաբանություն Բուժման մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Բիպոլյար ներմիզուկային մասնահատման կիրառումը միզապարկի քաղցկեղի դեպքում (գրականության տեսություն)

Բանալի բառեր. միզապարկի քաղցկեղ, բիպոլյար ներմիզուկային մասնահատում

Միզապարկի մակերեսային ուռուցքների վիրահատական բուժման հիմնական եղանակ է համարվում ներմիզուկային մասնահատումը (ՆՄՄ) [7,21,22]: Ներմիզուկային վիրահատությունների պատմական սկիզբը համարվում է 16-րդ դարը...

Ուռուցքաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Միզապարկի ֆլյուորեսցենտային ներմիզուկային մասնահատման բարդությունների նվազեցումը բիպոլյար եղանակի կիրառմամբ

Բանալի բառեր. միզապարկի քաղցկեղ, ֆլյուորեսցենցիա, բիպոլյար ներմիզուկային մասնահատում 

Միզապարկի մակերեսային ուռուցքների վիրահատական բուժման ստանդարտ է համարվում ուռուցքի ներմիզուկային մասնահատումը (ՆՄՄ)...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Միջմիզուկային մասնահատումը շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ (գրականության տեսություն)

Շագանակագեղձի քաղցկեղը լուրջ խնդիր է ներկայացնում և տարեցտարի ավելի  մեծ ուշադրություն է գրավում: Վերջին տարիներին, հատկապես զարգացած երկրներում նկարագրվում է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացության աճ...

Ուռուցքաբանություն Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Պրոստատ սպեցիֆիկ անտիգենի մետաբոլիզմը

Պրոստատ սպեցիֆիկ անտիգենը 34ԿԴ մոլեկուլյար զանգվածով գլիկոպրոտեիդ է, որը գրեթե գերազանցապես արտադրվում է շագանակագեղձի էպիթելում [1,2]: ՊՍԱ-ի որոշումը օգտակար է շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար...

Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Ամորձու մետախրոն քաղցկեղ

Ամորձիների ուռուցքներով հիվանդացությունը եվրոպական երկրներում կրկնապատկվում է յուրաքանչյուր 20 տարին մեկ: Միջին ցուցանիշը կազմում է 6,3 հիվանդ 100000 տղամարդ բնակչության: Մինչդեռ  մահացությունը  ամորձիների  քաղցկեղի ժամանակ  մնում է...

Ուռուցքաբանություն Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Շեքի շրջանի արտաօրգանային սարկոմա (կլինիկական դեպքի նկարագրություն)

Հիվանդ Ա.Վ., տղամարդ, 43տ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունք էր ընդունվել` գանգատվելով շեքի շրջանի ուռուցքային գոյացության առկայությունից, ցավերից և դժվարամիզությունից: Հիվանդության...

Ուռուցքաբանություն Կլինիկական դեպքեր Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Բիպոլյար ներմիզուկային մասնահատում` «ոսկե ստանդարտի» նոր խոսք (գրականության տեսություն)

Ներմիզուկային վիրահատությունների պատմությունը սկսվում է XVI դարից, երբ ֆրանսիացի վիրաբույժ Ambruise Pare-ն վերականգնեց նեղացած միզուկի անցանելիությունը` կիրառելով կյուրետ և սրած լուսնացքավոր բուժ...

Վիրաբուժություն Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Միզապարկի քաղցկեղի էնդոսկոպիկ բուժման արդյունքների բարելավումը բիպոլյար ներմիզուկային մասնահատման կիրառմամբ

Միզապարկի մակերեսային ուռուցքների էնդոսկոպիկ բուժման ոսկե ստանդարտ է համարվում ներմիզուկային մասնահատումը (ՆՄՄ) [3]: Այն հետագա մորֆոլոգիական ախտորոշման հետ միասին հանդիսանում է փուլավորման առավել տեղեկատվական եղանակ...

Ուռուցքաբանություն Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ