Ուրոլոգիա
Ուրգենտ անմիզապահությունով և առանց նրա գերակտիվ միզապարկով հիվանդների մոտ կլինիկական և ուրոդինամիկ ցուցանիշների համեմատական բնութագիրը
Բանալի բառեր. անմիզապահություն, գերակտիվ միզապարկ
Գերակտիվ միզապարկի (ԳՄ) հիմնական ախտանիշներն են համարվում հաճախացած միզարձակությունը, միզարձակության իմպերատիվ ճիգերը և ուրգենտ անմիզապահությունը: Վերջին ախտանիշը դիտվում է գերակտիվ միզապարկով հիվանդների 30–40%-ի մոտ և զգալիորեն ծանրացնում է հիվանդության կլինիկական ընթացքը:
Տվյալ հետազոտության հիմնական նպատակն է կայացել ուրգենտ անմիզապահությունով և առանց նրա գերակտիվ միզապարկով հիվանդների մոտ հիմնական կլինիկական և ուրոդինամիկ ցուցանիշների համադրումը:
Նյութերն ու մեթոդները:
Հետազոտվել են 54 գերակտիվ միզապարկով հիվանդներ, որոնցից 37-ը (68.5 %) կազմել են կանայք, իսկ 17-ը (31.5%)` տղամարդիկ: Գերակտիվ միզապարկի ախտանիշների արտահայտվածության գնահատման համար բոլոր հիվանդները լրացրել են միզարձակման օրագիր 3 օրվա ընթացքում: Ուրոդինամիկ հետա-զոտություններն անց են կացվել Դիագնոստիկա ԲՄ-ում` Dantec ուրոդինամիկ ապարատի միջոցով: Հիմնա-կան ուրոդինամիկ հետազոտությունը տվյալ դեպքում համարվել է ցիստոտոնոմետրիան: Բոլոր հիվանդներն բաժանվել են երկու խմբի` ուրգենտ անմիզապահության առկայությունից կախված: Առաջին խումբը կազմել են գերակտիվ միզապարկով հիվանդները առանց ուրգենտ անմիզապահության (n=31), իսկ երկրորդ խումբը` գերակտիվ միզապարկով հիվանդներ` զուգակցված ուրգենտ անմիզապահությամբ (n=26):
Հետազոտության արդյունքները:
Հիվանդների տարիքային ակնհայտ տարբերություններ չեն նկատվել, այն դեպքում, երբ սեռական կազմն այս խմբերում պարզվեց, որ տարբեր է: Այսպես` տղամարդիկ գերազանցում են առաջին խմբում, կազմելով 18 հիվանդ (58.1%), իսկ երկրորդ խմբում կանայք` 19 հիվանդ (73.1%): Այս փաստը վկայում է այն մասին, որ գերակտիվ միզապարկով կանանց մոտ ուրգենտ անմիզապահությունն ավելի հաճախ է դիտվում քան տղամարդկանց մոտ: Միաժամանակ բոլոր հիվանդների անամնեստիկ տվյալներն ու այլ օրգան համակարգերի ուսումնասիրությունը ցույց տվեցին, որ երկրորդ խմբի հիվանդների մոտ հաճախ նկատվել են փորկապության դեպքեր: Հնարավոր է, որ փորկապությունները համարվում են գերակտիվ միզապարկի կլինի-կական պատկերի ծանրացնող գործոններից մեկը, որը կարող է բերել ուրգենտ անմիզապահության: Միզարձակման օրագրերի վերլուծությունը ցույց տվեց, որ ցերեկային և գիշերային միզարձակման ակտի հաճախականությունը հավաստիորեն չի տարբերվել երկու խմբի հիվանդների մոտ: Միաժամանակ իմպերատիվ ճիգերի հաճախականությունը, օրվա և գիշերվա ընթացքում, զգալիորեն առավել բարձր է երկրորդ խմբի հիվանդների մոտ:
Ուրոդինամիկ հետազոտությունների համդրումը երկու խմբերում առանձնահատուկ բացարձակ տարբերություն չի հայտնաբերել: Դետրուզորի ակամա կծկումների հաճախականությունը պարզվեց, որ գործնականում միատեսակ է ինչպես առաջին խմբում (14 հիվանդներ` 45.2 %), այնպես էլ երկրորդում (11 հիվանդներ` 42.3%): Ինչպես նաև բացակայում էր տարբերությունը` լցման ծավալի ցուցանիշի առաջին և առավելագույն ակամ կծկման դեպքում, ներմիզապարկային ճնշման առաջին և առավելագույն ակամա կծկման, միզապարկի լցման ծավալի` առաջին նորմալ և ուժեղ ճիգերի դեպքում:
Վերջաբան:
Հետազոտության ընթացքում ստացված արդյունքները ցույց տվեցին, որ գերակտիվ միզապարկով հիվանդների մոտ ուրգենտ անմիզապահությունից անկախ ուրոդինամիկ ցուցանիշները գործնականում միատեսակ են: Այս հանգամանքը անհրաժեշտ է նկատի ունենալ գերակտիվ միզապարկով հիվանդների հետազոտության տակտիկան պլանավորելիս:
21.01.2008 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ