Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Դիաբետիկ թաթը որպես շաքարային դիաբետի ամենածանր բարդություն և պոդիատրիայի կարևորությունը այդ խնդրի լուծման մեջ:

Դիաբետիկ թաթը որպես շաքարային դիաբետի ամենածանր բարդություն  և  պոդիատրիայի կարևորությունը այդ  խնդրի լուծման մեջ:

Դիաբետիկ թաթը համարվում է շաքարային դիաբետի ամենածանր ու ամենաուշ բարդությունը, որը բերում է բժշկական, սոցիալական և տնտեսական մեծ խնդիրների ի հայտ գալուն :

 

Չնայած բազմաթիվ Սենտ-Վինսենտյան դեկլարացիայի հիման վրա իրականացրած ծրագրերի նկատելի հաջողություններին, այնուամենայնիվ, շաքարային դիաբետով հիվանդների մոտ ստորին վերջույթների ամպուտացիաների քանակը մնում է բավականին բարձր և շարունակում է աճել: Վերջինս պայմանավորված է նաև շաքարային դիաբետի էպիդեմիկ աճով: 

 

Համաշխարհային մակարդակով ստացված տվյալների համաձայն, շաքարային դիաբետով հիվանդների ստորին վերջույթների ամպուտացիաների քանակը մեկ ժամում կազմում է 55 մարդ: Բարձր է նաև հետվիրահատական մահացությունը: Տարբեր երկրներում կատարված էպիդեմիոլոգիական հետազոտությունների տվյալների համաձայն ստորին վերջույթների ոչ տրավմատիկ բնույթի  ամպուտացիաների 50-75%-ը շաքարային դիաբետով հիվանդների մոտ է: Այս ցուցանիշները իհարկե սարսափեցնող են:


Դիաբետիկ թաթի սինդրոմը դա պերիֆերիկ նյարդային համակարգի, զարկերակային և միկրոցիրկուլյատոր արյան շրջանառության, ոսկրա-հոդային համակարգի պաթոլոգիկ փոփոխությունների ամբողջականություն է, որը հանդիսանում է խոցային և նեկրոտիկ պրոցեսների անմիջական պատճառ: Շատ կարևոր է իրականացնել դիաբետիկ թաթի ռիսկային խմբերի սկրենինգը: Բարձր ռիսկային խմբի մեջ են մտնում 1-ին և 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդները՝ չկարգավորված գլիկեմիկ ցուցանիշներով, որոնք ունեն պերիֆերիկ նեյրոպաթիա, մակրոանգիոպաթիա, և օստեոարթրոպաթիա: Ռիսկային գործոններից շատ է կարևորվում պերիֆերիկ սենսոր-մոտորային նեյրոպաթիան: Պերիֆերիկ նյարդերի ախտահարման հետևանքով ոտնաթաթը զրկվում է պաշտպանական ռեակցիաներից` ջերմաստիճանի, ցավի, հպման, վիբրացիայի զգայունակությունից:

 
Պերիֆերիկ մոտորային նեյրոպաթիան բերում է ստորին վերջույթների մկանային տոնուսի թուլությանը և ատրոֆիային: Առաջանում են ոտնաթաթի բիոմեխանիկական խախտումներ, աստիճանաբար հարթվում են ոտնաթաթի կամարները: Ոտնաթաթի տակ առաջանում են պլանտար (հպման) գերծանրաբեռնված օջախներ, որոնցից ձևավորվում են հիպերկերատոզներ: Քայլքի ժամանակ նման օջախները շարունակ ենթարկվելով տրավմայի` սեղմում են փափուկ մկանային հյուսվածքները` առաջացնելով ազատ տարածություն, որն էլ լցվում է բորբոքային հեղուկով: Ինֆեկցիայի ներթափանցումը դեպի հյուսվածք բերում է վերքային մակերեսի, հետագայում էլ խոցի առաջացման: Ոսկրա-հոդային համակարգի փոփոխությունները զարգանում են նեյրոպաթիային զուգահեռ և ավելի վառ արտահայտվում են ոտնաթաթում:


Ոչ ինֆեկցիոն դեստրուկտիվ ամենածանր բարդություններից է Շարկոյի թաթը, կամ էլ նեյրոօստեոարթրոպաթիան, որին բնորոշ են պաթոլոգիկ կոտրվածքները և սպոնտան հոդախախտերը: Այն ունի սուր և քրոնիկ ընթացք: Սուր շրջանում, ոտնաթաթում ի հայտ է գալիս այտուցվածություն, կարմրություն, ջերմություն: Սակայն հիվանդը` զգայունության անկման հետևանքով, շարունակում է քայլել, որն էլ հանգեցնում է շարունակական կոտրվածքների ու դեֆորմացիաների: Կտրուկ սահմանափակվում են շարժումները, հատկապես սրունք-թաթային հոդում:  


Ինչպես ավելի էֆեկտիվ կանխել դիաբետիկի թաթի հետևանքով ամպուտացիաների քանակի աճը: Շատ երկրների երկար տարիների փորձը ցույց է տալիս, որ շատ կարևոր նշանակություն ունի դիաբետիկ թաթի ռիսկային գործոնների ժամանակին ախտորոշումը, համապատասխան բարձրակարգ օգնությունը և օրթոպեդիկ կոշիկների ու ներդիրների կրելը: Այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Անգլիան շաքարային դիաբետով հիվանդները հաճախում են պոդիատրիկ կաբինետներ: Շաքարային դիաբետով հիվանդը պոդիատրիկ կաբինետում սովորում է ինչպես խնամել և զննել ոտնաթաթը, մշակել եղունգները, հիպերկերատոզները (մոզոլները), մաշկը և այլն: Մոնոֆիլամենտների միջոցով որոշվում է ոտնաթաթի տակտիլային զգայունությունը: Համակարգչային հետազոտությունը ցույց է տալիս ծանրության բաշխումը ոտնաթաթում ստատիկ և դինամիկ շարժման ժամանակ: Այս հետազոտության տվյալների համաձայն պատրաստվում են անհատական օրթոպեդիկ ներդիրներ և կոշիկներ:


Ավելի քան 50% դեպքերում ոտնաթաթի ախտահարման պատճառ է հադիսանում կոշիկը: Կոշիկը շաքարային դիաբետի ժամանակ պետք է բավարարի հետևյալ պահանջները.

 

  • կոշիկը պետք է պատրաստված բարձրորակ փափուկ կաշվից,

  • թաթի շրջանը պետք է լինի կլոր, ներքին մասում չպետք է ունենա կարեր,

  • կոշիկը պետք լինի բականին լայն և խորը, որպեսզի հնարավոր լինի տեղավորել օրթոպեդիկ ներդիրները,

  • կոշիկի ներբանը պետք լինի ամուր և նավակաձև` թաթի շրջանում ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար:


Վաղ ախտորոշումը և հիվանդներին կրթելը հնարավորություն է տալիս պակասեցնել ոտնաթաթի տրոֆիկ խոցերի և ամպուտացիաների քանակը:

 

Պոդիատոր՝ Հասմիկ Աղուզումցյան

Գենետիկայի Կենտրոն, 5-րդ հարկ, 19 կաբինետ

Հեռախոս. +374 10 54 43 67, +374 99 97 87 71

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

02.04.2013

Հարգելի Բելլա, բարև Ձեզ, հոդվածում մեր ադմինիստրացիան բժշկի թույլտվությամբ ավելացրել է կոնտակտային տվյալները։

Bella

02.04.2013

Barev Dzez. Inchpes karox enq Hasmiki het handipel?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ