Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Ռետրոգրադ ինտրամեդուլյար օսթեոսինթեզի մեր փորձն ազդրոսկրի դիստալ հատվածի կոտրվածքների դեպքում

Տեխնիկական առաջընթացի դարաշրջանում ճանապարհատրանսպորտային և արտա-դրական վնասվածքների աճին զուգընթաց գրանցվում է երկար խողովակավոր ոսկրերի կոտրվածքների հաճախականության բարձրացում, որոնցից 15%  կազմում են ազդրոսկրի կոտրվածքները, 6-8%` դիստալ կոտրվածքները [1, 10]:

 

Ազդրոսկրի դիստալ հատվածի կոտրվածքների բուժման եղանակներից շատերն ունեն տարաթիվ թերություններ [2,3]: Վերջին տարիներին ազդրոսկրի դիստալ կոտրվածքների բուժման ժամանակ լայն կիրառում է գտել ինտրամեդուլյար ռետրոգրադ օսթոսինթեզը մեխով [2,3,4,5,8,12]: Ներկայացվող հետազոտության նպատակն է հանդիսացել այս եղանակի կիրառման սեփական փորձի ռետրոսպեկտիվ վերլուծությունը: 

 

Հետազոտության նյութն ու մեթոդները:


Մեր կլինիկայում 2008-2009 թթ. ազդրոսկրի ինտրամեդուլյար ռետրոգրադ օստեոսինթեզի եղանակով վիրահատվել են 21 հիվանդներ, որոնցից 14 (66,7%) արական սեռի, 7 (33,3%)` իգական, հիվանդների տարիքը տատանվում էր 20-80, միջին տարիքը կազմում էր 41 տարեկան:

 

Հետազոտության մեջ ընդգրկված բոլոր հիվանդների մոտ ախտորոշվել է ազդրոսկրի դիստալ հատվածի կոտրվածք, ընդ որում ձախ ազդրոսկրի կոտրվածքները կազմել են 57,1% (12 հիվանդ), իսկ աջ` 42,9% (9 հիվանդ):

 

Վնասվածքների պատճառներն են եղել ավտովթար` 16 դեպք, կատատրավմա` 3 դեպք, կենցաղային վնասվածքներ` 2 դեպք: Ըստ AO -ի դասակարգման կոտրվածքները վերաբաշխվուն են հետևյալ կերպ` A1 - 15 հիվանդ (71,4%),  A2 - 4 հիվանդ (19 %), A3  - 2 հիվանդ (9,6%): Բոլոր հիվանդների մոտ կոտրվածներն եղել են փակ: Երեք հիվանդ (14,3%) ազդրոսկրի դիստալ հատվածի կոտրվածքից բացի ունեցել են սրունքի զույգ ոսկրերի դիաֆիզար կոտրվածքներ, 2 հիվանդի մոտ (9,6%) եղել է արտահայտված ճարպակալում, 2 հիվանդի մոտ (9,6%) ծնկոսկրի կոտրվածք, 1 հիվանդի մոտ (4,8%) բազկոսկրի կոտրվածք, 1 հիվանդի մոտ (4,8%) ոլոքի պրոքսիմալ մետաէպիֆիզի ներհոդային կոտրվածք:

 

Հիվանդների բուժօգնությունը կազմակերպվել է օրթոպեդիկ, ընդհանուր վիրաբուժական, նեյրովիրաբուժական և ռեանիմացիոն ծառայությունների համատեղ գործունեությամբ: Կատարված կլինիկոռենտգենաբանական հետազոտություններից հետո հիվանդներին դրվել է կմախքային ձգում (ոլոքի թմբկության շրջանից) և վերջիններս պատրաստվել են վիրահատական բուժման: Նախավիրահատական ռենտգեն հետազոտությունների հիման վրա նախապես որոշվել է օգտագործվող մեխի մոտավոր երկարությունը և տրամագիծը: Վնասվածքը ստանալուց մինչև վիրահատություն օրերի միջին տևողությունը կազմել է 10 օր (2-20): Բոլոր վիրահատությունները կատարվել են օրթոպեդիկ վիրահատական սեղանի վրա, հիվանդների դիրքը մեջքի վրա պառկած վերջույթը ծնկահոդում ծալած 90˚ անկյան տակ, ԷՕՓ-ի հսկողության տակ: Բոլոր վիրահատությունները կատարվել են բաց եղանակով, նախապատ-վությունը տրվել է պարապատելյար կտրվածքին, որից հետո ծնկոսկրը 90˚ առանցքով թեքվել է դրսայնորեն, կիրառվել է ինտրամեդուլյար օսթեոսինթեզի առանց շաղափման եղանակը: Այն հիվանդները, որոնց մոտ ախտորոշվել է ոլոքի պրոքսիմալ մետաէպիֆիզի կամ սրունքի զույգ ոսկրերի դիաֆիզար կոտրվածքներ. առանց լրացուցիչ կտրվածքի կատարվել է համապատասխան օստեոսինթեզ: Վիրահատությունների միջին տևողությունը կազմել է 123 րոպե, արյան կորուստը` միջինում 650 մլ, լարան չի օգտագործվել:

 

Արդյունքները և քննարկումը:

 

Հիվանդների ռեաբիլիտացիան սկսվել է վիրահատության հաջորդ օրը և շարունակվել է հիվանդանոցից դուրս գրվելուց հետո: Հիվանդների 76% (16 հիվանդ) քայլել են հենակներով առանց վերջույթի վրա ծանրաբեռնելու 3-րդ օրվանից:  Հիվանդների հսկողությունը եղել է միջինում 18 ամիս (12-24): Առաջին այցելությունն եղել է վիրահատությունից 6 շաբաթ, երկրորդը` 3 ամիս և երրորդը՝ 12 ամիս հետո: Պարբերաբար կատարվել են ռենտգեն հետազոտություններ: Ոսկրային կոշտուկի առաջացման հետ մեկտեղ, հիվանդներին թույլ է տրվել քայլել վերջույթի վրա քիչ ծանրաբեռնելով (հենակներով), պարբերաբար հենման ուժն ավելացվել է: Սերտաճման միջին տևողությունը 25 շաբաթ է եղել (14-42): Շարժումները ծնկահոդում 9 հիվանդի մոտ (42,9%) եղել է նորմալ (135˚), 7 հիվանդի մոտ (33,3%) - (100˚-110˚), 4 հիվանդի մոտ (19,1%) - (80˚) և մեկ հիվանդի մոտ (4,8%) - (45˚): Հետվիրահատական ռենտգեն հետազոտություններով ազդոսկրի առանցքը նորմայի սահմա-նում է եղել 12 հիվանդի մոտ (57,1%), 7 հիվանդի մոտ (33,3%) առաջահետին պրոեկցիայով առկա էր 10˚ վարուսային դեֆորմացիա և 2 հիվանդի մոտ (9,6%) կողմնային պրոյեկցիայով 10˚-20˚ ռեկուրվացիայի անկյուն, 4 հիվանդի մոտ (19%) մոտ մեկ սմ և 2 հիվանդի (9,6%) մոտ 2 սմ կարճացում: Հետվիրահատական շրջանում ինֆեկցիոն բարդություններ չեն նկատվել, վերքերը լավացել են առաջնային ձգումով, մեկ հիվանդի մոտ նկատվել է խորանիստ երակների թրոմբոզ` ստացել է համապատասխան բուժում:

 

Ազդրոսկրի դիստալ կոտրվածքների բուժումն ինտրամեդուլյար մեխով ռետրոգրադ եղանակով կիրառվում է 1980թ. վերջերից: Մինչ այդ օգտագործվել է կոճերի համար նախատեսված 95˚ անկյունային հարթակը, դինամիկ սեղմող պտուտակը (DCS) և կոճային հարթակները: Ռետրոգրադ օսթեոսինթեզն ունի որոշ առավելություններ և թերություններ վերը նշված մեթոդների նկատմամբ: Մետաղական տարբեր հարթակների օգտագործումն ուղեկցվում է  փափուկ հյուսվածքների լայն շերտազատումով, արյան մեծ կորստով, վիրահատության տևողության երկարությամբ, բազմաբեկոր կոտրվածքների ժամանակ ոսկրաբեկորների բաց համադրման դժվարությամբ, հետվիրահատական մեծ սպիի ձևավորմամբ, ծնկահոդի կոնտրակտուրաների և ինֆեկցիոն բարդությունների բարձր հաճախականությամբ, ոսկրային սերտաճման դանդաղումով: [2,3,8]

 

Վերը նշված բարդություններից զուրկ և ալտերնատիվ եղանակ է հանդիսանում արտաքին ֆիքսացիայի ապարատների կիրառումը, որը չի ուղեկցվում լրացուցիչ տրավմատիզացիայով և արյան կորստով: Վիրահատությունը կարճատև է, որի արդյունքում ունենում ենք ոսկրաբեկորների կայուն ֆիքսացիա, սակայն 53-68% դեպքերում ապարատով օսթեոսինթեզը չի հանդիսանում վերջնական: Ոչ հազվադեպ շյուղերի և ձողերի շրջանում առաջանում են փափուկ հյուսվածքների բորբոքային երևույթներ և արտաքին ֆիքսացիայի ապարատի անհարմարությունը հաճախ ստիպում է անցնել բուժման երկփուլ ձևին [2]: 

 

Ռետրոգրադ օսթեոսինթեզի ժամանակ չի բացազատվում կոտրվածքի շրջանը, արյան կորուստը լինում է ավելի քիչ, վիրահատության տևողությունը կարճատև է: Ինտրամեդուլյար օսթեոսինթեզը չի առաջացնում վերնոսկրային անոթավորման արտահայտված խանգարումներ, ինչը զգալի նպաստում է ոսկրային հյուսվածքի կոնսոլիդացիային: Մեխի միջով արգելափակող պտուտակների անցկացումը տալիս է բարձր հակառոտացիոն ստաբիլություն և հնարավոր է դարձնում այս եղանակի կիրառումը դիստալ կոտրվածքների ժամանակ [3]: 

 

Christodoulou-ն և համահեղինակները համեմատել են ազդոսկրի դիստալ կոտրվածքների ժամանակ ռետրոգրադ ինտրամեդուլյար և DCS հարթակով օսթեոսինթեզները: Արդյունքներն եղել են հավասարաչափ բավարար, սակայն արյան կորուստը և վիրահատության տևողությունն առաջին դեպքում զգալի պակաս են [10]: Ռետրոգրադ մեխի օգտագործումն ավելի բիոլոգիական է, վերջինս ավելի հարմար է օգտագործել AO–ի դասակարգմամբ ազդրոսկրի դիստալ կոտրվածքների A1,  A2,  A3, ինչպես նաև C1,  C3 տիպերի ժամանակ [9]: 

 

Ռետրոգրադ մեխի օգտագործումը շատ արդյունավետ է ազդրոսկրի դիստալ և ոլոքի դիաֆիզի իպսիլատերալ կոտրվածքների ժամանակ, վիրահատությունն արվում է մեկ կտրվածքով: Լողացող ծնկով հիվանդների մոտ նույնպես շատ էֆեկտիվ է այս մեթոդը. ռետրոգրադ օսթեոսինթեզից հետո, կտրվածքը փոքր ինչ երկարացնելով, հնարավոր է կատարել ոլոքի օսթեոսինթեզ հարթակով: Ազդոսկրի դիստալ և ոլոքի իպսիլատերալ կոտրվածքների ժամանակ այս մեթոդը դառնում է ընտրության մեթոդ [8]: Ռետրոգրադ օսթեոսինթեզը մեծ առավելություն ունի ճարպակալում ունեցող հիվանդների մոտ, քանի որ վերջիններիս մոտ անհրաժեշտ է կատարել ավելի մեծ կտրվածք, որը կարող է բերել զգալի արյան կորստի, վիրահատության եր-կարատևության, մեծ սպիական հյուսվածքի առաջացման, ինֆեկցիոն բարդության ավելի բարձր ռիսկի [12]: Ծեր և օսթեոպորոզով հիվանդների մոտ մետաղական հարթակների օգտագործումն ավելի պրոբլեմատիկ է: Կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս այս դեպքում ռետրոգրադ օսթեոսինթեզի լավ արդյուններ [7]: Ըստ որոշ հեղինակների, հի-վանդներին, որոնք չեն քայլում միոպաթիկ կաթվածի հետևանքով և ունենում են կոտրվածքներ, առաջին հերթին ցուցված է ռետրոգրադ ինտրամեդուլյար օսթեոսինթեզն [5]: 

 

Մեխի երկարությունը և պրոքսիմալ արգելափակող պտուտակների քանակը վիճելի է: Sears-ը և համահեղինակները համեմատել են մեկ և երկու պրոքսիմալ լոքինգների կիրառումը դիակների մոտ, ստաբիլության առումով էական տարբերություն չի նկատվել [11]: Մեր հետազոտություններում եղել են դեպքեր, որ կիրառվել է մեկ կամ երկու պրոքսիմալ լոքինգ և դեպքեր, որ վերջիններս չեն կիրառվել` արդյունքների մեջ էական տարբերություն չի գրանցվել:

 

Այսպիսով` հաշվի առնելով վերը նշված մի շարք առավելությունները, ռետրոգրադ ինտրամեդուլյար օսթեոսինթեզի եղանակը կարող է լայնորեն կիրառվել ազդրոսկրի դիստալ կո-տրվածքների ժամանակ, հատկապես այն դառնում է ընտրության մեթոդ ազդրոսկրի դիստալ և ոլոքի դիաֆիզի իպսիլատերալ  կոտրվածքներով, լողացող ծնկահոդով, ճարպակալում ունեցող, օսթեոպորոտիկ ոսկրերով հիվանդների մոտ:

 

Գրականություն


  1. Анкин Л.Н., Анкин Н.Л. Практическая травматология. Москва «Книга плюсե 2002;  250 - 263 .
  2. Чарчян М., Сергеев С., Загородний Н., Абдулхабиров М., Матвеев В. Применение интрамедуллярных гвоздей с блокированием в лечении диафизарных переломов бедра и голени у больных с множественной и сочетанной травмой. 
  3. Швец А.И., Ивченко В.К. Интрамедуллярный блокирующий остеосинтез в лечении пе-реломов дистального отдела бедра. НДІ травматологіі та ортопедіі Донецького національ-ного медичного університету ім.М.Горького 2008: т.9, №2, 
  4. Acharya K.N., Rao M.R.. Retrograde nailing for distal third femoral shaft fractures: a prospective study. Journal of Orthopaedic Surgery 2006; 14(3): 253-258.
  5. Chin K.R., Altman D.T., Altman G.T., Mitchell T.M., Tomford W.W., Lhowe D.W. Retrograde nailing of femur fractures in patients with myelopathy and who are nonambulatory. Clin Orthop Relat Res 2000; (373): 218-226.
  6. Christodoulou A., Terzidis I., Ploumis A., Metsovitis S., Koukoulidis A., Toptsis C. Supracondylar femoral fractures in elderly patients treated with the dynamic condylar screw and the retrograde intramedullary nail: a comparative study of the two methods. Arch Orthop Trauma Surg 2005;.125:.73-79.
  7. El-Kawy S., Ansara S., Moftah A., Shalaby H., Varughese V. Retrograde femoral nailing in elderly patients with supracondylar fracture femur; is it the answer for a clinical problem? Int Orthop 2007; 31: 83-86.
  8. Gurkan V. et al. Retrograde intramedullary interlocking nailing in fractures of the distal femur. Acta Orthop Traumatol Turc 2009; 43(3): 199-205.
  9. Papadokostakis G., Papakostidis C., Dimitriou R., Giannoudis P.V. The role and efficacy of ret-rograding nailing for the treatment of diaphyseal and distal femoral fractures: a systematic review of the literature. Injury 2005; 36: 813-822.
  10. Ricci W.M., Bellabarba C., Evanoff B., Herscovici D., DiPasquale T., Sanders R. Retrograde versus antegrade nailing of femoral shaft fractures. J Orthop Trauma 2001; 15: 161–169.
  11. Sears B.R., Ostrum R.F., Litsky A.S. A mechanical study of gap motion in cadaveric femurs using short and long supracondylar nails. J Orthop Trauma 2004;.18:.354-360.
  12. Tucker M.C., Schwappach J.R., Leighton R.K., Coupe K., Ricci W.M. Results of femoral intramedullary nailing in patients who are obese versus those who are not obese: a prospective multicenter comparison study. J Orthop Trauma 2007; 21: 523-529.

Հեղինակ. Բդոյան Գ.Ա., Հարությունյան Հ.Ռ., Գյուլզադյան Հ.Հ., Բախտամյան Գ.Ա., Մարգարյան Ա.Ս.Էրեբունի բժշկական կենտրոն, Երևան, ՀՀ
Սկզբնաղբյուր. Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողնային աճառների վիրահատական բուժման ներվիրահատական բարդությունների հարցի շուրջ. armeniamedicalcenter.am
Ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողնային աճառների վիրահատական բուժման ներվիրահատական բարդությունների հարցի շուրջ. armeniamedicalcenter.am

Բանալի բառեր. լիկվորեա, միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուժական բուժում, ներվիրահատական բարդություններ
Վիրաբուժական հիվանդությունների բուժման բարդությունների քննարկումն ունի մեծ գործնական նշանակություն...

Էրեբունի ԲԿ-ի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքում կլեքսան պրեպարատի օգտագործման փորձը հետվիրահատական թրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելման գործում

Խորանիստ երակների թրոմբոզների (ԽԵԹ) և թոքային զարկերակի թրոմբոէմբոլիկ (ԹԶԹԷ) բարդությունների բուժման և կանխարգելման հարցերը ժամանակակից բժշկության հիմնախնդիրներից են...

Դեղամիջոցներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Դիաբետիկ թաթը որպես շաքարային դիաբետի ամենածանր բարդություն և պոդիատրիայի կարևորությունը այդ խնդրի լուծման մեջ:
Դիաբետիկ թաթը որպես շաքարային դիաբետի ամենածանր բարդություն  և  պոդիատրիայի կարևորությունը այդ  խնդրի լուծման մեջ:

Դիաբետիկ թաթը համարվում է շաքարային դիաբետի ամենածանր ու ամենաուշ բարդությունը, որը բերում է բժշկական, սոցիալական և տնտեսական մեծ խնդիրների ի հայտ գալուն...

Ներզատաբանություն Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Ներզատաբանություն
Սկավառակաձև միջային մահիկ (կլինիկական դեպք)

Ներածություն: Սկավառակաձև միջային մահիկը չափազանց հազվադեպ հանդիպող պաթոլոգիա է (0.1–0.3%): Առ այսօր գրականության մեջ նմանատիպ միայն 24 դեպք է նկարագրված: Այս զեկույցում մենք ներկայացնում ենք...

Կլինիկական դեպքեր Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Ծնկահոդի մահիկների վնասման ժամանակ էխոսոնոգրաֆիկ և արթրոսկոպիկ տվյալների համեմատական բնութագիրը

Հոդերի փափուկ հյուսվածքների վնասվածքների ախտորոշման մեջ մեծ նշանակություն ունեն գործիքային հետազոտության տվյալները: Վերջին ժամանակներս մեր պրակտիկայում ներդրվել է խոշոր հոդերի...

Ախտորոշիչ մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Քրոնիկ հետտրավմատիկ ոսկրաբորբ, միոպլաստիկան` որպես բուժման տարբերակ

Ոսկրաբորբը վերջին տարիներին որպես բարդություն համեմատաբար ավելի քիչ է հանդիպում մեր պրակտիկայում` կապված քիչ հանդիպող հրազենային վնասվածքների, բաց և փակ կոտրվածքների բուժման...

Բուժման մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Սրունք-թաթային հոդի արթրոսկոպիան և նրա դերը սրունք-թաթային հոդի հնացած վնասվածքների հետևանքների բուժման մեջ

Հայաստանում վնասվածքաբանական-օրթոպեդիկ պրակտիկայում սրունք-թաթային հոդի (ՍԹՀ) արթրոսկոպիան դեռևս չի ստանում անհրաժեշտ տարածում: Մինչ այժմ Հայաստանում տպագրվող պարբերականներում...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Ծնկահոդի տոտալ էնդոպրոթեզավորումը, որպես հետվնասվածքային (հրազենային) արթրոզի բուժման եղանակ: մասնավոր դեպքի քննություն

Ներհոդային կոտրվածքների ժամանակ հետվնասվածքային արթրոզն ամենահաճախ հանդիպող մնացորդային բարդույթներից է, մասնավորապես ծնկահոդի դեպքում: Մարդու օրգանիզմում ծնկահոդն ամենածանրաբեռնված...

Կլինիկական դեպքեր Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական համակարգի հետաճման պրոցեսներ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
Վնասվածքների ժամանակ համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի զարգացման կանխատեսումն` ըստ հիվանդների ծանրությունը գնահատող սանդղակների

Բանալի բառեր. համակարգային բորբոքային ռեակցիա, վնասվածք, ծանրության վիճակը գնահատող սանդղակ

1991 թ.-ին American College Chest Physicians/Socety Critical Care Medicine հանձնախմբի կողմից սեպսիսի բնորոշումը հաստատելիս ձևակերպվեց նաև համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի (ՀԲՌՀ) հասկացությունը...

Ինտենսիվ թերապիա Հայաստանի բժշկագիտություն 4.2009
Վնասվածքաբանների դերը օստեոպորոզի բուժման համալիրում

Բանալի բառեր. օստեոպորոզ, օստեոպորոտիկ կոտրվածք, հակառեզորբտիվ դեղեր, դենսիտոմետրիկ հետազոտություն

Վնասվածքաբանի ամենօրյա աշխատանքում շարունակաբար աճում է օստեոպորոզով պայմանավորված կամ օստեոպորոտիկ կոտրվածքների թիվը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40)
Երկարատև ճնշման համախտանիշ (crush-սինդրոմ )

Երկարատև ճնշման համախտանիշի (ԵՃՀ) ախտաբանական մեխանիզմների և ձևաբանական դրսևորումների ուսումնասիրությունը չի կորցրել իր առօրեականությունը։ Դիտարկվող ախտաբանությանը հանգեցնող պայմանների առաջացման հնարավորությունը մշտապես առկա է...

Առողջապահություն 1.2009
Համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի չափանիշների կանխատեսումային արժեքը վնասվածքների ժամանակ

Բանալի բառեր. համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ, վնասվածք, պրոկալցիտոնին

Համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշն (ՀԲՌՀ) ու սեպսիսը կայուն բարձր մահաբերության (40–70%) [3,5-7,9,12,14,16] և հիվանդների թվի հարաճուն ավելացման պատճառով դասվում են...

Ինտենսիվ թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2009 (38)
Հրազենային վնասվածքների պաթոգենեզի, բուժման և բարդությունների մասին

Բանալի բառեր. հրազենային վնասվածք, վերքային վարակ, հրազենային վնասվածքների ախտորոշում և կանխարգելում, ռազմադաշտային վիրաբուժություն

Հրազենային վնասվածքների ախտորոշման և բուժման խնդիրները մտահոգել են մարդկությանը դեռ վաղ ժամանակներից...

Ընդհանրացնող հոդվածներ Հայաստանի բժշկագիտություն 2.2008