Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Կոնքազդրային հոդի հրազենային կոտրվածքի կապակցությամբ կատարված էնդոպրոթեզի կրկնակի ռևիզիա (կլինիկական դեպք)

 

Բանալի բառեր. կոնքազդրային հոդ, տոտալ էնդոպրոթեզավորում, ռևիզիոն արթրոպլաստիկա

Հիվանդ` Շանդիձե Ալեկսանդր, 1974թ. ծնված, 23.03.05-ին ընդունվել է Էրեբունի Բժշկական Կենտրոն հետևյալ ախտորոշմամբ. վիճակաջ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորումից հետո, քացախափոսային կոմպոնենտի տեղաշարժումով, փափուկ հյուսվածքներումբազմաթիվ մետաղական օտար մարմինների առկայությամբ:­ ­­­­ ­

 

Հիվանդը գանգատվում է աջ կոնք-ազդրային հոդի շրջանի ցավոտությունից և աջ ստորին վերջույթի հարաբերական կարճացումից: Հիվանդիաջ կոնքազդրային հոդում շարժումները ամբողջ ծավալով են, սակայն ցավոտ: Հիվանդի աջ ոտքը 7սմ-ով կարճ է ձախից (նկ. 1): Հիվանդըքայլում է կաղալով աջ ոտքից, մեկ հենակով` բռնած աջ կողմում:

 

Ըստ հիվնադի մոտ 15 տարի առաջ նա ստացել է հրազենային կոտորակային վնասվածք որսորդական հրացանով: Կատարվել է վերքիառաջնային վիրաբուժական մշակում և հետագայում` օտար մարմինների հեռացման և վերքի վիրաբուժական մշակման նպատակով, հիվանդը ընդհանուր առմամբ վիրահատվել է 6 անգամ: 7-րդ վիրահատության ժամանակ կատարվել է աջ կոնքազդրային հոդի տոտալէնդոպրոթեզավորում: Հետագայում ևս մեկ անգամ վիրահատվել է վերքում բորբոքային երևույթների առկայության պատճառով. կատարվելէ ռևիզիա, քացախափոսային կոմպոնենտի փոխում: 2002թ.-ին` Թբիլիսիում, 9-րդ վիրահատության ժամանակ օպերատորը որոշում է հե­ռացնել էնդոպրոթեզը, սակայն, չկարողանալով հեռացնել ազդրային կոմպոնենտը, ավարտում է վիրահատությունը:­­­ ­­­­­­ ­­­­ ­­­­­­­­­

 

նկ. 1. Հաշվի առնելով հիվանդի գանգատները և աջ ստորին վերջույթի համեմատական կարճացումը` որոշում էկայացվում կատարել ռևիզիոն արթրոպլաստիկա, փոխելով 2 կոմպոնենտները տեղադրելով նոր էնդոպրոթեզիրենց ճիշտ անատոմիական դիրքում:­­ ­­

 

25.03.05-ին կատարվեց վիրահատությունը

 

կոմբինացված անզգայացման տակ, հիվանդի դիրքը ձախ կողքի վրա: Վիրահատական կազմը. օպերատոր, 2 ասիստենտ, 1 օպերացիոն քույր:­­­

 

Վիրահատության սկիզբը 11:30: Աջ ազդրի վ/3-ի հետվիրահատական սպիով Southern Moore-ի կտրվածքով մոտ 20 սմ երկարությամբ ևբացվեց աջ կոնքազդրային հոդը, հեռացվեցին սպիական հյուսվածքները: Հոդը բացվելուց հետո հայտնաբերվեց ազդրային կոմպոնենտըհոդախախտի մեջ` քացախափոսային կոմպոնենտից վերև: Վերջինս պտտված էր 1800, մաշված էր էքսցենտրիկ ձևով, իսկ հանելուց հետոերևաց, որ նրա մեջ կար անցք մաշվելու հետևանքով: Ազդրային կոմպոնենտի օձիքը ազդրոսկրի վզիկի ոսկրահատման գծից վեր էր գտնվումմոտ 2սմ-ով: Քացախափոսային կոմպոնենտը հեռացվեց առանց դժվարության:­­ ­­­ ­­

 

Քանի որ առկա էր աջ վերջույթի կարճացում մոտ 7սմ-ով և ազդրային կոմպոնենտի վզիկը երկար չափի էր (long neck), գլխիկի d=32մմ, և քանի որ ամբողջովին ընկղմված չէր ազդոսկրի մեջ, ապա պրակտիկորեն հնարավոր չէր քացախափոսային կոմպոնենտը տեղադրել իրանատոմիական դիրքում և հետո ուղղել հոդախախտը: Ուստի որոշվեց հեռացնել նաև ազդրային կոմպոնենտը: Ազդրային կոմպոնենտըպրոքսիմալ հատվածից հեռացնել չհաջողվեց և կտրվածքը երկարացվեց մինչև ազդրոսկրի դրսային կոճը: Ազդրոսկրի միջին/3-ականիմակարդակում կատարվեց տրեպանացիա: Մ/3-ից շարունակվեց ազդրային խողովակին զուգահեռ ոսկրահատում մինչև ս/3-ն: ­­­­­­­­ ­­­­ ­­­­­­

 

Դիստալ ծայրից հարվածելով հեռացվեց ազդրային կոմպոնենտը: Սակայն ազդրային կոմպոնենտը` չնայած ձեռնարկված միջոցառումների, դեռ հեռացնել չէր հաջողվում: Ստիպված էնդոպրոթեզի ոտիկի շրջանում կոտրվեց ազդոսկրը: Ստացվեց, որ էնդոպրոթեզը ունի 4 բաղկա­ցուցիչ ոտիկներ, որոնք գտնվում են մեծ լարվածության ներքո և սերտորեն համակըցված են ազդրոսկրի հետ: Առանձին անջատվեցինոտիկները ազդրոսկրից:­­­­­­­­­­­­­­  

 

Ազդրային կոմպոնենտը մ/3-ից դեպի դիստալ բաժանվում է 4 մասի և ազդրային խողովակի մեջտեղադրելու ժամանակ օգտագործելով մետաղական հիշողությունը, լայնանում է մարմնի ջերմաստիճանիազդեցության տակ ապահովելով իրեն ստաբիլությունը (նկ. 2):­­­­ ­­­­­­­­ ­­­

 

Նկ. 2. Բնական քացախափոսը զննելուց առկա էր վերին-հետին պատի դեֆեկտ մոտ 35-40%-ի չափով: Կատարվեց այդ հատվածի աուտոպլաստիկա, տրանսպլանտատը վերցնելով աջ նրբոլոքի դիաֆիզիցսմ երկարության չափի խողովակավոր ոսկր, որը բաժանվեց 4սմ և 6 սմ չափի: Տալովտրանսպլանտատներին տեղադրմանը հարմար ձև` դրանք ֆիքսվեցին 2-ական կորտիկալ պտուտակնե­րով:­­­ 10 ­­­­

 

Քացախափոսը մշակվեց և տեղադրվեց պրոթեզի քացախափոսային կոմպոնենտը` ֆիքսելով այն 5 պտուտակներով: Կեղծ քացախափոսըլրացվեց և ամրացվեց ոսկրային ցեմենտով (նկ. 3):­­­­­ ­­

 

 Նկ. 3.  Այնուհետև աջ ազդրոսկրի ս/3-ի կոտըրվածքը համադրվեց և ֆիքսվեց մետաղականհարթակով:­­­­

 

Մ/3-ականի մակարդակում ոսկրաբեկորները համադրվեցին և ֆիքսվեցին 2 մետաղական ամրաթելերով, իսկ տամբիոնների շրջանում` 3 մետաղական պտուտակներով:

 

­­­­­

Աջ ազդրոսկրի խողովակը մշակվեց և ազդրային կոմպոնենտը տեղադրվեց: Հոդախախտը ուղղվեց, կատարվեցին ստուգիչ շարժումներ և հյուսվածքները շերտառ շերտ վերականգնվեցին (նկ. 4):­­­

 

Ժամը 20:20 վիրահատությունը ավարտվեց, 21:40 հիվանդը տեղափոխվեց վերակենդանացման բաժին` ինտուբացված ինքնուրույն շնչառությամբ:­ ­­­­

 

Նկ. 4. Վիրահատության ընդհանուր տևողությունը կազմեց 8 ժամ 50 րոպե: Վիրահատության ընթացքում ներարկվել է 11.5 լիտր հեղուկ, 0.5 լիտրպոլիգլյուկին, 900մլ էրիթրոցիտային մասսա, 440մլ թարմ սառեցված պլազմա: Անեսթեզիայի սկզբին և 8 ժամ հետո ստացել է ներերակային զինացեֆ 750մգ: Արյան ենթադրյալ կորուստը 1լ 800մլ:­­­­ ­­­­­­

 

26.03.05 ժ. 8:00 հիվանդը էքստուբացվել է, գիտակցույունը պարզ էր: Հետվիրահատական շրջանում բարդություններ չեն արձանագրվել:­­­­

 

28.03.05 հիվանդը տեղափոխվել է վնասվածքաբանության և ոսկրահարդարմանբաժանմունք:­­ ­

 

30.03.05 աջ ծնկան հոդը աշխատացնում էր Ա.Պ.Շ. (կկԺ) սարքի վրա: Հիվանդին նշանակվել է երկարատև անկողնային ռեժիմ 1 ամիստևողությամբ:­­

 

Նկ.5.  30.04.05 հիվնադը քայլում էր հենակների օգնությամբ:

 

22.06.05 հիվանդը քայլում էր մեկ ձեռնափայտով, ձախ կողմում վերքերը լավացել են առաջնային ձգմամբ, հետվիրահատական սպիերը հանգիստ են: Վիրահատությունից 6 ամիս անց հիվանդը ներկայացել է ստուգողական հետազոտության: Գանգատներ չուներ: Քայլում էառանց լրացուցիչ օգնող միջոցների: Շարժումների ծավալը կոնքազդրային հոդում սահմանափակված են: Վերջույթի ֆունկցիան լիովին վերականգնված է (նկ.5):­­ ­­­­­­ ­­­­

Հեղինակ. Ա.Գ. Չարչյան Էրեբունի Բժշկական Կենտրոն, վնասվածքաբնության և ոսկրահարդարման բաժանմունք
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 3.2005 (23) 3-6
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողնային աճառների վիրահատական բուժման ներվիրահատական բարդությունների հարցի շուրջ. armeniamedicalcenter.am
Ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողնային աճառների վիրահատական բուժման ներվիրահատական բարդությունների հարցի շուրջ. armeniamedicalcenter.am

Բանալի բառեր. լիկվորեա, միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուժական բուժում, ներվիրահատական բարդություններ
Վիրաբուժական հիվանդությունների բուժման բարդությունների քննարկումն ունի մեծ գործնական նշանակություն...

Էրեբունի ԲԿ-ի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքում կլեքսան պրեպարատի օգտագործման փորձը հետվիրահատական թրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելման գործում

Խորանիստ երակների թրոմբոզների (ԽԵԹ) և թոքային զարկերակի թրոմբոէմբոլիկ (ԹԶԹԷ) բարդությունների բուժման և կանխարգելման հարցերը ժամանակակից բժշկության հիմնախնդիրներից են...

Դեղամիջոցներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Դիաբետիկ թաթը որպես շաքարային դիաբետի ամենածանր բարդություն և պոդիատրիայի կարևորությունը այդ խնդրի լուծման մեջ:
Դիաբետիկ թաթը որպես շաքարային դիաբետի ամենածանր բարդություն  և  պոդիատրիայի կարևորությունը այդ  խնդրի լուծման մեջ:

Դիաբետիկ թաթը համարվում է շաքարային դիաբետի ամենածանր ու ամենաուշ բարդությունը, որը բերում է բժշկական, սոցիալական և տնտեսական մեծ խնդիրների ի հայտ գալուն...

Ներզատաբանություն Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Ներզատաբանություն
Սկավառակաձև միջային մահիկ (կլինիկական դեպք)

Ներածություն: Սկավառակաձև միջային մահիկը չափազանց հազվադեպ հանդիպող պաթոլոգիա է (0.1–0.3%): Առ այսօր գրականության մեջ նմանատիպ միայն 24 դեպք է նկարագրված: Այս զեկույցում մենք ներկայացնում ենք...

Կլինիկական դեպքեր Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Ռետրոգրադ ինտրամեդուլյար օսթեոսինթեզի մեր փորձն ազդրոսկրի դիստալ հատվածի կոտրվածքների դեպքում

Տեխնիկական առաջընթացի դարաշրջանում ճանապարհատրանսպորտային և արտա-դրական վնասվածքների աճին զուգընթաց գրանցվում է երկար խողովակավոր ոսկրերի կոտրվածքների հաճախականության բարձրացում...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Ծնկահոդի մահիկների վնասման ժամանակ էխոսոնոգրաֆիկ և արթրոսկոպիկ տվյալների համեմատական բնութագիրը

Հոդերի փափուկ հյուսվածքների վնասվածքների ախտորոշման մեջ մեծ նշանակություն ունեն գործիքային հետազոտության տվյալները: Վերջին ժամանակներս մեր պրակտիկայում ներդրվել է խոշոր հոդերի...

Ախտորոշիչ մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Քրոնիկ հետտրավմատիկ ոսկրաբորբ, միոպլաստիկան` որպես բուժման տարբերակ

Ոսկրաբորբը վերջին տարիներին որպես բարդություն համեմատաբար ավելի քիչ է հանդիպում մեր պրակտիկայում` կապված քիչ հանդիպող հրազենային վնասվածքների, բաց և փակ կոտրվածքների բուժման...

Բուժման մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Սրունք-թաթային հոդի արթրոսկոպիան և նրա դերը սրունք-թաթային հոդի հնացած վնասվածքների հետևանքների բուժման մեջ

Հայաստանում վնասվածքաբանական-օրթոպեդիկ պրակտիկայում սրունք-թաթային հոդի (ՍԹՀ) արթրոսկոպիան դեռևս չի ստանում անհրաժեշտ տարածում: Մինչ այժմ Հայաստանում տպագրվող պարբերականներում...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Ծնկահոդի տոտալ էնդոպրոթեզավորումը, որպես հետվնասվածքային (հրազենային) արթրոզի բուժման եղանակ: մասնավոր դեպքի քննություն

Ներհոդային կոտրվածքների ժամանակ հետվնասվածքային արթրոզն ամենահաճախ հանդիպող մնացորդային բարդույթներից է, մասնավորապես ծնկահոդի դեպքում: Մարդու օրգանիզմում ծնկահոդն ամենածանրաբեռնված...

Կլինիկական դեպքեր Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական համակարգի հետաճման պրոցեսներ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
Վնասվածքների ժամանակ համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի զարգացման կանխատեսումն` ըստ հիվանդների ծանրությունը գնահատող սանդղակների

Բանալի բառեր. համակարգային բորբոքային ռեակցիա, վնասվածք, ծանրության վիճակը գնահատող սանդղակ

1991 թ.-ին American College Chest Physicians/Socety Critical Care Medicine հանձնախմբի կողմից սեպսիսի բնորոշումը հաստատելիս ձևակերպվեց նաև համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի (ՀԲՌՀ) հասկացությունը...

Ինտենսիվ թերապիա Հայաստանի բժշկագիտություն 4.2009
Վնասվածքաբանների դերը օստեոպորոզի բուժման համալիրում

Բանալի բառեր. օստեոպորոզ, օստեոպորոտիկ կոտրվածք, հակառեզորբտիվ դեղեր, դենսիտոմետրիկ հետազոտություն

Վնասվածքաբանի ամենօրյա աշխատանքում շարունակաբար աճում է օստեոպորոզով պայմանավորված կամ օստեոպորոտիկ կոտրվածքների թիվը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40)
Երկարատև ճնշման համախտանիշ (crush-սինդրոմ )

Երկարատև ճնշման համախտանիշի (ԵՃՀ) ախտաբանական մեխանիզմների և ձևաբանական դրսևորումների ուսումնասիրությունը չի կորցրել իր առօրեականությունը։ Դիտարկվող ախտաբանությանը հանգեցնող պայմանների առաջացման հնարավորությունը մշտապես առկա է...

Առողջապահություն 1.2009
Համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի չափանիշների կանխատեսումային արժեքը վնասվածքների ժամանակ

Բանալի բառեր. համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ, վնասվածք, պրոկալցիտոնին

Համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշն (ՀԲՌՀ) ու սեպսիսը կայուն բարձր մահաբերության (40–70%) [3,5-7,9,12,14,16] և հիվանդների թվի հարաճուն ավելացման պատճառով դասվում են...

Ինտենսիվ թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2009 (38)
Հրազենային վնասվածքների պաթոգենեզի, բուժման և բարդությունների մասին

Բանալի բառեր. հրազենային վնասվածք, վերքային վարակ, հրազենային վնասվածքների ախտորոշում և կանխարգելում, ռազմադաշտային վիրաբուժություն

Հրազենային վնասվածքների ախտորոշման և բուժման խնդիրները մտահոգել են մարդկությանը դեռ վաղ ժամանակներից...

Ընդհանրացնող հոդվածներ Հայաստանի բժշկագիտություն 2.2008

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ