Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ստոմատոլոգիա

Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)

Բերանի խոռոչի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի բշտային և էրոզիվ ախտահարումներ կարող են դիտվել, բացի սովորական բշտախտից, նաև մի շարք այլ հիվանդությունների (բազմաձև էքսուդատիվ էրիթեմա, աֆթոզ ստոմատիտ, սովորական հերպես, կաթնախտային ստոմատիտ, կարմիր տափակ որքին և այլն) ժամանակ, որոնցից այն պետք է տարբերակել:

 

Բազմաձև էքսուդատիվ էրիթեման կլինիկորեն տարբերվում է սովորական բշտախտից ավելի սուր սկզբով, շրթունքների և լեզվի արտահայտված այտուցով, ցաների տեղակայմամբ` գերազանցապես բերանի խոռոչի առաջային հատվածներում: Ճիշտ է, այստեղ նույնպես բշտերը կարող են ունենալ թառամ ծածկ և էրոզիաների մակերեսի փառակալում (նկ.12), որոնք բշտախտ են հիշեցնում: Մաշկը նույնպես ախտահարվում է (բշտեր, էրոզիաներ, կեղևներ), սակայն ցանն այս դեպքում տեղակայվում է գերազանցապես ձեռնաթաթերի, ոտնաթաթերի, արտաքին սեռական օրգանների վրա). զարգանում է այտուցային ու հիպերեմիկ ֆոնի վրա: Բացի այդ, Նիկոլսկու, Ասբո-Հանզենի ախտանիշները և բշտախտին բնորոշ լաբորատոր թեստերը բացասական են:

 

Նկար 12. Բազմաձև էքսուդատիվ էրիթեմա 

Նկար 13. Աֆթոզ ստոմատիտ


Նկար 14. Սովորական հերպես`

բերանի լորձաթաղանթի ախտահարումով

 

Աֆթոզ ստոմատիտը (նկ. 13) տարբերվում է սովորական բշտախտից էրոզիաների սահմանափակ արտահայտվածությամբ, սովորաբար կլորավուն կամ ձվաձև տեսքով. խիստ ցավոտությամբ: Նրանք գերազանցապես տեղակայվում են շրթունք-լնդային ծալքերում, այտերի ու կոշտ քիմքի լորձաթաղանթի վրա: Հարկլինիկական և լաբորատոր հետազոտություններով բշտախտը չի հայտնաբերվում:

 

Սովորական հերպեսը բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա կարող է առաջանալ ինքնուրույն և մնալ մինչև վերջ միայն այդպիսի տեղակայումով, սակայն այն ավելի հաճախ զուգորդվում է մաշկի հարևան տեղամասերի ցանավորմամբ (նկ. 14): Բերանի խոռոչում բշտիկները լինում են մանր և հանդես են գալիս խմբավորված, մոտավորապես կորեկի հատիկի չափ ու ավելի փոքր: Ինչպես բշտիկները, այնպես էլ նրանցից գոյացած էրոզիաներն առաջանում են սուր բորբոքային ֆոնի վրա, ցավոտ են, հակված են արագ լայնանալու, ինչպես նաև պարբերական կրկնումների:

 

Կաթնախտի (կանդիդոզ) դեպքում հաճախ ախտահարվում է բերանի լորձաթաղանթը (մանավանդ շաքարային դիաբետ ունեցող անձանց): Կլինիկորեն հիվանդությունն արտահայտվում է սպիտակ փառով ծածկված անկանոն ձևի և տարբեր չափսերի բորբոքային օջախներով: Փառը կարելի է հեշտությամբ հեռացնել մածկիչի օգնությամբ. մերկացնելով վառ հիպերեմիկ մակերեսը (նկ.15): Փառի մանրադիտակային հետազոտությամբ հայտնաբերվում են մեծ քանակությամբ սնկաթելեր, հունդեր, լեյկոցիտներ, էպիթելային, բայց ոչ ականտոլիտիկ (բշտախտային) բջիջներ:

 

Սովորական բշտախտից կարմիր տափակ որքինի տարբերակումը բավական դժվար է, եթե խոսքը գնում է առաջինի բշտախտանման ձևի մասին, որը գործնականում դիտվում է շատ հազվադեպ: Սակայն նույնիսկ այս դեպքում ախտահարված լորձաթաղանթի վրա բշտիկների հետ մեկտեղ կարելի է հայտնաբերել նաև տվյալ հիվանդությանը բնորոշ հանգուցիկներ, տեղակայված հատկապես ատամների` հարևան հատվածների հետ հպման տեղում, ինչպես նաև լեզվի վրա (նկ. 16): Այդ հանգուցիկները, որպես կանոն, միաձուլվում են և գոյացնում օղակաձև պատկերներ (Ուիկխեմի ցանց, նկ. 17): Ինչ վերաբերում է բուն բշտիկներին, ապա դրանք կարմիր տափակ որքինի ժամանակ ունենում են ավելի կայուն ծածկ և ավելի ուշ են պատռվում, քան բշտախտի ժամանակ, իսկ նրանց պարունակությունը լինում է ոչ միայն շճային, այլև արյունային: Կարմիր տափակ որքինին բնորոշ են նաև քորը, Կեբների ֆենոմենը (նմանատիպ ցանավորում մեխանիկական, քիմիական և ջերմային ներգործության տեղում): Մինչդեռ սովորական բշտախտին բնորոշ ախտանիշները բացակայում են:

 

Նկար 15. Կաթնախտային ստոմատիտ


  Նկար 16. Կարմիր տափակ որքին: Էրոզիաներ ենթալեզվային շրջանում

Նկար 17. Կարմիր տափակ որքին:

Ուիկխեմի ցանց այտերի ներսային մակերեսին

 

Այսպիսով, ստոմատոլոգին դիմած հիվանդի մանրազնին հետազոտությամբ վաղաժամ ախտորոշվում են սովորական բշտախտին բնորոշ ախտանիշները և հնարավոր է լինում խուսափել ախտորոշման սխալներից` իրենց ծանր հետևանքներով: Այդ մասին են վկայում մեր աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպած բազմաթիվ դեպքեր, որոնցից երկուսի մասին ցանկանում ենք նշել:

 

Վերջերս մեզ դիմեց մոտավորապես 50 տարեկան մի կին` Երևանի պոլիկլինիկաներից մեկի աշխատակից: Ունենալով ցավի զգացում լեզվի շրջանում, նա դիմել է տեղի ստոմատոլոգին: Վերջինս նրա մոտ հայտնաբերել է բորբոքային երևույթներ ինչպես լեզվի, այնպես էլ այտերի լորձաթաղանթի շրջանում, ախտորոշել է «աֆթոզ ստոմատիտ» և նշանակել ողողումներ երիցուկի թուրմով, կալիումի հիպերմանգանատի լուծույթով, մշակում ինչ-որ ժելեով: Հիվանդի վիճակը ինչ-որ չափով թեթևանալուց մի քանի օր անց նորից է վատացել: Այս անգամ նա դիմել է մեկ այլ ստոմատոլոգի, որը նույնպես նշանակել է տեղային հակաբորբոքային, ինչպես նաև հակաբիոտիկներով բուժում (ներքին ընդունման և սրսկումների ձևով): Բժիշկների մտքով անգամ չէր անցել հետազոտություններ կատարել այլ հիվանդությունների ուղղությամբ: Դրա հետևանքով արդեն ամիսներ անց հիվանդի մաշկի փոփոխություններ էին առաջացել: Եվ միայն դրանից հետո նա դիմել է մաշկաբանին, որը նրա մոտ ախտորոշել է սովորական բշտախտ` բերանի լորձաթաղանթի և մաշկի ախտահարումով:

 

Ավելի ծանր հետևանք է ունեցել սխալ ախտորոշումը մեկ այլ դեպքում: 40 տարեկան մի կին դիմել է ստոմատոլոգի: Վերջինս ախտորոշել է «սուր ստոմատիտ» և կատարել նշանակումներ, սակայն մեկ շաբաթ անց հիվանդը դժվարացել է անգամ սնունդ ընդունել: Բժիշկը որոշել է, որ լորձաթաղանթի ախտահարման պատճառը ատամնաբների բորբոքումն է և անհրաժեշտ է գտել հեռացնել դրանք: Հիվանդի համաձայնությամբ նա մեծ դժվարությամբ հեռացրել է միանգամայն առողջ բոլոր ատամները: Սպասված բարելավման փոխարեն հիվանդի ընդհանուր վիճակը ծանրացել է: Պրոցեսի մեջ է ընդգրկվել կոկորդը, մեծացել ու ցավոտ են դարձել մոտակա ավշային հանգույցները: Հիվանդը դժվարացել է անգամ խոսել: Խորհրդատվության հրավիրված քիթ-կոկորդ-ականջաբանը ենթադրելով, որ չարորակ ուռուցք է, նշանակել է ախտահյուսվածքաբանական հետազոտություն: Ցավոք սրտի, այստեղ նույնպես թույլ է տրվել ախտորոշման սխալ. պատրաստուկում եղած և բշտախտին բնորոշ բջիջները համարվել են որպես քաղցկեղային: Արդյունքում հիվանդին պատրաստել են լուրջ վիրահատության: Միայն պատահականորեն հայտնված մաշկաբանի շնորհիվ ախտորոշվել է «սովորական բշտախտ» և տարվել հիմնավորված բուժում:

 

Այսպիսով, սովորական բշտախտը` բերանի խոռոչի ախտահարումով, սահմանային հիվանդություն է ստոմատոլոգիայի և մաշկաբանության միջև: Նրա ժամանակին ախտորոշումը, նմանատիպ այլ հիվանդություններից տարբերակումը հավասարապես վերաբերում է այդ երկու մասնագիտությունների բժիշկներին, շատ ցանկալի է` միմյանց հետ խորհրդատվության պայմաններում: Այդ դեպքում միայն նրանց կհաջողվի իրենց դիմած հիվանդներին վերադարձնել կորցրած առողջությունը, գեղեցկությունն ու հոգեկան անդորրը:

Հեղինակ. Է.Ե. Դանիելյան1, Է.Ա. Դանիելյան, 2 «Հելիոս» Էսթետիկ բժշկության կենտրոն «Հայբուսակ» համալսարանի բազային քոլեջ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2011 (290)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

20.03.2016

Հարգելի Roza, բարև Ձեզ:  Կլման ակտի ժամանակ նկատվող գերթքարտադրություն նկատվում է  հիմնականում բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների դեպքում, թունավորումների, որոշ դեպքերում նաև նյարդային խանգարումների ժամանակ: Ցանկալի է դիմել մանկական ԼՕՌ մասնագետի, անհրաժեշտության դեպքում նաև նյարդաբանի:

Մեդ-Պրակտիկ

20.03.2016

Հարգելի Tehmine, բարև Ձեզ: Հերպեսը վիրուսային հիվանդություն է, այն վերջնական բուժում չունի: Իմունիտետի անկման հետևանքով նկատվում են սրացումներ: Սրացման ժամանակ կարող եք բշտերի վրա քսել ցանկացած հակավիրուսային քսուք, կարող եք զուգակցել նաև հակավիրուսային հաբերով: 

Մեդ-Պրակտիկ

23.02.2016

Հարգելի Karmen, բարև Ձեզ: Նախ պետք է համոզվել, որ դրա պատճառը սնկերն են, կան այլ գանգատներ, թե ոչ, միգուցե կա այլ խնդիր: Սոդայով կամ շալֆեյով ողողումներ կարող եք անել, դրանք հակասեպտիկներ են, կարող են որոշ չափով թեթևացնել վիճակը: Լիարժեք բուժման համար ցանկալի է դիմել ատամնաբույժի կամ ԼՕՌ մասնագետի:

Մեդ-Պրակտիկ

23.02.2016

Հարգելի Ana, բարև Ձեզ: Բերանի թթու համի պատճառը ստամոքսի թթվայնության բարձրացումն է, իսկ դա նկատվում է գաստրիտների ժամանակ: Հարկավոր է լիարժեք բուժում, խորհուրդ կտայի դիմել գաստրոէնտերոլոգի:

Արևիկ

11.02.2016

Բարև Ձեզ, խնդռւմ եմ կասեք ինձ ինչ պետք է անել նկար 14-ում սովորական հերպես՝ բերանի լրձաթաղանթի ախտահարման դեպքում: Եվ հնարավոր է դա կապված լինի ծխելը թարգելու հետ: Կանխավ շնորհակալություն

Nona

06.02.2016

Barev dzez, im beranum shat hachaxaki haytnvum en Սովորական հերպես` բերանի լորձաթաղանթի ախտահարումով inchpes vor nkar 14-um, uzum em imanal dranc haytnvelu patcharner@ ev ardyoq dranq voreve ayl hivandutyan axtanishner chen??Naxapes shnorhakalutyun

SAMVEL

06.02.2016

BAREV DEV MEK TARUC AVEL E EXAV BERANUMS EV LEZVIS VRA VERQER EN LINUM ARACHUC KARMIR TESKOV HETO SPITAKUM EN VERQERN TEVUM E ERKU SHABAT HETO ANCNUM NORIC KRKNVUM E GNACEL EM MASHKAYINI MOT XORURD E TVEL METROGIL DENTA BAYC ANOGUT XNDRUM EM MI XORURD TVEK .QIT KOKORDN EL ASEC NSHIKNERIC KLINEN NSHIKNERS HACHAXAKI EN CAVUM

Roza

03.02.2016

Txas 10 tarekan e kokordum an@ndhat tuq e havaqvum , uteluc snund@ mi tesak djvar e kul talis, ete hnaravor e kseq inch anem,um petq e dimem , ardyoq vtangavor ban chka. Naxapes shnorhakalutyun

Tehmine

29.01.2016

Barev cez.im beranu linum e 14-rd nkari pes herpes,xndrum em aseq in4 dexorayq ogtagorcem,kam um dimem,4isht bujum stanalu hamar.

Karmen

23.01.2016

Barev dzez xndrum em ogneq inchpes karox em bujel snker@? Shrtunqs urchum e chaqum u cavum e. Es kerakrum em krcqov. Sodayov ev shalfeov voxoxumnerem anum da kogni xndrum em aseq inch@ kogni indz.

Ana

22.01.2016

barev dzes im anunn ana e es 30 tarekan em amusnacac em ev unem mek balik , hxicyans 7 amsekanum beranis xorochn ahavor ttvum er ' ginekologn asec vor da hxiyutyunic e , erb erexan cnvi da kacn , erexas shutov kdarna mek tarekan bac es der ayd thach zgacoxutyunic chem azatvel , ete qaxcr el em utum nuynisk dranic heto el beranis xorochn llcvum e ttu hexukov , ete karox eq ogneq

Մեդ-Պրակտիկ

11.01.2016

Հարգելի Արթուր, բարև Ձեզ: Կարմիր, առանց փառի խոցեր լզվի վրա, կամ բերանի խոռոչի այլ հատվածներում կարող է առաջանալ մի քանի պատճառներից: Ամենահաճախ հանդիպողը մեխանիկական վնասումն է, քանի որ ատամները հեռացրել եք, մեխանիկական վնասումը  բացառում ենք: Պատճառ կարող են լինել նաև իմունիտետի անկումը, հերպեսը, ստամոքս-աղիքային համակարգի հիվանդությունները, ալկոհոլի և ծխախոտի չարաշահումը: Խորհուրդ կտայի դիմել գաստրոէնտերոլգի, ներքին խնդիրները բացառելու համար: 

Մեզ մոտ հետազոտվել ցավոք չեք կարող, քանի որ Մեդ-Պրակտիկը բժշկական-տեղեկատվական կայք է:

Մեդ-Պրակտիկ

08.01.2016

Հարգելի Naira, բարև Ձեզ: Ցավում եմ նեղ մասնագիտական խորհուրդ չենք կարող տալ: Հարկավոր է դիմել անասնաբույժի կամ անասնաբուժական դեղատուն:

Արթուր

06.01.2016

Շնորհակալություն,փառով պատված չէ կարմիր կետիկներով է արտահայտված,խնդրում ոմ ասեք ինչ կարելի է օգտագործել իսկ ձեր մոտ կարողենա հետազոտվել

Մեդ-Պրակտիկ

05.01.2016

Հարգելի Արթուր, բարև Ձեզ: Ըստ Ձեր նկարագրածի լզեվի վրա առաջանում են փոքրիկ խոցեր: Խնդրում եմ գրեք, դրանք պատված են փառով, թե ունեն կարմրավուն երանգ, դրա միջոցով կարելի է պարզել պատճառը: Կփորձենք օգնել Ձեզ: Պատճառ կարող են լինել բերանի խոռոչի ինֆեկցիաները` բակտերիալ կամ վիրուսային, սնկերը, իմունիտետի անկումը, ինչպես նաև ներքին օրգանների հետ կապված խնդիրներ: Լիարժեք բուժման համար հարկավոր է պարզել պատճառը: 

Naira

05.01.2016

Barev dzez, ete karox eq indz mi harcum ogneq , erb anasunnern en dabaxov hivandanum inchpes kareli e ognel nranc

Արթուր

03.01.2016

Բերանի խոռոչի ձախ կողմում լեզվի խորքում միշտ ունենում եմ բորբոքում այն նկատվում է փոքրիկ փոսիկներով դիմել եմ ստամատոլոգի ասացին այդ կողմի ատամներից է ատամներս հեռացրին ժամանակ առ ժամանակ անցնում է նօրից կրկնվոմ է դա միայն ձախ կողմում լեզվի խորքում է Ընդունելեմ անտիբիոտիկներ սրսկման և հաբերի տեսքով խնդրում եմ և անհամբեր սպասւմ ձեր պատասխանին

Մեդ-Պրակտիկ

14.11.2015

Հարգելի OFELYA, բարև Ձեզ: Քանի որ կաթնային բշտախտի առաջացման պատճառը սնկերն են, բուժումը պետք է ներառի հակասնկային միջոցներ, տեղային և խմելու ձևով: Բացի այդ շատ կար¨որ է բեևանի խոռոչի միկրոֆլորայի կարգավորումը, որը սնկերի բազմացման գլխավոր պատճառն է:

Մեդ-Պրակտիկ

31.10.2015

Հարգելի'  կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել:  Հայցում են Ձեր ներողամտությունը:

OFELYA

10.10.2015

barev dzez xmdrum em asel inchpes kareli e bujel katnayin b@shtasht@!

Մեդ-Պրակտիկ

23.07.2015

Հարգելի Milena, բարև ձեզ: Կարող եք կատարել ողողումներ նռան կեղևի եփուկով և քսել "Սոլկոսերին դենտա"  քսուկը տվյալ հատվածենրին:

milena

21.06.2015

Barev dzez arden 1 amise lezvis shurj bshtikner en arajacel erbemn chi cavum isk erb inchvor ttu kam kcu em utum sksvum e aveli shatanal u amboxj or caval xndrumem inchvor xorhurd tal

Մեդ-Պրակտիկ

02.06.2015

Հարգելի Arpine, բարև Ձեզ: Ցավոք հերպեսը վերջնական բուժում չունի: Հերպեսի վիրուսը օրգանիզմում գտնվում է պասիվ վիճակում և անբարենպաստ պայմանների դեպքում ` ինֆեկցիաներ, իմունիտետի անկում, սթրեսներ,  արտահայտվում է: Սրացումների ժամանակ կարող եք օտագործել հակավիրուսային միջոցներ, ինչպես տեղային, այնպես էլ ներքին ընդունման հաբերի ձևով: 

Arpine

26.05.2015

Barev dzez xndrum em kaseq inchpes karox em bujel herpes@,an@ndhat linum e berani ev lezvi vra vor@ bavakanin cavot e

Մեդ-Պրակտիկ

12.04.2015

Հարգելի ALIK, բարև Ձեզ: Քանի որ վիրահատության ժամանակ գեղձային ամբողջ համակարգը չի հեռացվում, նման երևույթներ հնարավոր են: Ֆարինգիտի պատճառը ևս մնացած բորոբոքված գեղձերն են, հարկավոր է դիմել  ԼՕՌ մասնագետի: Եթե դեղորայքային միջոցներն անարդյունավետ են, հնարավոր է նորից վիրահատության կարիք լինի:

ALIK

07.04.2015

Barev dzez es mi harc unem im glaner@ heracvac en bayc chgitem im mot sksel en ajel te uxaki lav chen katarel virahatutyun@ glanerics mek@ cak e u misht kosht tarax e mech@ havaqvum gnacel em bjshki asel en angina e bayc bolor dexern @nduneluc voxoxumner@ katareluc heto chi ancel ev es voch sur faringit unem artyoq da karoxe linel patchar@ naxapes shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

27.03.2015

Հարգելի Hasmik, համապատասխան բուժում նախ պետք է ճշտել, թե սեբորեայի որ տեսակն է առկա Ձեզ մոտ` ճարպային, չոր, թե խառ ձևը: Քանի որ սեբորեայի առաջացման հիմքում ճարպագեղձերի ֆունկցիայի խանգարումն է և ճարպի գերարտադրությունը, հարկավոր է պարզել այդ խանգարման պատճառները, որոնք բազմաթիվ են: Սեբորեայի բուժումը բավականին բարդ և երկարատև պրոցես է, և տնային պայմաններում բուժել այն հնարավոր չէ: Հարկավոր է դիմել մաշկաբանի, հիվանդության պատճառը պարզելու և համապատասխան բուժում ստանալու համար: Մինչ այդ տնային պայմաններում ճարպային փոխանակությունը կարող եք կարգավորել սնունդի միջոցով: Խուսափեք ճարպոտ, գրգռող և ածխաջրերով հարուստ սննդի ընդունմից: Օգտակար կարող է լինել A, E, B վիտամինների ընդունումը: Գլխամաշկի ճարպոտությունը կարելի է նվազեցնել սելեն պարունակող կամ  "Дегтярный"  շամպուն օգտագործելով: 

Hasmik

26.03.2015

barev dzez.vor xndrem kaseq.te inchpes bujem seborean.glxis mej e exel.

Մեդ-Պրակտիկ

11.03.2015

Հարգելի Ani, եթե արդեն կա թարախ, ապա սովորական ողողումները չեն օգնի: Հարկավոր է դիմել ատամնաբույժի, հնարավոր է լինի հարկ թարախաբուշտը բացելու համար: Այնուհետև պետք է նշանակվի համապատասխան հակաբիոտիկոթերապիա:

Մեդ-Պրակտիկ

01.03.2015

Հարգելի Alina, բարև Ձեզ: Ցավով պետք է նշեմ, որ հերպեսը վերջնական բուժում չունի, այն ընդմիշտ մնում է մարդու օրգանիզմում և անբարենպաստ պայմանների դեպքում կլինկիորեն արտահայտվում է: Հերպեսի կլինիկական ախտանիշների վառ արտահայտման ժամանակ կարող եք օգտագործել հակավիրուսային միջոցներ և բնականաբար զերծ մնալ սադրող գործոններից:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ