Ստոմատոլոգիա
Սյունիքի մարզի խմելու ջրի մեջ ֆտորի ցածր քանակ պարունակող քաղաքներում բնակվող դպրոցականների ատամների կարիեսով ախտահարվածության գնահատականը
Բանալիբառեր. ատամներ, կարիեսի ուժգնություն, դպրոցականներ, Սյունիքի մարզ, ֆտորի ցածր քանակ
Ներկայումս չափազանց մեծ ուշադրություն է դարձվում ստոմատոլոգիական հիվանդությունների (ՍՀ) կանխարգելմանը։ Կանխարգելման հիմնական խնդիրներից մեկն է հանդիսանում նախադպրոցական երեխաների մոտ ատամների կարիեսի կանխարգելումը, քանի որ երեխաների մեծ մասի մոտ այն սկսում է զարգանալ վաղ տարիքից սկսած և բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։
Երեխաների ստոմատոլոգիական առողջության պահպանման հիմնական խնդիրներից մեկն է հանդիսանում ՍՀ կանխարգելման համալիր ծրագրի մշակումը, որը պետք է հիմնվի ստոմատոլոգիական հիվանդացության վերլուծության վրա [2]։
Տվյալ հետազոտման նպատակն է եղել տալ 6,12,15 տարեկան երեխաների ստոմատոլոգիական ստատուսի գնահատականը Սյունիքի մարզում, որտեղ խմելու ջրի մեջ ֆտորի քանակությունը ցածր է։ Հետազոտվել են տվյալ մարզի Կապան և Սիսիան քաղաքների դպրոցականները, որտեղ ֆտորի քանակությունը ջրի մեջ կազմում է 0.0- 0.05 մգ/լ։
Դրվել են հետևյալ խնդիրները.
- կատարել այդ շրջաններում երեխաների ատամների կարիեսի ինտենսիվության և տարածվածության ուսումնասիրությունը,
- որոշել երեխաների մոտ կարիեսի զարգացման կանխարգելման համալիր ծրագրի ներդրման անհրաժեշտության հարցը։
Նյութերը և մեթոդները
Ատամների ելակետային ախտահարման գնահատաման համար հետազոտվել են Սյունիքի մարզի երկու քաղաքների 302 երեխաներ (աղ. 1)։ Բերանի խոռոչի զննման արդյունքները գրանցվել են ՀԱԿ-ի կողմից առաջարկված քարտերում [1]։
Աղյուսակ 1: Հետազոտվածների բաշխումը ըստ տարիքի և սեռի
|
Քաղաք
|
Տղաներ |
Աղջիկներ |
||||
|
6 տարեկան |
12 տարեկան |
15 տարեկան |
6 տարեկան |
12 տարեկան |
15 տարեկան |
|
|
Սիսիան |
37 |
38 |
28 |
33 |
32 |
43 |
|
Կապան |
14 |
19 |
16 |
17 |
11 |
14 |
Արդյունքները և նրանց քննարկումը
Ատամների կարիեսի տարածվածությունը կազմել է Կապանում 6 տարեկանների մոտ 83,7%, 12 տարեկանների մոտ` 57, 15 տարեկանների մոտ` 93%; Սիսիանում 6 տարեկանների մոտ` 82.8%, 12 տարեկանների մոտ` 58.6, իսկ 15 տարեկանների մոտ` 80.3%։ Ոււսումնասիրությունը ցույց տվեց, որ ատամների կարիեսով ախտահարվածության մակարդակը արդյունաբերական քաղաքներում բարձր է։
Ըստ ինտենսիվության ցուցանիշի ատամների կարիեսի ուժգնությունը կազմել է Կապանում 6 տարեկանների մոտ` 3.5; 12 տարեկանների մոտ` 1.7; 15 տարեկանների մոտ` 1.8; Սիսիանում 6 տարեկանների մոտ` 3.67; 12 տարեկանների մոտ` 1.2; 15 տարեկանների մոտ` 1.2 (աղ. 2)։
Այս մարզում, մյուս շրջանների համեմատությամբ ատամների կարիեսով ախտահարվածության բարձր լինելը կարող է պայմանավորված լինել էկոլոգիական գործոններով, ծնողների մասնագիտություն վնասակար ազդեցությամբ և մոր հղիության շրջանում տարած հիվանդություններով, ինչպես նաև անբավարար ստոմատոլոգիական և լուսավորչական աշխատանքով և բնակչության սոցիալ-տնտեսական պայմաններով։
Կատարված ուսումնասիրությունների արդյունքում հաստատվեց, որ.
- մարզում դպրոցական տարիքի երեխաների մոտ կարիեսի հիվանդացությունը բարձր է,
- կարիեսի ուժգնությունը տարիքի հետ ավելանում է և այն երեխաների մոտ, որոնք բնակվում են արդյունաբերական շրջաններում զգալիորեն բարձր է,
- ներկայացրած արդյունքները վկայում են կարիեսի կանխարգելման ծրագրի ներդրման անհրաժեշտության մասին, որտեղ մեծ տեղ կհատկացվի յուրաքանչյուր երեխայի հանդեպ անհատական մոտեցմանը և բնակչության մեջ ստոմատոլոգիական լուսավորչական աշխատանքին։
Աղյուսակ 2: Կարիեսի ինտենսիվության բաշխումը ըստ կառուցվածքի
|
Ցուցանիշ
|
Կապան |
Սիսիան |
||||
|
6 տարեկան |
12 տարեկան |
15 տարեկան |
6 տարեկան |
12 տարեկան |
15 տարեկան |
|
|
Կ |
21 |
50 |
50 |
36 |
81 |
79 |
|
Պ |
0 |
0 |
0 |
0 |
1 |
0 |
|
Հ |
0 |
2 |
4 |
0 |
2 |
7 |
|
ԿՊՀ |
21 |
52 |
54 |
36 |
85 |
86 |
|
կարիես |
88 |
0 |
0 |
220 |
0 |
0 |
|
պլոմբ |
0 |
0 |
0 |
1 |
0 |
0 |
|
ԿՊ |
88 |
0 |
0 |
221 |
0 |
0 |
|
ԿՊՀ+կպ |
109 |
52 |
54 |
257 |
85 |
86 |
Գրականություն
- Кузьмина Э.М., Смирнова Т.А. Фториды в клинической стоматологии. М., МГМСУ, 2001.
- Колесник А.Г. Возможности использования мониторинга фторида в стоматологии. Стоматология для всех, 2, 1998.
- Рединова Т.Л. Углеводы, фтор и кариес зубов. Гигиена и санитария, 1991, 6, ր. 20–22.
- Smith G.E. Fluoride and fluoridation. Soc.Sci.Med., 1988, 26, 4, p. 451-462.
16.04.2003 Կարդացեք նաև
20.04.2011
17.02.2007
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ