Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

HealthCare EXPO Armenia 2024

 

Ստոմատոլոգիա

Բերանի խոռոչի հիգիենիկ ցուցանիշի կապը բերանային հեղուկի ֆիզիկա-քիմիական որոշ բնութագրերի հետ ծխող և չծխող անձանց մոտ

Բանալի բառեր. բերանի խոռոչ, հիգիենա

Բերանի խոռոչի անբավարար հիգիենայի հանգամանքը գտնվում է բազմաֆունկցիոնալ կապի մեջ պարոդոնտի հիվանդությունների պատճառահետևանքային գործոնների համակարգում [17]։

 

Մի կողմից այն հանդիսանում է պարոդոնտի ախտաբանության գլխավոր պատճառագիտական գործոններից մեկը՝ որպես ախտածին մանրէների աճի ու բազմացման, նաև հետագա ինվազիայի ու ախտածին ներգործության օջախ [3], իսկ մյուս կողմից պարոդոնտի հիվանդություններն իրենք նպաստավոր պայմաններ են ստեղծում պարոդոնտալ գոտու այսպես կոչված կասեցման տեղամասերում սննդի մնացորդների ու մանրէների կուտակման և, ընդհանուր առմամբ, անբավարար հիգիենիկ իրավիճակի ձևավորման համար [15]։ Ասվածը վկայում է, որ հիգիենիկ վիճակի գնահատումը, ինչպես նաև պարոդոնտի հյուսվածքների ու դրանք մշտապես ողողող կենսաբանական հեղուկի՝ բերանային հեղու-կի վրա անբավարար հիգիենիկ պայմանների ազդեցության ուսումնասիրությունն ունի զգալի գիտագործնական նշանակություն։

 

Սակայն, հաշվի առնելով այն տարածված տեսակետը, որ բերանի խոռոչի անբավարար հիգիենիկ վիճակը գործնական հետաքրքրություն է ներկայացնում զուտ այն տեսանկյունից, որ դա պայման է հանդիսանում ախտածին մանրէների զարգացման և շրջակա հյուսվածքների վրա վնասակար ներգործության համար, որպես գիտական հետազոտությունների թիրախ ընտրված է հիգիենիկ միջոցների հակամանրէային ազդե-ցության հարցը։ Այսպես, պարզվել է, որ լակտոպերօքսիդազային համակարգ (ակտո-պերօքսիդազ, ջրածնի պերօքսիդ և թիոցիանատ) պարունակող ատամի մածուկներն օժտված են կարիեսածին մանրէների ընկճման ազդեցությամբ [11]։ Իսկ քսերոստոմի-այով տառապող անձանց մոտ նման մածուկի 4-շաբաթյա օգտագործումը, որն ուղեկցվել է լիզոցիմ և լակտոֆերրին պարունակող հեղուկի բերանային ողողումներով, արդեն հանգեցրել է [12] թքարտադրության ինտենսիվության նկատելի աճի, ինչպես նաև թքում pH-ի, պերօքսիդազի ակտիվության և ընդհանուր սպիտակուցի խտության նվազմանը։ 

 

Ներկայումս ատամի մածուկի կազմում առավել հաճախակի ընդգրկվող հակա-մանրէային ակտիվ գործոններից տրիկլոզանը և քլորհեքսիդինը [4,19]։ Դա իր հերթին պայմանավորում է թքի և բերանային հեղուկի կազմի ու տարբեր հատկությունների վրա նշված ակտիվ միջոցների ազդեցության ուսումնասիրությունների բարձր հաճախակա-նությունը։ Այսպես, քլորհեքսիդինի ֆարմակոկինետիկ ուսումնասիրությունը բերանա-յին հեղուկում պարզել է, որ այն պահպանում է իր կայունությունը նույնիսկ 8-9 ժամ անց և բերանային հեղուկն ըստ էության ծառայում է որպես յուրատեսակ ավազան քլորհեքսիդինի տևական ազդեցության համար, ինչը, բնական է զգալի փոփոխություններ է առաջացնում թքի որակական կազմում [13]։ Բացի այդ նշվում է, որ գոյություն ունի ուղղակի կապ քլորհեքսիդին պարունակող հեղուկներով բերանի խոռոչի ողողումների հաճախականության, նյութի խտության ու ողողման տևողության և թքում մանրէների քանակական ներկայության միջև [8,21]։ Գտնում են [20], որ այս անտիսեպտիկ նյութի օգտագործումը նպաստում է թքում ընդհանուր մանրէային չափաքանակի նվազմանը (հիմնականում անաէրոբ տարատեսակների)։ Ավելին, 0.2%-ոց քլորհեքսիդինի տևական օգտագործման հակամանրէային ազդեցությունն առավել չափով դրսևորվում է Streptococcus mutans-ի [7,18], Staphylococcus aureus-ի [14] նկատմամբ ինչպես նաև հան-գեցնում է Candida խմորասնկերի բազմացման զգալի ընկճմանը [16]։ Մյուս կողմից, որոշ հետազոտողներ գտնում են, որ քլորհեքսիդինի կիրառումը ողողումների տեսքով հանգեցնում է թքում և ատամնային վահանիկում լիզոցիմի ակտիվության նկատելի ընկճմանը, ինչը հաստատվում է փորձարարական հետազոտություններով [9]։ Կլինիկա-լաբորատոր հետազոտություններով պարզվել է նաև, որ նույնիսկ քլորհեքսիդինի մեկանգամյա օգտագործումը ողողման տեսքով զգալի չափով նվազեցնում է կատեպսինի պարունակությունը թքում [6]։ Ի դեպ, նույն ցուցանիշը, ինչպես նաև թքի pH-ը զգալի փոփոխություններ են կրում նաև հիգիենիկ միջոցներում բավական քանակությամբ առկա ֆտորի հետևանքով [5]։ Հեղինակները գտնում են, որ ֆտորն ընդհանրապես խիստ ակտիվ տարր է բերանի խոռոչի միկրոէկոլոգիական համակարգի համար։ 

 

Տրիկլոզան պարունակող հեղուկներով բերանային հիգիենիկ ողողումները հանգեց-նում են ժամանակակից ատամնալեցման նյութերի մակերեսի զգալի դեստրուկտիվ փոփոխությունների [2]։ Տրիկլոզան պարունակող ատամի մածուկների և հիգիենայի այլ միջոցների կիրառման և քլորացված խմելու ջրի միաժամանակյա օգտագործման պարա-գայում հնարավոր է բերանի խոռոչում քլորոֆորմի առաջացում՝ հետագա անցանկալի բարդություններով [10]։

 

Այսպիսով, թեև բերանի խոռոչի հիգիենիկ միջոցների ազդեցության ուսումնասիրումը հիմնականում կրում է հակամանրէային ուղղվածություն, այնուամենայնիվ գրականու-թյան մեջ հանդիպում են հաղորդագրություններ, որոնք լուսաբանում են բերանային հեղուկի տարբեր հատկությունների վրա այդ միջոցների ներգործության առանձին դրվագները։

 

Հետազոտության նյութն ու եղանակները


Մեր կողմից կատարվել են ուսումնասիրություններ, որոնց նպատակն է եղել համեմա-տական կարգով հետազոտել հիգիենայի պահպանման ազդեցությունը բերանային հեղուկի որոշ պարամետրերի վրա, որոնք են հիմնային (ՀՖ), թթու ‎ֆոսֆատազների (ԹՖ) և ամիլազի ակտիվությունը, pH-ը, մածուցիկությունը (մած.), թքարտադրության արագու-թյունը (ԹԱ) և բյուրեղագոյացման տեսակը (ԲՏ)։ Հետազոտությունների մեջ ընդգրկվել են արական սեռի 80 երիտասարդ անձինք, որոնք որոշակի առումով կանոնավոր կերպով պահպանել են բերանի խոռոչի հիգիենան (առնվազն շաբաթը 2-3 անգամ), և որոնք բաժանվել են 2 խմբերի (աղյ. 1)։

 

Աղյուսակ 1 Հետազոտվողների բաշխումն ըստ ծխախոտի օգտագործման հանգամանքի

և այլ ցուցանիշների


Խմբեր

Գինգիվիտ

Նորմա

Տարիքը

Ծխողներ

24

21

 

Չծխողներ

16

19

 

 

Ընդ որում բերանի խոռոչի հիգիենիկ վիճակի գնահատումը կատարվել է S-OHI ինդեքսի միջոցով։ Բերանային հեղուկը հավաքվել է հետազոտվողների անոթի վիճա-կում, առավոտյան 9.00-9.30 սահմաններում, որի ընթացքում նրանց առաջարկվել է 2 ր. ընթացքում կուտակել բերանային հեղուկը և թքել փորձանոթի մեջ (սա կրկնվել է 3 անգամ)։ Չխթանված թքարտադրության արագությունը արտահայտվել է մլ/ր-ով և որոշվել է հետևյալ բանաձևով՝

 

ՀԹ

ԹԱ = --------------, որտեղ

6

ՀԹ - փորձանոթում հավաքված թքի ծավալն է,

6 - այն ժամանակը, որի ընթացքում հավաքվել է բերանային հեղուկը։

Բերանային հեղուկի pH-ի որոշման համար կիրառվել են ստանդարտ ինդիկատորային ժապավեններ (pH-Fix 0-14)։ 

 

Բերանային հեղուկի մածուցիկությունը որոշվել է ըատ [1], որի համար ենթալեզվային շրջանում 2 ր. ընթացքում կուտակված թուքը ստոմատոլոգիական ունելիի օգնությամբ ձգվում է դեպի վեր (բերանի խոռոչից դուրս)։ Ընդ որում, երբ թքի ձգվող թելն ընդհատվում է գլխի մազածածկ հատվածի մոտ, ապա թեստը համարվում է խիստ դրական և գնահատվում 4 միավորով, իսկ եթե այն ընդհատվում է միջհոնքային մակարդակի վրա - դրական կամ 3 միավոր, եթե քթի ծայրի շրջանում, ապա այն գնահատվում է որպես բացասական կամ 2 միավոր, և վերջապես, եթե ձգվող թելերն ընդհատվում են վերն շրթունքի կամ վերին կենտրոնական ատամների մակարդակի վրա, ապա դա որակվում է որպես խիստ բացասական թեստ կամ 1 միավոր։

 

Բերանային հեղուկում ՀՖ և ԹՖ որոշման համար կիրառվել են համապատասխան թեստ-լրակազմերը (ALP-Col և ACP-kinetic)։

 

Բերանային հեղուկի բյուրեղագոյացման ուսումնասիրման համար բերանային հեղուկի մեկ կաթիլ կաթեցվել է առարկայական ապակու վրա, այն չորացվել է սենյակային ջերմաստիճանի պայմաններում, որից հետո ապակին անմիջապես տեղադրվել է մանրա-դիտակի սեղանիկի վրա հետագա ուսումնասիրման համար։ Լուսային մանրադիտա-կային հետազոտությունն իրականացվել է PZO SK14 լուսային բինոկուլյար մանրադի-տակի (Լեհաստան) օգնությամբ, որի օկուլյարներից մեկը փոխարինվել է Orbitor MVE50 վիդեոօկուլյարով (Չինաստան) և այն միացվել է համակարգչին՝ համապատասխան ծրագրային ապահովմամբ ուսումնասիրվող տեսադաշտերը վերլուծելու համար։

 

Վիճակագրական հետազոտությունները կատարվել են Ստյուդենտի եղանակով։ Իրականացվել է նաև կորելացիոն վերլուծություն ըստ Պիրսոնի և ռեգրեսիոն վերլուծություն (SPSS 17.0 համակարգչային ծրագրի կիրառմամբ)։

 

Արդյունքներն ու դրանց քննարկումը


Նախ նշենք, որ հետազոտվողների գերակշռող մեծամասնությունը օգտագործել է Colgate (42) և Blend-a-med (20) տեսակի բուժկանխարգելիչ մածուկներ, իսկ մնացածը՝ այլ տեսակների (Lacalut, Nassim, Aquafresh, Manuka, Parodontax)։

 

Իրականացված հետազոտությունների արդյունքները ներկայացված են թիվ 2 աղյուսակում։ 

 

Աղյուսակ 2 Հիգիենիկ ցուցանիշը և բերանային հեղուկի որոշ պարամետրերը ծխող և չծխող անձանց մոտ


Խմբերը

S-OHI

ՀՖ

ԹՖ

Ամիլազ

pH

Մած.

ԹԱ

ԲՏ

Գինգիվիտ

-ծխող

2,1±0,11

37,8±2,0

3,58±0,29

956,23±6,44

7,25±0,08

1,93±0,13

0,35±0,04

5,04±0,34

-չծխող

1,36±0,14

21,3±1,33

4,17±0,54

904,73±6,82

6,91±0,09

1,91±0,16

0,52±0,08

2,5±0,22

t

5,37

6,87

0,1

5,49

2,83

0,09

1,91

6,35

Նորմա

-ծխող

0,77±0,1

9,69±0,54

20,21±1,27

921,89±6,0

7,03±0,001

2,18±0,14

0,75±0,001

3,29±0,38

-չծխող

0,47±0,18

5,63±0,73

27,63±1,19

880,72±10,47

6,76±0,07

1,12±0,2

0,52±0,06

2,16±0,19

t

1,5

4,46

4,26

3,41

3,86

4,42

3,83

2,69

 

Ինչպես և սպասվում էր, հիգիենիկ վիճակն առավել անբարենպաստ էր գինգիվիտի և ծխախոտի օգտագործման պարագաներում։ Իսկ այդ ցուցանիշի աճման միտումն ունի հետևյալ պատկերը (դիագրամ 1)։

 

 

Դիագրամ 1. Հիգիենիկ ինդեքսի մեծությունը հետազոտվող խմբերում։

1 - բնականոն լնդով չծխողներ, 2 - բնականոն լնդով ծխողներ,

3 - գինգիվիտով չծխողներ, 4 - գինգիվիտով ծխողներ։

 

Չնայած, որ պարոդոնտի հյուսվածքների բնականոն վիճակով ծխող և չծխող անձանց միջև հիգիենիկ ցուցանիշն առանձնանում է վիճակագրորեն ոչ հավաստի բնույթով [1,5], այնուամենայնիվ, նման պատկերը հնարավորություն է տալիս եզրակացնելու, որ ծխա-խոտի օգտագործման հանգամանքը ուղղակիորեն ներգործում է բերանի խոռոչի հիգիենիկ ցուցանիշի մեծության վրա։

 

Նման միտում է դիտվել նաև ՀՖ ցուցանիշի դեպքում, իսկ ԹՖ-ի պարագայում միտումն ունի տրամագծորեն հակառակ պատկեր, այսինքն նկատվում է բերանային հեղուկում ԹՖ-ի ակտիվության նվազում նորմայից դեպի ախտաբանություն, ինչպես նաև ծխախոտի օգտագործման բացակայությունից դեպի վերջինիս առկայություն ուղղությամբ։ Մնացած բոլոր դեպքերում, թեև ցուցանիշների միջև դիտվում են հիմնականում վիճակագրորեն հավաստի տարբերություններ, սակայն դրանք առկա են միայն հետազոտվող խմբերի ներսում։

 

Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում հիգիենիկ ինդեքսի և բերա-նային հեղուկի ուսումնասիրվող պարամետրերի միջև կորելյացիայի ուսումնասի-րությունը, որի տվյալները ներկայացված են թիվ 3 աղյուսակում։

 

Աղյուսակ 3 Կորելյացիայի գործակիցը հիգիենիկ ինդեքսի և բերանային հեղուկի

այլ ցուցանիշների միջև՝ ըատ հետազոտման խմբերի


Խմբերը

ՀՖ

ԹՖ

Ամիլազ

pH

Մած.

ԹԱ

ԲՏ

գինգիվիտ

-ծխող

-0,066

-0,161

-0,141

-0,267

0,141

0,143

0,126

-չծխող

-0,136

0,137

-0,514

-0,475

-0,435

-0,028

-0,387

նորմա

-ծխող

-0,226

0,358

-0,401

-0,456

-0,380

-0,192

-0,421

-չծխող

0,315

-0,116

-0,141

0,304

0,357

-0,094

0,039

 

Առաջին հերթին հարկ է նշել, որ բարձր աստիճանի կորելացիոն կապեր (թե՛ դրական և թե՛ բացասական) հետազոտվող ցուցանիշների միջև ընդհանրապես չեն դիտվել։ Իսկ միջին մեծության կորելյացիաներ հայտնաբերվել են գրեթե բերանային հեղուկի բոլոր ցուցանիշների հետ։ Ընդ որում, հետաքրքրական է այն հանգամանքը, որ հիմնային ‎ֆոս‎‎ֆատազի ցուցանիշի հետ հիգիենիկ ինդեքսի մեծության կապի կորելյացիոն վերլուծությունը ի հայտ է բերում նույն՝ վերը նշված միտումը, այն է չծխող և առողջ անձանց մոտ այդ կապի միջին դրական մեծությունից (0,315) կորելացիոն գործակցի աստիճանական և համաչափ անցում դեպի գործնականում կորելացիոն կապի բացա-կայությունը (-0,066) գինգիվիտով ծխող անձանց մոտ։ Сексуальные девушки из Сочи обеспечат ваш досуг эротическим массажем , а обилие аромамасел для тела будет лучшим подарком для любого мужчины.

 

Առավել հաճախակի նկատվել է կորելյացիոն կապի հստակ միտվածության բացակայություն հիգիենիկ ինդեքսի և այլ ցուցանիշների միջև։ Մասնավորապես, բերա-նային հեղուկի pH-ի պարագայում, այս ցուցանիշը բնականոն պարոդոնտով չծխող անձանց մոտ հիգիենիկ ինդեքսի հետ ցուցաբերել է միջին մեծության դրական կորելացիա (0,304), այն դեպքում, երբ ախտաբանության առկայության պայմաններում՝ նույն տիրույթի բացասական կապ (-0,475)։

 

Միևնույն պատկերն է դիտվում նաև բերանային հեղուկի մածուցիկության ցուցանիշի հետ կապի վերլուծության ժամանակ։ Իսկ բերանային հեղուկի բյուրեղագոյացման տեսակի, նրանում ամիլազի, ԹՖ-ի ակտիվության և թքարտադրության արագության ցուցանիշների հետ հիգիենիկ ինդեքսի կապը բացահայտում է առավելագույն անկանոն պատկեր։

 

Իրականացված հետազոտությունների արդյունքում կարելի է ենթադրել, որ ծխելու հանգամանքը էապես փոխում է կորելացիոն կապը բերանի խոռոչի հիգիենիկ ցուցանիշի և բերանային հեղուկի որոշ պարամետրերի միջև, ինչն անկասկած պետք է ի նկատի ունենալ նմանատիպ հետազոտությունների ժամանակ։

 

Գրականություն


  1. Дедова Л.Н., Бондарик Е.А. Методы диагностики в динамическом наблюдении больных с высокой интенсивностью кариеса зубов (Инструкция по применению). Минск, 2005.
  2. Almeida G., Poskus L., Guimarչes J., da Silva E.The effect of mouthrinses on salivary sorption, solubility and surface degradation of a nanofilled and a hybrid resin composite. Oper. Dent., 2010, 35, (1), p. 105-111.
  3. Bascones-Martinez A., Munoz-Corcuera M., Noronha S., Mota P., Bascones-Ilundain C., Campo-Trapero J. Host defence mechanisms against bacterial aggression in periodontal disease։ basic mechanisms // Med. Oral Pathol. Oral Cir. Buccal, 2009, 1, 14, (12) p. 680-685,
  4. Blinkhorn A., Bartold P., Cullinan M., Madden T., Marshall R., Raphael S., Seymour G. Is there a role for triclosan/copolymer toothpaste in the management of periodontal disease? Br. Dent. J., 2009, 8, 207, (3), p. 117-125.
  5. Dabrowska E., Letko M., Roszkowska-Jakimiec W., Letko R., Jamiołkowski J. Effect of fluoride preparations on the activity of human salivary cathepsin C. Rocz. Akad. Med. Bialymst., 2005, 50, Suppl. 1, 160-162.
  6. Dabrowska E., Letko M., Roszkowska-Jakimiec W., Letko R., Sadowski J. Effect of chlorhexidine mouthrinse on cathepsin C activity in human saliva. Adv. Med. Sci., 2006, 51, Suppl, 1, p. 96-99.
  7. Farina R., Squarzoni M., Calura G., Trombelli L. Recolonization of the oral cavity by Streptococcus mutans after a combined mechanical/chemical antisepsis protocol. Minerva. Stomatol., 2009, 58, (6), p. 247-261.
  8. Garcվa-Caballero L., Carmona I., Gonzոlez M., Posse J., Taboada J., Dios P. Evaluation of the substantivity in saliva of different forms of application of chlorhexidine. Quintessence Int., 2009, 40, (2), p. 141-144.
  9. Hannig C., SpitzmՖller B., Hannig M. Characterisation of lysozyme activity in the in situ pellicle using a fluorimetric assay. Clin. Oral Investig., 2009, 13, (1), p. 15-21. 
  10. Hao Z., Parker B, Knapp M. In vitro stability of triclosan in dentifrice under simulated use condition. Int. J Cosmet. Sci., 2007, 29, (5), p. 353-359.
  11. Jyoti S., Shashikiran N., Reddy V. Effect of lactoperoxidase system containing toothpaste on cariogenic bacteria in children with early childhood caries. J. Clin. Pediatr. Dent., 2009, 33, (4), p. 299-303.
  12. KirstilՊ V., Lenander-Lumikari M., SՓderling E., Tenovuo J. Effects of oral hygiene products containing lactoperoxidase, lysozyme, and lactoferrin on the composition of whole saliva and on subjective oral symptoms in patients with xerostomia. Acta. Odontol. Scand., 1996, 54, (6), p. 391-397.
  13. Musteata F., Pawliszyn J. Assay of stability, free and total concentration of chlorhexidine in saliva by solid phase microextraction. J. Pharm. Biomed. Anal., 2005, 29, 37, (5), p. 1015-1024. 
  14. Nascimento A., Tanomaru J., Matoba-JՕnior F., Watanabe E., Tanomaru-Filho M., Ito I. Maximum inhibitory dilution of mouthwashes containing chlorhexidine and polyhexamethylene biguanide against salivary Staphylococcus aureus. J. Appl. Oral Sci., 2008, 16, (5), p. 336-339.
  15. Nibali L., Donos N., Henderson B. Periodontal infectogenomics J. Med. Microbiology, 2009, 58, p. 1269-1274.
  16. Pusateri C., Monaco E., Edgerton M. Sensitivity of Candida albicans biofilm cells grown on denture acrylic to antifungal proteins and chlorhexidine. Arch. Oral Biol., 2009, 54, (6), 588-594,
  17. Roberts A., Mullany P. Oral biofilms։ a reservoir of transferable, bacterial, antimicrobial resisten-ce. Expert. Rev. Anti. Infect. Ther., 2010, 8, 12, p. 1441-1450.
  18. Sari E., Birinci I. Microbiological evaluation of 0.2% chlorhexidine gluconate mouth rinse in orthodontic patients. Angle Orthod., 2007, 77, (5), p. 881-884.
  19. Sreenivasan P., Gaffar A. Antiplaque biocides and bacterial resistance։ a review. J. Clin. Periodontol., 2002, 29, (11), p. 965-974.
  20. Tomոs I., Cousido M., Tomոs M., Limeres J., Garcվa-Caballero L., Diz P. In vivo bactericidal effect of 0.2% chlorhexidine but not 0.12% on salivary obligate anaerobes. Arch. Oral Biol., 2008, 53, (12), p. 1186-1191. 
  21. Tomոs I., Cousido M., Garcվa-Caballero L., Rubido S., Limeres J., Diz P. Substantivity Of A Single Chlorhexidine Mouthwash On Salivary Flora։ Influence Of Intrinsic And Extrinsic Factors. J. Dent., 2010, Apr 6. [Epub ahead of print].

Հեղինակ. Լ.Ա. Ավագյան, Ա.Վ. Հարությունյան, Լ.Հ. Անդրիասյան ԱԱԻ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոն, ԵՊԲՀ թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոն, ՀԲԻ մանկական ստոմատոլոգիայի ամբիոն УДК 616.31-083(02.062)
Սկզբնաղբյուր. Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2011 (45)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)

Բերանի խոռոչի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի բշտային և էրոզիվ ախտահարումներ կարող են դիտվել, բացի սովորական բշտախտից, նաև մի շարք այլ հիվանդությունների (բազմաձև էքսուդատիվ էրիթեմա, աֆթոզ ստոմատիտ, սովորական...

Առողջապահություն 1.2011
Լնդային հեղուկի ֆիբրոնեկտինի պարունակությունը որպես գերաճական երևույթների զարգացման գործոն

Բանալի բառեր. էպիլեպսիա, լնդային հեղուկ, ֆիբրոնեկտին
Լնդային հյուսվածքում գերաճական պրոցեսի առաջացման մեջ ընդգրկված մի շարք մեխանիզմներ իրացվում են ցիտոկինների հատուկ խմբի` շարակցական և էպիթելային հյուսվածքների բջիջների աճի գործոնների միջնորդությամբ։ Սակայն դրանց իրականացման հետագա մեխանիզմները, այսինքն ֆիբրոբլաստների տեղային խթանման պրոցեսներն իրականացնող կոնկրետ գործոնները, գրեթե ուսումնասիրված չեն...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2007 (29)
Օրթոդոնտիկ բուժում ստացող հիվանդների մոտ բերանի խոռոչի անհատական հիգիենայի վերաբերյալ գիտելիքների և վարքագծի գնահատումը և այն փոփոխելու հնարավորությունները

Բանալի բառեր. կարիես, օրթոդոնտիկ բուժում, հիգիենա

Ի նկատի ունենալով, որ օրթոդոնտիկ անշարժ ապարատներով բուժման ժամանակ կարիեսի կանխարգելիչ միջոցառումների և, մասնավորապես, բերանի խոռոչի անհատական հիգիենայի պահպանությունը պահանջում է հիվանդի ակտիվ համագործակցությունը, հեղինակների կողմից որոշվել է հետազոտել հիվանդների մոտ հիգիենայի վերաբերյալ գիտելիքների առկայությունը և բժշկական խորհրդատվության միջոցով այդ գիտելիքը ավելացնելու հնարավորությունը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2006 (25-28)
Օրթոդոնտիկ հիվանդների մոտ կարիեսի կանխարգելման նպատակով Bifluorid 12 ֆտոր-լաքի ազդեցության կլինիկական դիտարկումների արդյունքները

Բանալի բառեր. օրթոդոնտիա, կարիես, Bifluorid 12 ֆտոր-լաք

Ներածություն. Օրթոդոնտիան ստոմատոլոգիայի համեմատաբար նոր ճյուղ է, որը բուռն զարգանում է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում: Այս զարգացումն իր հերթին առաջ է բերում բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում են համապատասխան լուծումներ: Այս հարցերը վերաբերում են ինչպես առանձին վերցված օրթոդոնտիային, այնպես էլ ընդհանուր ստոմատոլոգիայի պրոբլեմներին: Այսօր օրթոդոնտիայի առջև ծառացած լրջագույն հարցերից մեկը կարիեսի կանխարգելումն է...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2006 (25-28)
Ատամնածնոտային անոմալիաների տարածվածության ուսումնասիրման մեթոդաբանական ասպեկտները

Բանալի բառեր. ատամնածնոտային անոմալիաներ (ԱԾԱ), օրթոդոնտիկ ցուցանիշներ, առանձին ատամների անոմալիաներ (ԱԱԱ), ատամնաշարի անոմալիաներ (ԱԱ), կծվածքի անոմալիաներ (ԿԱ)­­

Ըստ ուսումնասիրված գրականության տվյալների, մինչև օրս չկան ԱԾԱ-ների բացահայտման և գրանցման միատիպ մեթոդական մոտեցումներ, հիմնված ԱԾ համակարգի կարգավիճակը գնահատող հանրաճանաչ և համընդհանուր չափանիշների վրա...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)
Կարիեսի տարածվածությունը և ինտենսիվության աճը ՀՀ զորակոչ տարիքի պատանիների մոտ

Բանալի բառեր: զորակոչիկ, կարիես, պլոմբա, հեռացում

Վերջին տարիների գրականության մեջ, ինչպես նաև զանգվածային լրատվական միջոցների կողմից, շատ է քննարկվում այսօրվա զորակոչիկների սոմատիկ և ֆիզիկական առողջության ցածր մակարդակը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2004 (17-20)
Սյունիքի մարզի խմելու ջրի մեջ ֆտորի ցածր քանակ պարունակող քաղաքներում բնակվող դպրոցականների ատամների կարիեսով ախտահարվածության գնահատականը

Բանալիբառեր. ատամներ, կարիեսի ուժգնություն, դպրոցականներ, Սյունիքի մարզ, ‎‎ֆտորի ցածր քանակ

Ներկայումս չափազանց մեծ ուշադրություն է դարձվում ստոմատոլոգիական հիվանդությունների (ՍՀ) կանխարգելմանը։ Կանխարգելման հիմնական խնդիրներից մեկն է հանդիսանում նախադպրոցական երեխաների մոտ ատամների կարիեսի կանխարգելումը, քանի որ երեխաների մեծ մասի մոտ այն սկսում է զարգանալ վաղ տարիքից սկսած և բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3-4.2003 (15-16)
Արմավիրի մարզի բնակիչների ստոմատոլոգիական հիվանդացության դինամիկայի ուսումնասիրության սկզբունքները և մեթոդական առանձնահատկությունները

Բանալի բառեր. Տարածվածություն, ուժգնություն, կարիես, երեխաներ

Տարբեր մարզերում բնակվող մարդկանց ստոմատոլոգիական հիվանդացության ցուցանիշների և տեղային բիոգեոքիմիական առանձնահատկությունների ազդեցության գնահատման համար ուսումնասիրման ամենահուսալի մեթոդներից է հանդիսանում...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3-4.2003 (15-16)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ