Ստոմատոլոգիա
Ատամնածնոտային անոմալիաների տարածվածության ուսումնասիրման մեթոդաբանական ասպեկտները
Ըստ ուսումնասիրված գրականության տվյալների, մինչև օրս չկան ԱԾԱ-ների բացահայտման և գրանցման միատիպ մեթոդական մոտեցումներ, հիմնված ԱԾ համակարգի կարգավիճակը գնահատող հանրաճանաչ և համընդհանուր չափանիշների վրա: Այդ իսկ պատճառով, տարբեր հեղինակների տվյալները ԱԾԱ-ների տարածվածության վերաբերյալ, որոնք ստացվել են ինչպես տարբեր տարածաշրջաններում, այնպես էլ միևնույն տարածաշրջանում կատարված հետազոտությունների արդյունքում, բավականին տարբերվում են իրարից, ինչը խոչընդոտում է դրանց գիտական համադրմանը և օրթոդոնտիկ օգնության անհրաժեշտության հաշվարկմանը [1]:
Նախկին Խորհրդային Միության տարածքում ԱԾԱ-ների տարածվածության վերաբերյալ համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում ստացված տվյալները տատանվում են բավականին մեծ սահմաններում՝ 11.4–71.7%: Որոշ հեղինակների կարծիքով [1], ԱԾԱ-ների տարածվածության հաճախականության այդ մեծ տատանումը հիմնականում կախված է կատարված հետազոտությունների մեթոդաբանական մակարդակից, բժիշկների մասնագիտական պատրաստվածությունից և անոմալիաների ներկայացման սխալներից:
ԱԾԱ-ների տարածվածության հաճախականության որոշման նպատակով, երկրագընդի տարբեր տարածաշրջաններում կատարված հետազոտությունների արդյունքները, ըստ մեզ, դժվար համեմատելի են, որոշ դեպքերում էլ նույնիսկ անհնար, քանի որ տարբեր հեղինակների կողմից ընտրված մեթոդների հիմքում ընկած են ԱԾԱ-ների տարբեր դասակարգումներ, ինչպես հանրահայտ, այնպես էլ դրանց մասնակի անհատական ձևափոխումները, ԱԾԱ-ների նոզոլոգիական տարատեսակների տարբեր անվանարկումներ, ինչպես նաև ԱԾԱ-ների գրանցման, գնահատման և վերլուծության տարբեր եղանակներ և ինդեքսներ:
Նախկին ԽՍՀՄ տարածքում ԱԾԱ-ների տարածվածության հաճախականության որոշման նպատակով կիրառվել է Ստոմատոլոգիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի (ղեկավար՝ ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս Ա.Ի. Ռիբակով) կողմից առաջարկված մեթոդիկան (1964): Այն ստեղծվել է, հաշվի առնելով ԱՀԿ ստոմատոլոգիական բաժնի և Միջազգային ստոմատոլոգիական ասոցիացիայի ստոմատոլոգիական հիվանդությունների համաճարակաբանության հանձնաժողովի կողմից մշակված ԱԾԱ-ների համաճարակաբանության ուսումնասիրման մեթոդում (ԹԿի/ԾհԸ) տեղ գտած գիտագործնական առաջարկները:
Մեզ հասու գրականության տվյալներով, ԱԾԱ-ների տարածվածությանը վերաբերող գիտահետազոտական աշխատանքներում ԱԾԱ-ներիգրանցման նպատակով հաճախ կիրառվել է Bjork, Krebs, Solow կողմից 1964թ. առաջարկված մեթոդը: Այն, մասնավորապես, կիրառվել է Սաուդյան Արաբիայում ԱԾԱ-ների տարածվածության հաճախականության ուսումնասիրման ժամանակ [2]:
Մասնակի ձևափոխումներով, վերոհիշյալ մեթոդը կիրառվել է Նիգերիայում 12 տ. երեխաների ԱԾԱ-ների ուսումնասիրման ժամանակ [3]: Նույն մեթոդի վրա են հիմնվել նաև Ng'ag'a P.M. և այլոք [4], Քենիայի 13-15 տ. երեխաների ԱԾԱ-ների տարածվածության հաճախականությունը որոշելիս (1996):
ԱԾԱ-ների գրանցման ժամանակ կիրառվել է նաև 1979թ. առաջարկված WHO/FDI ֆունդամենտալ մեթոդը [5]:
Լաբրադորյան էսկիմոսների պոպուլյացիայում ԱԾԱ-ների տարածվածության հաճախականության որոշման նպատակով կիրառվել է Բուժման Առաջնահերթության Ինդեքսը (TPI) [6]:
1989թ. Brook և Shaw կողմից առաջադրված Օրթոդոնտիկ Բուժման Կարիքի Ինդեքսը (IOTN), օրթոդոնտիկ բուժման կարիք ունեցողների հաշվարկման նպատակով կիրառվել է Միացյալ Թագավորությունում [7], մասնավորապես՝ Շեֆիլդում (Անգլիա) [8] և Հոնգկոնգում [9]:
Ատամնային Էսթետիկ Ինդեքսը (DAI), ԱԾԱ-ների տարածվածության հաճախականության որոշման, անոմալիայի ծանրության աստիճանի և օրթոդոնտիկ բուժման անհրաժեշտության պարզման նպատակով կիրառվել է Ճապոնիայում [10] և Հեյդելբերգում Վիկտորիա) [11]:
ԱԾԱ-ների հետազոտման նպատակով կիրառված մեկ այլ ինդեքս է Summers կողմից առաջադրված Օկլյուզիոն Ինդեքսը (OI) [5], որը կիրառվել է Օրթոդոնտիկ Բուժման Կարիքի Ինդեքսի (IOTN) հետ զուգորդված Հոնգկոնգի ուսանողների ԱԾԱ-ների հետազոտման նպատակով [9,12]:
ԱԾԱ-ների ծանրության աստիճանի գնահատման նպատակով մշակվել է ԱԾԱ-ների Ծանրության Ինդեքսը (MSI), որը կիրառվել էԳլազգոյի 9, 12 և 15տ. դպրոցականների ԱԾԱ-ների ծանրության աստիճանը գնահատելու նպատակով [13]:
Մեր կողմից անցկացված վիճակագրական հետազոտությունը կրել է նկարագրական բնույթ, նպատակ ունենալով ուսումնասիրել ԱԾԱ-ների նոզոլոգիական տարատեսակների տարածվածությունը բնակչության որոշակի խմբում տվյալ ժամանակահատվածում: ԱԾԱ-ների նոզոլոգիական տարատեսակների համակարգման ժամանակ օգտվել ենք Էնգլի (1898) և Կալվելիսի (1957) դասակարգումներից, որոնցից վերջինս հիմնված է առանձին ատամների, ատամնաշարերի և կծվածքի ձևաբանականփոփոխությունների, ինչպես նաև էթիոլոգիական հանգամանքների հաշվառման վրա:
Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հետազոտությունը անցկացվել է մեր կողմից առաջարկված հետազոտման թերթիկներով՝ զանգվածային և հատուկ, որոնց նախագծման ժամանակ հիմնվել ենք ՄՄՍՀ-ի օրթոդոնտիայի ամբիոնում կիրառվող ինֆորմացիայի մուտքի քարտից:
Հաշվի առնելով ԱԾԱ-ների տարբեր դասակարգումների թերությունները, որոնք պայմանավորված են նրանց հիմնադրույթների սահմանափակվածությամբ (միայն ձևաբանական կամ ֆունկցիոնալ, էսթետիկ, էթիոլոգիական չափանիշների ընդգրկման նկատառումներով), ԱԾԱ-ների նոզոլոգիական տարատեսակների համակարգման ժամանակ մենք աշխատել ենք ցուցաբերել հնարավորին չափ համալիր մոտեցում՝ հաշվի առնելով ԱԾ-համակարգի ամբողջականությունը, որից էլ ելնելով, հատուկ հետազոտման թերթիկներում ներառել ենք առանձին ատամների անոմալիները, ատամնաշարերի անոմալիաները, կծվածքի անոմալիաները և փափուկ հյուսվածքների անոմալիաները: Նկարագրված հետազոտման թերթիկը թույլ է տալիս մաքսիմալ ամբողջականությամբ և համառոտ ձևով գրանցել յուրաքանչյուր հետազոտված անձի օրթոդոնտիկ կարգավիճակը՝ ներառելով մոտավորապես երեսուն չափանիշ: Ստացված տվյալները այնուհետև ենթարկվել են համաճարակաբանական վերլուծություն և արվել են համապատասխան եզրահանգումներ:
Գրականություն
- Хорошилкина Ф.Я., Малыгин Ю.М. Руководство по ортодонтии./Под ред. Ф.Я. Хорошилкиной. М., 1982, с. 6–8.
- Al- Emran S., Wisth P.J., Boe O.E. Prevalence of malocclusion and need for orthodontic treatment in Saudi Arabia, Community Dent. Oral Epidemiol., 1990 Oct; 18(5):253-5.
- Otuyemi O.D., Abidoye R.O. Malocclusion in 12-year-old suburban and rural Nigerian children, Community Dent. Health, 1993 Dec; 10(4): 375-80.
- Ng'ag'a P.M., Karongo P.K., Chindia M.L., Valderhaug J. Dental caries, malocclusion and fractured incisors in children from a pastoral community in Kenya, East Afr. Med. J., 1993 Mar, 70(3): 175-8.
- Tang E.L., Wei S.H. Recording and measuring malocclusion: a review of the literature, Am. J. Orthod. Dentofacial. Orthop., 1993 Apr; 103(4): 344-51.
- Zammit M.P., Hans M.G., Broadbent B.H., Johnsen D.C., Latimer B.M., Nelson S. Malocclusion in Labrador Inuit youth: a psychosocial, dental and cephalometric evaluation, Arctic Med. Res., 1995 Jan; 54(1): 32-44.
- Burden D.J. Holmes A. The need for orthodontic treatment in the child population of the United Kingdom, Eur. J. Orthod., 1994 Oct., 16 (5): 395-9.
- Holmes A. The prevalence of orthodontic treatment need, Br. J. Orthod., 1992 Aug; 19(3): 177-82.
- So L.L., Tang E.L. A comparative study using the Occlusal Index and the Index of Orthodontic Treatment Need, Angle Orthod., 1993 Spring; 63(1): 57-64; discussion 65-6.
- Ansai T., Miyazaki H., Katoh Y., Yamashita Y., Takehara T., Jenny J., Cons N.C. Prevalence of malocclusion in high school student in Japan according to the Dental Acsthetic Index, Community Dent. Oral Epidemiol., 1993 Oct; 21(5): 303-5.
- Estioko L.J., Wright F.A., Morgan M.V. Orthodontic treatment need of secondary schoolchildren in Heidelberg, Victoria: an epidemiologic study using the Dental Aesthetic Index, Community Dent. Health, 1994 Sep; 11(3): 147-51.
- Tang E.L., So L.L. Correlation of orthodontic treatment demand with treatment need assessed using two indices, Angle Orthod., 1995; 65(6): 443-50.
- Hill P.A. The prevalence and severity of malocclusion and the need for orthodontic treatment in 9-, 12-, and 15-year-old Glasgow schoolchildren, Br. J. Orthod., 1992 May; 19(2): 87-96.
Կարդացեք նաև
Բանալի բառեր. բերանի խոռոչ, հիգիենա
Բերանի խոռոչի անբավարար հիգիենայի հանգամանքը գտնվում է բազմաֆունկցիոնալ կապի մեջ պարոդոնտի հիվանդությունների պատճառահետևանքային գործոնների համակարգում [17]...
Բերանի խոռոչի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի բշտային և էրոզիվ ախտահարումներ կարող են դիտվել, բացի սովորական բշտախտից, նաև մի շարք այլ հիվանդությունների (բազմաձև էքսուդատիվ էրիթեմա, աֆթոզ ստոմատիտ, սովորական...
Բանալի բառեր. էպիլեպսիա, լնդային հեղուկ, ֆիբրոնեկտին
Լնդային հյուսվածքում գերաճական պրոցեսի առաջացման մեջ ընդգրկված մի շարք մեխանիզմներ իրացվում են ցիտոկինների հատուկ խմբի` շարակցական և էպիթելային հյուսվածքների բջիջների աճի գործոնների միջնորդությամբ։ Սակայն դրանց իրականացման հետագա մեխանիզմները, այսինքն ֆիբրոբլաստների տեղային խթանման պրոցեսներն իրականացնող կոնկրետ գործոնները, գրեթե ուսումնասիրված չեն...
Բանալի բառեր. կարիես, օրթոդոնտիկ բուժում, հիգիենա
Ի նկատի ունենալով, որ օրթոդոնտիկ անշարժ ապարատներով բուժման ժամանակ կարիեսի կանխարգելիչ միջոցառումների և, մասնավորապես, բերանի խոռոչի անհատական հիգիենայի պահպանությունը պահանջում է հիվանդի ակտիվ համագործակցությունը, հեղինակների կողմից որոշվել է հետազոտել հիվանդների մոտ հիգիենայի վերաբերյալ գիտելիքների առկայությունը և բժշկական խորհրդատվության միջոցով այդ գիտելիքը ավելացնելու հնարավորությունը...
Բանալի բառեր. օրթոդոնտիա, կարիես, Bifluorid 12 ֆտոր-լաք
Ներածություն. Օրթոդոնտիան ստոմատոլոգիայի համեմատաբար նոր ճյուղ է, որը բուռն զարգանում է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում: Այս զարգացումն իր հերթին առաջ է բերում բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում են համապատասխան լուծումներ: Այս հարցերը վերաբերում են ինչպես առանձին վերցված օրթոդոնտիային, այնպես էլ ընդհանուր ստոմատոլոգիայի պրոբլեմներին: Այսօր օրթոդոնտիայի առջև ծառացած լրջագույն հարցերից մեկը կարիեսի կանխարգելումն է...
Բանալի բառեր: զորակոչիկ, կարիես, պլոմբա, հեռացում
Վերջին տարիների գրականության մեջ, ինչպես նաև զանգվածային լրատվական միջոցների կողմից, շատ է քննարկվում այսօրվա զորակոչիկների սոմատիկ և ֆիզիկական առողջության ցածր մակարդակը...
Բանալիբառեր. ատամներ, կարիեսի ուժգնություն, դպրոցականներ, Սյունիքի մարզ, ֆտորի ցածր քանակ
Ներկայումս չափազանց մեծ ուշադրություն է դարձվում ստոմատոլոգիական հիվանդությունների (ՍՀ) կանխարգելմանը։ Կանխարգելման հիմնական խնդիրներից մեկն է հանդիսանում նախադպրոցական երեխաների մոտ ատամների կարիեսի կանխարգելումը, քանի որ երեխաների մեծ մասի մոտ այն սկսում է զարգանալ վաղ տարիքից սկսած և բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա...
Բանալի բառեր. Տարածվածություն, ուժգնություն, կարիես, երեխաներ
Տարբեր մարզերում բնակվող մարդկանց ստոմատոլոգիական հիվանդացության ցուցանիշների և տեղային բիոգեոքիմիական առանձնահատկությունների ազդեցության գնահատման համար ուսումնասիրման ամենահուսալի մեթոդներից է հանդիսանում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Հղիություն. 1-ին ամիս
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն