Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
Հետմենոպաուզալ խանգարումների բուժման համալիրում CaD3 Նիկոմեդի կիրառումը
Բանալի բառեր. պերիմենոպաուզա, էստրոգեն, պրոգեստերոն, ոսկրային զանգվածի կորուստ, CaD3 Նիկոմեդ
Պերիմենոպաուզան՝ անցումային շրջանը, կնոջ կյանքում ամենաարտահայտված հորմոնալ տեղաշարժերի շրջանն է: Այն ընդգրկում է մի քանի տարի մինչև մենոպաուզա (վերջին ինքնուրույն դաշտան) և առաջին 1,5-2 տարի դրանից հետո: Յուրաքանչյուր կնոջ մոտ անցումային շրջանի տևողությունը տարբեր է, անհատական: Երբ օրգանիզմը մոտենում է մենոպաուզային, կնոջ օրգանիզմում վերականգնողական համակարգը սկսում է հանգչել: Առաջին հերթին պակասում է ձվարաններում պրոգեստերոնի արտադրությունը: Դա առաջացնում է անկանոն դաշտան, փոփոխվում է նրա բնույթը՝ դառնում է անկանոն, առատ կամ քիչ: Տևողությունը կարող է տատանվել՝ երկարել կամ կարճանալ, կարող է առաջանալ ընդմիջում մի քանի ամիս, որը կարող է ավարտվել անսովոր առատ դաշտանով: Հատկապես այդ շրջանում` էստրոգենների քանակի քչացմանը զուգընթաց, ի հայտ են գալիս ֆիզիկական և էմոցիոնալ տեղաշարժեր: Օրգանիզմում խախտվում է էստրոգենների և անդրոգնների հավասարակշռությունը: Էստրոգենների քանակի քչացումը պերիմենոպաուզայի շրջանում հանգեցնում է սիրտ-անոթային, ոսկրային և կենտրոնական նյարդային համակարգերում լուրջ բարդությունների առաջացմանը:
Ոսկրային զանգվածի առավելագույն կորուստը նկատվում է մենոպաուզայից հետո առաջին 2-3 տարիների ընթացքում: Սեռական հորմոնների պակասը անցումային շրջանում կենտրոնական նյարդային համակարգի վրա ունենում է անբարենպաստ ազդեցություն, պայմանավորում է ուշադրության վատացում, հիշողության և աշխատունակության իջեցում: Հիպոէստրոգենեմիան հանգեցնում է սոմատիկ խանգարումների առաջացմանը՝ հորդանք, գիշերային քըրտնարտադրություն, հաճախացած սրտխփոց, գլխապտույտ, գռգռվածություն: Այս երևույթները ուղեկցվում են այնպիսի տեղաշարժերով, ինչպիսիք են՝ անհանգստությունը, ուշադրության անկումը, հիշողության իջեցումը, դեպրեսիաները:
Հաստատված է, որ մենոպաուզայի շրջանում կանանց 85%-ի մոտ առաջանում են վազոմոտոր խանգարումներ՝ ընդ որում 30%-ի մոտ դրանք արտահայտվում են բավական ծանր ձևով, իսկ 7%-ի մոտ տևում են ավելի քան 10 տարի [1]: Հետմենոպաուզայի շրջանում ձվարանների ֆունկցիայի անկումը հանգեցնում է ոսկրային հյուսվածքի ներծծման ուժեղացմանը և օստեոպորոզի առաջացմանը: Օստեոպորոզը դա ոսկրային զանգվածի կորուստն է և ոսկրի միկրոկառուցվածքի վատացումը: Ինչպես հայտնի է, էստրոգենները կանխում են ոսկրային հյուսավածքի վնասումը՝ խթանելով կալցիտոնինի արտադրությունը և ոսկրի օստեոկլաստային ռեզորբցիան: Էստրոգենները իջեցնում են օստեոկլաստներին խթանող ցիտոկինների կոնցենտրացիան և այդպիսով ընկճում ոսկրերի ներծըծումը: Էստրոգենային անբավարարության դեպքում ուժեղանում է օստեոկլաստների ակտիվությունը և նրանց առաջացումը [3]:
Մենոպաուզայի շրջանում ոսկրային հյուսվածքի կորուստը՝ կազմելով տարեկան 4-5%, հանգեցնում է ոսկրերի փխրունությանը և կոտրվածքների առաջացմանը: Առաջանում է դիֆուզ դեմիներալիզացիա [2]: Մենոպաուզայից հետո առաջին 5 տարիների ընթացքում ոսկրային հյուսվածքի կորստի արագությունը բարձրանում է 5-10 անգամ՝ համեմատած վերարտադրողական շրջանի հետ: Վիճակագրությամբ 50-ամյա կնոջ մոտ տարբեր կոտրվածքների հաճախականությունը կազմում է 40%:
Ապացուցված է, որ այն կանանց մոտ, որոնք օգտագործում են 1000 մգ/օրը Ca, ազդրի գլխիկի կոտրվածքները հանդիպում են 75%–ով հազվադեպ, քան այն կանանց մոտ, որոնք օգտագործում են 2 անգամ քիչ՝ 500 մգ: Ca-իոնը այն կապող օղակն է, որը հաջորդում է կմախքային մկանային բջջի և միոկարդիոցիտի գրգռականությունը և կծկողականությունը:
Բացասական Ca-ական և դրական P-ական բալանսը խախտում են Na/Ka էլէկտրոլիտային հավասարակշռությունը: Սա հանգեցնում է բջջային թաղանթի թափանցելիության խախտմանը, մասնավորապես նյարդային բջիջներում սինապսների շրջանում բևեռացման պրոցեսների փոփոխության, նյարդամկանային գրգռականության, ընդհուպ մինչև վեգետատիվ ռեակտիվականության բարձրացմանը: Հիպոմագնեմիայի պայմաններում ուժեղանում է Na-ի ներթափանցումը բջիջ, իսկ Ka -ի իոնների արտահոսքը բջջից զգալիորեն բարձրացնում է նյարդամկանային գրգռականությունը:
Նյութը և մեթոդներ
Ընտրվել են տիպ 2 շաքարային դիաբետով՝ տառապող 40 կին հետմենոպաուզալ շրջանում: Կատարվել է ողնաշարի գոտկային հատվածի ողների ռենտգեն հետազոտություն: Մեծ մասի մոտ հայտնաբերվել է գոտկային ողների շրջանում օստեոպորոզ:
Հիվանդների 90%-ի մոտ նկատվել է հորդանք, 76%-ի մոտ՝ անհանգիստ քուն, 77%-ի մոտ՝ դեպրեսիաներ, 85%-ի մոտ՝ տրամադրության անկում, 20%-ի մոտ՝ գոտկային շրջանի ցավեր:
Հիվանդները ստացել են CaD3 Նիկոմեդ, օրը 2 դեղաչափով 6 ամիս տևողությամբ: Որպես շաքարը իջեցնող թերապիա ստացել են 30-60 մգ դեղաչափով դիաբետոն MR. Հիվանդների մոտ գլիկեմիայի մակարդակը տատանվել է 8-14 մմոլ/լ սահմաններում: Հսկիչ խմբում ընդգրկված 10 կանայք CaD3 Նիկոմեդ չեն ստացել: Երեք ամիս անց հիվանդների մոտ դեպրեսիվ վիճակների և հորդանքների հաճախականությունը իջել է, կարգավորվել է քունը:
Աղյուսակ
|
Ախտանիշներ |
Հիվանդների քանակը % |
||
Մինչևբուժումը |
Բուժումից հետո 6 ամիս անց |
Հսկիչ խումբ՝ 6 ամիս անց |
|
|
Հորդանք |
90 |
25 |
80 |
|
Անհանգիստ քուն |
75 |
35 |
80 |
|
Դեպրեսիաներ |
77,5% |
50 |
70 |
|
Տրամադրության անկում |
95 |
37,5 |
80 |
|
Գոտկային շրջանի ցավեր |
25 |
12,5 |
20 |
Հետազոտության արդյունքները հսկիչ խմբի համեմատությամբ ներկայացված են աղյուսակում:
Եզրակացություն
Այսպիսով, համաձայն մեր դիտարկումների, տիպ 2 շաքարային դիաբետով հիվանդների մոտ հետմենոպաուզալ շրջանում CaD3 Նիկոմեդի-ի կիրառումը հանգեցրել է մի շարք ախտանիշների՝ հորդանքի, անհանգիստ քնի, դեպրեսիաների, տրամադրության տատանումների, գոտկային շրջանի ցավերի հաճախականության նվազեցմանը:
Հաշվի առնելով վերը նշվածը, խորհուրդ է տրվում CaD3 Նիկոմեդի-ի 500-1000 մգ/օրը կիրառումը հետմենոպաուզալ շրջանում:
Գրականություն
- Oldenhave A., Netlenbos C. Pathogenesis of climacteric complaints: ready for the change? Lancet , 1994.
- կՏրՑՎպվՏտՈցջՈսՖվօռ ՏրՑպՏտՏՐՏջ Ռ իթՁ. ԾպՋՊցվՈՐՏՊվօռ ո՚սսպՑպվՖ: ՎպվՏտՈցջՈ. 2002, 4.
- Callangher J.C. Role of estrogens in the management of postmenopausal bone loss, Osteoporosis Rheumat. Dis. Clin. N. Am., 2001, 27; p. 143-156.
17.03.2005 Կարդացեք նաև
16.02.2010
12.04.2009
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ