Ակնաբանություն
Տրավատանի և պոլիկվադով տրավատանի առաջացրած մորֆոլոգիական փոփոխությունները ճագարների աչքերի առաջային հատվածներում
Օֆթալմոտոնուսի բարձրացումը հանդիսանում է գլաուկոմայի առաջացման հիմնական պաթոգենետիկ մեխանիզմը, որի ժամանակ առաջանում է բնորոշ գլաուկոմատոզ օպտիկ նեյրոպաթիա (Нестеров А.П., Егоров Е.А., 2005; Netland R.A., Landry, Sullivan E.K. et all 2001): Ըստ С.Н. Федоровի(1974, 1981թ) առաջային բացանկյունային գլաուկոման դիտում են, նաև որպես ցիլիար մարմնի իշեմիկ հիվանդություն, որը բերում է ՆԱՀ-ի սեկրեցիայի քչացմանը, որն էլ նպաստում է դիստրոֆիկ փոփոխությունների առաջացմանը աչքի դրենաժային համակարգում և բերում ՆԱՀ-ի հոսքի խանգարմանը և ՆԱՃ-ն բարձրացմանը: Հետևաբար հիմնական բուժման մեթոդները ուղղված են դեպի ՆԱՃ-ան իջեցմանը: Բացանկյուն գլաուկոմայի բուժման մեջ մեծ հետաքրքրություն է առաջացնում պրոստոգլանդինների անալոգների օգտագործումը, որոնք իջեցնում են ՆԱՃ-ը, ուվեոսկլերալ հոսքի ակտիվացման հետևանքով Տրավոպրոստը պատկանում է սինթետիկ պրոստոգլանդինների F2α խմբին, որի ազդեցության մեխանիզմը մետալոպրոտեազի սինթեզի ակտիվացումն է, որն իր հերթին բերում է ցիլիար մկանի ներբջջային մատրիքսի կոլագենի քչացմանը, մեծացնելով ներակնային հեղուկի ուվեոսկլերալ հոսքը: Սա հանդիսանում է պրոստոգլանդինային FP ռեցեպտորների բարձր ընտրողական ագոնիստ (A.L. Jazzaf AM., Desantis L., Netland P.A., 2003): Տրավոպրոստը չունի ազդեսություն EP1 և EP2 ռեցեպտորների վրա, (Sharif N., Davids T., Williams G., 1999): Տրավատանը պարունակում է կոնսերվանտն`բենզալկոն քլորիդ, որը ապակայունացնում է արցունքային թաղանթը, վնասում է լիպիդային շերտը, ունի նաև տոքսիկ ազդեսություն եղջրաթաղանթի, կոնյուկտիվայի էպիթելի և տրաբեկուլայի բջիջների վրա, ինչպես նայև առաջացնում է իմունոալերգիկ ռեակցիա (Yee R.V. 2007, Ota T. et al 2007, Erb C. et al. 2008, Hommer A. 2010): Տրավատան պոլիկվադովը չի պարունակում բենզալկոն քլորիդ, սակայն այն պարունակում է պոլիկվադ: Այն հանդիսանում է ախտահանող (դետերգենտ) տիպի կոնսերվանտ: Այն իրենից ներկայացնում է բարձրամոլեկուլյար պոլիմեր բաղադրիչ և օգտագործվում է ALCON ֆիրմայի կողմից 1980թ. OptiFree Expres կոնտակտային լինզաների խնամքի համար նախատեսված հեղուկի մեջ, որը նախատեսված է բազմակի օգտագործման համար: Որից հետո որպես գլխավոր բաղադրամաս Tears Natural 2 և Систейнի մեջ: Նրա հիմնական տարբերությունը հանդիսանում է մոլեկուլի մեծ չափերը, որի հետևանքով նա չի ադսորբվում լինզայի մակերեսին: Հանդիսանալով դետերգենտ նա ունի հատկություն ,ըստ որի նա պրակտիկորեն չի վնասում եղջրենու էպիթելիալ բարիեռը, նրա թափանցելիությունը սահմանափակվում է էպիթելի արտաքին շերտերով, այն դեպքում երբ ԲԱՔը բերում է եղջրենու շերտերի, մինջև բազալ թաղանթ թափանցելիության բարձրացմանը (Lopez B.B., Ubels J.L.): Նույն խտության ԲԱՔի և պոլիկվատերնիում1 համեմատման դեպքում, վերջինս ցույց է տվել ավելի քիչ տոքսիկ ազդեցություն կեռատոկոնյուկտիվալ մակերեսի վրա (Labbe A., Pauly A., Liang H., Brignole Baudouin F., Martin C., Warnet J.M., Baudouin C.):
Նպատակ - Համեմատել` in vivo, կոնսերվանտ պարունակող և առանց կոնսերվանտի պրոստոգլանդինների(տրավատան, տրավատան պոլիկվադով), առաջացրած ձևաբանական (մորֆոլոգիական) փոփոխությունները ճագարների աչքերի առաջային հատվածների հյուսվածքներում:
Մեթոդները և նյութերը - Կատարվել է լաբորատոր հետազոտությունը թվով 20 ճագարների վրա: Ճագարները պատկանում են Շերշելլա ցեղախմբին: Ճագարները բաժանված են 2 խմբի, յուրաքանչյուրում 10 ճագար, 4 ամսեկան և 2կգ կշռով: Ճագարների ձախ աչքին կաթեցվել է փորձնական դեղերը, ամեն օր ժամը 20:00 ին, 50 միկրոլիտր քանակությամբ, 1 ամիս տևողությամբ, իսկ յուրաքանչյուրի համապատասխանաբար աջ աչքը վերցվել է որպես կոնտրոլ խումբ: Այսպիսով առկա է 3 խումբ` 2 փորձարարական և 1 կոտրոլ: Օգտագործվել է հետևյալ կերպ`
- Խումբ տրավատան ALCON ֆիրմայի
- Խումբ տրավատան պոլիկվադով ALCON ֆիրմայի
- Կոնտրոլ
Մորֆոլոգիական հետազոտության համար կատարվել է ճագարների աչքերի էնուկլեացիա, որոնք պահվել են 12% նեյտրալ ֆորմալինում: Պրեպարատնրը ներկվել են հեմոտոքսիլին էոզինով, որն օգնում է ընդհանուր պատկերացում ունենալ հետազոտվող հյուսվածքների մասին: Հիստոգրամմայի բնութագրի բացատրությունը անցկացվեց EPL10 օկուլյարով և A-Plan 10/0,25 և A-Plan 20/0,25 օբեկտիվով միկրոսկոպի մեծացմամբ (Axiostar plus):
Արդյունքները և քննարկումըԻնչպես ցույց է տվել հետազոտությունը, 1ին խումբ աչքերում դիտվել են հետևյալ փոփոխությունները` 90%-ի մոտ ծիածանաթաղանթը մուգշականակագույն է: Եղջրենու էպիթելում տեղտեղ առկա է պրոլիֆերացիա և փոքր էռոզիաներ: Եղջրենու ստրոմայում նկատվում է այտուց, Շլեմյան կանալը լայնացած է: Ցիլիար վենուլաները լայնացած են, ցիլիար մկանը ֆրագմենտավորված, նկատվում է միջթելային այտուց: Բացի այդ այս խմբում ավելի հաճախ հանդիպում են եղջրենու որոշակի հատվածների հաստացում, որը կապված է սկլերոտիկ պրոցեսի զարգացման հետ, տեղտեղ նկատվում է շարակցահյուսվածքային թելիկների պատըռվածք:
2-րդ խումբ աչքերում նույնպես դիտվում է եղջրենու գույնի մգեցում 70%-ի մոտ: Դիտվում է նաև եղջրենու էպիթելի պրոլիֆերացիա, անոթների լայնացում: Շլեմյան կանալի խտրոցանման ձևափոխում, որը կապված է նրա հյուսվածքների այտուցի հետ: Չի նկատվում սկլերոտիկ պրոցեսի զարգացում, շարակցահյուսվածքային թելիկների պատռվածք և եղջրենու էրոզիաների առաջացում: Կոնտրոլ խմբում պաթոլոգիական փոփոխություններ չեն հայտնաբերվել:
Աղյուսակ
| Դեղերի անվանումները | Աչքերի թիվը | Հիպերեմիա | Հետերո-քրոմիա | Եղջրենու էրոզիաև ֆիբրոզի զարգացում, շ.հ. թելերի պատռվածք | Շլեմյան կանալի լայնացում | Ցիլիար վենուլաների լայնացում և պրոլիֆերացիա | Ցիլիար մկանի ֆրագմենտացիա և միջթելային այտուց | 
| Տրավատան | 10 | արտ. | 9 | 8 | 9 | 9 | 7 | 
| Տրավատան պոլիկվադով | 10 | 5 թույլ արտահայտված | 6 | 0 | 9 | 9 | 5 | 
Եզրակացություն - Հետազոտությունները ցույց տվեցին, որ տրավատանը առաջացնում են սկլերոտիկ պրոցեսի զարգացում, շարակցահյուսվածքային թելիկների պատռվածք: Բացի այդ փոխում է ծիածանաթաղանթի գույնը: Դրա հետ մեկտեղ նկատվում է եղջրենու էրոզիաների և խոցերի զարգացում: Եվ ի տարբերություն նրա տրավատան պոլիկվադովը չի առաջացնում սկլերոտիկ պրոցեսի զարգացում, շարակցահյուսվածքային թելիկների պատռվածք, եղջրենու էպիթելի դեֆեկտ: Հետազոտությունը ցույց է տվել, որ կոնսերվանտ ԲԱՔը ունի ավելի տոքսիկ ազդեցություն աչքի առաջային հատվածների հյուսվածքների վրա ,քան պոլիկվադը:
Գրականություն
- В.П. Еричев, Л.В. Якубова. Травопрост новый аналог простагландина для лечения больных глаукомой // Журн. Глаукома – 2004. – N2 – С.77 81
- В.П. Фокин, С.В. Балалин. Анализ эффективности применения траватана в лечении первичной открытоугольной глаукомы // Журн. Глаукома – 2006. N2 – С.37 – 41
- Е.А. Егоров, Т.Е. Егорова, Ж.Г. Оганезова. Российский клинический опыт по изучению эффективности и безопасности 0,004% раствора травопроста (Траватан) в лечении открытоугольной глаукомы // 2006.
- Christophe Baudouin Detrimental Effect of Preservatives in Eye Drops: Implications for the Treatment of Glaucoma // Acta Ophthalmol 2008; 86: 716726.
- Федоров С.Н.,Ивашина А.И., Михайлова Г.Д. Вопросы патогенеза и лечения глаукомы, М., 1981.С. 5963.
- Takagi Y, et al. Тафлотан® (Тафлупрост 0,0015%) Фармакологический и клинический профиль // Exp Eye Res. 2004; 78; 76777
- Hommer A. A review of preserved and preservativefree prostaglandin analogues for the treatment of openangle glaucoma and ocular hypertension. //Drugs Today 2010; 46: 409416.
- Labbe A., Pauly A., Liang H., Brignole Baudouin F., Martin C., Warnet J.M., Baudouin C.Comparizon of toxicological profiles of benzalkonium chloride and poliquaternium 1 an experimental study // j ocul Pharmacol Ther 2006 Aug; 22( 4); 267278
- Lopez B.B., Ubels J.L..Quantitative evaluation of the corneal epithelial barrier: effect of artificial tears and preservatives // Curr. Eye Res. 1991; 10( 7); 645656
- Yee R.W. The effect of drop vehicle on the efficacy and side effects of topical glaucoma therapy: a review // Curr. Opin. Ophthalmol. 2007. Vol. 18.No. 2. P, 134139.
 05.09.2012
05.09.2012                    Կարդացեք նաև
Քրոնիկական դակրիոցիստիտը հանդիսանում է արցունքապարկի քրոնիկ բորբոքումը, որը զարգանում է արցունքաքթային խողովակի բլոկադայի հետևանքով: Այն հանդիսանում է բավականին տարածված պաթոլոգիա և կարող է հանդիպել բոլոր տարիքային խմբերում...
Բանալի բառեր. տեսողական օրգանի ախտահարում, ակնաբանական հիվանդներ, հաշմանդամություն
Տեսողական օրգանի ախտահարումով անձանց բժշկասոցիալական փորձաքննությունը և վերականգնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության...
 02.12.2011
02.12.2011                                    Հանրապետությունում իրականացվող առողջապահության ոլորտի բարեփոխումների նպատակն է բազմակողմանիորեն բարձրացնել բուժօգնության որակը և հասանելիությունը: Ներոլորտային մակարդակում առաջնությունը տրվելու է առողջության առաջնային պահպանման օղակին` կարևորելով ընտանեկան բժշկության համակարգի զարգացումը: Այս ծրագրային խնդիրներից է թեթևացնել...
 09.04.2008
09.04.2008                                    Հանդիսանալով տաք աշխարհագրական գոտիների հիվանդություն, պտերիգիումը ամբուլատոր կարգով հետազոտված կամ բուժված ակնաբուժական հիվանդությունների շարքում կազմում է 2–6,8%, իսկ աչքի հիվանդություններով հոսպիտալացված հիվանդների շրջանում հանդիպում է 3,24% դեպքերում: Միաժամանակ կան ընդհանրական տվյալներ, որ 35–400 զուգահեռների հատվածում ապրող...
 08.04.2008
08.04.2008                                    Չնայած պտերիգիումի վերաբերյալ գոյություն ունեցող բազմաթիվ հետազոտությունների, մինչ այժմ չկա միակարծություն վերջինիս առաջացման և զարգացման վերաբերյալ, հայտնի չէ ինչպե՞ս է սկսում աճը կամ հանկարծակի կանգ է առնում, պարզ չէ թե ինչու՞ է աճը լինում դեպի կենտրոնաձիգ այլ ոչ թե ամբողջ ուղղությամբ, աճը կանգնում է երբ վերջինիս գլխիկը հասնում է եղջրենու կենտրոն...
 07.04.2008
07.04.2008                                    Պտերիգիումը կոնյունկտիվաի դեգեներատիվ, հիպերպլաստիկ ախտահարում է, սովորաբար եռանկյունաձև գագաթով կամ գլխիկով, աճում է դեպի եղջերաթաղանթի կենտրոնական հատված և հատակով նայում է դեպի միջային ակնաճեղք...
 06.04.2008
06.04.2008                                    Դիմային ներվի պարիեզը ուղեկցվում է կոպերի ոչ լիարժեք փակումով և դա պատճառ է հանդիսանում կերատոպաթիայի: Աչքի կողմից առաջանում են հետևյալ փոփոխությունները` եղջերաթաղանթի չորացում, ոչ լիարժեք թարթում, լագոֆթալմ, ստորին կոպի էկտրոպիոն, հոնքի պտոզ...
 05.04.2008
05.04.2008                                    Բանալի բառեր` ծայրամասային եղջերաթաղանթ, լիմբային դերմոիդ, եղջերաթաղանթի/շաղկապենու ներէպիթելային նորագոյացություն, ամնիոտիկ թաղանթի պատվաստում
Ծայրամասային եղջերաթաղանթն (ԾԵ) իրենից ներկայացնում է կոռնեոսկլերալ լիմբին հարող եղջերաթաղանթի 2մմ-անոց հատված: ԾԵ առանձնահատկություններն են հարակից լինելը լիմբի անոթային ցանցին, սպիտապատյանին, էպիսկլերային, շաղկապենուն...
 30.04.2007
30.04.2007                                    Բանալի բառեր.ախտորոշիչ թեստ, ներակնային ճնշում (ՆԱՃ), տեսաներվի սկավառակի էքսկավացիա (ՏՍԷ)
Նկարագրվող ակնաբուժական ախտորոշիչ թեստը իրենից ներկայացնում է թղթի վրա համապատասխան կոնտրաստ և գունային տառեր, թվեր, նշաններ, որոնցով էլ հենց հետազոտվում է հիվանդի աչքը: Թեստը բաղկացած է 2 բաղադրիչներից` կոնտրաստի զգացողությունից և գունային կոմպոնենտից: Այն այնպես է կազմված, որ կապույտ գույնը ըստ իր պայծառության հավասար է ֆոնի պայծառությանը...
 
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ

 
             
             
             
         
     
     
    