Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ակնաբանություն

Պտերիգիումի էթիոպաթոգենեզի հարցի շուրջ

Չնայած պտերիգիումի վերաբերյալ գոյություն ունեցող բազմաթիվ հետազոտությունների, մինչ այժմ չկա միակարծություն վերջինիս առաջացման և զարգացման վերաբերյալ, հայտնի չէ ինչպե՞ս է սկսում աճը կամ հանկարծակի կանգ է առնում, պարզ չէ թե ինչու՞ է աճը լինում դեպի կենտրոնաձիգ այլ ոչ թե ամբողջ ուղղությամբ, աճը կանգնում է երբ վերջինիս գլխիկը հասնում է եղջրենու կենտրոն, ինչու՞ է առաջանում կրկնությունը, չնայած բոլորը ստանում են նույն բուժումը և այլն:

 

Պտերիգիումը ավելի հաճախ զարգանում է կոնյունկտիվաի քթային մակերեսից, որը հավանաբար կախված է նրանից, որ լույսը ընկնում է եղջրաթա­ղանթի վրա քունքային մասից և ֆոկուսավորում է լիմբի քթային հատվածում վնասելով այստեղ գտնվող լիմբալ ցողունային բջիջները:


Պտերիգիումի էթիոպաթոգենեզում վճռական գործոն են համարվում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, աշխարհագրական դիրքը, օդերևութաբանական ազդակները, մասնա­գիտությունը, գենետիկան, նեյրոտրոֆիկ, բորբոքային, վիրուսային, լիմբալ ազդակները և այլն:


Մեր կողմից առանձնակի ուսումնասիրության առարկա են դարձել արևի ճառագայթների օդերևու­թա­բանական ազդակների, աշխարհագրական դիրքի, ինչպես նաև աչքի առաջային հատվածի բորբոքային հիվանդությունների կապի ուսումնասիրությունը պտերիգիումի առաջացման գործում:


Նյութերը և մեթոդները


Ուսումնասիրության է ենթարկվել բազմամյա տարիների ընթացքում Սյունիքի մարզի օդերևութա­բանական կայաններում գրանցված արևափայլի ժամային տևողությունը: Առանձնացվել է պտերի­գի­ումով հիվանդացության թիվը կախված աշխարհա­գրա­կան դիրքից և եղանակի առանձնա­հատկություն­ներից: Առանձնացվել է անամնեստիկ, ինչպես նաև ակնաբու­ժական կաբինետ դիմած հիվանդների շրջա­նում աչքի առաջնային հատվածի բորբոքային հիվանդություն­ների առկայության վերաբերյալ տվյալները: Վիրահատության նախապատրաստած 42 հիվանդի մոտ կատարվել է կոնյունկտիվաի քերուկի քննություն, իսկ հեռացված 23 պտերի­գիումներ ենթարկվել են հյուսվածքաբանական հետազոտության:


Արդյունքների քննարկում


Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առանց արևի օրերի թիվը Սյունիքի մարզում տատանվում է 21–59 օրերի սահմաններում (միջինը 40,2 օր): Աշխարհագրական առումով, տեղակայված լինելով ծովի մակերևույթից միջին հաշվով 1500-1700մ բարձրության վրա, մշտական քամիների և չոր օդի առկայությամբ ամենաբարձր արևային օրերի թվով աչքի է ընկնում Սիսիանի տարածաշրջանը` 344 օր: Այստեղ պտերիգիումի տարածվածությունը ակնա­բուժական ախտահարումներով հիվանդների շրջանում կազմել է 2,8–3%: Այս ցուցանիշը ավելի բարձր է մարզի առանձին բնակավայրերի հետ համեմատած (2,2-2,4%):


Պտերիգիումով հիվանդների անամնեստիկ տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջիններս ճնշող գերակշռությամբ (80-90%) տառա­պել են կոնյունկտիվաի բորբոքային (ռեակտիվ և ալերգիկ կոնյունկտիվիտներ) հիվանդություններով: Աչքի առաջային հատվածի բիոմիկրոսկոպիայի ժամանակ այս հիվանդների մոտ հայտնաբերվել է տարբեր աստիճանի արտահայտված էպիթելո­պա­թիաներ, ինչպես նաև կետավոր պղտորումներ: Վիրահա­տության նախապատրաստած 42 հիվանդ­ների կոնյունկտիվաի քերուկում հայտնաբերվել է չափավոր արտահայտված էոզինոֆիլիա:


Պտերիգիումի գլխիկի և մարմնի հյուսվածա­բանա­կան հետազոտությունից պարզվել է, որ վերջինս հիմնականում իրենից ներկայացնում է փխրուն թելա­վոր շարակցական հյուսվածք, եղջրաթաղանթի և կոնյունկտիվաի գոտում արյունատար անոթների միկրոշրջանառության ցանցի առկայությամբ: Ենթա­էպիթե­լային կառուցվածքը, ինչպես նաև տենոնյան արտաքին թաղանթը, հարուստ է քիչ դիֆերենցված, անոթային հարուստ ցանցի առկայությամբ շարակ­ցական հյուսվածքով, որտեղ հանդիպում են բազմաթիվ նոր առաջացած կոլագենային թելիկներ:


Միաժամանակ միջհյուսվածքային կառուցվածքում հայտնաբերվել են մուկոիդ և ֆիբրինոիդ ուռչեցում, տեղային թելավոր էլէմենտների անկազմա­կերպ­վա­ծություն (դեզօրգանիզացիա), պարատ - և պլազմաբջ­ջա­յին ռեակցիայով, որը բնորոշ է ալերգիկ և ռեակտիվ վիճակներին:


Ստացված արդյունքներից կարելի է եզրակացնել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները, եղանա­կի կտրուկ տատանումները (քամիներ, չոր օդ), շրջապատի բարձր ջերմաստիճանը հանդիսանում են էլաստոիդ դիստրոֆիայի խթանման ազդակ: Կարծում ենք, կոնյունկտիվաի բորբոքային պրոցեսների և պտերիգիումի էթիոպաթոգենետիկ կապի վերաբերյալ տվյալները համոզիչ են:

Հեղինակ. Ս.Ս. Ամիրյան, Լ.Հ. Բարսեղյան ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 72-73
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քրոնիկական դակրիոցիստիտի բուժումը մոդիֆիկացված դակրիոցիստոռինոստոմիայի եղանակով (գրականության տեսություն)

Քրոնիկական դակրիոցիստիտը հանդիսանում է արցունքապարկի քրոնիկ բորբոքումը, որը զարգանում է արցունքաքթային խողովակի բլոկադայի հետևանքով: Այն հանդիսանում է բավականին տարածված պաթոլոգիա և կարող է հանդիպել բոլոր տարիքային խմբերում...

Բուժման մեթոդներ Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 2.2012
Տրավատանի և պոլիկվադով տրավատանի առաջացրած մորֆոլոգիական փոփոխությունները ճագարների աչքերի առաջային հատվածներում

Օֆթալմոտոնուսի բարձրացումը հանդիսանում է գլաուկոմայի առաջացման հիմնական պաթոգենետիկ մեխանիզմը, որի ժամանակ առաջանում է բնորոշ գլաուկոմատոզ օպտիկ նեյրոպաթիա (Нестеров А.П., Егоров Е.А., 2005; Netland R.A., Landry, Sullivan E.K. et all 2001)...

Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 2.2012
Ակնաբանական հիվանդների բժշկասոցիալական փորձաքննության առանձնահատկությունները

Բանալի բառեր. տեսողական օրգանի ախտահարում, ակնաբանական հիվանդներ, հաշմանդամություն

Տեսողական օրգանի ախտահարումով անձանց բժշկասոցիալական փորձաքննությունը և վերականգնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2011 (47)
Ակնաբուժական օգնության իրականացման հեռանկարները մարզային առողջապահության զարգացման տեսակետից

Հանրապետությունում իրականացվող առողջապա­հության ոլորտի բարեփոխումների նպատակն է բազմակողմանիորեն բարձրացնել բուժօգնության որակը և հասանելիությունը: Ներոլորտային մակար­դա­կում առաջնությունը տրվելու է առողջության առաջ­նային պահպանման օղակին` կարևորելով ընտանեկան բժշկության համակարգի զարգացումը: Այս ծրագրային խնդիրներից է թեթևացնել...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Պտերիգիումի տարածվածության վերաբերյալ

Հանդիսանալով տաք աշխարհագրական գոտ­ի­նե­րի հիվանդություն, պտերիգիումը ամբուլատոր կարգով հետազոտված կամ բուժված ակնաբուժական հիվան­դությունների շարքում կազմում է 2–6,8%, իսկ աչքի հիվանդություններով հոսպիտալացված հիվանդ­ների շրջանում հանդիպում է 3,24% դեպքերում: Միաժամանակ կան ընդհանրական տվյալներ, որ 35–400 զուգահեռների հատվածում ապրող...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Որոշ մոտեցումներ պտերիգիումի բուժման վիրահատական եղանակների վերաբերյալ

Պտերիգիումը կոնյունկտիվաի դեգեներատիվ, հիպերպլաստիկ ախտահարում է, սովորաբար եռանկյունաձև գագաթով կամ գլխիկով, աճում է դեպի եղջերաթաղանթի կենտրոնական հատված և հատակով նայում է դեպի միջային ակնաճեղք...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Ոսկյա ծանրոցի իմպլանտացիան պարալիտիկ լագոֆթալմով հիվանդներին` կերատոպաթիայի բուժման նպատակով

Դիմային ներվի պարիեզը ուղեկցվում է կոպերի ոչ լիարժեք փակումով և դա պատճառ է հանդիսանում կերատոպաթիայի: Աչքի կողմից առաջանում են հետևյալ փոփոխությունները` եղջերաթաղանթի չորա­ցում, ոչ լիարժեք թարթում, լագոֆթալմ, ստորին կոպի էկտրոպիոն, հոնքի պտոզ...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Ծայրամասային եղջերաթաղանթի հիվանդությունների բնութագիրը` նեոպլազիաների վերլուծությամբ և կլինիկական դեպքերի քննարկմամբ

Բանալի բառեր` ծայրամասային եղջերաթաղանթ, լիմբային դերմոիդ, եղջերաթաղանթի/շաղկապենու ներէպիթելային նորագոյացություն, ամնիոտիկ թաղանթի պատվաստում

Ծայրամասային եղջերաթաղանթն (ԾԵ) իրենից ներկայացնում է կոռնեոսկլերալ լիմբին հարող եղջերաթաղանթի 2մմ-անոց հատված: ԾԵ առանձնահատկություններն են հարակից լինելը լիմբի անոթային ցանցին, սպիտապատ­յանին, էպիսկլերային, շաղկապենուն...

Հայաստանի բժշկագիտություն 1.2007
Ցանցենու հետազոտման գունակոնտրաստային ախտորոշիչ եղանակ

Բանալի բառեր.ախտորոշիչ թեստ, ներակնային ճնշում (ՆԱՃ), տեսաներվի սկավառակի էքսկավացիա (ՏՍԷ)­

Նկարագրվող ակնաբուժական ախտորոշիչ թեստը իրենից ներկայացնում է թղթի վրա համապատասխան կոնտրաստ և գունային տառեր, թվեր, նշաններ, որոնցով էլ հենց հետազոտվում է հիվանդի աչքը: Թեստը բաղկացած է 2 բաղադրիչներից` կոնտրաստի զգացողությունից և գունային կոմպոնենտից: Այն այնպես է կազմված, որ կապույտ գույնը ըստ իր պայծառության հավասար է ֆոնի պայծառությանը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ