Ուռուցքաբանություն
Միջմիզուկային մասնահատումը շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ (գրականության տեսություն)
Շագանակագեղձի քաղցկեղը լուրջ խնդիր է ներկայացնում և տարեցտարի ավելի մեծ ուշադրություն է գրավում: Վերջին տարիներին, հատկապես զարգացած երկրներում նկարագրվում է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացության աճ: Եվրոպայում ամեն տարի գրանցվում է շագանակագեղձի քաղցկեղի 2,6 մլն նոր դեպք: Այն կազմում է տղամարդկանց մոտ քաղցկեղով հիվանդացության 11%-ը [1] և քաղցկեղային մահացության 9%-ը [2]: Չնայած ախտորոշիչ մեթոդների զարգացմանը և կիրառմանը, այնուամենայնիվ շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների միայն 31,5%-ն է ախտորոշվում հիվանդության վաղ շրջանում, մնացած 68,5%-ի մոտ ախտորոշվում է շագանակագեղձի քաղցկեղ` տեղային տարածված կամ սերմնացրման փուլերում (T3-T4), որը պայմանավորված է այն բանով, որ հիվանդները դիմում են այն ժամանակ, երբ առկա են կլինիկական ախտանիշներ` ստորին կամ վերին միզուղիների օբստրուկտիվ ախտանիշներ, արյունամիզություն և այլ զուգորդված ուրոլոգիական բարդություններ: Հայտնի է, որ տարածված փուլերում արմատական բուժումը պրակտիկորեն անհնար է և հետևաբար բուժումը կատարվում է պաթոգենետիկ և պալիատիվ եղանակների զուգորդմամբ:
Ըստ ԵՈւԱ ուղեցույցի` շագանակագեղձի տարածված քաղցկեղի բուժական մոտեցումները հետևյալն են` 1) դինամիկ հսկողություն, 2) արմատական պրոստատէկտոմիա, 3) հորմոնալ բուժում, 4) ճառագայթային բուժում, 5) կոմբինացված բուժում: Սակայն նշված չէ ստորին միզուղիների օբստրուկտիվ ախտանիշներով հիվանդների մենեջմենթը: Այդ պատճառով հետաքրքրական համարեցինք այս խնդրի ուսումնասիրությունը:
Շագանակագեղձի տեղային տարածված կամ մետաստատիկ քաղցկեղով տառապող հիվանդների զգալի մասը (մինչև 43%-ը) դիմում են միզակապության գանգատով, որի կապակցությամբ հիվանդին տեղադրվում է ուրետրալ կատետր: Հիվանդին հետազոտելուց և շագանակագեղձի բիոպսիայի արդյունքում վերջնական ախտորոշումը հաստատելուց հետո, տեղային տարածված կամ մետաստատիկ փուլերում, երբ արմատական բուժումն անհնար է, որպես կանոն, նշանակվում է հակա-անդրոգենային բուժում (դեղորայքային կամ վիրաբուժական կաստրացիա):
Դեռևս 1941թ-ին C.Huggins-ը և C.V.Hodge-ը հայտնաբերել են հակաանդրոգենային բուժման արդյունավետությունը շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ, և ապացուցել են, որ հակաանդրոգենային բուժումը հանգեցնում է ուռուցքի ռեգրեսիայի: Հայտնի է, որ շագանակագեղձի քաղցկեղի պաթոգենետիկ (հակաանդրոգենային) բուժման արդյունքում տեղի է ունենում շագանակագեղձի հյուսվածքի հետզարգացում [3]: Պարզվել է նաև, որ տեստոստերոնը, որը մինչև 95% արտադրվում է ամորձիներում և 5% մակերիկամներում, 5α-ռեդուկտազա ֆերմենտի ազդեցության տակ վերածվում է դիհիդրոտեստոստերոնի, որի հորմոնալ ակտիվությունը մոտ 20 անգամ ավելի ուժեղ է: Ընդ որում, 5α-ռեդուկտազա ֆերմենտի I տիպը առավելապես արտահայտված է մաշկում և լյարդում, իսկ II տիպը` շագանակագեղձի բազալ էպիթելիալ և ստրոմալ բջիջներում: Առաջին դեպքում սինթեզված դիհիդրոտեստոստերոնն ազդում է էնդոկրին մեխանիզմով` միանալով ցիտոպլազմատիկ ընկալիչներին, խթանում է շագանակագեղձի հյուսվածքի աճը, իսկ երկրորդ դեպքում` պարակրին մեխանիզմով` միանալով էպիթելային բջիջների կորիզային ընկալիչներին: Մյուս կողմից` դիհիդրոտեստոստերոնն ընկճում է շագանակագեղձի բջիջների ծրագրավորված մահը [4,5]: Հակաանդրոգենային բուժումն արգելակում է շագանակագեղձի հորմոն կախյալ բջիջների պրոլիֆերացիան և խթանում է ապոպտոզը [6]: Հայտնաբերվել է նաև շագանակագեղձի չափերի փոքրացում հորմոնալ բուժման արդյունքում [7,8]: Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով` կատարվել են մի շարք հետազոտություններ` ուսումնասիրելու շագանակագեղձի տարածված քաղցկեղով հիվանդների բուժման տակտիկան ստորին միզուղիների օբստրուկցիայի դեպքում: Պարզվել է, որ նմանատիպ հիվանդներին ուրետրալ կատետր տեղադրելուց և կաստրացիայից (դեղորայքային կամ վիրաբուժական) հետո 6 ամսվաընթացքումվերականգնվում է ինքնուրույն միզարձակությունը մինչև 84% դեպքերում [7,9-14]: Սակայն մնացած հիվանդներին հարկ է լինում տեղադրելու մշտական ուրետրալ կատետր: Նման դեպքերում հարց է առաջանում ինչպե՞ս բարելավել այդ հիվանդների կյանքի որակը:
Ստորին միզուղիների ախտանիշների բուժման` որպես ոսկե ստանդարտ վիրահատական եղանակ ընդունված է շագանակագեղձի միջմիզուկային մասնահատումը: Սակայն շագանակագեղձի քաղցկեղի դեպքում գրականության մեջ առկա են հակասական տվյալներ:
O.Jonasson et al կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ շագանակագեղձի միջմիզուկային մասնահատումից հետո հիվանդից վերցված արյան նմուշում առկա են քաղցկեղային բջիջներ [14]: Նմանատիպ հետազոտության արդյունքում հիվանդների արյան մեջ հայտնաբերվել է շագանակագեղձի հյուսվածքին բնորոշ բջիջներ [15], իսկ Y.M.M. Heung et al կատարված հետազոտությունը հետադարձ տրանսկրիպտազայի պոլիմերային շղթայական ռեակցիայի մեթոդով շագանակագեղձի միջմիզուկային մասնահատումից հետո հիվանդների արյան մեջ հայտնաբերել ենշագանակագեղձի բջիջներ, սակայն չեն կարողացել դիֆերենցել չարորակ կամ նորմալ լինելը [16]: Միևնույն մեթոդով հիվանդների արյան պլազմայում շագանակագեղձի բջիջներ հայտնաբերվել են նաև շագանակագեղձի բիոպսիայից և արմատական պրոստատէկտոմիայից հետո [17-19]: Ցիտոֆլոումետրիկ եղանակով շագանակագեղձի միջմիզուկային մասնահատումից հետո հիվանդների արյան մեջ հայտնաբերվել են ՊՍԱ-դրական բջիջներ, սակայն հետադարձ տրանսկրիպցիայի պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով պարզվել է, որ դրանք քաղցկեղային բջիջներ չեն, այլ ֆագոցիտոզի ենթարկված ազատ ՊՍԱ կամ ուռուցքային բջիջներ [20]: Հայտնաբերվել է նաև, որ անկախ վիրահատական միջամտության կատարումից արագ աճող ուռուցքներից (1 սմ և ավելի տրամաչափի) 1 օրում արյան շրջանառություն են անցնում միլլիոնավոր բջիջներ [21], սակայն միկրոցիրկուլյատոր համակարգում տեղի է ունենում բջիջների զտում մեխանիկական կամ իմունոլոգիական մեխանիզմներով [22]: Այնուամենայնիվ, քաղցկեղային բջիջների առկայություննարյան շրջանառության մեջ դեռևս չի խոսում մետաստազավորման մասին: Քաղցկեղի մետաստազավորման մոլեկուլյար կենսաբանության արդիական մոտեցումները փաստում են, որ մետաստազավորումը համալիր գործընթաց է, որի համար անհրաժեշտ է ոչ միայն քաղցկեղային բջիջների դիսսեմինացիա, այլ նաև բարենպաստ հյուսվածքային միջավայր և որոշակի կենսաբանական ակտիվ նյութերի ներազդեցություն [14,23-26]:
Մի շարք հետազոտություններ համեմատել են շագանակագեղձի բիոպսիայով և միջմիզուկային մասնահատումով ախտորոշված հիվանդների ապրելիությունը և շագանակագեղձի քաղցկեղի ընթացքը ճառագայթային բուժումից հետո: Հետազոտությունների արդյունքները հակասական են. մի մասը ենթադրում է, որ շագանակագեղձի միջմիզուկային մասնահատումը նպաստում է քաղցկեղի մետաստազավորմանը և հիվանդների ապրելիության նվազմանը [27-37], մյուսները պնդում են, որ նման հիվանդների մոտ ուռուցքի ագրեսիվ ընթացքը և քաղցկեղ-սպեցիֆիկ ապրելիության համեմատաբար քիչ լինելը պայմանավորված է քաղցկեղի առավել բարձր գրադացիայով (ըստ Գլիսոնի) և առավել տարածուն փուլով [38-50]: Վերջին միտքը հաստատվել է P.Stattin et al աշխատությունում, որտեղ կատարվել է հիվանդների հսկողություն շագանակագեղձի միջմիզուկային մասնահատումից հետո 21 տարիների ընթացքում, և կատարվել է ունի- և մուլտիվարիացիոն անալիզ: Բացի այդ, միզային ախտանիշները առաջարկվել են նաև որպես շագանակագեղձի քաղցկեղի զարգացման կանխորոշիչ գործոն [51]: Մորֆոմետրիկ հետազոտության արդյունքում հաստատվել է, որ, եթե քաղցկեղային հյուսվածքը կազմում է մասնահատված հյուսվածքի մինչև 10% - ը, ապա բարձր դիֆերենցված է, եթե 40% - ից ավելին` ապա ցածր դիֆերենցված [52]: Պարզվել է նաև, որ օբստրուկտիվ ախտանիշներով հիվանդների մոտ քաղցկեղի ընթացքնառավել ագրեսիվ է, որը պայմանավորված է քաղցկեղի առավել բարձր գրադացիայով և տարածուն փուլով, և այդ հիվանդներն են, որ կարիք են ունենում շագանակագեղձի միջմիզուկային մասնահատման: Արդյունքում` որոշ հեղինակներ, համեմատելով հիվանդների ապրելիությունը և քաղցկեղային պրոցեսի ընթացքը, եզրակացնում են, որ շագանակագեղձի միջմիզուկային մասնահատումն է հիվանդության ագրեսիվ ընթացքի պատճառը, հաշվի չառնելով շագանակագեղձի քաղցկեղի զարգացման պրոգնոստիկ ցուցանիշները` քաղցկեղի գրադացիան, փուլը, օբստրուկտիվ ախտանիշների առկայությանը:
Վերջերս կատարված հետազոտություններից մեկի տվյալները փաստում են, որ միջմիզուկային մասնահատումը ոչ միայն երկարացնում է շագանակագեղձի քաղցկեղի հորմոն – կախյալ լինելու ժամկետները, այլև դրական ազդեցություն ունենում ապրելիության վրա [53]:
Որոշ հեղինակներ միջմիզուկային մասնահատումը ոչ միայն համարում են ապահով միջամտություն, այլև առաջարկում են կիրառել որպես ախտորոշիչ մեթոդ շագանակագեղձի քաղցկեղովդժվար դեպքերի ախտորոշման համար` երբ շագանակագեղձի կրկնակի բիոպսիաների արդյունքում քաղցկեղ չի հայտնաբերվել, սակայն դինամիկայում դիտվում է ՊՍԱ – ի ցուցանիշի աճ [54-56]: Ավելին, միջմիզուկային մասնահատումը առաջարկվում է կիրառել տրանսռեկտալ ֆոկուսացված ուլտրաձայնի հետ համատեղ` շագանակագեղձի տեղայնացված քաղցկեղի բուժման ժամանակ` հետվիրահատական ընթացքը բարելավելու նպատակով [57]: Թեև դեռ չեն պարզվել այն մեխանիզմները, թե ինչպես է ցիտոռեդուկտիվ վիրահատությունը դրական ազդեցություն ունենում քաղցկեղի ընդհանուր բուժական գործընթացի վրա [58]: Այնուամենայնիվ, ցիտոռեդուկտիվ վիրաբուժության կողմնակիցները ցույց են տվել, որ հորմոն զգայուն շագանակագեղձի մետաստատիկ քաղցկեղի միջմիզուկային մասնահատումից հետո ՊՍԱ-ի ցուցանիշի նվազումըմինչստորին սահմանային մակարդակըտեղի է ունենում ավելի ուշ, քան միայն մաքսիմալ անդրոգենային բլոկադայով բուժման ժամանակ: Արդյունքում` քաղցկեղը առավել երկարատև է ենթարկվում հորմոնալ բուժման, որը ազդում է քաղցկեղ սպեցիֆիկ և ընդհանուր ապրելիության վրա [59,60]: Ինչպես հաստատված է Հարավ-Արևմտյան Օնկոլոգիական Խմբի հետազոտության արդյունքում` «ՊՍԱ-ի լավագույն պատասխանը` երկարատև պատասխանն է» [61]:
Շագանակագեղձի տեղային տարածված կամ մետաստատիկ քաղցկեղով ստորին միզուղիների ախտանիշներով հիվանդների բուժման ընթացքի վերաբերյալ կատարվել են մի շարք հետազոտություններ, սակայն տվյալների հակասական լինելը փաստում է, որ խնդիրը ուսումնասիրված է ոչ լիարժեք, և անհրաժեշտ են հետագա ուսումնասիրություններ:
Ստորին միզուղիների ախտանիշները բավականին հաճախ են հանդիպում շագանակագեղձի տարածված քաղցկեղով հիվանդների մոտ, ընդ որում սուր միզակապություն դիտվում է 17,8%-43% դեպքերում [11-13]: Վերոնշյալ հիվանդներին, որպես կանոն, նշանակվում է հակաանդրոգենային բուժում, քանի որ արմատական վիրահատությունը պրակտիկորեն անիրագործելի է: Սուր կամ քրոնիկ միզակապությամբ հիվանդներին նաև կատարվում է միզապարկի կատետերիզացիա: Ապացուցվել է, որ 1-6 ամիս ժամկետներում, հակաանդրոգենային բուժման ֆոնի վրա ինքնուրույն միզարձակության կարողությունը վերականգնվում է հիվանդների մինչև 84%-ի մոտ [7,9-13], ընդ որում, ըստ J.D.Fleischmann և W.J.Catalona հետազոտության` հիվանդների ինքնուրույն միզարձակությունը 2 ամիս անց վերականգնվել է 68,6% դեպքերում, E.Varenhorst, G.Alund ` 6 ամիս անց 65,6% դեպքերում և A.Sehgal et al` 1 ամիս անց 84% դեպքերում: Ըստ P.J.Carpentier-ի և F.H.Schroder-ի հետազոտության` (ուսումնասիրվել են շագանակագեղձի չափերի փոփոխությունը հակաանդրոգենային բուժման ֆոնի վրա` կատարելով շագանակագեղձի տրանսռեկտալ սոնոգրաֆիա դինամիկայում) շագանակագեղձի չափերը փոքրանում են 1 և 3 ամիս անց` համապատասխանաբար 50% և 57%-ով [62]: Մենք նպատակահարմար ենք համարում ուրետրալ կատետրը թողնել 1 ամսից ոչ ավելի, քանի որ շագանակագեղձի չափերի էական փոփոխությունը դիտվում է 1 ամիս անց, որից հետո` մինչև 9 ամիս շարունակվում է, սակայն` սակավ տարբերությամբ [62]: Մյուս կողմից, քանի որ շագանակագեղձի քաղցկեղի դեպքում սուր միզակապության ժամանակ չի դիտվում դետրուզորի նշանակալի լայնացում` հիվանդները երկարատև դրենավորման կարիք չեն ունենում: Վերջինս կարող է հանգեցնելմիզապարկի ֆունկցիոնալ ծավալի պրոգրեսիվ նվազման և ներմիզապարկային ճնշման բարձրացման, որը հետվիրահատական շրջանում կարող է բարձրացնել անմիզապահության հավանականությունը: Ի տարբերություն նախկինում կատարված նմանատիպ հետազոտությունների, որոնցում միզարձակումը գնահատվում է ըստ IPSS-ի սանդղակի և սոնոգրաֆիկ մնացորդային մեզի չափումներով, բոլոր հիվանդներին ուրետրալ կատետրի հեռացումից հետո կատարում ենք ուրոֆլոումետրիա` միզարձակումը օբյեկտիվ գնահատելու համար:
Հետազոտողների մի մասը գտնում է, որ ստորին միզուղիների ախտանիշների և քաղցկեղի փուլի, գրադացիայի (ըստ Գլիսոնի) միջև նշանակալի կորելյացիոն կապ չկա [9,13], մյուսները նկատել են, որ հիվանդների մոտ, որոնց ցուցված է եղել կատարելու շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում, հայտնաբերվել է առավել բարձր Գլիսոնի ցուցանիշով շագանակագեղձի քաղցկեղ [12,44], որը դիտվում է նաև մեր տվյալների վերլուծության արդյունքում: Ընդ որում, հաստատվել է, որ այն հիվանդները, որոնց միզարձակությունը 1 ամիս անց ուրետրալ կատետրի հեռացումից հետո բավարար է, սակայն ունեն Գլիսոնի բարձր ցուցանիշ (>7), ապա մինչև 21 ամիսների ընթացքում շագանակագեղձի միջմիզուկային մասնահատման կարիք են ունենալու 70%-ից ավելի դեպքերում [12]:
Վերոնշյալից կարելի է ենթադրել, որ շագանակագեղձի միջմիզուկային մասնահատման կարիք ունեցող հիվանդների մոտ քաղցկեղի առավել պրոգրեսիվ ընթացքը պայմանավորված է քաղցկեղի գրադացիայով:
Շագանակագեղձի քաղցկեղի միջմիզուկային մասնահատման կատարման համար դրվել են հետևյալ բացարձակ ցուցումները` սուր միզակապություն, քրոնիկ միզակապություն, հեմատուրիա, միզապարկի քարեր [63]: Մեր հետազոտության մեջ ընդգրկված հիվանդների մոտ բացարձակ ցուցումները եղել են. սուր և քրոնիկ միզակապություն, որոնք որոշ դեպքերում զուգակցվել են հեմատուրիայով:
Շագանակագեղձի միջմիզուկային մասնահատումը քաղցկեղի դեպքում (ի տարբերություն բարորակ հիպերպլազիայի) ունի որոշակի առանձնահատկություններ: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ քաղցկեղի դեպքում կարող են աղավաղվել անատոմիական կողմնորոշիչները (միզապարկի վզիկ, վիրաբուժական պատիճ, սերմնաթմբիկ), որոնք օգնում են վիրաբույժին գնահատել վիրահատության ծավալը: Աշխատություններից մեկում նկարագրվում են շագանակագեղձի քաղցկեղի դեպքում կիրառվող երեք տիպի միջմիզուկային մասնահատումներ` ռադիկալ, սուբռադիկալ և, այսպես կոչված, միզուկի խողովակի ստեղծում [64]: Սակայն անատոմիական կողմնորոշիչների տարբերակման դժվարացած պայմաններում ռադիկալ վիրահատության դեպքում հնարավոր են մի շարք բարդություններ` պերֆորացիա, արյունահոսություն և առավել հաճախ` անմիզապահություն: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները` մենք կատարում ենք պարցիալ միջմիզուկային մասնահատում, որը նշանակում է հեռացնել որոշակի քանակությամբ հյուսվածք, որի դեպքում սերմնաթմբիկի մակարդակից դիտելիս երևում է ազատ տարածություն դեպի միզապարկի խոռոչ:
Կատարվել են մի շարք հետազոտություններ շագանակագեղձի քաղցկեղի միջմիզուկային մասնահատման մոտակա [65-68] և հեռավոր արդյունքներիվերաբերյալ [12, 63,69-73]: Սակայն հետազոտությունների մեծ մասը վիրահատության արդյունավետությունը գնահատել են IPSS-ի ցուցանիշով, որը, մեր կարծիքով, ոչ հավաստի է: Մեր հետազոտության ընթացքում շագանակագեղձի միջմիզուկային մասնահատման արդյունավետությունը, բացի IPSS-ի ցուցանիշի որոշումից, գնահատում ենք նաև ուրոֆլոումետրիկ ցուցանիշով և մնացորդային մեզի առկայության որոշումով: Բացի այդ, մենք կատարում ենք նաև ՊՍԱ-ի և պրոստատիկ թթվային ֆոսֆատազայի ցուցանիշների որոշում դինամիկայում` վիրահատությունից անմիջապես առաջ և հետո, հետվիրահատական II, IV օրերին, 1, 3 և 6 ամիս անց: Վերջինս նույնպես չի կատարվել նախկին հետազոտություններում: Համեմատական կարգով միևնույն ցուցանիշները որոշվում են նաև շագանակագեղձի ադենոմայով հիվանդների մոտ, որոնց կատարվում է միջմիզուկային մասնահատում` հսկիչ խումբ (բոլոր հիվանդներից վերցվել է գրավոր համաձայնություն հետազոտությանը մասնակցելու վերաբերյալ): Մյուս հանգամանքը, որը նույնպես համարում ենք էական, այն է` մեր հետազոտությունը պրոսպեկտիվ է, ի տարբերություն մյուս հետազոտությունների, որոնք կատարվել են ռետրոսպեկտիվ եղանակով:
Գրականություն
- Bray F., Sankila R., Ferlay J., Parkin D.M. Estimates of cancer incidence and mortality in Europe in 1995. Eur J Cancer 2002;38(1):99-166.
- Black R.J., Bray F., Ferlay J., Parkin D.M. Cancer incidence and mortality in European Union: cancer registry data and estimates of national incidence for 1990. Eur J Cancer 1997;33(7):1075-1107.
- Huggins C., Hodges C.V. Studies on prostatic cancer. I. The effect of castration, of oestrogen, and of androgen injection on serum phosphatases in metastatic carcinoma of the prostate. Cancer Res 1941;1:293-7.
- Gleave M.E., Goldenberg S.L., Jones E.C. et al Optimal duration of neoadjuvant androgen withdrawal therapy before radical prostatectomy in clinically confined prostate cancer. Sem Urol Oncol 1996;14(suppl 2):39-47.
- Crawford E.D., Eisenburger M.A., McLeod D.G. et al A controlled trial of leuprolide with and without flutamide in prostatic carcinoma. N Engl J Med 1989;321:419-24.
- Montironi R., Magi Galuzzi C., Scarpelli M. et al Quantitative characterization of the frequency and location of cell proliferation and death in prostate pathology. J Cell Biochem 1994;19:238-45.
- Chute R., Willetts A.T., Gens J.P. Experiences in the treatment of carcinoma of the prostate with stilbestrol and with castration by the technique of intra-capsular orchidectomy. J Urol 1942;48:682.
- Vaillancourt L., Tetu B., Fradet Y. et al Effect of neoadjuvant endocrine therapy (combined androgen blockage) on normal prostate and prostatic carcinoma. J Surg Pathol 1996;20:86-93.
- Fleischmann J.D., Catalona W.J. Endocrine therapy for bladder outlet obstruction from carcinoma of the prostate. J Urol 1985;134:498-500.
- Thomas D.J., Balaji V.J., Coptcoat M.J, Abercrombie G.F. Acute urinary retention secondary to carcinoma of the prostate. Is initial channel TURP beneficial? J Roy Soc Med 1992;85(3)318-19.
- Varenhorst E., Alund G. Urethral obstruction secondary to carcinoma of prostate: response to endocrine treatment. Urology 1985;25:345-56.
- Sehgal A., Mandhani A., Gupta N., Dubey D., Srivastava A., Kapoor R., Kumar A. Can the need for palliative transurethral prostatic resection in patients with advanced carcinoma of the prostate be predicted? J Endourol. 2005;19(5):546-9.
- Mommsen S., Petersen L. Transurethral catheter removal after bilateral orchiectomy for prostatic carcinoma associated with acute urinary retention. Scand J Urol Nephrol. 1994;28(4):401-4.
- Jonasson O., Long L., Roberts S., McGraw E., McDonald J.H. Cancer cells in the circulating blood during operative management of genitourinary tumors. J Urol 1961;85:1-12.
- Harty J.I., Blicblum S., Amin M. In vitro technique for isolating prostatic cells from blood. J Surg Res. 1979;26:411-6.
- Heung Y.M.M., Walsh K., Sriprasad S., Mulvin D., Sherwood R.A. The detection of prostate cells by the reverse transcription – polymerase chain reaction in the circulation of patients undergoing transurethral resection of the prostate. BJU Int 2000;85:65-69.
- Eschwege P., Dumas F., Blanchert P. et al Hematogenous dissemination of prostatic epithelial cells during radical prostatectomy. Lancet 1995;346:1528-30.
- Oefelein M.G., Kaul K.L., Herz B. et al Molecular detection of prostate epithelial cells from the surgical field and peripheral circulation during radical prostatectomy. J Urol 1997;155:238-42.
- Moreno J.G., O’Hara M., Long J.P. et al Transrectal ultrasound – guided biopsy causes hematogenous dissemination of prostate cells as determined by RT – PCR. Urology 1997;49:515-20.
- Fadlon E.J., Rees R.C., McIntyre C., Sharrard R.M., Lawry J. and Hamdy F.C. Detection of circulating prostate-specific antigen-positive cells in patients with prostate cancer by flow cytometry and reverse transcription polymerase chain reaction. Br J Cancer. 1996;74: 400–405.
- Butler T.P., Gullino P.M. Quantitation of cell shedding into efferent blood of mammary adenocarcinoma. Cancer Res 1975:35:512-516.
- Weiss L., Orr F.W., Honn K.V. Interaction of cancer cells with the microvasculature during metastasis. FASEB J 1988;2:12-21.
- Rabotti G. Ploidi of primary metastatic human tumors. Nature 1959;183:1276-77.
- Fisher B., Fisher E.R. Effect of experimental perfusion upon the biologic and pathologic behavior of tumors. Surgery 1964;56:651-662.
- Fisher E.R., Fisher B. Experimental study of factors influencing development of hepatic metastases from circulating tumor cells. Acta Cytol 1965;9:146-158.
- Rinker-Schaeffer C.W., O’Keefe J.P., Welch D.R., Theodorescu D. Metastasis suppressor proteins. Discovery, molecular mechanisms, and clinical application. Clin Cancer Res 2006;12:3882-9.
- Hanks G.E., Leibel S., Kramer S. The dissemination of cancer by transurethral resection of locally advanced prostate cancer. J Urol 1983;129:309-11.
- Bandhauer K. The possible role of transurethral resection in the dissemination of prostate cancer. Eur Urol 1975;1:272-4.
- Forman J.D., Order S.E., Zinreich E.S., Lee D.J., Wharam M.D., Mellits E.D. The correlation of pretreatment transurethral resection of prostatic cancer with tumor dissemination and disease – free survival. A univariate and multivariate analysis. Cancer 1986;58:1770-8.
- Pilepich M.V., Krall J.M., Hanks G.E. et al Correlation of pre-treatment transurethral resection and prognosis in patients with stage C carcinoma of the prostate treated with definitive radiotherapy – RTOG experience. Int J Radiat Oncol Biol Phys 1987;13:195-9.
- Sandler H.M., Hanks G.E. Analysis of the possibility that transurethral resection promotes metastasis in prostate cancer. Cancer 1988;62:2622-7.
- Landmann C., Huning R., Rutishauser G. Adverse effect of transurethral resection on disease – free survival in locally advanced prostate cancer treated with irradiation. Int J Radiant Oncol Biol Phys 1993;26:217-21.
- Austin J.P., Aziz H., Potters L., Oshelfski J., Choi K., Rotman M. Effects of pretreatment transurethral resection on survival in prostatic carcinoma. J Natl Med Assoc 1994;86:833-8.
- McGowan D.G. The effect of transurethral resection on prognosis in carcinoma of the prostate: real or imaginary? Int J Rad Oncol Biol Phys 1988;15:1057-64.
- Arcangeli G., Micheli A., Verna L., Saracino B., Arcangeli G., Giovinazzo G., D’Angelo L., Pansadoro V., Sternberg C.N. Prognostic impact of transurethral resection on patients irradiated for localized prostate cancer. Radiother Oncol 1995;35:123-8.
- Krupski T.L., Stukenborg G.J., Moon K., Theodorescu D. The relationship of palliative transurethral resection of the prostate with disease progression in patients with prostate cancer. BJU Int 2010;106:1477-1483.
- Perez C.A. Presidential Address of the 24th Annual Meeting of the American Society of Therapeutic Radiologists: carcinoma of the prostate, a vexing biological and clinical enigma. Int J Radiat Oncol Biol Phys. 1983;9:1427–1438.
- Fowler J.E. Jr, Fisher H.A., Kaiser D.L., Whitemore W.F. Jr. Relationship of pretreatment transurethral resection of the prostate to survival without distant metastases in patients treated with 125I – implantation for localized prostatic cancer. Cancer 1984;53:1857-63.
- Kuban D.A., el-Mahdi A.M., Schellhammer P.F., Babb T.J. The effect of transurethral prostatic resection on the incidence of osseous prostatic metastasis. Cancer 1985;56:961-4.
- Levine E.S., Cisek V.J., Mulvihill M.N., Cohen E. Role of transurethral resection in dissemination of cancer of prostate. Urology 1986;28:179-83.
- Paulson D.F., Cox E.B. Does transurethral resection of the prostate promote metastatic disease? J Urol 1987;138:90-1.
- Meacham R.B., Scardino P.T., Hoffman G.S., Easley J.D., Wilbanks J.H., Carlton C.E. Jr. The risk of distant metastases after transurethral resection of the prostate versus needle biopsy in patients with localized prostate cancer. J Urol 1989;142:320-5.
- Nativ O., Bergstralh E.J., Boyle E.T. Jr, Zincke H. Transurethral resection versus needle biopsy prior to radical prostatectomy for stage C prostate cancer. Influence on progression and survival. Urology 1991;37:22-7.
- Dunkan W., Catton C.N., Warde P., Gospodarowicz M.K., Murno A.J., Lakier R., Simm J., Panzarella T. The influence of transurethral resection of prostate on prognosis of patients with adenocarcinoma of the prostate treated by radical radiotherapy. Radiotherapy and Oncology 1994;31:41-50.
- D’Ambrosio D.J., Ruth K., Horwitz E.M., Chen D.T., Pollack A., Buyyounouski M.K. Does transurethral resection of prostate (TURP) affect outcome in patients who subsequently develop prostate cancer? Urology 2007;71:938-941.
- Arnscher M.S., Prosnitz L.R. Transurethral resection of prostate prior to definitive irradiation for prostate cancer. Lack of correlation with treatment outcome. Urology 1991;38:206-211.
- Zelefsky M.J., Whitmore W.R. Jr, Leibel S.A., Wallner K.E., Fuks Z. Impact of transurethral resection on the long-term outcome of patients with prostatic carcinoma. J Urol 1993;150:1860-4.
- Pansadoro V., Sternberg C.N, DePaula F., Florio A., Giannarelli D., Arcangeli G. Transurethral resection of the prostate and metastatic prostate cancer. Cancer. 1991;68:1895-8.
- Babaian R.J., Archer J.S. Dissemination of disease following transurethral resection for locally advanced prostate cancer. Urology. 1988;31(1):30-3.
- G. Bartsch, G. Hohlbrugger, G. Mikuz and H. Marberger. Transurethral resection in prostatic carcinoma. World J Urol 1983;1:36-39.
- Stattin P., Bergh A., Karlberg L., Tavelin B., Damber J.E. Long-term outcome of conservative therapy in men presenting with voiding symptoms and prostate cancer. Eur Urol. 1997;32(4):404-9.
- Mikuz G., Dietze O., Vogel W., Bartsch G., Rohr H.P. Morphometrische und cytofotometrische Untersuchungen von transurethral resezierten Prostatakarzinomen. Vehr Dtsch Ges Pathol 1980;64:457.
- Qin X., Ma C., Yao X., Zhang S., Dai B., Zhang H., Shen Y., Zhu Y., Ye D. Palliative transurethral resection of the prostate (TURP) may improve cancer control in hormone sensitive metastatic prostate cancer (PCa). Urology 2009;74:(Suppl 4A)UP-2.125.
- Philip J., Dutta Roy S., Scally J., Foster C.S,. Javle P. Importance of TURP in diagnosis prostate cancer in men with multiple negative biopsies. Prostate 2005;64:200-2.
- Bratt O. The difficult case in prostate cancer diagnosis – When is a “Diagnostic TURP” indicated? Eur Urol 2006;49:769-771.
- Puppo P., Introini C., Calvi P., Naselli A. Role of transurethral resection of the prostate and biopsy of the peripheral zone in the same session after repeated negative biopsies in the diagnosis of prostate cancer. Eur Urol 2006;49:873-8.
- Vallancien G., Prapotnich D., Cathelineau X., Baumert H., Rozet F. Transrectal focused ultrasound combined with transurethral resection of the prostate for the treatment of localized prostate cancer: feasibility study. J Urol. 2004;171:2265-7.
- Swanson G., Thompson I., Basler J. et al Metastatic prostate cancer – does treatment of the primary tumor matter? J Urol 2006;176:1292-8.
- Qin X.J., Ma C.G., Ye D.W., Yao X.D., Zhang S.L., Dai B., Zhang H.L., Shen Y.J., Zhu Y., Zhu Y.P., Shi G.H., Xiao W.J., Lin G.W., Swanson G.P. Tumor cytoreduction results in better response to androgen ablation-a preliminary report of palliative transurethral resection of the prostate in metastatic hormone sensitive prostate cancer. Urol Oncol 2010 may.
- Choueiri T.K., Xie W., D'Amico A.V., Ross R.W., Hu J.C., Pomerantz M., Regan M.M., Taplin M.E., Kantoff P.W., Sartor O., Oh W.K. Time to prostate-specific antigen nadir independently predicts overall survival in patients who have metastatic hormone-sensitive prostate cancer treated with androgen-deprivation therapy. Cancer 2009;115:981-7.
- Hussain M., Goldman B., Tangen C., Higano C.S., Petrylak D.P., Wilding G., Akdas A.M., Small E.J., Donnelly B.J., Sundram S.K., Burch P.A., Dipaola R.S., Crawford E.D. Prostate-specific antigen progression predicts overall survival in patients with metastatic prostate cancer: data from Southwest Oncology Group Trials 9346 (Intergroup Study 0162) and 9916. J Clin Oncol 2009;27:2450-6.
- Carpentier P.J., Schroder F.H. Transrectal ultrasonography in the followup of prostatic carcinoma patients: a new prognostic parameter? J Urol. 1984;131:903-5.
- Marszalek M., Ponholzer A., Rauchenwald M., Madersbacher S. Palliative transurethral resection of the prostate: functional outcome and impact on survival. BJU Int. 2007;99(1):56-9.
- Valdivia Uría J.G., López J.A. Is the use of transurethral resection adequate in the therapy of carcinoma of the prostate? Arch Esp Urol. 1989;42 Suppl 2:179-86.
- Isbarn H., Jeldres C., Capitanio U., Zini L., Shariat S.F., Lughezzani G., Sun M., Ahyai S.A., Duclos A., Jolivet-Tremblay M., Lattouf J.B., Valiquette L., Perrotte P., Montorsi F., Graefen M., Karakiewicz P.I. Thirty-day mortality after transurethral resection of the prostate in patients treated with androgen deprivation therapy. J Endourol. 2009;23(8):1347-52.
- Trygg G., Ekengren J., Farahmand B.Y., Persson P.G., Hahn R.G. Operative course of transurethral resection of the prostate and progression of prostate cancer. Urol Int. 1998;60(3):169-74.
- Crow P., Gilbert H.W., Jones D.J. and Ritchie A.W.S. The influence of histological diagnosis on the postoperative complication rate following trans-urethral resection of prostate (TURP). Ann R Coll Surg Engl. 2002;84(6):418–421.
- Mazur A.W., Thompson I.M. Efficacy and morbidity of "channel" TURP. Urology. 1991;38(6):526-8.
- Chang C.C., Kuo J.Y., Chen K.K., Lin A.T., Chang Y.H., Wu H.H., Chang L.S. Transurethral prostatic resection for acute urinary retention in patients with prostate cancer. J Chin Med Assoc. 2006;69(1):21-5.
- Mora Durban M., Navarro Sebastián J., Arrizabalaga Moreno M., Mañas Pelillo A., Díez Rodriguez J., Garcia Gonzalez J., Paniagua Andrés P. [Transurethral resection of prostate cancer: efficacy and morbidity]. Arch Esp Urol. 1995;48(8):829-35.
- Fang Y., Ye D., Dai B., Zhang H., Shen Y. [Transurethral resection of the prostate for lower urinary tract obstruction from advanced prostate cancer]. Zhonghua Nan Ke Xue.2004;10(11):827-9.
- Rodriguez J.V., Chechile G. [Usefulness of transurethral resection in cancer of the prostate]. Arch Esp Urol. 1989;42 Suppl 2:165-77.
- Fukuoka H., Ishibashi Y., Masuda M., Sakanishi S. Transurethral resection of bladder outlet obstruction from carcinoma of the prostate. Hinyokika Kiyo. 1989;35(4):609-14.
Կարդացեք նաև
a Տես «Բիոպսիայի և ախտաբանության սկզբունքները»
b Եթե ախտորոշիչ բիոպսիան բավարար չէ բուժման որոշում կայացնելու համար, նպատակահարմար է կրկնակի...
Բանալի բառեր. ցիրկադային ռիթմ, քրոնոմոդուլյացիոն քիմիաթերապիա
Ներածություն
Երկրագնդի վրա ամեն կենդանի օրգանիզմ, սկսած միաբջիջ բակտերիաներից մինչև մարդը, ենթակա են ռիթմիկ փոփոխությունների, որոնց մեջ ամենակարևորը օրեկան ցիրկադային 24 ժամյա տատանումներն են [3]...
Բանալի բառեր. վուլվայի քաղցկեղ, կրկնողություն, մետասթազավորում, հասարակ վուլվէկտոմիա, արմատական վուլվէկտոմիա, վիրահատական, համակցված, ճառագայթային բուժում...
Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան (ՇԲՀ) համարվում է տարեց տղամարդկանց շրջանում ամենատարածված ուրոլոգիական հիվանդությունը: Ռուսաստանի Դաշնությունում և Եվրոպական մի շարք երկրներում ՇԲՀ-ն ախտորոշվում է 11,3% տղամարդկանց մոտ 40-49տ. հասակում և 81,4% տղամարդկանց մոտ` 80տ. հասակում [11]...
Բանալի բառեր. միզապարկի քաղցկեղ, բիպոլյար ներմիզուկային մասնահատում
Առաջին հիշատակումները ներմիզուկային մասնահատման (ՆՄՄ) կիրառման վերաբերյալ հանդիպում են 16-րդ դարից: Հետագայում, գիտատեխնիկական առաջընթացին զուգընթաց...
Բանալի բառեր. շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա, էրեկտիլ դիսֆունկցիա, ֆոսֆո-դիէսթերազա 5-ի ինհիբիտորներ, ստորին միզուղիների ախտանիշներ
Տարեց տղամարդկանց շրջանակներում լայն տարածում ունեցող էրեկտիլ դիսֆունկցիան (ԷԴ) և շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի (ՇԲՀ) հետևանքով առաջացող ստորին միզուղիների ախտանիշները (ՍՄԱ) սովորաբար ի հայտ են գալիս կյանքի 5-րդ և 6-րդ տասնամյակներում [11,15,24]...
Բանալի բառեր. շագանակագեղձ, կարցինոմա, նեյորէնդոկրին
Վերջին երկու տասնամյակում շագանակագեղձի քաղցկեղը դարձել է լուրջ բժշկական և սոցիալական խնդիր: Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում շագանակագեղձի քաղցկեղը զբաղեցնում է տղամարդկանց մոտ բոլոր չարորակ նորագոյացությունների շարքում 2- րդ տեղը` իր տեղը զիջելով թոքերի քաղցկեղին...
Բանալի բառեր. միզապարկ, շագանակագեղձ, հիպերպլազիա
Մի շարք կլինիկական դիտարկումներ ցույց են տվել, որ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով (ՇԲՀ) զգալի թվով հիվանդների մոտ ինֆրավեզիկալ օբստրուկցիայի (ԻՎՕ) ախտանիշները զուգորդվում են գերակտիվ միզապարկի (ԳԱՄ) ախտանիշներով...
Բանալի բառեր. միզապարկի քաղցկեղ, բիպոլյար ներմիզուկային մասնահատում
Միզապարկի մակերեսային ուռուցքների վիրահատական բուժման հիմնական եղանակ է համարվում ներմիզուկային մասնահատումը (ՆՄՄ) [7,21,22]: Ներմիզուկային վիրահատությունների պատմական սկիզբը համարվում է 16-րդ դարը...
Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարը սոսկ առողջապահական խնդիր չէ: Հաշվի առնելով հիվանդացության և մահացության ցուցանիշների տարեց տարի արձանագրվող աճը աշխարհի գրեթե բոլոր երկրներում (միջինում 34%), այն ձեռք է բերում պետական նշանակություն...
Ամորձիների ուռուցքներով հիվանդացությունը եվրոպական երկրներում կրկնապատկվում է յուրաքանչյուր 20 տարին մեկ: Միջին ցուցանիշը կազմում է 6,3 հիվանդ 100000 տղամարդ բնակչության: Մինչդեռ մահացությունը ամորձիների քաղցկեղի ժամանակ մնում է...
Հիվանդ Ա.Վ., տղամարդ, 43տ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունք էր ընդունվել` գանգատվելով շեքի շրջանի ուռուցքային գոյացության առկայությունից, ցավերից և դժվարամիզությունից: Հիվանդության...
Միզապարկի մակերեսային ուռուցքների էնդոսկոպիկ բուժման ոսկե ստանդարտ է համարվում ներմիզուկային մասնահատումը (ՆՄՄ) [3]: Այն հետագա մորֆոլոգիական ախտորոշման հետ միասին հանդիսանում է փուլավորման առավել տեղեկատվական եղանակ...
ՈՒռուցքներում առաջացող գենային փոփոխությունները հայտնաբերելու նպատակով ժամանակակից օնկոմորֆոլոգիայում լայն կիրառություն է ստացել ֆլյուորեսցենտային in situ հիբրիդացման (FISH) և քրոմոգենային...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն