Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուռուցքաբանություն

IN SITU հիբրիդացման մեթոդի նշանակությունը ուռուցքների ախտորոշման գործում

Բանալի բառեր` in situ հիբրիդացում, FISH, CISH, HER2

Ուռուցքներում առաջացող գենային փոփոխությունները հայտնաբերելու նպատակով ժամանակակից բժշկության մեջ կիրառվում են մի քանի եղանակներ, որոնցից առավել լայն կլինիկական նշանակություն են ստացել իմունոհիստոքիմիական, ֆլուորեսցենտային in situ հիբրիդացման (FISH) և քրոմոգենային in situ հիբրիդացման (CISH) մեթոդները [1]:

 

Իմունոհիստոքիմիական մեթոդը հնարավորություն չի տալիս ուղղակիորեն հայտնաբերել գենային փոփոխությունները: Այս հետազոտության ժամանակ օգտագործվում են հակամարմիններ, որոնց միջոցով որոշվում է բջջում սպիտակուցների քանակական փոփոխությունները և դրա հիման վրա կատարվում է եզրակացություն գենային փոփոխությունների մասին, օրինակ, բջջում որևէ սպիտակուցի քանակի շատացումը թույլ է տալիս ենթադրել այդ սպիտակուցը կոդավորող գենի ամպլիֆիկացիայի մասին: Հասկանալի է դառնում, որ բջջում գենային փոփոխությունները հայտնաբերելու նպատակով կիրառվող իմունոհիստոքիմիական մեթոդը չի կարող ունենալ բավական ճշգրտություն, քանի որ բջջում սպիտակուցի քանակի շատացում կարող է դիտվել նաև առանց գենի ամպլիֆիկացիայի:

 

Ֆլուորեսցենտային in situ հիբրիդացումը (FISH) և քրոմոգենային in situ հիբրիդացումը (CISH) այնպիսի մեթոդներ են, որոնց միջոցով ուսումնասիրվում են նուկլեինաթթուները: Դա հնարավորություն է տալիս անմիջականորեն ուսումնասիրել կորիզային ԴՆԹ-ն, գնահատել գեների վիճակը և նրանցում առաջացած փոփոխությունները: In situ հիբրիդացման հիմքում ընկած է բջջային ԴՆԹ-ի և արհեստականորեն պատրաստված ԴՆԹ զոնդի միջև կայուն հիբրիդի առաջանալու հատկությունը: ԴՆԹ զոնդն իրենից ներկայացնում է նուկլեինաթթուների հաջորդականություն, որը կոմպլեմենտար է կորիզային ԴՆԹ-ի որոշակի հատվածին և ընդունակ է նրա հետ հիբրիդ առաջացնել: ԴՆԹ զոնդերը լինում են դրոշմված և դրա շնորհիվ հնարավոր է լինում նրանց հայտնաբերել (նկ. 1): 

 

Նկ.1. Հիբրիդացում բջջային ԴՆԹ-ի և ԴՆԹ զոնդի միջև

 

In situ հիբրիդացման մեթոդը ներդրվել է 1969 թվականին, միմյանցից անկախ երկու խումբ գիտնականների կողմից (John et al. և Pardue, Gall.): Այդ ժամանակ ԴՆԹ զոնդերի դրոշմման միակ հասանելի եղանակը ռադիոիզոտոպային ագենտների օգտագործումն էր (իզոտոպային in situ հիբրիդացում` IISH): ԴՆԹ զոնդերը դրոշմվում էին P32 իզոտոպով, իսկ հիբրիդացման արդյունքները գնահատվում էին ավտոռադիոգրաֆիայի մեթոդով, որը բավական բարդ եղանակ էր: Իզոտոպային զոնդերի հետ կապված խնդիրները և հիբրիդացման արդյունքների գնահատման բարդությունները հնարավորություն չէին տալիս in situ հիբրիդացումը կիրառել պրակտիկ բժշկության մեջ [2]:

 

1980-ականներին ԴՆԹ զոնդերի պատրաստման կատարելագործումը հնարավորություն տվեց ԴՆԹ զոնդերը դրոշմել ֆլուորոքրոմով, որի շնորհիվ հիբրիդացման արդյունքները սկսեցին գնահատել լումինեսցենտային մանրադիտակի միջոցով` ֆլուորեսցենտային in situ հիբրիդացում (FISH): ԴՆԹ զոնդերի պատրաստման այս եղանակը in situ հիբրիդացումը դարձրեց մատչելի, հետազոտողների համար անվտանգ և անհամեմատելիորեն հեշտացրեց արդյունքների գնահատումը: Դրա շնորհիվ FISH մեթոդը սկսեց կիրառվել ոչ միայն գիտահետազոտական նպատակներով, այլև լայնորեն ներդրվեց պրակտիկ բժշկության մեջ [3]: Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար կլինիկաներում ներկայումս FISH մեթոդը օգտագործվում է հետևյալ նպատակներով.

 

  • քրոմոսոմների որակական և քանակական անոմալիաների հայտնաբերում,
  • քրոմոսոմային խանգարումների պրեիմպլանտացիոն, պրենատալ և պոստնատալ ախտորոշում,
  • բջիջներում վիրուսների հայտնաբերում,
  • ուռուցքային բջիջներում սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ քրոմոսոմային անոմալիաների հայտնաբերում, որը կիրառվում է նաև օնկոհեմատոլոգիայում,
  • ուռուցքային բջիջներում սպեցիֆիկ գեների հայտնաբերում,
  • ուռուցքային բջիջներում գենային ամպլիֆիկացիաների հայտնաբերում,
  • բուժման արդյունավետության մոնիտորինգ և ուռուցքային բջիջների մնացորդային նվազագույն քանակների հայտնաբերում:

 

Այս նպատակները իրականացնելու համար սինթեզվել է ԴՆԹ զոնդերի մեծ բազմություն: Ներկայումս գոյություն ունեն սկզբունքորեն իրարից տարբերվող 3 տիպի ԴՆԹ զոնդեր:

 

  1. Քրոմոսոմ յուրահատուկ ԴՆԹ զոնդեր` կոմպլեմենտար քրոմոսոմների ցենտրոմերային հատվածներին` CEP (Chromosome Enumeration Probe): CEP զոնդերը պարունակում են համեմատաբար կարճ նուկլեինաթթվային հաջորդականություններ, որոնք կոմպլեմենտար են քրոմոսոմների ցենտրոմերային հատվածներին և նախատեսված են քրոմոսոմների քանակական փոփոխությունները հայտնաբերելու համար (անեուպլոիդիա, պոլիպլոիդիա, մոնոսոմիա, տրիսոմիա):
  2. Քրոմոսոմ յուրահատուկ ԴՆԹ զոնդեր` կոմպլեմենտար քրոմոսոմների տելոմերային հատվածներին` TEL: TEL զոնդերը կոմպլեմենտար են քրոմոսոմի p կամ q թևիկների ԴՆԹ-ին և նախատեսված են քրոմոսոմների որակական անոմալիաները հայտնաբերելու համար (դելեցիա, դուպլիկացիա): Դելեցիայի և մոնոսոմիայի միջև տարբերակիչ ախտորոշում կատարելու նպատակով միաժամանակ կիրառվում են TEL և SEP տեսակի ԴՆԹ զոնդեր:
  3. Գեն յուրահատուկ ԴՆԹ զոնդեր LSI (Locus Specific Identifiers): Գեն յուրահատուկ ԴՆԹ զոնդերը օգտագործում են քրոմոսոմներում յուրահատուկ, չկրկնվող նուկլեինաթթվային հաջորդականություն հայտնաբերելու նպատակով:

 

Ժամանակակից ֆլուորեսցենտային մանրադիտակները հնարավորություն են տալիս մեկ հետազոտության ժամանակ օգտագործել մի քանի ԴՆԹ զոնդեր, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է իրեն բնորոշ գունավորման ֆլուորեսցենտային ազդանշան [4]: Նմանատիպ ԴՆԹ զոնդերի հավաքածու կիրառվում է միզապարկի քաղցկեղի ախտորոշման նպատակով: Dako ընկերության կողմից առաջարկված այդպիսի հավաքածուն պարունակում է երեք քրոմոսոմ յուրահատուկ ԴՆԹ զոնդեր` 3, 7, 17-րդ քրոմոսոմների անեուպլոիդիաների հայտնաբերման համար, և մեկ գեն յուրահատուկ ԴՆԹ զոնդ` 9-րդ քրոմոսոմի կարճ թևի 21-րդ լոկուսի դելեցիան հայտնաբերելու համար (9p21-) [5]: Այս զոնդերից յուրաքանչյուրը ունի իրեն բնորոշ ֆլուորեսցենտային գունավորումը` քրոմոսոմ 17-երկնագույն, քրոմոսոմ 7-կանաչ, քրոմոսոմ 3-կարմիր, 9p21-դեղին: Նորմալ դիպլոիդ բջջում այս գունային ազդանշաններից յուրաքանչյուրը ներկայացված է լինում երկու օրինակով (նկ. 2): 

 

Քաղցկեղային բջջիջներում հանդիպում են 3, 7, 17-րդ քրոմոսոմների անեուպլոիդիաներ և 9p21 լոկուսի դելեցիա: Այս շեղումները կարող են հանդիպել բազում տարբերակներով: Նկար 3-ում բերված է քաղցկեղային բջջի օրինակ, որտեղ կա 3-րդ քրոմոսոմի  երկու  օրինակ (կարմիր ֆլուորեսցենցիա), 7-րդ քրոմոսոմի վեց օրինակ (կանաչ ֆլուորեսցենցիա), 17-րդ քրոմոսոմի վեց օրինակ (երկնագույն ֆլուորեսցենցիա) և 9-րդ քրոմոսոմի կարճ թևի 21-րդ լոկուսի մեկ օրինակ (դեղին ֆլուորեսցենցիա): Հասկանալի է դառնում, որ ունենք 7 և 17-րդ քրոմոսոմների պոլիպլոիդիա և 9-րդ քրոմոսոմի 21-րդ լոկուսի դելեցիա: Սա նորմայից շեղման տարբերակներից մեկն է: Գրականության մեջ կան տվյալներ, որ 3, 7, 17-րդ քրոմոսոմների արտահայտված պոլիպլոիդիան` զուգակցված 9-րդ քրոմոսոմի 21-րդ լոկուսի դելեցիայի հետ, բնորոշ է առավել չարորակ ընթացքով քաղցկեղներին [6, 7]:

 

Նկ.2. Նորմա` բոլոր զոնդերը ներկա են երկու օրինակով   Նկ.3 Նորմայից շեղման տարբերակներից մեկը

Ի տարբերություն դասական ցիտոգենետիկ մեթոդների, FISH մեթոդը հնարավորություն է տալիս ուսումնասիրել ոչ միայն մետաֆազային, այլև ինտերֆազային բջիջները: Հետազոտության համար օգտագործվում է և ցիտոլոգիական, և հիստոլոգիական նյութ: Կան մշակված FISH մեթոդի բազմաթիվ մոդիֆիկացիաներ, որոնք հաջողությամբ կիրառվում են լաբորատոր ախտորոշման տարբեր բնագավառներում [8]:

 

In situ հիբրիդացման մյուս տարբերակը քրոմոգենային in situ հիբրիդացման մեթոդն է (CISH): CISH մեթոդը մշակվել է վերջին տարիների ընթացքում: Այն սկզբունքորեն նման է FISH մեթոդին, սակայն հետազոտության ժամանակ օգտագործվում են այլ եղանակով պատրաստված ԴՆԹ զոնդեր: CISH մեթոդի դեպքում ԴՆԹ զոնդերը դրոշմվում են քրոմոգենով, իսկ հիբրիդացման արդյունքները գնահատվում են լուսային մանրադիտակով, դրա շնորհիվ մեթոդը պաթոհիստոլոգիական լաբորատորիաներում կիրառելու նպատակով դառնում է առավել հասանելի: Ներկայումս CISH մեթոդը լայնորեն կիրառվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման համար` HER2 գենի ստատուսը որոշելու նպատակով: HER2 գենը տեղակայված է 17-րդ քրոմոսոմում և կոդավորում է համանուն սպիտակուցի սինթեզը: Նորմալ դիպլոիդ բջջում այս գենը գտնվում է երկու օրինակով: Հայտնի է  որ  կրծքագեղձի  քաղցկեղով հիվանդների 20-30%-ի մոտ հայտնաբերվում է HER2 գենի ամպլիֆիկացիա, որով բացատրվում է հիվանդության առավել ագրեսիվ ընթացքը և անբարենպաստ ելքը: CISH մեթոդով HER2 գենի ամպլիֆիկացիան որոշելու համար օգտագործվում է գեն` յուրահատուկ ԴՆԹ զոնդ կոմպլեմենտար HER2 գենին: Համարվում է, որ ամպլիֆիկացիան բացակայում է, եթե 50%-ից ավելի բջիջներում հայտնաբերվում է 1-5 քրոմոգենային ազդանշան (նկ. 4):

 

Նկ. 4. HER2 գենի ամպլիֆիկացիան բացակայում է. խոշորացում 1000 անգամ 

Նկ. 5. HER2 գենի ուժեղ ամպլիֆիկացիա. խոշորացում 1000 անգամ

 

Եթե 50%-ից ավելի բջիջներում կան HER2 գենի 5-ից ավելի օրինակներ, կամ կա քրոմոգենային գունակի կլաստերներ, համարվում է, որ ամպլիֆիկացիան դրական է [9]: HER2 գենի ամպլիֆիկացիայի ճշգրիտ որոշումը շատ կարևոր է, քանի որ դա ոչ միայն հնարավորություն է տալիս կատարել կանխատեսումներ հիվանդության ընթացքի վերաբերյալ, այլև հնարավորություն է ստեղծում ճշգրիտ կատարել քիմիոթերապևտիկ դեղամիջոցի ընտրությունը: Քաղցկեղային բջիջներում HER2 գենի ամպլիֆիկացիայի ժամանակ ցուցված է հերցեպտին (տրաստուզումաբ) դեղամիջոցի նշանակումը:

 

Հերցեպտինը մոնոկլոնալ հակամարմին է, որը ընտրողաբար կապվում է ուռուցքային բջջի մակերեսին տեղակայված HER2 ռեցեպտորի հետ` թողնելով բջջի վրա ցիտոտոքսիկ ազդեցություն: Այն միաժամանակ ակտիվացնում է նաև ապոպտոզը, ընկճում բջիջների բազմացումը և անգիոգենեզը: Հերցեպտինով բուժման համար անհրաժեշտ է ճշգրիտ հաստատել HER-2 գենի ամպլիֆիկացիան, քանի որ հակառակ դեպքում թանկարժեք դեղամիջոցի օգտագործումը լինում է անարդյունք, իսկ երբեմն վատացնում հիվանդության ընթացքը [10]: Դասական CISH հետազոտության ժամանակ, երբ HER2 գենի օրինակները բջջում լինում են 5-10 հատ (թույլ ամպլիֆիկացիա), խնդիր է առաջանում տարբերակել` դա HER2 գենի ամպլիֆիկացիայի հետևա±նք է, թե 17-րդ քրոմոսոմի պոլիպլոիդիա: Դա կարևոր է, որովհետև վերջինի ժամանակ HER2 գենի օրինակների թիվը նույնպես շատանում է: Տարբերակիչ ախտորոշման նպատակով կատարվում է FISH հետազոտություն կամ երկգույն CISH հետազոտություն, որի դեպքում օգտագործվում է երկու ԴՆԹ զոնդ` դրոշմված տարբեր քրոմոգեններով: Օգտագործվում է քրոմոսոմ յուրահատուկ ԴՆԹ զոնդ` 17-րդ քրոմոսոմը հայտնաբերելու համար (կարմիր ազդանշան) և գեն յուրահատուկ ԴՆԹ զոնդ` HER2 գենը հայտնաբերելու համար (կանաչ ազդանշան): Նորմալ դիպլոիդ բջջում երկու տեսակի ԴՆԹ զոնդերն էլ հանդիպում են երկուական օրինակներով (նկ. 6): HER2 գենի ամպլիֆիկացիայի ժամանակ 17-րդ քրոմոսոմը հանդիպում է երկու օրինակով (կարմիր ազդանշան), իսկ HER2 գենը` բազմաթիվ օրինակներով (կանաչ ազդանշան) (նկ. 7):

 

Նկ.6. HER2 գենի ամպլիֆիկացիան բացակայում է   Նկ.7. HER2 գենի ուժեղ ամպլիֆիկացիա

 

Իմունոհիստոքիմիական մեթոդով հնարավոր է լինում որոշել HER2 սպիտակուցի հիպերէքսպրեսիան, սակայն դա ախտորոշման օբեկտիվ մեթոդ չի կարող համարվել, քանի որ իմունոհիստոքիմիական մեթոդով որոշվում է բջջում սպիտակուցի քանակական փոփոխությունները և չի պարզվում, թե ինչ է տեղի ունենում բջջում գենային մակարդակով: 

 

CISH մեթոդի առավելությունը FISH մեթոդի համեմատ կայանում է նրանում, որ հետազոտության այս տեսակի ժամանակ պահպանվում է հյուսվածքի մորֆոլոգիական պատկերը` հնարավորություն տալով նույն պրեպարատի վրա գնահատել և մորֆոլոգիական, և գենետիկ առանձնահատկությունները: Մյուս կողմից` հիբրիդացման արդյունքները գնահատվում են ոչ թե լումինեսցենտային, այլև լուսային մանրադիտակի միջոցով, ինչը անհամեմատ հեշտացնում է այդ պրոցեսը, և երրորդ` CISH մեթոդով ստացված պրեպարատները կարելի է երկար ժամանակ պահպանել, մինչդեռ FISH հետազոտության ժամանակ դա հնարավոր չէ, քանի որ ֆլուորեսցենտային ազդանշանները արագ անհետանում են:

 

Գրականության ցանկ


  1. Франк Г.А., Завалишина Л.Э., Андреева Ю.Ю. Методы иммуногистохимии и гибридизации in situ в онкоморфологии // Медицинская технология, Москва, 2009.
  2. Trask B.J. Human Cytogenetics: 46 Chromosomes, 46 Years and Counting // Nature reviews. - 2002.- N3.- P.769-778.
  3. Chudoba I., Plesch A., Loerch T. et al. High resolution multicolor-banding: a new technique for refined FISH analysis of human chromosomes // Cytogenet. Cell Genet.- 1999.- V. 84.- P.156-160.
  4. Домрачева Е.В., Асеева Е.А. Возможности и перспективы гематологической цитогенетики // Медицинская генетика.- 2004.- Т.3, N4.- С.166- 179.
  5. Немцова М.В., Михайленко Д.С., Кекева Т.В., Кузнецова О.А., Башкатов С.В., Курынин Р.В., Попов А.М., Попова О.П., Шегай П.В., Андреева Ю.Ю., Алексеев Б.Я., Еникеев М.Э., Аляев Ю.Г., Карякин О.Б., Русаков И.Г., Франк Г.А., Залетаев Д.В. Молекулярно-генетические маркеры в онкоурологии // Молекулярная медицина, 2007, N3, С.43-54. 
  6. Немцова М.В., Землякова В.В., Кузнецова Е.В., Бабенко О.В., Завалишина Л.Э., Андреева Ю.Ю., Батева М.В., Франк Г.А., Залетаев Д.В. Анализ корреляции генетических и иммуногистохимических маркеров (гены-регуляторы клеточного цикла RB1, p16 и р53) при спорадическом раке молочной железы // Архив патологии, 2007, том 69, N2, С.3-6.
  7. Андреева Ю.Ю., Франк Г.А. Факторы прогноза рака мочевого пузыря // Российский онкологический журнал, 2007, N3, С.47-51.
  8. Rubtsov N., Karamysheva T., Babochkina T., Zhdanova N. et al. A new simple version of chromosome microdissection tested by probe generation for 24 - multi - color FISH, multi - color banding (MCB), ZOO - FISH and in clinical diagnostics // Medgen.- 2000.- V.12.- P.- 65.
  9. K. Kajo, P. Zubor, M. Barthova, L. Plank. Scoring index for prediction of HER-2 statusin the invasive breast carcinoma// Experimental Oncology 29, 2007 P.281-286
  10. Завалишина Л.Э., Ряазанцева А.А., Батева М.Б., Андреева Ю.Ю., Франк Г.А. Сравнительное исследование определение HER-2-статуса при раке молочной железы методами флюресцентной (FISH) и хромогенной (CISH) in situ гибридизации // Архив патологии, 2008, N3, С.9-11.

 

Հեղինակ. Նելլի Խոստիկյան, Անդրեյ Պապյան, Վարդան Դաբաղյան Երևանի Մ.Հերացու անվան ՊԲՀ ախտաբանական անատոմիայի ամիոնից Արմեն Ավոյան Երևանի Մ.Հերացու անվան ՊԲՀ ուրոլոգիայի ամբիոնից
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մելանոմա (NCCN-ի կլինիկական ուղեցույցեր): Կլինիկական և ախտաբանական փուլավորում, ախտորոշում. oncology.am
Մելանոմա (NCCN-ի կլինիկական ուղեցույցեր): Կլինիկական և ախտաբանական փուլավորում, ախտորոշում. oncology.am

a Տես «Բիոպսիայի և ախտաբանության սկզբունքները»
b Եթե ախտորոշիչ բիոպսիան բավարար չէ բուժման որոշում կայացնելու համար, նպատակահարմար է կրկնակի...

Մաշկաբանություն
Պահպանված ցիրկադային ֆունկցիայով հիվանդների մոտ քիմիաթերապիայի տոքսիկության նվազեցումը քրոնոմոդուլյացիոն քիմիաթերապիայի մեթոդով

Բանալի բառեր. ցիրկադային ռիթմ, քրոնոմոդուլյացիոն քիմիաթերապիա

Ներածություն

Երկրագնդի վրա ամեն կենդանի օրգանիզմ, սկսած միաբջիջ բակտերիաներից մինչև մարդը, ենթակա են ռիթմիկ փոփոխությունների, որոնց մեջ ամենակարևորը օրեկան ցիրկադային 24 ժամյա տատանումներն են [3]...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Վուլվայի քաղցկեղի տեղային կրկնողության և մետասթազավորման առանձնահատկությունները

Բանալի բառեր. վուլվայի քաղցկեղ, կրկնողություն, մետասթազավորում, հասարակ վուլվէկտոմիա, արմատական վուլվէկտոմիա, վիրահատական, համակցված, ճառագայթային բուժում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով` ինֆրավեզիկալ օբստրուկցիայով հիվանդների մոտ դիտվող դետրուզորի մորֆոֆունկցիոնալ փոփոխությունները

Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան (ՇԲՀ) համարվում է տարեց տղամարդկանց շրջանում ամենատարածված ուրոլոգիական հիվանդությունը: Ռուսաստանի Դաշնությունում և Եվրոպական մի շարք երկրներում ՇԲՀ-ն ախտորոշվում է 11,3% տղամարդկանց մոտ 40-49տ. հասակում և 81,4% տղամարդկանց մոտ` 80տ. հասակում [11]...

Ուրոլոգիա Ախտաբանական անատոմիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Բիպոլյար ներմիզուկային մասնահատման առավելությունները միզապարկի քաղցկեղի դեպքում

Բանալի բառեր. միզապարկի քաղցկեղ, բիպոլյար ներմիզուկային մասնահատում

Առաջին հիշատակումները ներմիզուկային մասնահատման (ՆՄՄ) կիրառման վերաբերյալ հանդիպում են 16-րդ դարից: Հետագայում, գիտատեխնիկական առաջընթացին զուգընթաց...

Ուրոլոգիա Բուժման մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով պայմանավորված ստորին միզուղիների ախտանիշների դեղորայքային բուժման ժամանակակից մոտեցումները (գրականության ակնարկ)

Բանալի բառեր. շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա, էրեկտիլ դիսֆունկցիա, ֆոսֆո-դիէսթերազա 5-ի ինհիբիտորներ, ստորին միզուղիների ախտանիշներ

Տարեց տղամարդկանց շրջանակներում լայն տարածում ունեցող էրեկտիլ դիսֆունկցիան (ԷԴ) և շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի (ՇԲՀ) հետևանքով առաջացող ստորին միզուղիների ախտանիշները (ՍՄԱ) սովորաբար ի հայտ են գալիս կյանքի 5-րդ և 6-րդ տասնամյակներում [11,15,24]...

Ուրոլոգիա Բուժման մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Շագանակագեղձի նեյրոէնդոկրին կարցինոմա (կլինիկական դեպք)

Բանալի բառեր. շագանակագեղձ, կարցինոմա, նեյորէնդոկրին

Վերջին երկու տասնամյակում շագանակագեղձի քաղցկեղը դարձել է լուրջ բժշկական և սոցիալական խնդիր: Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում շագանակագեղձի քաղցկեղը զբաղեցնում է տղամարդկանց մոտ բոլոր չարորակ նորագոյացությունների շարքում 2- րդ տեղը` իր տեղը զիջելով թոքերի քաղցկեղին...

Ուրոլոգիա Կլինիկական դեպքեր Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Գերակտիվ միզապարկի և ինֆրավեզիկալ օբստրուկցիայի զուգակցման դեպքում վիրահատական բուժման արդյունավետությունը շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով հիվանդների մոտ (գրականության ակնարկ)

Բանալի բառեր. միզապարկ, շագանակագեղձ, հիպերպլազիա

Մի շարք կլինիկական դիտարկումներ ցույց են տվել, որ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով (ՇԲՀ) զգալի թվով հիվանդների մոտ ինֆրավեզիկալ օբստրուկցիայի (ԻՎՕ) ախտանիշները զուգորդվում են գերակտիվ միզապարկի (ԳԱՄ) ախտանիշներով...

Ուրոլոգիա Բուժման մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Բիպոլյար ներմիզուկային մասնահատման կիրառումը միզապարկի քաղցկեղի դեպքում (գրականության տեսություն)

Բանալի բառեր. միզապարկի քաղցկեղ, բիպոլյար ներմիզուկային մասնահատում

Միզապարկի մակերեսային ուռուցքների վիրահատական բուժման հիմնական եղանակ է համարվում ներմիզուկային մասնահատումը (ՆՄՄ) [7,21,22]: Ներմիզուկային վիրահատությունների պատմական սկիզբը համարվում է 16-րդ դարը...

Ուրոլոգիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և մահացության պատկերը Հայաստանի հանրապետությունում

Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարը սոսկ առողջապահական խնդիր չէ: Հաշվի առնելով հիվանդացության և մահացության ցուցանիշների տարեց տարի արձանագրվող աճը աշխարհի գրեթե բոլոր երկրներում (միջինում 34%), այն ձեռք է բերում պետական նշանակություն...

Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 1.2012
Միջմիզուկային մասնահատումը շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ (գրականության տեսություն)

Շագանակագեղձի քաղցկեղը լուրջ խնդիր է ներկայացնում և տարեցտարի ավելի  մեծ ուշադրություն է գրավում: Վերջին տարիներին, հատկապես զարգացած երկրներում նկարագրվում է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացության աճ...

Ուրոլոգիա Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Ամորձու մետախրոն քաղցկեղ

Ամորձիների ուռուցքներով հիվանդացությունը եվրոպական երկրներում կրկնապատկվում է յուրաքանչյուր 20 տարին մեկ: Միջին ցուցանիշը կազմում է 6,3 հիվանդ 100000 տղամարդ բնակչության: Մինչդեռ  մահացությունը  ամորձիների  քաղցկեղի ժամանակ  մնում է...

Ուրոլոգիա Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Շեքի շրջանի արտաօրգանային սարկոմա (կլինիկական դեպքի նկարագրություն)

Հիվանդ Ա.Վ., տղամարդ, 43տ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունք էր ընդունվել` գանգատվելով շեքի շրջանի ուռուցքային գոյացության առկայությունից, ցավերից և դժվարամիզությունից: Հիվանդության...

Ուրոլոգիա Կլինիկական դեպքեր Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Միզապարկի քաղցկեղի էնդոսկոպիկ բուժման արդյունքների բարելավումը բիպոլյար ներմիզուկային մասնահատման կիրառմամբ

Միզապարկի մակերեսային ուռուցքների էնդոսկոպիկ բուժման ոսկե ստանդարտ է համարվում ներմիզուկային մասնահատումը (ՆՄՄ) [3]: Այն հետագա մորֆոլոգիական ախտորոշման հետ միասին հանդիսանում է փուլավորման առավել տեղեկատվական եղանակ...

Ուրոլոգիա Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
In situ հիբրիդացման մեթոդի կիրառումը միզապարկի քաղցկեղի ախտորոշման մեջ

ՈՒռուցքներում առաջացող գենային փոփոխությունները հայտնաբերելու նպատակով ժամանակակից օնկոմորֆոլոգիայում լայն կիրառություն է ստացել ֆլյուորեսցենտային in situ հիբրիդացման (FISH) և քրոմոգենային...

Ախտորոշում Ուրոլոգիա Ախտաբանական անատոմիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ