Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուռուցքաբանություն

Օժանդակ ճառագայթաբուժման դերը միզապարկի ինվազիվ քաղցկեղի օրգանապահպան բուժման գործում

Բանալի բառեր. միզապարկի քաղցկեղ, տրանսուրեթրալ մասնահատում, ճառագայթաբուժում

Միզապարկի քաղցկեղը (ՄՔ) չարորակ ուռուցքների ընդհանուր կառուցվածքում կազմում է մոտ 4%, իսկ հանդիպման հաճախականությամբ զբաղեցնում է 5-րդ տեղը տղամարդկանց և 11-րդ տեղը` կանանց մոտ [1,2,6]: Օնկոուրոլոգիական հիվանդությունների շարքում ՄՔ-ը զբաղեցնում է երկրորդ տեղը (շագանակագեղձի քաղցկեղից հետո): Հիվանդացության աճին զուգահեռ տարեցտարի ավելանում է հիվանդների մահացության ցուցանիշը, իսկ բուժման արդյունքները դեռևս գոհացուցիչ չեն: Ընդ որում ՄՔ-ի առաջնային հայտնաբերված դեպքերի ճնշող մեծամասնությունը Հայաստանի Հանրապետությունում կրում են ինվազիվ բնույթ և բուժման արդյունավետության ցածր մակարդակը պայմանավորված է հիմնականում հեց այս խմբով [5]: 


Պայմանավորված տարբեր պատճառներով, միզապարկի ինվազիվ քաղցկեղի դեպքում երբեմն հարկ է լինում սահմանափակվել օրգանապահպան բուժմամբ: Օրգանապահպան վիրահատություններին բնորոշ է վաղ ախտադարձերի (ռեցիդիվ) բարձր հաճախականությունը [3,4,7]: Այս հանգամանքը հուծում է օրգանապահպան վիրահատությունները զուգակցել հակաուռուցքային այլ միջամտությունների հետ


 Հետազոտության նյութը և եղանակները: 


Ներկա հետազոտության հիմքում ընկած է 1993-2005թթ. Ժամանակահատվածում ՀՀ ԱՆ Բ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում և այլ կլինիկաներում միզապարկի T2a-T2b փուլերի քաղցկեղի կապակցությամբ հետազոտված և օրգանապահպան բուժում ստացած 99 հիվանդի բուժման արդյունքների վերլուծությունը: Բոլոր հիվանդները մինչ բուժման սկիզբը ենթարկվել են բազմակողմանի կլինիկառենտգենաբանական ու լաբորատոր-գործիքային քննությունների, և նրանց մոտ ուռուցքի ներաճ դեպի հարակից հյուսվածքներ կամ ավշահանգույցների, ներքին օրգանների, ոսկրային համակարգի մետասթատիկ ախտահարման տվյալններ չեն հայտնաբերվել: Հիվանդների միջին տարիքը տա-տանվում է 60-69տ. Տարիքային խմբում: Հիվանդների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են` 87%: Բոլոր հիվանդները ենթարկվել են օրգանապահպան բուժման, որը պայմանավորված է եղել հետագա բուժական այլ եղանակներից հիվանդի հրաժարականով կամ վերջիններիս անցկացման հակացուցումների առկայությամբ


Հիվանդներից 63-ի բուժումը սահմանափակվել է միայն վիրահատական միջամտությամբ, մնացած 36-ի մոտ վիրահատական միջամտությունից միջինում 10 օր անց անցկացվել է զուգակցված ճառագայթային բուժման արմատական կուրս: Բոլոր հիվանդներին, որպես վիրահատական միջամտություն, կատարվել է միզապարկի տրանսուրեթրալ մասնահատում (ՏՈւՐ), որի միջոցով փորձվել է կատարել ուռուցքի ամբողջա-կան էլեկտրահեռացում առողջ հյուսվածքների սահմանում: Ճառագայթային բուժումն իրականացվել է խորհրդային արտադրության АГАТ-Р գամմաթերապևտիկ ապարատի միջոցով: Ճառագայթային բուժման ընդհանուր տևողությունը միջինում կազմել է 5,5 շաբաթ: Բուժումն անցկացվել է ավանդական և ոչ ավանդական սխեմաներով` շաբաթական հինգ օր, օրեկան մեկ ֆրակցիա, ընդմիջմամբ` հանգստյան օրերին, միանվագ օջախային դոզան` 2,0-2,5Գր, գումարային օջախային դոզան կազմել է 54,1Գր (միջինը): 


Հիվանդների հիմնական զանգվածի մոտ քաղցկեղը եղել է T2a փուլում` 63 հիվանդ (63,6%), իսկ T2b փուլում` 36 հիվանդ (36,4%) (աղյ. 1):

  

 ԱղյուսակՀիվանդների կազմը` ըստ հիվանդության փուլի և բուժման եղանակի

 

Հիվանդության փուլը

Միայն վիրահատական խումբ, N

Զուգակցված բուժման խումբ

Ընդհամենը

T2a

42

21

63

T2b

21

15

36

Ընդամենը

63

36

99

 

 

Հետազոտության արդյունքները


Քանի որ ախտադարձ առաջանալուց հետո հիվանդների մեծ մասը ենթարկվել են հակաուռուցքային այլ միջամտությունների, ապա մեր հետազոտության մեջ կիրառված բուժական եղանակների արդյունավետությու-նը նպատակահարմար ենք գտել որոշել անախտադարձ ապրելիության ցուցանիշների հաշվման և համեմատման միջոցով` ըստ Կապլան-Մեյերի ապրելիության վերլուծական եղանակի (աղյ. 2):

  

ԱղյուսակՀիվանդների եռամյա անխտադարձ ապրելիությունը կախված բուժման եղանակից

 

Բուժման եղանակը

Առանց տեղային կրկնողության եռամյա ապրելիությունը

Անմետաստազ եռամյա ապրելիությունը

Ընդհանուր անախտադարձ եռամյա ապրելիությւոնը

Միայն վիրահատական խումբ

40,5

80,95

40,5

Զուգակցված բուժման խումբ

59,4

81,25

56,25

  

Ինչպես երևում է աղյ. 2-ից, հիվանդների եռամյա անախտադարձ ապրելիության առումով զուգակցված բուժումն զգալի առավելություն է ցուցաբերել միայն վիրահատական բուժման նկատմամբ: Այսպես, միայն վիրահատական բուժումից հետո հիվանդների առանց ուռուցքի տեղային կրկնողության եռամյա ապրելիությունը եղել է 40,5%, մինչդեռ օժանդակ ճառագայթաբուժմամբ զուգակցված բուժման խմբում` 59,4%: Անմետասթազ եռամյա ապրելիությունը միայն ՏՈւՐ կրած և զուգակցված բուժում ստացած հիվանդների խմբերում եղել է նույնը 80,95% և 81,25%, իսկ ընդհանուր անախտադարձ եռամյա ապրելիության ցուցանիշները` համապատասխանաբար 40,5 և 56,25%: 

  

Եզրակացություն


Օժանդակ ճառագայթային եղանակով զուգակցված բուժումը, անկախ որևէ գործոնի ազդեցությունից, զգալի կերպով նպաստում է հիվանդների եռամյա անախտադարձ ապրելիության բարձրացմանը (p<0,05): Ելնելով վերոհիշյալից` կարելի է ասել, որ օժանդակ ճառագայթաբուժումը հանդիսանում է միզապարկի ինվազիվ քաղցկեղի բուժման արդյունավետ միջոց և այն պետք է լայնորեն կիրառվի հատկապես այն դեպքերում, երբ այս կամ այն պատճառներով միզապարկի հեռացումը հակացուցված է և ընտրվում է բուժման օրգանապահպան տակտիկան

  

Գրականություն


  1. Абоян И.А., Левин Э.Г., Павлов С.В. и др. Опыт применения экспресс-теста для качественного выявления антигена опухолей мочевого пузыря в моче. - В кн.: Рак мочевого пузыря. Материалы конференции. НИИ урологии МЗ РФ, Ростовский государственный медицинский университет. Ростов-на-Дону, 1998, с. 3.
  2. Переверзев А.С., Петров С.Б. Опухоли мочевого пузыря.–Харьков:Факт, 2002–301 с.
  3. Фанарджян Д.К. Мета-анализ методов диагностики и хирургического лечения инвазивиого рака мочевого пузыря в Республике Армения канд. Дисс. Ереван, 2003, с. 69-92.
  4. Фигурин К.М., Матвеев Б.П., Матвеев В.Б., Камолов Б.Ш., Панахов А.Д. Спавнительная оценка результатов резекции мочевого пузыря и цистэктомии при инвазивном раке мочевого пузыря VI Российская онкологическая конференция, 26 - 28 ноября 2002 года г. Москва, c. 103-106.
  5. Чиссов В.И. Избранные лекции по клинической онкологии Москва 2001. стр. 594-595.
  6. Boring C.C., Squires T.S., Tong t., et al: Cancer statistics, 1993. Cancer J.Clin. 1993; 45:2.
  7. Syed S., Weiss G.R. Management of locally advanced bladder cancer: early vs deferred chemotherapy. World J. Urol., 2002 Aug; 20(3): 175-82.
 

Հեղինակ. Ա.Ա. Մուրադյան, Վ.Հ. Շահսուվարյան, Ա.Լ. Աբրահամյան, Վ.Վ. Բադեյան, ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոն, ուրոլոգիայի բաժանմունք
Սկզբնաղբյուր. Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2008 (36)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մելանոմա (NCCN-ի կլինիկական ուղեցույցեր): Կլինիկական և ախտաբանական փուլավորում, ախտորոշում. oncology.am
Մելանոմա (NCCN-ի կլինիկական ուղեցույցեր): Կլինիկական և ախտաբանական փուլավորում, ախտորոշում. oncology.am

a Տես «Բիոպսիայի և ախտաբանության սկզբունքները»
b Եթե ախտորոշիչ բիոպսիան բավարար չէ բուժման որոշում կայացնելու համար, նպատակահարմար է կրկնակի...

Մաշկաբանություն
Պահպանված ցիրկադային ֆունկցիայով հիվանդների մոտ քիմիաթերապիայի տոքսիկության նվազեցումը քրոնոմոդուլյացիոն քիմիաթերապիայի մեթոդով

Բանալի բառեր. ցիրկադային ռիթմ, քրոնոմոդուլյացիոն քիմիաթերապիա

Ներածություն

Երկրագնդի վրա ամեն կենդանի օրգանիզմ, սկսած միաբջիջ բակտերիաներից մինչև մարդը, ենթակա են ռիթմիկ փոփոխությունների, որոնց մեջ ամենակարևորը օրեկան ցիրկադային 24 ժամյա տատանումներն են [3]...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Վուլվայի քաղցկեղի տեղային կրկնողության և մետասթազավորման առանձնահատկությունները

Բանալի բառեր. վուլվայի քաղցկեղ, կրկնողություն, մետասթազավորում, հասարակ վուլվէկտոմիա, արմատական վուլվէկտոմիա, վիրահատական, համակցված, ճառագայթային բուժում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով` ինֆրավեզիկալ օբստրուկցիայով հիվանդների մոտ դիտվող դետրուզորի մորֆոֆունկցիոնալ փոփոխությունները

Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան (ՇԲՀ) համարվում է տարեց տղամարդկանց շրջանում ամենատարածված ուրոլոգիական հիվանդությունը: Ռուսաստանի Դաշնությունում և Եվրոպական մի շարք երկրներում ՇԲՀ-ն ախտորոշվում է 11,3% տղամարդկանց մոտ 40-49տ. հասակում և 81,4% տղամարդկանց մոտ` 80տ. հասակում [11]...

Ուրոլոգիա Ախտաբանական անատոմիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Բիպոլյար ներմիզուկային մասնահատման առավելությունները միզապարկի քաղցկեղի դեպքում

Բանալի բառեր. միզապարկի քաղցկեղ, բիպոլյար ներմիզուկային մասնահատում

Առաջին հիշատակումները ներմիզուկային մասնահատման (ՆՄՄ) կիրառման վերաբերյալ հանդիպում են 16-րդ դարից: Հետագայում, գիտատեխնիկական առաջընթացին զուգընթաց...

Ուրոլոգիա Բուժման մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով պայմանավորված ստորին միզուղիների ախտանիշների դեղորայքային բուժման ժամանակակից մոտեցումները (գրականության ակնարկ)

Բանալի բառեր. շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա, էրեկտիլ դիսֆունկցիա, ֆոսֆո-դիէսթերազա 5-ի ինհիբիտորներ, ստորին միզուղիների ախտանիշներ

Տարեց տղամարդկանց շրջանակներում լայն տարածում ունեցող էրեկտիլ դիսֆունկցիան (ԷԴ) և շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի (ՇԲՀ) հետևանքով առաջացող ստորին միզուղիների ախտանիշները (ՍՄԱ) սովորաբար ի հայտ են գալիս կյանքի 5-րդ և 6-րդ տասնամյակներում [11,15,24]...

Ուրոլոգիա Բուժման մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Շագանակագեղձի նեյրոէնդոկրին կարցինոմա (կլինիկական դեպք)

Բանալի բառեր. շագանակագեղձ, կարցինոմա, նեյորէնդոկրին

Վերջին երկու տասնամյակում շագանակագեղձի քաղցկեղը դարձել է լուրջ բժշկական և սոցիալական խնդիր: Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում շագանակագեղձի քաղցկեղը զբաղեցնում է տղամարդկանց մոտ բոլոր չարորակ նորագոյացությունների շարքում 2- րդ տեղը` իր տեղը զիջելով թոքերի քաղցկեղին...

Ուրոլոգիա Կլինիկական դեպքեր Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Գերակտիվ միզապարկի և ինֆրավեզիկալ օբստրուկցիայի զուգակցման դեպքում վիրահատական բուժման արդյունավետությունը շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով հիվանդների մոտ (գրականության ակնարկ)

Բանալի բառեր. միզապարկ, շագանակագեղձ, հիպերպլազիա

Մի շարք կլինիկական դիտարկումներ ցույց են տվել, որ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով (ՇԲՀ) զգալի թվով հիվանդների մոտ ինֆրավեզիկալ օբստրուկցիայի (ԻՎՕ) ախտանիշները զուգորդվում են գերակտիվ միզապարկի (ԳԱՄ) ախտանիշներով...

Ուրոլոգիա Բուժման մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Բիպոլյար ներմիզուկային մասնահատման կիրառումը միզապարկի քաղցկեղի դեպքում (գրականության տեսություն)

Բանալի բառեր. միզապարկի քաղցկեղ, բիպոլյար ներմիզուկային մասնահատում

Միզապարկի մակերեսային ուռուցքների վիրահատական բուժման հիմնական եղանակ է համարվում ներմիզուկային մասնահատումը (ՆՄՄ) [7,21,22]: Ներմիզուկային վիրահատությունների պատմական սկիզբը համարվում է 16-րդ դարը...

Ուրոլոգիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և մահացության պատկերը Հայաստանի հանրապետությունում

Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարը սոսկ առողջապահական խնդիր չէ: Հաշվի առնելով հիվանդացության և մահացության ցուցանիշների տարեց տարի արձանագրվող աճը աշխարհի գրեթե բոլոր երկրներում (միջինում 34%), այն ձեռք է բերում պետական նշանակություն...

Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 1.2012
Միջմիզուկային մասնահատումը շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ (գրականության տեսություն)

Շագանակագեղձի քաղցկեղը լուրջ խնդիր է ներկայացնում և տարեցտարի ավելի  մեծ ուշադրություն է գրավում: Վերջին տարիներին, հատկապես զարգացած երկրներում նկարագրվում է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացության աճ...

Ուրոլոգիա Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Ամորձու մետախրոն քաղցկեղ

Ամորձիների ուռուցքներով հիվանդացությունը եվրոպական երկրներում կրկնապատկվում է յուրաքանչյուր 20 տարին մեկ: Միջին ցուցանիշը կազմում է 6,3 հիվանդ 100000 տղամարդ բնակչության: Մինչդեռ  մահացությունը  ամորձիների  քաղցկեղի ժամանակ  մնում է...

Ուրոլոգիա Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Շեքի շրջանի արտաօրգանային սարկոմա (կլինիկական դեպքի նկարագրություն)

Հիվանդ Ա.Վ., տղամարդ, 43տ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունք էր ընդունվել` գանգատվելով շեքի շրջանի ուռուցքային գոյացության առկայությունից, ցավերից և դժվարամիզությունից: Հիվանդության...

Ուրոլոգիա Կլինիկական դեպքեր Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Միզապարկի քաղցկեղի էնդոսկոպիկ բուժման արդյունքների բարելավումը բիպոլյար ներմիզուկային մասնահատման կիրառմամբ

Միզապարկի մակերեսային ուռուցքների էնդոսկոպիկ բուժման ոսկե ստանդարտ է համարվում ներմիզուկային մասնահատումը (ՆՄՄ) [3]: Այն հետագա մորֆոլոգիական ախտորոշման հետ միասին հանդիսանում է փուլավորման առավել տեղեկատվական եղանակ...

Ուրոլոգիա Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
In situ հիբրիդացման մեթոդի կիրառումը միզապարկի քաղցկեղի ախտորոշման մեջ

ՈՒռուցքներում առաջացող գենային փոփոխությունները հայտնաբերելու նպատակով ժամանակակից օնկոմորֆոլոգիայում լայն կիրառություն է ստացել ֆլյուորեսցենտային in situ հիբրիդացման (FISH) և քրոմոգենային...

Ախտորոշում Ուրոլոգիա Ախտաբանական անատոմիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ