Ուռուցքաբանություն
Կրծքագեղձի ֆիլոիդ ուռուցքների և ֆիբրոադենոմաների տարբերակիչ ախտորոշման չափորոշիչները
Բանալի բառեր. կրծքագեղձի ֆիլոիդ ուռուցք, ֆիբրոադենոմա
Կրծքագեղձի ախտահարումների շարքում ֆիբրոադենոմաները գրավում են երրորդ տեղը՝ մաստոպաթիայից և քաղցկեղից հետո: Տերևանման ֆիբրոադենոմաները, այլ կերպ ֆիլոիդ ուռուցքները (ՖՈՒ), ֆիբրոադենոմաների շարքում կազմում են 11.9% [1–3]: Եվ՛ ֆիբրոադենոմաները, և՛ ֆիլոիդ ուռուցքները դասվում են ֆիբրոէպիթելային ախտահարումների շարքին, սակայն ՖՈՒ-ը ունի չարորականացման միտում և կարող է վերափոխվել սարկոմայի, կարցինոսարկոմայի և քաղցկեղի [4–6]:
ՖՈՒ-ի ճշգրիտ նախավիրահատական ախտորոշումը արդի ուռուցքաբանության կարևոր խնդիրներից է, քանզի այն իր կլինիկական, ռադիոլոգիական ևբջջաբանական մի շարք նշաններով շատ նման է ֆիբրոադենոմային: Ֆիլոիդ ուռուցք նախավիրահատական ախտորոշումը պահանջում է ֆիբրոադենոմայի բուժման համընդհանուր ընդունված եղանակից տարբերվողմ ոտեցում [7–9]: Նախավիրահատական շրջանում ախտորոշված ՖՈՒ-ի դեպքում, խորհուրդ էտրվում նորագոյացության լայնածավալ հեռացում՝հարակից առողջ հյուսվածքներից առնվազն 1սմ ներառմամբ [10–13]:
ՖՈՒ-ի ոչ ճիշտ հեռացման դեպքում մեծ է տեղային կրկնությունների հավանականությունը [14–16] և այն պետք է դիտարկել որպես անհաջող վիրահատության արդյունք [8,17]: Տեղային ռեցիդիվները լինում են առավելբջջային և ատիպիայի բարձր աստիճանով, ուստի ունենում են ինվազիվ մեծ ներուժ ու կլինիկորեն դրսևորվում են ագրեսիվ վարքով [18]:
Մեր հետազոտության նպատակը ՖՈՒ-ի ախտորոշիչ չափորոշիչների դուրսբերումն է, ինչը թույլ կտա մեծ հավանականությամբ հաստատել ՖՈՒ-ի առկայությունը: Հատկապես մեծ տեղ է հատկացվել ՖՈՒ-ի և ֆիբրոադենոմայի տարբերակիչ ախտորոշմանը: Ինչպես և գրականության տվյալները, այնպես էլմեր 251 դիտարկումների վերլուծությունը պարզեց, որ մեկուսի և ոչ միախտորոշիչ եղանակ՝ բացառությամբ հյուսվածաբանականը, չի կարող հաստատել ֆիլոիդ ուռուցքի առկայությունը, ևմիայն համալիր` կլինիկական, մամոգրաֆիկ, գերձայնային և բջջաբանական եղանակները միասին կարող ենմ եծ հավանականությամբ հաստատել ՖՈՒ-ի առկայության փաստը [19–24]:
Մեր կողմից փորձ է արվել մշակելու հիվանդների վարման ալգորիթմ, որը հնարավորություն կտա որոշել տվյալ հիվանդի մոտ ՖՈՒ-ի առկայության ռիսկի աստիճանը: Վերլուծությունը անցկացվել է հիվանդների երկու կլինիկական խմբերում՝ ձևավորված համաձայն վերջնական հյուսվածաբանական ախտորոշման:
Առաջին խումբը կազմում են ֆիբրոադենոմայով, երկրորդը՝ ՖՈՒ ունեցող հիվանդները: Վերլուծվել են կլինիկական, մամոգրաֆիկ, գերձայնային, բջջաբանական և հյուսվածաբանական հետազոտությունների արդյունքները: ՖՈՒ-ի առկայության և գործոններից յուրաքանչյուրի հետ վիճակագրորեն նշանակալի փոխկապակցվածության գոյությունը որոշվել է կրոստաբուլյացիայի եղանակով: Գործոնների միջև փոխկապակցվածության աստիճանը որոշվել է կորելյացիոն վերլուծության եղանակով:
Այսպիսով, համեմատելով ախտորոշմանռ ենտգենաբանական եղանակի մամոգրաֆիա) տվյալները հեռացված ուռուցքների ախտահյուսվածաբանական հետազոտության արդյունքների հետաղ. 1), պարզվում է, որ մամոգրաֆիկ հետազոտություն անցած 134 հիվանդներից ռենտգենաբանական և վերջնական հյուսվածաբանական ախտորոշումները համընկել են իդեպքում (59,7%), կեղծ դրական մամոգրաֆիկ ախտորոշումները եղել ենըկեղծ բացասական` 47 (35,1%): ( 80- 7- (5,2%),
Համաձայն մեր տվյալների` ռենտգենաբանական եղանակի զգայունությունը կազմում է 57,3%, սպեցիֆիկությունը՝ 70,8%:
Աղյուսակ 1. Մամոգրաֆիայի արդյունավետությունը (p=0,013)
|
Մամոգրաֆիկախտորոշում |
Հյուսվածաբանական ախտորոշում |
Վերջնական |
|
|
ՖՈՒ չկա |
ՖՈՒ կա |
||
|
ՖՈՒ չկա |
17 |
47 |
64 |
|
26.6% |
73.4% |
100.0% |
|
|
70.8% |
42.7% |
47.8% |
|
|
ՖՈՒ կա |
7 |
63 |
70 |
|
10.0% |
90.0% |
100.0% |
|
|
29.2% |
57.3% |
52.2% |
|
|
Վերջնական |
24 |
110 |
134 |
|
17.9% |
82.1% |
100.0% |
|
|
100.0% |
100.0% |
100.0% |
|
Ախտորոշման գերձայնային եղանակի արդյունավետության աստիճանի որոշումը անցկացվել է համեմատության մեջդնելով 119 հիվանդներին կատարված գերձայնային հետազոտության և հետվիրահատական հյուսվածաբանական հետազոտության արդյունքները աղ. 2):
Արդյունքում պարզ է դարձել, որ գերձայնային և հյուսվածաբանականա խտորոշումների համապատասխանություն տեղի ունի կեղծ դրական ախտորոշումներ հանդիպել են 16 (13,4%), կեղծբացասական՝ դեպքերում: Գերձայնային հետազոտության զգայունությունը՝մեր տվյալներով, կազմում է 60,8%, սպեցիֆիկությունը՝ 72,7%: 75 (54,6%), 38 (31,9%)
Աղյուսակ 2. Գերձայնաին հետազոտության արդյունավետությունը (р=0,029)
|
Գերձայնաինախտորոշում |
Հյուսվածաբանական ախտորոշում |
Վերջնական |
|
|
ՖՈՒ չկա |
ՖՈՒ կա |
|
|
|
ՖՈՒ չկա |
6 |
38 |
44 |
|
13.6% |
86.4% |
100.0% |
|
|
27.3% |
39.2% |
37.0% |
|
|
ՖՈՒ կա |
16 |
59 |
75 |
|
21.3% |
78.7% |
100.0% |
|
|
72.7% |
60.8% |
63.0% |
|
|
Վերջնական |
22 |
97 |
119 |
|
18.5% |
81.5% |
100.0% |
|
|
100.0% |
100.0% |
100.0% |
|
Մամոգրաֆիկ և գերձայնային հետազոտությունների զուգակցված կիրառման դեպքում (համալիր ռադիոլոգիական հետազոտություն) բարձրանում է նրանց տեղեկատվական արժեքը, ինչում մենք համոզվել ենք մեր հետազոտության արդյունքում: Համալիր ռադիոլոգիական հետազոտությունանցած հիվանդների մամո- և սոնո- ախտորոշումները համընկել են իրար և հյուսվածաբանական պատասխանին 69% դեպքերում:
Համեմատելով բջջաբանական հետազոտության արդյունքները վերջնական հյուսվածաբանական ախտորոշման տվյալների հետ, պարզ է դառնում, որ ախտորոշումների համապատասխանություն առկա է կրծքագեղձի պունկցիոն բիոպսիա անցած 57 հիվանդներից 24-ի մոտ (42,1%) (աղ. 3): Կեղծ դրական ախտորոշումներ հանդիպել են 1 (1,8%), կեղծ բացասական՝ 32 (56,1%) դեպքերում: Բջջաբանական հետազոտության զգայունությունը մեր տվյալներով կազմում է 69,6%, սպեցիֆիկությունը՝ 83,2%:
Աղյուսակ 3. Բջջաբանական հետազոտության արդյունավետությունը (р=0,014)
|
Բջջաբանականհետազոտություն |
Հյուսվածաբանական ախտորոշում |
Վերջնական |
|
|
ՖՈՒ չկա |
ՖՈՒ կա |
|
|
|
ՖՈՒ չկա |
14 |
32 |
46 |
|
30.4% |
69.6% |
100.0% |
|
|
93.3% |
76.2% |
80.7% |
|
|
ՖՈՒ կա |
1 |
10 |
11 |
|
9.1% |
90.9% |
100.0% |
|
|
6.7% |
23.8% |
19.3% |
|
|
Վերջնական
|
15 |
42 |
57 |
|
26.3% |
73.7% |
100.0% |
|
|
100.0% |
100.0% |
100.0% |
|
Այսպիսով, ստացված տվյալները հավաստում են այն դրույթը, որ հետազոտության վերը քննարկված եղանակները մեկուսիչ ունեն ախտորոշիչ դեր ՖՈՒ-ի ախտորոշման խնդրում, և միայն կոպլեքս մոտեցումը՝հիմնվածյ ուրաքանչյուր եղանակի ախտորոշիչ նշանակության և առանձին գործոնների կանխորոշիչ դերի հստակ իմացության վրա, կարող է օգնել ՖՈՒ-ի ախտորոշման և տարբերակիչ ախտորոշման խնդրում:
Չափանիշները, որոնք գտնվում են սերտ կորելյացիոն կապի մեջ ՖՈւ-իառկայության հետ, ընդգրկվել են ռեգրեսիոն մոդելի մեջ, որտեղ բազմաչափական լոգիստիկ ռեգրեսիայի մեթոդով ձևավորվել է որոշիչ կանոնը, որը թույլ է տալիս հավանականության բարձր աստիճանով կանխորոշել հիվանդի մոտ ֆիլոիդ ուռուցքի առկայությունը:
Այսպիսով, կրոստաբուլյացիայի եղանակով կատարված վերլուծությունը թույլ տվեց դուրս բերել կլինիկական, ռենտգենաբանական, գերձայնային և բջջաբանական մի շարք ցուցանիշներ, որոնք հավաստում են հիվանդի մոտ ՖՈւ-ի առկայությունը: Սակայն, քանի որ գործոնների միջև վիճակագրորեն հավաստի փոխկապակցվածության առկայությունը բավարար հիմք չէ ախտորոշումը կայացնելու համար, մեր կողմից փորձ է արվել որոշել տվյալ փոխկապակցվածության աստիճանը, յուրաքանչյուր ցուցանիշի տեսակարար կշիռը և կառուցել որոշիչ կանոնը, որը թույլ կտա կանխորոշել հիվանդի մոտ ՖՈւ-ի առկայության հավանականությունը՝ ռիսկը:
Այդ նպատակով որոշվել է վերլուծվող յուրաքանչյուրգործոնիկորելյացիոնկախվածության աստիճանը, որը վիճակագրորենհավաստիկապված է ՖՈւ-իառկայության հետ:
Աղ. 4-ում բերված են կլինիկական, ռենտգենաբանական, գերձայնային և բջջաբանական խմբերում բաշխված 20 ցուցանիշների կորելյացիոն գործակիցները: Բերված են նաև տարբեր գործակիցների վիճակագրական նշանակալիության ցուցանիշները:
Աղյուսակ 4. Կորելյացիոն գործակիցներ
|
Գործոններ |
Անվանումը |
ՍպիրմանիՌանգերիգործակից |
P |
|
Կլինիկական |
1. տարիք |
0,60 |
0,021 |
|
2. ուռուցքի աճի տեմպը |
0,68 |
0,003 |
|
|
3. ուռուցքի շարժունությունը |
0,39 |
0,062 |
|
|
4. ուռուցքի ցավոտությունը |
0,41 |
0,071 |
|
|
5. ուռուցքի ձևը |
0,58 |
0,071 |
|
|
6. կոնսիստենցիան |
0,21 |
0,016 |
|
|
7. եզրերը |
0,73 |
0,052 |
|
|
8. չափը |
0,12 |
0,017 |
|
|
Ռենտգենաբանական |
9. եզրագծերը |
0,59 |
0,012 |
|
10. ձևը |
0,82 |
0,059 |
|
|
11. ավշային հանգույցները |
0,12 |
0,062 |
|
|
12. ռենտգեն ինտենսիվությունը |
0,54 |
0,038 |
|
|
13. ուռուցքի հարակից հյուսվածքները |
0,63 |
0,029 |
|
|
Գերձայնային |
14. չափերը |
0,39 |
0,017 |
|
15. կառուցվածքը |
0,68 |
0,001 |
|
|
16. ակուստիկ էֆեկտ |
0,71 |
0,012 |
|
|
Բջջաբանական |
17. էպիթելային/ստրոմալ տարածքների հարաբերություն |
0,69 |
0,039 |
|
18. կորիզների վիճակը |
0,61 |
0,068 |
|
|
19. էպիթելային կառուցվածքների վիճակը |
0,60 |
0,049 |
|
|
20. ստրոմալ կառուցվածքներիվիճակը |
0,63 |
0,030 |
Ինչպես պարզվեց աղյուսակ 4-ից, վերլուծության ենթարկված 20 ցուցանիշներից ՖՈւ-ի հետ կորելացվում են միայն 9-ը (կանխորոշիչներ՝ պրեդիկտորներ): Մնացած 11 ցուցանիշների կամ կորելյացիայի աստիճանն է ոչ բավարարուժեղկամ հաշվարկված Սպիրմանի գործակցի վիճակագրական նշանակալիությունը անբավարար է, ուստի այդ գործակիցները ետագայում ուշադրության չեն արժանանա: Աղ. 5-ում բերված են ռեգրեսիոնմոդելի մեջ ընդգրկված 9 կանխորոշիչները իրենց գրադացիայի աստիճաններով: (
Աղյուսակ 5. Կանխորոշիչները և դրանց գրադացիայի աստիճանները
|
Կանխորոշիչ |
Գրադացիայի աստիճաններ |
|
Տարիք |
0 - մինչև 35 տարեկան 1 – 35 տարեկանից բարձր |
|
Ուռուցքի աճ |
0 - դանդաղ 1 - արագ 2 - երկփուլ |
|
Ուռուցքի ռենտգեն եզրագծերը |
0 – մնացած 1 – պոլիցիկլիկ |
|
Ուռուցքը շրջապատողհյուսվածքներըռենտգենաբանորեն |
0 – անվտանգության գոտի 1 - նոսրացման գոտի |
|
Ուռուցքի էխոկառուցվածքը |
0 – միատարր 1 - մանր կիստոզ ներառուկներ 2 - ճեղքաձև հեղուկային ներառուկներ |
|
Ակուստիկ էֆեկտ |
1- դորսալ ուժեղացում |
|
Էպիթելային/ստրոմալտարածքներիհարաբերակցություն |
1- բարձր 2-ցածր |
|
Էպիթելային կառուցվածքներ |
1 - գերաճած ծորանային բջիջներ 2–ապոկրին մետապլազիայի բացակայություն |
|
Հենքային կառուցվածքներ |
1 – մեկուսացված մեզենխիմալ բջիջներ 2 - կոհեզիվ հենքային բջիջներ |
Հիվանդի մոտ ֆիլոիդ ուռուցքի առկայության հավանականության կանխորոշման որոշիչ կանոնի ձևավորումը իրականացվել է լոգիստիկ ռեգրեսիայի եղանակով: Նախօրոք անցկացված կորելյացիոնվ երլուծությունը հնարավորություն տվեց ռեգրեսիոն մոդելից բացառել բավարար տեսակարար կշիռ չունեցող գործոնները և` մոդելի անկախ գործոնները կրճատելով, զգալիորեն բարձրացնել հաշվարկված ռեգրեսիոն գործակիցների վիճակագրական նշանակալիության աստիճանը:
Աղյուսակ 6. Ռեգրեսիոն մոդել (p=0,015)
|
Կանխորոշիչ |
Ռեգրեսիոն գործակից (() |
|
Տարիք |
0,195 |
|
Ուռուցքի աճ |
0,175 |
|
Ուռուցքի ռենտգեն եզրագծերը |
0,344 |
|
Ուռուցքը շրջապատող հյուսվածքները ռենտգենաբանորեն |
0,431 |
|
Ուռուցքի էխոկառուցվածքը |
0,361 |
|
Ակուստիկ էֆեկտ |
0,112 |
|
Էպիթելային/ստրոմալ տարածքների հարաբերակցություն |
0,111 |
|
Էպիթելային կառուցվածքներ |
0,119 |
|
Հենքային կառուցվածքներ |
0,292 |
Կոնկրետ հիվանդի համար անհատական պրոգնոստիկ եզրակացության հանգում ենք ռեգրեսիոն գործակիցների (β) գումարման արդյունքում՝համաձայն հետևյալ բանաձևի.
β=( (β1…n x Z1…m), որտեղ
β - պրոգնոստիկ գործակցի վերջնական մեծությունը,
β1…n – կանխորոշիչների ռեգրեսիոն գործակիցները,
Z1…m - կանխորոշիչների գրադացիայի աստիճանը:
Եթե տվյալ հիվանդի համար ռեգրեսիոն գործակիցների գումարը0,5, ապա այդ հիվանդի մոտ հավանականության բարձր տոկոսով կարելի է կանխորոշել Ֆու-իգոյությունը:
Այսպիսով, կիրառելով կլինիկական, մամոգրաֆիկ, գերձայնային և բջջաբանական ախտորոշիչ եղանակները միասին և օգտվելով անհատական պրոգնոստիկ եզրակացության բանաձևից, ՖՈՒ-ի ախտորոշումն ու հատկապես տարբերակիչ ախտորոշումը հնարավոր դարձավ մինչև վիրահատությունը: Սակայն հայտնի է, որ ֆիլոիդ ուռուցք վերջնական ախտորոշումը հյուսվածաբանական քննության արդյունքն է, ուստի առաջարկում ենք որպես նախավիրահատական ախտորոշիչ եղանակ, վերը առաջարկվածի հետ կիրառել և նուրբ ասեղային բիոպսիա (cor biopsy):
Գրականություն
- Parker S.J., Harries S.A. Phyllodes tumors, Postgrad. Med. J., 2001, 77:428-435.
- Popescu I., Serbanescu M., Ivaschescu C. Phyllodes tumors of the breast, Zentbl. Chir., 1991, 116:327-336.
- Buchanan E.D. Cystosarcoma phyllodes and its surgical management, Am. Surg., 1995, 61:350-355.
- Бахмутский Н.Г. Листовидная опухоль молочной железы (клиника, морфология лечение) и ее отношение к саркоме, Автореф., М., 1982.
- Contarini O., Urdaneta L.F., Wayne H. et al. Cystosarcoma phylloides of the breast: a new therapeutic proposal, Am. Surg., 1982, 48:1.
- Rix D.B., Tredwell S.J., Forward A.D. Cystosarcoma phylloides (cellular intracanalicular fibroadenoma): clinical-pathological relationships, Can. J. Surg., 1971, 14:31-3757-166.
- Stebbing J.F., Nash A.G. Diagnosis and management of phyllodes tumors of the breast: experience of 33 cases at a specialist centre, Ann. R. Coll. Surg. Engl., 1995; 77: 181-4.
- Cohn-Cedermark G., Rutqvist L.E., Rosendahl I. et al. Prognostic factors in cystosarcoma phyllodes. A clinicopathologic study of 77 patients, Cancer, 1991;68:2017-2022
- Ciatto S., Bonardi R., Cataliotti L. Phyllodes tumors of the breast: multicenter series of 59 cases, Eur. J. Surg. Oncol., 1992; 18: 697-710
- Mangi A.A., Smith B.L., Gadd M.A., et al. Surgical management of phyllodes tumors, Arch. Surg., 1999, 134:487-492.
- Miyaguni T., Deguchi S., Teruya J., Kuniyashi S., Tomita S., Sida N., Muto Y., Phyllodes tumor of the breast with a grossly malignant appearance: a case report, Breast Cancer, 1998 April 25;5(2): 205-208.
- Gabriele R., Borghese M., Corigliano N., Barbaro M., Conte M. Phyllodes tumor of the breast. Personal contribution of 21cases, G. Chair., 2000 Nov - Dec; 21(11-12): 453-6.
- Arthur W. Chaney, Alan Pollack, Marsha D. Mcneese, Gunar K. Zagars, Peter W.T. Pisters et al. Primary treatment of cystosarcoma phyllodes of the breast, Cancer, 2000;89;1502-11.
- Rajan P.B., Cranor M.L., Rosen P.P. Cystosarcoma phyllodes in adolescent girls and young women, Am. J. Clin. Pathol., 1998, 22:64-69.
- Moffat C.J.C., Pinder S.E., Dixon A.R. et al. Phyllodes tumor of the breast: a clinicopathological review of the thirty-two cases, Histopathology, 1995, 27:205-218.
- Bennett I.C., Khan A., De Freitas R. et al. Phyllodes tumours: a clinicopathological review of 30 cases, Aust. N. Z. J. Surg., 1992;62:628-633.
- Ward R.M., Evans H.L. Cystosarcoma phyllodes. A clinicopathologic study of 26 cases, Cancer, 1986;58:2282-2289.
- Rao C.R., Narasimhamurthy N.K., Jaganathan K. et al. Cystosarcoma phyllodes: diagnosis by fine needle aspiration cytology, Acta Cytol., 1992, 36:203-207.
- Yilmaz E., Sal S., Lebe B. Differentiation of phyllodes tumors versus fibroadenomas Mammographic and sonographic features. 2002.
- Cyrlak D., Pahl M., Carpenter S.E., Breast imaging case of the day, Radiographics, 1999; 19:549-551.
- Tse G.M., Ma T.K., Pang L.M., Cheung H. Fine needle aspiration cytologic features of mammary phyllodes tumors, Acta Cytol., 2002 Sep-Oct, 46(5):855-63.
- Shimizu K., Masawa N., Yamada T. et al. Cytologic evaluation of phyllodes tumors as compared to fibroadenomas of the breast, Acta Cytol., 1994, 38:891-897.
- Dusenbury D., Frable W.J. Fine needle aspiration cytology of phyllodes tumor: potential diagnostic pitfalls, Acta Cytol., 1992, 36:215-221.
- Rowell M.D., Perry R.R., Hsiu J.G. et al. Phyllodes tumors, Am. J. Surg., 1993;165:376-379.
20.03.2005 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
