Սրտանոթաբանություն
940 նմ դիոդային լազերի կիրառմամբ ենթամաշկային երակների ներերակային և պունկցիոն լազերային կոագուլյացիայի արդյունքները տարեց և ծերունական տարիքի հիվանդների մոտ
Քրոնիկական երակային հիվանդությունները ունեն բժշկական, սոցիալական և տնտեսական նշանակություն, ինչը կապված է հաշմանդամության բարձր մակարդակի, բուժման հսկայական ծախսերի, էսթետիկ արատների հետ, որոնք զգալիորեն իջեցնում են հիվանդների կյանքի որակը:
Նշվածը հատկապես կարևորվում է տարեց և ծերունական տարիքային խմբերում, որտեղ ավելի մեծ տոկոս են կազմում հիվանդության դեկոմպենսացված և բարդացած ձևերը, առկա են բազում ուղեկցող հիվանդություններ, իջած են օրգանիզմի պահեստային հնարավորությունները: Հետևաբար ցածրինվազիվ վիրաբուժական մեթոդների կիրառումը, ինչպիսինն է ներերակային կամ պունկցիոն լազերային կոագուլյացիան (ՆԵԼԿ կամ ՊԼԿ), ավելի արժեքավոր է այս հիվանդների բուժման գործընթացում:
Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնի լազերային վիրաբուժության բաժանմունքում 2006-2011թթ. լազերային կոագուլյացիայի եղանակով վիրահատվել են ավելի քան 850 հիվանդներ ստորին վերջույթների (ս/վ) վարիկոզ հիվանդության կամ սուր թրոմբոֆլեբիտների կապակցությամբ: Կիրառելով հստակ ընդգրկման և բացառման չափանիշներ ընտրվել են նրանցից 386-ը (402 ս/վ), որոնք ապացուցողական բժշկության հիմունքները հաշվի առնելով բաժանվել են 4 խմբերի` իրարից անկախ 2 հիմնական և համապատասխանաբար 2 ստուգիչ խմբերի (զույգերի ընտրման եղանակով – paired design): Ընդհանուր առմամբ կատարվել է 402 վիրահատություն (402 ս/վ, 428 մեծ կամ փոքր ենթամաշկային երակային ցողուններ (ՄԵԵ, ՓԵԵ)): Կարևոր է նշել, որ բոլոր հաշվարկներն ու եզրակացությունները կատարվել են վիրահատությունների քանակի (402) կամ որ նույնն է ս/վ քանակի հիման վրա և ոչ թե հիվանդների բացարձակ թվի (386):
I հիմնական (IՀ) խմբում ընդգրկվել են վարիկոզ հիվանդությամբ 90 հիվանդներ (99ս/վ, 108 ցողուն), որոնց մոտ ՆԵԼԿ համակցվել է ՊԼԿ հետ, II հիմնական (IIՀ) խմբում` սուր թրոմբոֆլեբիտներով 100 հիվանդներ (102ս/վ, 106 ցողուն) – ՆԵԼԿ համակցվել է մինիֆլեբէկտոմիայի հետ: I ստուգիչ (IՍ) և II ստուգիչ (IIՍ) խմբերում ընդգրկվել են կրկին վարիկոզ հիվանդությամբ համապատասխանաբար 96 (99ս/վ, 108 ցողուն) և 100 (102ս/վ, 106 ցողուն) հիվանդներ, որոնց մոտ կատարվել է վիրահատություններ նույն ծավալով ինչ որ IIՀ խմբում: Հետազոտվող խմբերում նախավիրահատական շրջանի դեմոգրաֆիկ, կլինիկական, ուղեկցող հիվանդությունների, ուլտրաձայնային դուպլեքս սկանավորման (ՈՒՁԴՍ), կյանքի որակի գնահատման (CIVIQ – միջազգային հարցաշար) ցուցանիշների միջև հավաստի տարբերություններ չեն գրանցվել (p>0,05), ուստի խմբերը համարվել են համեմատելի: Վիրահատությունների ժամանակ կիրառվել է Dornier Medilas D Skin Puls S դիոդային լազերը` 940 նմ ալիքի երկարությամբ: Մոտակա հետվիրահատական շրջանը գնահատվել է միայն կլինիկորեն և ըստ գրանցված չնչին բարդությունների, իսկ հեռակա հետվիրահատական շրջանը` կլինիկորեն (ըստ CEAP աստիճանի և կլինիկական ինդեքսի (ԿԻ) ցուցանիշների), ՈՒՁԴՍ տվյալներով, ըստ կյանքի որակի ցուցանիշների: Ստացված ցուցանիշների միջև հավաստի տարբերություններ չեն դիտարկվել (p>0,05): Նկատվել է կյանքի որակի զգալի, հավաստի լավացում նախավիրահատական ցուցանիշների համեմատությամբ (p<0,001): ՈՒՁԴՍ միջոցով գրանցվել են 13,7-15,2% տարածուն ռեկանալիզացիաներ, իսկ ռեցիդիվները կազմել են 7,2%: Ռեկանալիզացիաների էթիոլոգիկ գործոններ են հանդիսացել թափածակող երակները (r=0,58; p<0,001), նրանց տրամագծերը (r=0,6; p<0,001) և լիարժեք կոագուլյացիայի չենթարկված ճյուղերը (r=0,64; p<0,001): Այպիսով ՊԼԿ լիարժեք կարող է փոխարինել մինիֆլեբէկտոմիային, իսկ լազերային կոագուլյացիան նույն էֆեկտիվությամբ կիրառելի է նաև սուր թրոմբոֆլեբիտների ժամանակ:
Վերը նշված հետազոտության ընթացքում տարիքային սահմանափակումներ չեն գործել և հիվանդների տարիքը տատանվել է 16- ից 77տ. սահմաններում: Ուստի առանձին ներկայացվում է նաև տարեց և ծերունական տարիքի 107(110 ս/վ) հիվանդների (կին - 88,2% (n=97), տղ. – 11,8% (n=13)) բուժման արդյունքները, որոնք ընդգրկված են եղել այս հետազոտության մեջ: Այս խմբում միջին տարիքը կազմել է 61,7±0,9: 110 ս/վ թվում ՄԵԵ համակարգով կատարված վիրահատությունները կազմել են 89,1%(n=98), ՓԵԵ – 4,5%(n=5), միաժամանակ ՄԵԵ և ՓԵԵ – 6,4%(n=7): Սուր թրոմբոֆլեբիտները կազմել են 31,8%(n=35): ՈՒշագրավ է այն, որ հիվանդության դեկոմպենսացված ձևերը (CEAP4-6 աստիճաններ) կազմել են ընդհանուրի (402 սվ) 13,4% (n=54), որից 22 դեպքը (54 դեպքի 40,7%-ը) բաժին է ընկել հենց տարեցների խմբին: ՈՒղեկցող հիվանդություններ գրանցվել են 386 հիվանդից 79-ի մոտ (20,5%), որից 58-ը (79 դեպքի 73,4%-ը) կրկին տարեցների մոտ: Այդ թվում գրանցվել է` ոսկրահոդային համակարգի ախտահարումներ 14 դեպք (13,1%), հիպերտոնիկ հիվանդություն` 26 (24,3%), II տիպի շաքարային դիաբետ` 5 (4,7%), ուրո-գինեկոլոգիական հիվանդություններ` 5 (4,7%) և այլ հիվանդություններ 8 (7,5%) դեպքերում:
Մոտակա հետվիրահատական շրջանում առանձնահատկությունների չեն նկատվել, գրանցվել են 8,2% (n=9) թույլ արտահայտված և կարճատև բնույթ կրող ինֆեկցիոն-լիմֆատիկ բնույթի բարդություններ: Հեռակա հետվիրահատական շրջանի տվյալները ևս առանձնահատկություններ չունեն, վերջիններս ներկայացված են աղյուսակում:
|
Խմբեր |
CEAP ԿԻ (մվ) |
Ռեկանալիզացիան ըստ ՈՒՁԴՍ |
CIVIQ – թեստ (մվ) |
||
|
մինչ վիր. |
վիր. հետո |
մինչ վիր. |
վիր. հետո |
||
|
Հիմն. հետազոտություն |
4,64±0,19 |
1,23±0,14 |
13,7-15,2% |
53,4±0,9 |
28,6±0,4 |
|
Տարեցներ և ծերեր |
5,35±0,32 |
1,76±0,29 |
15,5% (n=17) |
58,7±1,4 |
30,4±0,,8 |
Այսպիսով կարելի է փաստել, որ ներերակային և պունկցիոն լազերային կոագուլյացիայի եղանակը կիրառելի է տարեց և ծերունական տարիքի հիվանդների մոտ վարիկոզ հիվանդության և սուր թրոմբոֆլեբիտների բուժման նպատակով: Այն համարժեք բարձր արդյունավետ է, քիչ տրավմատիկ է, քիչ են բարդությունները և ապահովում է հիվանդների արագ բժշկական և սոցիալական ռեաբիլիտացիան:
08.11.2013 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ