Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սրտանոթաբանություն

Զարկերակային հիպերտենզիայով հիվանդների մոտ կարպալ թունելի համախտանիշի զարգացման հավանականության գնահատումը

Բանալի բառեր. կարպալ թունելի համախտանիշ, կոմպրեսիոն նեյրոպաթիա, միջնակ նյարդ, զարկերակային հիպերտենզիա, ինտերստիցիալ ճնշում, էլեկտրոնեյրո միոգրաֆիա

Ներածություն: Կարպալ թունելի համախտանիշը (ԿԹՀ) կլինիկական պրակտիկայում ամենահաճախ հանդիպող կոմպրեսիոն նեյրոպաթիան է, որը հատկապես հաճախ է ախտորոշվում միջին տարիքի կանանց մոտ (45-60տ.): Ընդհանուր բնակչության շրջանում այն ախտորոշվում է 1-10% ­­­դեպքերում, կին-տղամարդ հարաբերակցությունը կազմում է մոտավորապես 3:1` ի օգուտ կանանց [2-4]:

 

 ԿԹՀ առաջացման պատճառները խիստ բազմազան են, որոնք մեծացնում են կարպալ թունելի ծավալը և հանգեցնում միջնակ նյարդիկ ոմպրեսիայի ոսկրաֆիբրոզ կարպալ խողովակում (թակարդային նեյրոպաթիա): Չնայած պատճառների մեծ բազմազանությանը, նրանք դեռևս ամբողջությամբ ուսումնասիրված չեն, քիչ չեն դեպքերը, երբ ԿԹՀ զարգացման պատճառը մնում է անորոշ` իդիոպաթիկ ԿԹՀ: Բոլոր դեպքերում ԿԹՀ զարգացման հիմքում ընկած է մեկ ընդհանուր պաթոֆիզիոլոգիական մեխանիզմ` էպինևրալ արյունահոսքի իջեցում, ին­տերստիցիալ ճնշման բարձրացում և միջնակ նյարդի իշեմիա [7]:

 

Միանշանակորեն ապացուցված է օրգանիզմում մետաբոլիկ տեղաշարժերի նպաստող ազդեցությունը (շաքարային դիաբետ, հիպոթիրեոզ, մենոպաուզա) ԿԹՀ զարգացման վրա [2-4,14]: Շաքարային դիաբետի դեպքում նեյրոպաթիայի զարգացմանը նպաստում են ինչպես մետաբոլիկ այնպես էլ անոթային գործոնները: Այսպես` շաքարային դիաբետի ժամանակ միկրոանգիոպաթիան մի կողմից, հիպերգլիկեմիան մյուս կողմից բերում են բջիջներում տարբեր մետաբոլիկ, ուղիների ընթացքի փոփոխության, ուժեղացնում օքսիդատիվսթրեսը, որը հանգեցնում է ազոտի օքսիդի սինթեզի խանգարման, ինչն իր հերթին էլ ավելի է նպաստում էնդոնևրալ արյունահոսքի իջեցմանը և միջնակ նյարդի իշեմիայի խորացմանը:

 

[7] Հիպոթիրեոզի, մենոպաուզայի ժամանակ օրգանիզմում տեղի ունեցող հեղուկի վերաբաշխման փոփոխությունները, մետաբոլիկ տեղաշարժերը նպաստում են կարպալ թունելի ծավալի մեծացման և միջնակ նյարդիկ ոմպրեսիայի, իսկ հետագայում նաև` իշեմիայի զարգացման խորացմանը [6,7]: Հաշվի առնելով իշեմիայի վճռորոշ նշանակությունը ԿԹՀզարգացման պրոցեսում` բացառված չէ, որ օրգանիզմում հեմոդինամիկ տեղաշարժերը ևս կարող են նպաստել ԿԹՀ ձևավորման: Համակար­գային զարկերակային ճնշման ցածր ցուցանիշները բերում են հյուսվածքների պերֆուզիոն ճնշման իջեցման և արդյունքում իշեմիայի զարգացման, իսկ զարկերակային ճնշման բարձր ցուցանիշները հանգեցնում են ինտերստիցիալ ճնշման բարձրացման և նույնպես հյուսվածքների իշեմիային [7,9]:

 

Նորմայում, երբ դաստակը գտնվում է չեզոք դիրքում, ինտերստիցիալ ճնշումը կազմում է 2,5մմ ս.ս., որը ‎ֆիզիոլոգիական պայմաններում բարձրանում է դաստակի մաքսիմալ ծալման և տարածման ժամանակ մինչև 30մմ ս.ս.: Հաստատված է, որ պերիֆերիկ նյարդիկ ոմպրեսիայի կլինիկական վաղ դրսևորումները ի հայտ են գալիս, երբ պակասում է էպինևրալ արյումահոսքը: Էպինևրալ արյունահոսքի չափավոր իջեցում առաջանում է, երբ ինտերստիցիալ ճնշումը կազմում է 20-30մմ ս.ս., 30մմ-ից բարձր ճնշման դեպքում խանգարվում է նյարդում աքսոնալ տրանսպորտը, որը կլինիկորեն դրսևորվում է հիվանդի մոտ պարէսթեզիայի զարգացմամբ: Հաշվարկված է, որ ԿԹՀ զարգացման համար միջին մոտավոր ճնշումը կազմում է 32մմ ս.ս.:

 

Երբ ինտերստիցիալ ճնշումն ավելի բարձր է և մասնավորապես երբայն պահպանվում է ավել երկար ժամանակ` նյարդի վնասման նշաններն ավելի ակնառու են արտահայտվում: Երկու ժամ 50մմ ս.ս. ինտերստիցիալ ճնշման պայմաններում ոչ միայն իջնում է էպինևրալ արյունահոսքը, այլ նաև առաջանում է էպինևրալ այտուց ևարգելակվում է աքսոնալ տրանսպորտը, 60մմ ս.ս. ինտերստիցիալ ճնշման պայմաններում տեղի է ունենում հաղորդականության լրիվ դադարեցում, որին հետևում է լրիվ շարժողական արգելակում:

 

Ավելի ուժեղ կոմպրեսիոն գործոնի ազդեցությամբ առաջանում է լրիվ ինտրանևրալ իշեմիա և էնդոնևրալ այտուց: Այսպիսով, ակնհայտ է, որ համակարգային զարկերակային ճնշման բարձր ցուցանիշների երկարատև պահպանումը բերում է ինտերստիցիալ ճնշման բարձրացման, ինչը կարող է նպաստել միջնակ նյարդի իշեմիային և ԿԹՀզարգացմանը:

 

Այս նպատակով հերաքրքրություն է ներկայացնում ԿԹՀ ուսումնասիրումը զարկերակային հիպերտենզիայով հիվանդների մոտ, պարզելու համար արդյո՞ք հավանական է զարկերակային հիպերտենզիայի նպաստող ազդեցությունը ԿԹՀ զարգացման գործընթացում:

 

Նյութը և մեթոդները

 

Հետազոտության մեջ ընդգրկվել են զարկերակային հիպերտենզիայով տառապող 100 կին 32-84 տարեկան (միջին տարիքը 60,85), որոնց մոտ ԿԹՀ տևողությունը կազմել է 3-24 ամիս:

 

ԿԹՀ ախտորոշումը դրվել է ելնելով հիվանդի գանգատներից` հինմվելով Նևրոլոգիայի Ամերիկյան Ակադեմիայի կլինիկական ախտորոշիչ ցուցանիշների վրա` թմրածության, ցավի, այտուցվածության, թուլության զգացողություն ձեռքում, որը զարգանում և խորանում է հատկապես քնած ժամանակ, գանգատների մեղմացում ձեռքի դիրքի փոփոխության կամ թափահարման ժամանակ, միջնակ նյարդի կողմից ներվավորվող թենար մկանի զգացողության իջեցում կամ հիպոտրոֆիա, Ֆալենի հրահրող թեստի օգտագործում` դաստակի մեկ րոպեպասիվ հարկադրական ծալումը առաջացնում է թմրածություն ձեռքի միջնակ նյարդի ներվավորման շրջանում:

 

Բացի այդ օգտագործվել եննաև այլ կլինիկական պրովոկացիոն թեստեր, որոնց իրագործման ժամանակ առաջանում է ծակոցանման զգացողություն և թմրածություն ձեռքում` Թինելի թեստ կամ նյարդի պերկուսիայի թեստ այն հատվածում, որտեղ այն անցնում է մակերեսորեն ցուցամատի ուղղությամբ թենարից ցած դաստակի մակարդակին, և Դյուրկանի կամ նյարդի կոմպրեսիայի թեստ` վերը նշված գանգատների առաջացում դաստակի ծալիչների պահիչի շրջանում որոշ ժամանակ չափավոր ուժգնությամբ սեղմելու դեպքում [8,9]:

 

Կատարվել է նեյրոպաթիաների ժամանակ ցուցված արյան լաբորատոր քննություններ` արյան, մեզի ընդհանուր քննություն, գլյուկոզաանոթի, գլյուկոզա պերօրալ գլյուկոզատոլերանտային թեստից հետո, կրեատին, միզանյութ, ընդհանուր խոլեստերոլ, որոշ հիվանդներին նաև թիրեոիդ հորմոնների և ինսուլինի մակարդակի որոշում [13,15]:

 

ԿԹՀ ախտորոշման համար օգտագործվել է Բոստոնյան Կարպալ Թունելի Հարցաշարը, որը կազմված է երկու հատվածից` առաջին հատվածը կոչվում է ախտանիշների ծանրության սանդղակ, որը բաղկացած է 11 կետերից (ցավ, պարէսթեզիա, թմրածություն, թուլություն, գիշերային ախտանշաններ) և երկրորդ հատվածը կոչվում է ֆունկցիոնալ դասի սանդղակ, որը բաղկացած է 8 կետերից (գրել, կոճկել, բռնել, սեղմել, լողանալ, հագնվել): Հարցաշարում յուրաքանչյուր կետ բաղկացած է հինգ ենթակետերից` 1(թեթև) մինչև 5(ծանր): Ելնելով տրված պատասխաններից հիվանդները բաժանվել են երեք խմբի` թեթև, միջին, ծանր:

­‎­

 

Էլեկտրանեյրոմիոգրաֆիկ (ԷՆՄԳ) հետազոտությունը ներկայումս հանդիսանում է ոսկե ստանդարտ ԿԹՀ ախտորոշման համար: Հիվանդներին կատարվել է ԷՆՄԳ հետազոտություն ելնելով Էլեկտրադիագնոստիկ Բժշկության Ամերիկյան Ասոցիացիայի պրոտոկոլից: Բոլոր հետազոտությունները կատարվել են նույն սենյակում, միևնույն ջերմաստիճանի պայմաններում [10,11]:

 

Ըստ ստացված էլեկտրաֆիզիոլոգիական տվյալների հիվանդները բաժանվել են երեք խմբի` թեթև, միջին, ծանր.‎

 

  • թեթև ԿԹՀ` երկարացած (հարաբերական կամ բացարձակ) զգացողական դիստալ լատենցիա, որը կարող է զուգակցվել զգացողական նյարդի գործողության պոտենցիալի ամպլիտուդայի իջեցմամբ,
  • միջին ԿԹՀ` միջնակ նյարդի զգացողական և շարժողական դիստալ լատենցիաների տևողության երկարեցում,­­­­
  • ծանր ԿԹՀ` երկարացած զգացողական և շարժողական դիստալ լատենցիաներ, ինչը զուգակցվում է ինչպես զգացողական նյարդի գործողության պոտենցիալի բացակայության այնպես էլ թենարի ամբողջական մկանի գործողության պոտենցիալի բացակայության կամ ցածր ամպլիտուդայի հետ:­­ ­­

 

Դաստակի ուլտրաձայնային հետազոտություն

 

Դաստակի ուլտրաձայնային հետազոտություն կատարվել է միևնույն սենյակային ջերմաստիճանի պայմաններում, 7 ՄՀց հաճախությամբ գծային փոխարկիչով: Ձեռքի տակ տեղադրվել է բարձիկ, օգտագործվել է կոնտակտային գել: Դաստակը հետազոտվել է լայնական և երկայնական կտրվածքներում [12,16]: Լայնական կտրվածքում փոխարկիչը տեղակայվել է պրոքսիմալ կարպալ ծալքից վեր` նավակաձևև ոսպաձև ոսկրերի մակարդակին, գնահատվել է միջնակ նյարդի լայնական մակերեսը (նորման կազմում է 8-9մմ2), որից ավելին լինելու դեպքում հաստատվում է ԿԹՀ ախտորոշումը: Լայնական հատույթում գնահատվել է Ligamentum transversum carpale-ի և retinaculum flexorum-ի վիճակը: Երկայնական հատույթում ակնհայտ է դարձել միջնակ նյարդի այտուցի առկայությունը դեպի կարպալ խողովակ մուտքի հատվածում և նյարդի շարժունակությունը:

 

Ելնելով ՈՒՁՀ տվյալներից տարբերում են ԿԹՀ ծանրության երեք աստիճան.

 

  • թեթև ԿԹՀ` միջնակ նյարդի մակերեսը մեծ է10մմ2,
  • միջին ԿԹՀ` միջնակ նյարդի մակերեսը մեծ է 13մմ2,
  • ծանր ԿԹՀ` միջնակ նյարդի մակերեսը մեծ է 15մմ2:

 

Հատկանշական է, որ երբ նյարդի մակերեսը մեծ է 15մմ քառ-ից ԿԹՀ ախտորոշումը միանշանակ հաստատվում է և չկա նույնիսկ անհրաժեշտություն ԷՆՄԳ հետազոտության:

 

Արդյունքները և քննարկում

 

Հետազոտության ընթացքում զարկերակային հիպերտենզիայով տառապող 100 հիվանդներից 61-ի մոտ (1) ախտորոշվել է մետաբոլիկ համախտանիշ (հիմնվելով NCEP ATP III ցուցանիշների վրա), 20-ի մոտ (2) շաքարային դիաբետ, 8-ի մոտ (3) հիպոթիրեոզ, 4-ի մոտ (4) հիպերթիրեոզ և ընդամենը 5-ի մոտ (5) ախտորոշվել է միայն զարկերակային հիպերտենզիա, ընդ որում հատկանշանական է, որ այս կանայք չեն եղել մենոպաուզայի շրջանում:

 

Ստորև պատկերված է զարկերակային հիպերտենզիայով հիվանդների մոտ ԿԹՀ առաջացման հավանականության տոկոսային հարաբերակցությունը

 

Ստացված տվյալների գնահատման համար օգտագործվել էվիճակագրական հիպոթեզների վիճակագրական ստուգման մեթոդը, որի համաձայն յուրաքանչյուր դեպքի համար որպես հիպոթեզընդունում ենք H0, որ P=P0:

 

Որպես վիճակագրություն օգտագործվել է հետևյալ բանաձևը` Z0=P-Po/√Po(1-Po)/n և ստացվել են հետևյալ տվյալները` 1) մետաբոլիկ համախտանիշով հանդիպել է 61 դեպք p=0,61; p0=0,59; n=100 Z0=0,2; PH0=0,84; PH0>0,05; հետևապես ընդունվում է, որ մետաբոլիկ համախտանիշով հիվանդների մոտ ԿԹՀկարող է զարգանալ 59% հավանականությամբ:

 

2) շաքարային դիաբետի դեպքում p=0,2; po=0,22; n=100; Z0=0,48; PH0=0,63; PH0>0,05` 22% հավանականությամբ ԿԹՀ կարող է զարգանալ շաքարային դիաբետով հիվանդների մոտ; 3) հիպոթիրեոզի դեպքում p=0,08; po=0,1; n=100; Zo=0,66; PHo=0,505; PHo>0,05` 10% հավանականությամբ ԿԹՀ կարող է զարգանալ հիպոթիրեոզով հիվանդների մոտ; 4) հիպերթիրեոզի դեպքում p=0,04; po=0,05; n=100; Zo=0,51; PHo=0,61; PHo>0,05` 4% հավանականությամբ ԿԹՀ կարող է զարգանալ հիպերթիրեոզով հիվանդների մոտ; 5) միայն զարկերակային հիպերտենզիայով հիվանդների համար ստացվել են հետևյալ տվյալները` p=0,06; po=0,05; n=100; Zo=0,458; PHo=0,65; PHo>0,05: Այսպիսով ընդունվում է զրոյական հիպոթեզը, որ 5% հավանականությամբ ԿԹՀ կարող է զարգանալ զարկերակային հիպերտենզիայով հիվանդների մոտ, ինչըխիստ փոքր ցուցանիշ է և վիճակագրորեն նշանակալի չէ, որի պատճառով այն ըստ էության կարելի է անտեսել:

 

Ստացված տվյալներից բխում է, որ 95% հավանականությամբ մետաբոլիկ համախտանիշի դեպքում ԿԹՀ զարգացման հավանականության մակարդակը գտնվում է 0,5073-0,7060 վստահելիության սահմաններում:

 

Որոշելու համար ԿԹՀ ծանրության աստիճանի կախվածությունը զարկերակային հիպերտենզիայի տևողության, մենոպաուզայի, մետաբոլիկ համախտանիշի, շաքարային դիաբետի, հիպոթիրեոզի առկայությունից օգտագործվել է համակցված աղյուսակների մեթոդը Սպիրմենի գործակցի որոշմամբ, որի արդյունքում ստացվել են հետևյալ տվյալները.

 

Զարկերակային հիպերտենզիայի տևողության և ԿԹՀ ծանրության աստիճանի միջև`

 

Մենոպաուզայի և ԿԹՀ ծանրության աստիճանի միջև`

Մետաբոլիկ համախտանիշի և ԿԹՀ ծանրության աստիճանի միջև`

Շաքարային դիաբետի և ԿԹՀ ծանրության աստիճանի միջև`

Հիպոթիրեոզի և ԿԹՀ ծանրության աստիճանի միջև`

Այսպիսով ակնհայտ է, որ ամենամեծ կախվածությունը առկա է մենոպաուզայի և ԿԹՀ ծանրության աստիճանի միջև: Տվյալների վիճակագրական վերլուծությունը կատարվել է օգտագործելով Statistica 6 վիճակագրական փաթեթը:

 

Եզրակացություն

 

Հաշվի առնելով ԿԹՀ էթիոլոգիկ գործոնների խիստ մեծ բազմազանությունը, որում մեծ տեղ է զբաղեցնում իդիոպաթիկ ԿԹՀ-ը, խնդիր էր առաջադրվել գնահատել, արդյո՞ք հավանական է, որ զարկերակային հիպերտենզիան կարող է նպաստել ԿԹՀ զարգացմանը, ինչը հետազոտության արդյունքում գնահատվել է P=5% հավանականությամբ, որն, ըստ էության, վիճակագրորեն նշանակալի չէ և կարելի է անտեսել: Միևնույն ժամանակ մետաբոլիկ համախտանիշի դեպքում ԿԹՀ զարգացման հավանականությունը գնահատվել է P=59%, շաքարային դիաբետի դեպքում` P=22%, հիպոթիրեոզի դեպքում` P=10%, հիպերթիրեոզի դեպքում` P=4%:

 

Զարկերակային հիպերտենզիայի տևողությունը չափավոր է անդրադառնում ԿԹՀ ծանրության աստիճանի վրա` Սպիրմենի գործակիցը հավասար է 0,33, մինչդեռ ամենամեծ կախվածությունը հայտնաբերվել է մենոպաուզայի և ԿԹՀ ծանրության աստիճանի միջև` Սպիրմենի գործակիցը կազմել է 0,59:

 

Այսպիսով, ամփոփելով վերը շարադըրվածը, կարելի է միանշանակ հաստատել, որ միայն զարկերակային հիպերտենզիան չի կարող նախատրամադրող գործոն հանդիսանալ ԿԹՀ առաջացման համար, մինչդեռ մետաբոլիկ համախտանիշը մեծ հավանականությամբ կարող է նպաստել ԿԹՀ առաջացմանը: Պարզորոշ է դարձել նաև, որ ԿԹՀ ծանրության աստիճանը առավելապես կախված է մենոպաուզայից:

 

Գրականություն

 

  1. Amirfeyz R., Gozzard C., Leslie I.L. Hand elevation test for assessment of carpal tunnel syndrome, Journal of Hand Surgery, 2005, 30(B), p. 361-364.
  2. Boz C., Ozmenoglu M., Altunoglu V., Velioglu S., Atioglu Z., Individual risk factors for carpal tunnel syndrome: an evaluation of body mass index, wrist index and hand anthropometric measurements, Clinical Neurology and Neuro­surgery, 2004,106, p. 294-299.
  3. De Krom M.C., Kester A.D., Knipschild P.G., Spaans F., Risk factors for carpal tunnel syndrome, American Journal of Epidemiology, 1990, 132(6), p. 1102-1110.
  4. Ferry S., Hannaford P., Warskyj M., Lewis M., Croft P., Carpal tunnel syndrome, a nested case-control study of risk factors in women, Ame­rican Journal of Epidemiology, 2000, 151(6), p. 566-574.
  5. Fialova J., Bartusek J., Nakladalova M., Alterna­tive treatment of carpal tunnel syndrome, Central European Journal, Public Health, 1999, 7(4), p. 168-171.
  6. Hobby I.L., Venkatesh R., Motku P., The effect of age and gender upon symptoms and surgical outcomes in carpal tunnel syndrome, Journal of Hand Surgery, 2005, 30(B), p. 99-604.
  7. Mackinnon S.E., Pathophysiology of nerve com­pression, Hand Clinics, 2002, 18, p.231-241.
  8. Massy-Westropp N., Grimmer K., Bain G., A, A systemic review of the clinical diagnostic tests for carpal tunnel syndrome, The Journal of Hand Surgery, 2000, 25(A), p.120-127.
  9. Michelsen H., Posner A. M., Medical history of carpal tunnel syndrome, Hand Clinics18 2002, p. 257-268.
  10. Nora D. B., Becker J., Ehlers J. A., Gomes I, Clinical features of 1039 patients with neurophysio­logical diagnosis of carpal tunnel syndrome, Clinical Neurology and Neurosur­ge­ry 2004, 107(1), p. 64-69.
  11. Padua L., Lo Monaco M., Valente E.M., Tonali P.A., A useful electrophysiologic parameter for diagnosis of carpal tunnel syndrome, Muscle Nerve, 1996, 19(1), p. 48-53.
  12. Palumbo C.F., Szabo R.M., Examination of patients with carpal tunnel syndrome. Sensibil­ity, provocative and motor testing, Hand Cli­nucs, 2002, 18, p. 269-277.
  13. Sharma K.R., Rotta F., Romano J., Ayyar D., Early diagnosis of carpal tunnel syndrome, Neu­ro­logy and Clinical Neurosurgery, 2001, (2), p. 2-10.
  14. Solomon D.H., Katz J.N., Bohn R., Mogun H., Avorn J.,Nonoccupational risk factors for carpal tunnel syndrome, General Internal Medicine Journal, 1999, 14(5), p.310-31.
  15. Szabo R.M., Slatter R.J., Farver T.B., Stanton D.B., Sharman W.K., The value of diagnostic testing in carpal tunnel syndrome, Hand Surgery Journal, 1999, 24(A), p.704-714.
  16. Wong S.M., Griffith J.F., Hui A.C., Lo S.K., Fu M., Wong K.S., Carpal tunnel syndrome: diagnostic usefulness of sonography, Radiology, 2004, 232(1), p. 93-99.

Հեղինակ. Ա.Հ. Տեր- Վարդանյան ԵրՊԲՀ, Թերապիա թիվ 1 ամբիոն
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 2. 2009(38) 5-12
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

PTCA FRONTLINE GUIDE WIRE
PTCA FRONTLINE GUIDE WIRE

Հարգելի բժիշկներ,

Սիրով հայտնում ենք Ձեզ, որ http://www.abmed.am/asahi-intecc.php?CategoryId=166703 պաշտոնական կայքում...

Սրտանոթաբանություն ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
940 նմ դիոդային լազերի կիրառմամբ ենթամաշկային երակների ներերակային և պունկցիոն լազերային կոագուլյացիայի արդյունքները տարեց և ծերունական տարիքի հիվանդների մոտ

Քրոնիկական երակային հիվանդությունները ունեն բժշկական, սոցիալական և տնտեսական նշանակություն, ինչը կապված է հաշմանդամության բարձր մակարդակի, բուժման հսկայական ծախսերի, էսթետիկ արատների...

Միկրոալբումինուրիան, որպես երիկամների ախտահարման վաղ շրջանը բնութագրող ցուցանիշ` զարկերակային գերճնշումով հիվանդների մոտ

Բանալի բառեր. զարկերակային ճնշում, սրտանոթային հիվանդություններ, երիկամների ախտահարում

Զարգացած երկրներում սրտանոթային հիվանդություններով (ՍԱՀ) պայմանավորված մահացությունը կազմում է ընդհանուր մահերի ավելի քան 50%-ն...

Նեֆրոլոգիա Թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Աջ փորոքի մորֆոֆիզիոլոգիական և պաթոֆիզիոլոգիական առանձնահատկությունները

Բանալի բառեր. աջ փորոք, անատոմիա, ֆիզիոլոգիա, անբավարարություն, միջփորոքային միջնապատ

Վերջին տասնամյակներին մեծացել է հետաքրքրությունը աջ փորոքի (ԱՓ) նկատմամբ, հատկապես կապված ԱՓ-ի անբավարարության հետ: ԱՓ-ի ֆունկցիոնալ գնահատումը կարևոր է թոքային հիպերտենզիայի...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները

Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշ

Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշը (ՔՕԱՀՀ) մի վիճակ է, որը բնորոշվում է քնի ընթացքում, շնչառական ուժերի պահպանման ֆոնի վրա առաջացող, վերին շնչուղիների տարբեր աստիճանի...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Նյարդաբանություն Նեֆրոլոգիա Թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Իշեմիկ պրեկոնդիցիայի պաշտպանիչ նշանակությունը սրտամկանի համար

Բանալի բառեր. իշեմիա, հիբերնացիա, սթանինգ, պրեկոնդիցիա, մետաբոլիզմ, էներգոապահովում, կենսունակություն

Սրտամկանի իշեմիան հանդիսանում է սրտային անբավարարության զարգացման հիմնական պատճառը, սակայն մինչև այսօր դեռևս գոյություն չունի իշեմիայի համընդհանուր բնորոշում...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2011 (47)
Կենսունակ սրտամկանի ախտորոշման որոշ ոչ ինվազիվ մեթոդների կիրառման օգտակարությունը

Բանալի բառեր. սրտամկան, կենսունակ, ռեվասկուլյարիզացիա, ախտորոշում, հիբերնացիա

Կենսունակ սրտամկանի ախտորոշման անհրաժեշտությունը հատկապես կարևորվում է իշեմիկ կարդիոմիոպաթիայով, հետինֆարկտային կարդիոսկլերոզով...

Ինտենսիվ թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2011 (47)
Ատորվաստատինի արդյունավետության և անվտանգության գնահատումը

Բանալի բառեր. կանխարգելում, սրտի իշեմիկ հիվանդություն, ստատիններ, հակալիպիդեմիկ բուժում, ատորվաստատին

Սիրտ-անոթային հիվանդությունների (ՍԱՀ) կանխարգելման հրատապության խնդիրը...

Առողջապահություն 1.2011 Դեղագիտություն
Էնդոթելային ֆունկցիայի, թաքնված աթերոսկլերոզի, լիպիդային պրոֆիլի, բորբոքման, թրոմբոցիտների ֆունկցիոնալ վիճակի և մակարդելիության որոշ ցուցանիշների գնահատումը անկանոն կոլխիցինոթերապիա ստացող ՊՀ հիվանդների մոտ

Բանալի բառեր. էնդոթելաին դիսֆունկցիա, բորբոքում, աթերոսկլերոզ, պարբերական հիվան­դու­թյուն

Սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) տա­րած­վածությունը և դրանից մահացությունը այլ հիվանդությունների համեմատ ամենա­բարձրն է ողջ երկրագնդում: Այն հան­դի­սանում է մահացության թիվ մեկ պատճառը...

Համակարգային հիվանդություններ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2010 (41)
Նոր ջրալույծ կատիոնային մեզո-տետրա-պիրիդիլ պորֆիրինների և մետաղապորֆիրինների հիպոտենզիվ ակտիվությունը

Բանալի բառեր. պորֆիրիններ, մետաղապորֆիրիններ, հիպերտենզիա, հակաօքսիդանտ

Վերջին տարիներին աճել է հետաքրքրությունը պորֆիրինների և մետաղապորֆիրինների սինթեզի, քիմիական և կենսաբանական հատկությունների ուսումնասիրության  նկատմամբ...

Հայաստանի բժշկագիտություն 2.2009 Դեղագիտություն
C- ռեակտիվ սպիտակուցը և սիրտ անոթային համակարգի հիվանդությունների հավանականությունը

Բանալի բառեր. C-ռեակտիվ սպիտակուց (CRP), սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ), սրտամկանի ինֆարկտ

C-ռեակտիվ սպիտակուցը (CRP) հյուսվածքների վնասման, բորբոքման, նեկրոզի, վնասվածքների և ուռուցքների, ինչպես նաև մակաբուծային ինֆեկցիաների ժամանակ հանդիպող ամենազգայուն և ամենաարագ...

Ախտորոշիչ մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40)
Քննական սթրեսի ազդեցությունը ճեմարանային ուսուցմամբ սովորող աշակերտների սիրտ-անոթային համակարգի վրա` կենսաակտիվ հավելման օգտագործման պայմաններում

Բանալի բառեր. քննական սթրես, էլեկտրասրտագիր, կարգավորման համակարգերի լարվածության ցուցիչը, կենսաակտիվ հավելում

Վերջին տարիներին դպրոցական կրթության բնագավառում կատարվող բարեփոխումների հիմքում հաճախ խախտվում են ուսումնական ռեժիմի հիգիենիկ նորմերը, ինչն անրադառնում է...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2009 (37)
Զարկերակային գերճնշման առանձնահատկությունները քաղաքաբնակ և գյուղաբնակ ազգաբնակչության շրջանում (գրականության տեսություն)

Սիրտ-անոթային հիվանդությունները (ՍԱՀ) մահացության հիմնական պատճառն են հանդիսանում ամբողջ աշխարհում և կազմում են ընդհանուր մահացության մոտ 30% [15]։ ՍԱՀ-ի բեռի աճը գրանցվում է առավելապես ցածր և միջին եկամտի մակարդակ ունեցող երկրներում...

Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 4.2009
Զարկերակային գերճնշման վերահսկման և տարածվածության առանձնահատկությունները նախկին Խորհրդային Միության որոշ երկրներում (գրականության տեսություն)

Զարկերակային գերճնշումը (ԶԳ) համարվում է սիրտ-անոթային հիվանդություններից ամենատարածվածն իր առաջացրած բարդություններով և բարձր մահացությամբ [8]։ Ամբողջ աշխարհում սիրտ-անոթային հիվանդություններից (ՍԱՀ) մահացությունը կազմում է...

Թվեր և փաստեր Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 4.2009