Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի ծայրային արատի վերականգնում պարամեդիալ ճակատային լաթով. armeniamedicalcenter.am
Մարդկության պատմության ամբողջ ընթացքում, արտաքին տեսքի պատկերացումների մեջ, քիթը զբաղեցնում է, կարելի է ասել, առաջտար տեղ: Այդ պատճառով ամենահեշտ միջոցը այլանդակել մարդու տեսքը` նրան քթից զրկելն է: Հին աշխարհում այդպիսի պատիժը սովորական գործ էր: Օրինակ` Հնդկաստանում քիթ կտրելով պատժում էին անհավատարիմ կանանց, մարդասպաններին, գողերին և այլ հանցագործների: Մյուս կողմից պրոֆիլը, որում մեծ դերը պատկանում է քթին, հանդիսանում է հատուկ հպարտության առարկա: Կարելի է ասել, որ քթի վերականգման անհրաժեշտությունը դարձել է, հավանաբար, առաջին քայլը էսթետիկ վիրաբուժության մեջ: Այդ իսկ պատճառով դեռևս հին ժամանակներից մարդկությունը սկսեց ջանքեր գործադրել քթի վերականգման արդյունավետ եղանակներ գտնելու համար:
Ք.ա. մոտ 3000 թվականին եգիպտական պապիրուսներում նկարագրված է կոտրված քթի վերականգման եղանակներ: Հնդկական ձեռագրերը նշում են քթի վերականգնողական վիրահատություններ, որոնք կատարվել են դեռ ք.ա. 1500 թվականին: Քթի վերականգնողական վիրահատությունների մանրամասն նկարագրություններն առաջին անգամ նկարագրվել են ազգությամբ հնդիկ` Սուշրութա Սամիթայի գրքում, որը նա գրել է ք.ա. մոտ 600 թվականին: Նա նկարագրել է քթի վերականգնողական վիրահատության եղանակ, որում օգտագործվել է թշից վերցված ոտիկով լաթը: Քթի վերականգման «Հնդկական մեթոդը» իհարկե, փոփոխված և կատարելագործված տարբերակով հասել է մինչ մեր օրերը:
1828 թվականին Լիսֆրանկը, ելույթ ունենալով ֆրանսիական ակադեմիայում առաջարկեց քթի ամբողջական վերականգման իր մեթոդը, որի ժամանակ նա օգտագործում էր ոտիկով ճակատից վերցված լաթը:
Ճակատի անոթային անատոմիայի երկարատև հետազոտությունների արդյունքում Բեյկերը և Ալֆորդը եկան այն համոզման, որ վերճախարակային զարկերակը (a. supratrochlearis) ապահովում է միջային ճակատային լաթի հիմնական առանցքային արյունամատակարարումը, որն իր մեջ է ընդգրկում մեդիալ և պարամեդիալ ուղղահայաց կողմնորոշիչ լաթերը: Բացի այդ, հետազոտությունները ցույց տվեցին, որ ակնաճեղքի միջային անկյան շրջանում գոյություն ունի հարուստ անաստամոզների ցանց` վերակնակապճային (a. supraorbitalis), վերճախարակային (a. supratrochlearis) և անկյունային (a. angularis) զարկերակների միջև:
Այս անոթային ցանցի հայտնաբերումը և լաթ վերցնելու վիրաբուժական մեթոդը, որը պահպանում է այս ցանցը, վիրաբույժներին հնարավորություն են տալիս ձևավորել պարամեդիալ ճակատային լաթեր ավելի բարակ ոտիկի վրա, քան մեդիալ լաթերի դեպքում:
Ոտիկի հիմը գտնվում է հոնքամեջի շրջանում այդ կողմի վերճխարակային զարկերակի վրա, արատի կողմին համապատասխան:
Բարակ ոտիկը լաթին հաղորդում է ավելի ազատ շրջվելու հնարավորություն և լաթին տալիս է մեծ արդյունավետ երկարություն:
Միևնույն ժամանակ այս կառուցվածքը քչացնում է դոնոր վայրի դեֆորմացիան հոնքամեջի շրջանում: Հիմք ընդունելով վերճախարակային զարկերակն ու նրա անաստամոզները հարակից անոթների հետ` պարամեդիալ ճակատային լաթը իրենից ներկայացնում է առանցքային շրջված լաթ հարուստ արյունամատակարարմամբ, որը կարելի է պատվաստել առանց հետաձգելու: (1)
Վերճախարակային զարկերակն ընթանում է միջին գծից կողմնայնորեն 1,7-2,2 սմ հեռու: Անոթը ակնակապճից դուրս է գալիս աչքի օղակաձև մկանի տակով և հոնքի մակարդակին անցնելով ճակատային մկանի միջով շարունակվում է ուղղահայաց դեպի վեր ենթամաշկային ճարպաբջջանքի միջով: Այդ պատճառով էլ հոնքից մինչև ճակատի մազածածկ մասն ընկած լաթի մի հատված կարելի է հատել ճակատային մկանից և ենթամաշկի մեծ հատվածից առանց մաշկային բաղադրամասի արյունամատակարարման խանգարման: ( 4 )
Վերճախարակային զարերակի սնուցմամբ առանցքային լաթի այս տեսակը հնարավորություն է տալիս լաթի ոտիկի լայնությունն իջեցնել մինչև 1,2սմ: Լաթի երկարությունը որոշվում է չափման միջոցով: Եթե ենթադրվող լաթի երկարությունն ուղղահայաց հասնում է մինչև ճակատի մազածածկ մասը, ապա պետք է լաթը շրջել լայնությամբ, որպեսզի թույլ չտալ ճակատի մազածածկ մասի տեղափոխումը քթի վրա: Լաթի երկարության մեծացման նպատակով կտրվածքը կարելի է կատարել հոնքից ցածր:
Եթե լաթի լայնությունը պետք է լինի ավելին քան 3սմ, նման լաթը կարող է անմիտ լինել: 3սմ-ից ավել լայնությամբ լաթերը երբեմն բերում են անցանկալի սպիների առաջացման կամ հոնքերի կենտրոնական մասի վերձգման: Այսպիսով 3սմ-ից լայն լաթերի ձևավորման ժամանակ լաթը պետք է ընդգրկի գանգաթաղի մազածածկ մասը,այլ ոչ թե ձգվի ճակատի մաշկի լայնությամբ: Լաթը վերցվում է ենթափակեղային հարթությամբ, ճակատային վերնոսկրից մակերեսայնորեն: Որպեսզի չվնասվի զարկերակային ոտիկը և մեծ լինի լաթի շարժունակությունը, օղակաձև մկանի անջատման ժամանակ կատարվում է բութ տարանջատում հոնքի շրջանում:
Տեղադրումից և ձևավորումից առաջ լաթի դիստալ հատվածից ամբողջությամբ կամ մասնակիորեն հեռացվում է մկանային հյուսվածքը և ամբողջությամբ ենթամաշկային ճարպաբջջանքը: Անհրաժեշտության դեպքում վերջինից կարելի է թողնել 1մմ հաստությամբ շերտ: Երբեմն, երբ եզրափակող մաշկը քթի վրա շատ բարակ է անհրաժեշտություն է առաջանում հեռացնել դերմայի մի հատված դիստալ մասից, որպեսզի լաթի հաստությունը համապատասխանեցվի քթի մաշկի հաստությանը: Ձևավորվում է անհրաժեշտ լաթի դիստալ 3/4 մասը, իսկ պրոքսիմալ 1/4-ը թողնվում է հաստ և բարակեցվում է ոտիկի հատման ժամանակ` 3 շաբաթ անց:
Ծխող հիվանդների մոտ ոտիկի բարակեցման փուլում անհրաժեշտ է ցուցաբերել զգոնություն:
Դոնորական հատվածի փակումը կատարվում է ճակատային մաշկի հատումով ենթափակեղային հաստությամբ` երկու քունքամկանների առաջային եզրերով: Վերքի առաջնային փակման համար անհրաժեշտ է կատարել մի քանի ուղղահայաց փակեղային կտրվածքներ 2-3սմ միմյանցից հեռու: Սակայն այս կտրվածքների ժամանակ պետք է ցուցաբերել զգոնություն, որպեսզի չվնասել վերակնակապճային նյարդերը: Ցանկացած դոնորական հատված, որը հնարավոր չէ խուլ կարել, թողնվում է երկրորդային ձգումով լավացման` բաց և խոնավ վիճակում:
Պատվաստումից 3 շաբաթ անց, տեղային անզգայացման տակ հատվում է ոտիկը: Արատի վերին հատվածը ծածկող քթի մաշկը հատվում է արատից 1սմ հեռու: Լաթի այն հատվածը, որը չէր բարակեցվել պատվաստման ժամանակ բարակեցվում է: Խորանիստ շերտերի կարում հիմնականում անհրաժեշտ չի լինում, քանի որ վերքը չի ենթարկվելու ինչ որ լարվածության: Ոտիկի հիմը վերադարձվում է դոնորական հատվածին այն կերպ, որ վերականգնվի երկու հոնքերի նորմալ անատոմիական և տարածական վիճակը: Անհրաժեշտ է պահպանել վերադարձվող ոտիկի պրոքսիմալ մասի մկանային կոմպոնենտը, հոնքերի մեջ խորացում թույլ չտալու համար: Հոնքի մակարդակից վեր գտնվող ոտիկի ցանկացած ավելցուկ պետք է հեռացվի, այլ ոչ թե վերադարձվի ճակատ: ( 1 )





Այս մեթոդի առավելություններն են.
- հնարավոր է քթի ընդլայնված արատը փակել ընդամենը 1լաթով և 1 վիրահատական միջամտությամբ,
- ամբողջովին վերականգնում է քթի անատոմիական ձևը,
- չի պահանջում երկարատև ժամանակ և՛ հիվանդի, և՛ բժշկի համար,
- Ճիշտ իրականացման դեպքում բացառվում է լաթի մեռուկացման հավանականությունը,
- լավացնում է պլաստիկ-վերականգնողական վիրահատությունների էսթետիկ արդյունքը,
- չի պահանջում նախա- և հետվիրահատական երկարատև խնամք,
- չի առաջացնում հոնքի լարվածություն և վեր բարձրացում,
- ոտիկի գերծալման ցածր հավանականություն, որով էլ ապահովում է լաթի բավարար սնուցում:
Այս մեթոդի թերությունն է մեծ արատների դեպքում հնարավոր չի լինում դոնորական հատվածը վերականգնել մեկ փուլով և այդ հատվածը լավանում է երկրորդային ձգումով ( 3 )
Նման արատները կարելի էր վերականգնել նաև այլ մեթոդներով, սակայն նրանք ունեն մի շարք թերություններ: Նրանցից երկուսի` «Հնդկական մեթոդով» և «Ֆիլատովյան ցողունի» միջոցով արատի վերացման թերությունները կքննարկվեն ստորև:
«Հնդկական մեթոդով» արատի վերացման թերությունները.
- բազմաէտապային վիրահատությունների(2-3 էտապ) անհրաժեշտություն,
- քթի մեջքի շրջանում առաջացող ուռածության առկայություն,
- մի կողմի հոնքի վեր ձգում,
- երկրորդ վիրահատության անհրաժեշտություն դոնորական հատվածում,
- երկրորդային շտկման անհրաժեշտություն:
«Ֆիլատովյան ցողունի» միջոցով արատի վերացման թերությունները.
- բազմակի վիրահատությունների անհրաժեշտություն,
- պահանջում է երկարատև ժամանակ,
- նախա- և հետվիրահատական երկարաժամկետ խնամք,
- հիվանդի հարկադրական դիրքը ամբողջ բուժման ընթացքում ,
- ցողունի վրա ազդող տարբեր արտաքին ուժեր առաջացնում են ծալում, ճնշում, ձգում, դրանով խանգարելով լաթի սնուցումը,
- ամեն նոր էտապի ժամանակ մեծանում է լաթի մեռուկացման հավանականությունը,
- ֆիլատովյան ցողունը պահանջում է մեծ խնամք և պաշտպանություն,
- վերջնական լաթի ձևավորման դժվարություն: ( 2 )
Այսպիսով, պարամեդիալ ճակատային լաթերը հանդիսանում են քթի մեծ արատների վերացման համար նախատեսված նախընտրելի տեղային լաթեր: Այս լաթերի օգտագործմամբ վիրահատությունները շրջանցում են մի շարք բարդություններ, որոնք հանդիպում են այլ եղանակների ժամանակ: Եվ ի վերջո այսպիսի լաթերի օգտագործմամբ վիրահատությունների վերջնական էսթետիկ արդյունքն ակնհայտ է:
Գրականության ցանկ
- А.Д. Пейпл ,,Пластичесская и реконструктивная хирургия лица’’ 2007
- Ю.И. Бернадский ,, Травматология и восстановительная хирургия черепно-челюстно-лицевой области’’ 2006
- Аржанцев П.З., Виссарионов В.А., Давыдов Б.Н., Неробеев А.И., Плотников Н.А. ,,Восстановительная хирургия мягких тканей челюстно-лицевой области’’1997
- Ф.М. Хитров ,,Атлас пластической хирургии лица и шеи’’ 1984
- ,,SOBOTTA Атлас анатомии человека’’ том 1 под ред. Р. Путца, Р. Пабста 2010
- Неттер Ф. ,,Атлас анатомии человека’’4-е изд.,под ред. Н.О. Бартоша Л.Л. Колесникова 2007
Հեղինակ. Պապիկյան Ա.Վ., Խաչատրյան Ա. Ա.
ԵՊԲՀ դիմածնոտային վիրաբուժության ամբիոն
18.01.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ