Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Կոկորդի տարբեր պաթոլոգիաների բուժումը էնդոլարինգեալ միկրովիրաբուժության միջոցով
Օտոլարինգոլոգների պրակտիկ աշխատանքներում կոկորդի տարբեր պաթոլոգիաների ախտորոշման և բուժման մեթոդների կատարելագործման անհրաժեշտությունը կարևոր տեղ է գրավում: Հաճախ են հանդիպում հիվանդներ, որոնց մոտ խախտված է կենսական կարևոր ֆունկցիաները` շնչառական և ֆոնատորային: Բացի այդ, անատոմիական կառուցվածքից ելնելով, դժվար է կատարել հետազոտություններ և վիրահատական միջամտություններ:
Էրեբունի ԲԿ-ի ԼՕՌ բաժնում կոկորդի տարբեր պաթոլոգիաների բուժման էնդոլարինգեալ միկրովիրաբուժական մեթոդը ներդրվել է 1993թ-ին: Այդ ընթացքում`1993-2007թթ-ին, կատարվել է 672 վիրահատություն, որը վիրահատությունների ընդհանուր թվի` 14582, 21, 7% են կազմում:
Առաջին հայացքից, բոլոր ԼՕՌ վիրահատությունների շրջանում էնդոլարինգեալ միկրովիրահատական միջամտությունները քանակապես շատ չեն, սակայն դրանք լիովին չեն արտահայտում կատարված աշխատանքների ծավալները և բարդությունները, որոնք կախված են հիվանդության ծանրության աստիճանից, հիվանդների տարիքից, հատկապես կրտսեր և կրծքի հասակի երեխաների մոտ, միկրովիրաբուժական գործիքների և բարդ սարքավորումների կիրառումից, անզգայացման առանձնահատկությունից, լարինգոսկոպիական տվյալների գրանցման անհրաժեշտությունից:
Բոլոր էնդոլարինգեալ միկրովիրահատական միջամտությունները կատարվել են ընդհանուր անզգայացման տակ, հիմնականում էնդոտրախեալ, իսկ երեխեների մոտ հաճախ կիրառվել է թոքերի արհեստական ինժեկցիոն շնչառությունը:
Հիվանդները, վիրահատությունից մեկ օր առաջ, հետազոտվել են և նախապատրաստվել վիրահատության: Վիրահատությունների տևողություն չի գերազանցել 10-15 րոպեն, բացառությամբ անատոմիական անբարենպաստ կառուցվացքով դեպքերի` ողնաշարի պարանոցային հատվածի դժվարաշարժություն, ստորին ծնոտի ռիգիդություն, կարճ-լայն պարանոց և այլն:
Որպես օրենք հիվանդները դուրս են գրվել կլինիկայից վիրահատության հաջորդ օրը: Հեռացված գոյացությունները ուղարկվել են հիստոլոգիական հետազոտության:
Բոլոր հիվանդները վիրահատական միջամտությունից հետո մեկ տարի գտնվել են հսկողության տակ:
Վիրահատված հիվանդները ունեցել են հետևյալ պաթոլոգիաները`
- Նոդոզ բարորակ գոյացություններ (երգչի հանգույցներ, պոլիպներ, իրական ֆիբրոմաներ, անգիոֆիբրոմաներ, հեմանգիոմաներ, ոչ սպեցիֆիկ գրանուլեմներ)-389 դեպք,
- Կոկորդի կիստա-128,
- Կոկորդի պապիլոմատոզ-42,
- Քրոնիկ հիպերպլաստիկ լարինգիտ-62,
- Նախաքաղցկեղային վիճակներ-26,
- Կոկորդի չարորակ ուռուցքներ-25:
Առաջին խմբի հիվանդների մոտ ամենահաճախ հանդիպող հիվանդությունը ձայնալարի պոլիպն է-157, երկրորդ տեղում են երգչի հանգույցիկները-89, ֆիբրոմաները-39, անգիոֆիբրոմաները-38, հետինտուբացիոն գրանուլեմները-36: Այս խմբում հիվանդների 62%-ը կազմել են տղամարդիկ` 31-51տ. (դեպքերի 73%-ի):
Ձայնալարի կիստայով հիվանդների խմբում (128 հիվանդ) 57%-ը կազմում են տղամարդիկ: Ըստ մեր տվյալների, այդ պաթոլոգիան հանդիպում է հաճախ 41-60 տարեկան հասակում (67%): Վիրահատության ժամանակ կատարվել է կիստայի պատի հատում և հիմքի կյուրետաժ:
Կոկորդի պապիլոմատոզի բուժման ժամանակ մեր կլինիկայում կիրառվել է համընդհանուր ճանաչում ունեցող մեթոդը. ուռուցքի հեռացում էնդոլարինգեալ եղանակով, այնուհետև տեղային և ընդհանուր հակավիրուսային իմունոթերապիա: 42 հիվանդներից 18-ը եղել են երեխաներ` 5-14 տարեկան (11 տղա, 9 աղջիկ): 24 մեծահասակ հիվանդներից 14-ը եղել են կանայք: 18 հիվանդների մոտ պապիլոմատոզը ընթացել է վիրահատությունից հետո հաճախակի կրկնումներով, ուստի կատարվել է կրկնակի վիրաբուժական միջամտություն` 3-18 ամիս ինտերվալով: Հիվանդների այդ խմբի բուժումը համալրվել է հակավիրուսային թերապիա (վիրահատությունից հետո 10 օրը մեկ անգամ): Այդ մեթոդի շնորհիվ բոլոր հիվանդների մոտ դիտվել է դրական արդյունք:
Քրոնիկ հիպերպլաստիկ լարինգիտով 62 հիվանդների մոտ (38 տղամարդ, 24 կին) կատարվել է կոկորդի լորձաթաղանթի հիպերպլազիայի ենթարկված հատվածի մակերեսային կեղևազրկում, որի արդյունքում ունեցել ենք երկարատև դրական ֆունկցիոնալ էֆեկտ (3 տ. դիտարկումների ընթացքում): Կոկորդի նախաքաղցկեղային և չարորակ հիվանդություններով 51 հիվանդների մոտ կատարվել է բիոպսիա, հեռացված հյուսվածքի արագ հիստոլոգիական հետազոտություն և ԼՕՌ -ուռուցքաբանի կոնսուլտացիա:
Էնդոլարինգեալ միկրովիրաբուժությունը հնարավորություն է ընձեռում ճշտել ուռուցքի չափսերը և տարածվածությունը, հյուսվածաբանական կազմությունը, որից հետո հիվանդների բուժումը շարունակել ուռուցքաբանական դիսպանսերում:
Այսպիսով, կոկորդի տարբեր հիվանդությունների ժամանակ էնդոլարինգեալ միկրովիրաբուժության բարձր էֆեկտիվությունը ակնհայտ է դառնում մեր ներկայացրած բազմամյա փորձի միջոցով:
12.04.2008 Կարդացեք նաև
Մարդկության պատմության ամբողջ ընթացքում, արտաքին տեսքի պատկերացումների մեջ, քիթը զբաղեցնում է, կարելի է ասել, առաջտար տեղ: Այդ պատճառով ամենահեշտ միջոցը այլանդակել մարդու տեսքը` նրան քթից զրկելն է...
18.01.2017 Բանալի բառեր. վերծնոտային ծոցի բորբոքում, հայմորիտ
Վերծնոտային սինուսի օդոնտոգեն բորբոքումների հաճախականության մասին կարծիքները միանշանակ չեն [1]։ Օդոնտոգեն վերծնոտային սինուսները կազմում են ստոմատոլոգիական բոլոր հիվանդությունների ընդհանուր թվի 3-ից 7%-ը...
08.01.2013 Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշ
Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշը (ՔՕԱՀՀ) մի վիճակ է, որը բնորոշվում է քնի ընթացքում, շնչառական ուժերի պահպանման ֆոնի վրա առաջացող, վերին շնչուղիների տարբեր աստիճանի...
Քթի հարակից խոռոչների բորբոքային հիվանդությունների վիրահատական մեթոդների կատարելագործումը և նրանց կանխարգելումը ժամանակակից ռինոլոգիայի հրատապ խնդիրներից է: Օրգանիզմի ինչպես նաև վիրահատված հարքթային խոռոչների կրկնակի ինֆեկցումը պայմանավորված է ժամանակին չախտորոշված և չմաքրված, թաքնված ընթացքով էթմոիդիտներով և սֆենոիդիտներով...
15.04.2008 Ծանրալսության ախտորոշումը և բուժումը շարունակում է հանդիսանալ արդիական խնդիր օտորինոլարինգոլոգիայում:
Չնայած, օտովիրաբուժության հաջողությունների, ժամանակակից դիագնոստիկ սարքավորումների, լսողական սարքերի ներդրումների, լսողության խանգարումներով հիվանդները հանդիպում են բավականին մեծ քանակւթյամբ` հատկապես մանկական տարիքի երեխաներ և դեռահասներ...
Մանկական հասակում լսողական խանգարումների վաղ և ճշգրիտ հայտնաբերումը անհրաժեշտ նախապայման է հանդիսանում համապատասխան թերապևտիկ բուժման և վերականգնողական միջոցառումներ իրականացնելու համար: Երեխայի լսողության և խոսքի զարգացման համար անհրաժեշտություն է առաջանում լսողական ուղու ձևավորման զգացողական փուլում ախտորոշել լսողական խանգարումները և համապատասղան բուժում իրականացնել...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYItaZlO' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ