Առողջ ապրելակերպ Նուշ
Բաղադրությունը
Ջուր` 4-5%, ազոտային նյութեր` 18-19%, ճարպեր` 54-54.5%, էքստրակտային նյութեր` 17.5-18%, բջջաթաղանթ` 2.6-2.8%, մոխրացող մնացորդ` 2.5%:
Պարունակում է նաև վիտամին А (քիչ քանակով) և բավականին շատ В խմբի վիտամիններ:
Կիրառությունը
Հնադարյան բժշկության մեջ նուշը համարվել է շատ արժեքավոր դեղամիջոց: Իբն Մասսուին չոր և տապակած նուշն օգտագործել է աղիների թուլության դեմ, ցավոտ միզարտադրությունը մեղմելու համար: Ըստ Ռազեսի` նուշը շատացնում և ակտիվացնում է սերմանահեղուկը, նպաստում քաշի ավելացմանը: Ռուսական բժշկությունը լնդերի ամրացման համար խորհուրդ է տալիս բերանում միշտ նուշ պահել, այն նպաստում է նաև ճիճուների ոչնչացմանը: Ըստ Զոբենհեյմի և Դոբրոնրավովի` նուշից ստացած յուղը նշանակվում է շնչառական, սննդառական համակարգի, միզատար ուղիների, սեոական օրգանների հիվանդությունների դեպքում:
Ըստ Ամիրդովլաթի` դառը նուշն ունի մաքրող ագդեցություն: Այն պզուկներին և էկզեմային քսելու դեպքում բուժում է դրանք, եթե խառնվի գինու հետ և լվացվի գլուխը, կվերացնի թեփը, իսկ եթե գինի խմելուց աոաջ հինգ հատիկ նուշ ուտեք, չեք հարբի: Դառը նուշը նաև սրում է տեսողությունը, վերացնում միզակապությունը, հալեցնում միզապարկի քարերը: Քաղցր նուշը` թզի հետ ուտելուց, օգնում է կատաղած շան կծելու դեմ: Կորիզների կեղևի եփուկն իջեցնում է բարձր ջերմությունը, դադարեցնում է լուծը:
Նուշը, շնորհիվ ազոտային նյութերի ու ճարպերի բարձր պարունակության, շատ սննդարար է շաքարախտով տառապողների, միս չօգտագործողների համար:
«Մրգերի և բանջարեղենի բուժական հատկությունները»
Վ.Շ. ԱՍԼԱՆՅԱՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYLIjX5r' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_aroxj.php(236): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ