Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն
Սուր պանկրեատիտի ախտորոշման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)
Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով հիվանդների քանակի աճի միտում ամբողջ աշխարհում:
Ըստ անգլիացի հեղինակներ A.Tinto, D.A.Llojd [ցիտ. ըստ 20], սուր պանկրեատիտով հիվանդների քանակը վերջին 10 տարում ավելացել է 43%-ով : Վերջին 10 տարում սուր աբդոմինալ պաթոլոգիաների շարքում 3-րդ տեղը կայուն զբաղեցրել է սուր պանկրեատիտը՝ զիջելով միայն սուր ապենդիցիտին և սուր խոլեցիստիտին : Սուր պանկրեատիտին բաժին է ընկնում որովայնի օրգանների սուր հիվանդությունների ընդհանուր քանակի 11-16.5%-ը [1,2] :
Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի դասակարգման վերաբերյալ խոսելիս պետք է նշել, որ չնայած պանկրեատիտի ախտածագման ուսումնասիրման հաջողություններին, գոյություն ունեն տարաձայնություններ կլինիկական ձևերի դասակարգումների շուրջ, որոնցով պայմանավորված են հիվանդության ծանրությունը և ախտորոշման ու բուժման մարտավարության ընտրության յուրահատկությունները [14, 24] :
Պանկրեոնեկրոզի դասակարգման մեջ ստանդարտացման բացակայությունը դժվարացնում է պանկրեոնեկրոզով հիվանդների մոտ տարբեր մեթոդներով համալիր բուժման արդյունքների համեմատական գնահատումը : Շատ հեղինակներ նշում են, որ օպտիմալ, ռացիոնալ դասակարգման կիրառումը թույլ կտա հիմնավորել բաց և քիչ ինվազիվ վիրահատական բազմակի մեթոդների ընտրությունը և օբյեկտիվորեն գնահատել յուրաքանչյուրի արդյունավետությունը [7,10]:
Սուր դեստրուկտիվ պանկրեատիտով հիվանդների ախտորոշումը և ծանրության աստիճանի գնահատումը
Սուր պանկրեատիտի ախտորոշման գլխավոր հարցերն են` պանկրեոնեկրոզի առկայության կամ բացակայության փաստը, ենթաստամոքսային գեղձի ախտահարման ծավալի որոշումը, ինչպես նաև ենթաստամոքսային գեղձի փոփոխված հյուսվածքների ինֆեկցման փաստի վաղ որոշումը, որը և բուժման հետագա մարտավարության ընտրության գործում որոշիչ դեր է խաղում: Բազմաթիվ հեղինակների մեծամասնության կարծիքով սուր պանկրեատիտի տարբեր ձևերի բացահայտման նպատակով անհրաժեշտ են`
- հիվանդության կլինիկական պատկերի մանրակրկիտ գնահատում,
- պանկրեատիկ ֆերմենտների (ամիլազա, լիպազա) ակտիվության որոշումը արյան, մեզի և պերիտոնեալ էքսուդատի մեջ,
- հոմեոստատիկ ցուցանիշների դինամիկայի որոշում (արյան լեյկոցիտները, ինտոքսիկացիայի լեյկոցիտար ինդեքսը, հեմատոկրիտը, արյան կենսաքիմիական ցուցանիշները, արյան pH-ը),
- համալիր գործիքային հետազոտություն, որն իր մեջ ներառում է որովայնի խոռոչի և հետորովայնամզային տարածության ուլտրաձայնային հետազոտության տվյալներ, համակարգչային տոմոգրաֆիա [10, 17] :
Սուր պանկրեատիտի լաբորատոր ախտորոշումը
Սուր պանկրեատիտն արտահայտվում է ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալ խանգարումով` մասնավորապես հիպերֆերմենտեմիայի ֆենոմենով : Սուր պանկրեատիտի ախտածագման այս առանձնահատկությունը կիրառում են ախտորոշման նպատակով : Ջրազրկման արդյունքում հաճախ հանդիպում է հեմոգլոբինի և էրիթրոցիտների քանակի կեղծ բարձրացում : Կենսաքիմիական հետազոտությունների ժամանակ բնորոշ է արյան ամիլազայի բարձրացումը, որը ոչ միշտ է ուղիղ համեմատական ախտահարման ծանրությանը : Հետազոտության զգայունությունը 75-85% է, իսկ յուրահատկությունը` 68% [22] : Հնարավոր է տրանսամինազայի, թթվային ֆոսֆատազայի բարձրացում, հիպո- և դիսպրոտեինեմիա [19] : Սուր պանկրեատիտին ավելի բնորոշ են ինտերլեյկին-18-ի և արյան շիճուկի լիպազայի բարձր ցուցանիշները : Այս մեթոդի յուրահատկությունը կազմում է մոտ 81% : Շիճուկի լիպազայի հետազոտության ժամանակ հայտնաբերվում է սուր պանկրեատիտների 79%-ը, թեստի յուրահատկությունը կազմում է 88% : Պարզվել է, որ ամենաինֆորմատիվը մեզում տրիպսինոգեն-2-ի որոշումն է (մեթոդի զգայունությունը` 93%, յուրահատկությունը` 92%) : Սկսած 4-րդ օրվանից այս հետազոտությունների տեղեկատվությունը զգալի իջնում է, ինչը դարձնում է դրանց ոչ պիտանի նույնիսկ ծանր պանկրեատիտների ախտորոշման համար [21,23] :
Գերձայնային հետազոտությունը ներկայում սուր պանկրեատիտի ախտորոշման հիմնական մեթոդներից մեկն է, քանի որ հասանելի է և քիչ ինվազիվ : Այս հետազոտությունը թույլ է տալիս 40-90% դեպքերում հայտնաբերել սուր պանկրեատիտը : Իրական դրական արդյունքը կազմում է 85%, իրական բացասական արդյունքը` 86% : Հարպանկրեատիկ բջջանքում փոփոխությունների հայտնաբերումը առաջնային հետազոտության ժամանակ կազմում է դեպքերի 29%-ը : ԳՁՀ-ի զգայունությունը հարպանկրեատիկ թարախակույտերի հայտնաբերման ժամանակ կազմում է 53.3%, յուրահատկությունը` 87.5% : Առաջին հետազոտության ընթացքում տեսնել ենթաստամոքսային գեղձը հաջողվում է միայն դեպքերի 50%-ի ժամանակ, քանի որ սուր պանկրեատիտի ժամանակ հետազոտության համար էական արգելք է հանդիսանում աղիներում գազերի մեծ քանակի առկայությունը [5,6,7,16] : Հետորովայնամզային տարածության բջջանքի վրա ախտաբանական գործընթացի տարածման ժամանակ ԳՁՀ-ն հայտնաբերում է հյուսվածքների այտուց, թարախակույտերի առկայություն և սեկվեստրներ [3,11] :
Ախտորոշման էնդոսկոպիկ մեթոդներ
Ֆիբրոէզոֆագոգաստրոդուոդենոսկոպիան սուր պանկրեատիտի կասկածի դեպքում պարտադիր հետազոտություն է : Հետազոտությունը հնարավորություն է տալիս բացառել ստամոքսի և 12-մատնյա աղու սուր ախտաբանությունները, հնարավորություն է տալիս հայտնաբերել սուր պանկրեատիտի կողմնակի նշաններ (ստամոքսի հետին պատի այտուց, հեմոռագիկ ու էրոզիվ գաստրիտ, դուոդենիտ) : Մանիպուլյացիայի ժամանակ ուշադրություն է դարձվում 12-մատնյա աղու և դուոդենալ պտկիկի ախտաբանության առկայությանը (դիվերտիկուլներ, կոնկրեմենտի առկայություն, մեծ դուոդենալ պտկիկի ուռուցք) [1,12,13,24] :
Էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիան համարվում է անհայտ էթիոլոգիայի դեղնուկների ժամանակ շատ ինֆորմատիվ ախտորոշման մեթոդ : Այն զգալի մեծացնում է ֆիբրոախտորոշման հնարավորությունները, թույլ է տալիս պարզել և վերացնել բիլիոգեն պանկրեատիտի պատճառները [12,14] :
Ինֆորմացիայի մեծ ծավալ է պարունակում նաև էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտությունը : Հետազոտության առավելությունը արտաորովայնային ՈՒՁՀ-ի համեմատությամբ կայանում է նրանում, որ հստակ ուսումնասիրվում է ենթաստամոքսային գեղձի պոչը, ընդհուպ մինչև փայծաղային դրունք : Ինչպես նաև ավելի հստակ տեսանելի է գլխիկը` բնորոշ ախտաբանական փոփոխություններով [6,12,18] :
Ռենտգենոլոգիական հետազոտություններ
Ռենտգենոլոգիական հետազոտությունն ավելի հասանելի է : Այս հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել սուր պանկրեատիտի ախտորոշման կողմնակի չափորոշիչներ, ինչպես նաև պարզել այս հիվանդության այնպիսի բարդություններ, ինչպիսիք են թոքերի սկավառականման ատելեկտազներ, թոքաբորբեր, պլևրիտներ [17] :
Ռենտգենոլոգիական ախտորոշիչ մեթոդներից ավելի ինֆորմատիվ է համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) [13,25] : Այն հնարավորություն է տալիս գնահատել ենթաստամոքսային գեղձի չափերը, խտությունը, դեստրուկցիայի օջախների առկայությունը, հարպանկրեատիկ հյուսվածքներում ախտահարման ծավալը և տարածվածությունը : Ենթաստամոքսային գեղձի ծավալի 30%-ից ավելիի ախտահարման ժամանակ ՀՏ-ի արդյունավետությունը կազմում է գրեթե 100% [3,8] : Հիվանդության վաղ փուլերում (ենթաստամոքսային գեղձի այտուցի առկայության դեպքում միայն) ՀՏ-ն ոչ բավարար է ինֆորմատիվ : Զիջում է իր հնարավորություններով ԳՁՀ-ին [ 6, 21, 24 ] :
Մագնիտառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) իր ախտորոշիչ հնարավորություններով գերազանցում է ՀՏ-ին : ՄՌՏ-ի դեպքում հնարավոր է դառնում տեսնել ենթաստամոքսային գեղձի հյուսվածքի նույնիսկ աննշան փոփոխությունները սուր պանկրեատիտի զարգացման վաղ փուլերում[ 15, 16 ] :
Հատուկ ուշադրության է արժանի բիլիառ դեստրուկտիվ պանկրեատիտի ախտորոշումը : Բացի վերը նշված եղանակներից, շատ հեղինակներ օգտագործում են Ֆատերյան պտկիկի էնդոսկոպիկ վիզուալիզացիայի մեթոդը և ռետրոգրադ պանկրեատոխոլանգիոգրաֆիան` օբստրուկտիվ փոփոխությունների փաստը խոլեդոխի տերմինալ հատվածում և պանկրեատիկ ծորանում հաստատելու նպատակով (կոնկրեմոնտ, ուռուցք, ստրիկտուրա և այլն) : Սրան զուգահեռ հետազոտողների մեծ մասը նշում են էնդոսկոպիկ պապիլոսֆինկտերոտոմիա կատարման անհրաժեշտությունը հատկապես մեխանիկական դեղնուկով զուգորդված բիլիար պանկրեատիտների և/կամ խոլանգիտի դեպքում [18,20] :
Դեստրուկտիվ պանկրեատիտի վիրաբուժական բուժման մարտավարության որոշման հարցում կարևոր տեղ է գրավում պանկրեոնեկրոզի ստերիլ և ինֆեկցված ձևերի ախտորոշումը : Ենթաստամոքսային գեղձի և հարակից բջջանքի նեկրոզված հյուսվացքների ինֆեկցման դերը օրգանային անբավարարության ու սուր պանկրեատիտների բարդությունների զարգացման մեջ արդեն հայտնի է : Ինչպես նշում են G.Bassl, H.Beger et all ինֆեկցման փաստը ժամանակին հայտնաբերել միայն կլինիկական և լաբորատոր տվյալների հիման վրա շատ դժվար է :
Արտասահմանյան հեղինակների մեծամասնության կարծիքով ենթաստամոքսային գեղձի ստերիլ և ինֆեկցված նեկրոզի տարբերակիչ ախտորոշման գործում մեծ դերը պատկանում է ԳՁՀ-ի կամ ՀՏ-ի հսկողության տակ գեղձի և հարակից հյուսվածքների միջմաշկային բարակասեղային պուկցիային (fine needle aspiration - FNA) : H.Beger et all [ցիտ. ըստ 22] տվյալներով, մեթոդի զգայունությունը հասնում է 86%-ի, յուրահատկությունը` 95% : Պանկրեոնեկրոզի թարախային բարդությունների հայտնաբերումը հիմնվում է առավելապես ընդհանուր կլինիկական ախտանիշների և լաբորատոր գործիքային հետազոտությունների արդյունքների վրա, ինչի հետևանքով էլ հնարավոր է ինֆեկցված պանկրեոնեկրոզի ուշացած հայտնաբերում կամ էլ հիվանդության ստերիլ ձևերի ժամանակ` գերախտորոշում : Մի շարք հեղինակների տվյալներով, հիվանդության ծանրության աստիճանի գնահատումը հիմնվում է սուր պանկրեատիտով հիվանդների ֆիզիոլոգիական վիճակի պարամետրերի մի շարք կլինիկո-լաբորատոր ինտեգրալային սանդղակների գնահատման վրա [4,9,20] : Առավել տարածված են աշխարհում հետևյալ սանդղակները` Ransom(1974), Glasgow(1984), APACHE 2 (1984) SAPS(1984) :
Չնայած գրականությունում կան բազմաթիվ տեղեկություններ սուր պանկրեատիտների ախտորոշման նպատակով կիրառվող քիչ ինվազիվ մեթոդների մասին, դրանց արդյունավետության գնահատումը միանշանակ չէ : Մեր կարծիքով, սուր պանկրեատիտների ախտորոշման մեջ էնդոսկոպիկ եղանակների լայնորեն կիրառումը կոչված է ինչպես արագացնել հիվանդության առկայության կամ բացակայության փաստումը, այնպես էլ օգնում է որոշել հիվանդության ձևը և բուժման հետագա ընթացքը :
Գրականություն
- Бобров О.Е. Острый послеоперационный панкреатит. Киев. Феникс. 2000. с.172
- Брискин Б.С., Демидов Д.А. и др. Ранние видеолапароскопические и малоинвазивные вмешательства как путь снижения летальности в хирургии острого панкреатита. Эндоскопическая хирургия,1999.-№2-С.12.
- Дадвани С.А., Шулутко A.M., Ветшев П.С. и др. Современное лечение деструктивного панкреатита и его осложнений. Анналы xиpypгии. 2000.-№6.-с.39-42
- Данилов М.В. Дискуссионные вопросы хирургии острого деструктивного панкреатита. Анналы хирургической гепатологии. 2001.-Т.6.с.125-130
- Ившин В.Г., Якунин А.Ю., Романова Н.Н., Макаров Ю.И. Чрескожное лечение псевдокист поджелудочной железы. Анналы хирургической гепатологии. 1999.Т.4-№2.- С. 158
- Исхаков Б.Р., Ваккасов М- :Х., Мамадумаров Т.С. и др. Выбор способа лечения различных форм деструктивного панкреатита. 8-й Московский, международный конгресс по эндоскопической хирургии. Сборник тезисов.Москва. 2004-С.134-136.
- Кадощук Т.А., Кадощук Ю.Т, Бондарчук. 0.И. Хирургическая тактика при гемморрагических осложнениях кист поджелудочной железы. Анналы хирургической гепатологии.1999. Т.4.-№2.-С.159
- Кадощук Т.А. Хирургические вмешательства, при осложнённом хроническом панкреатите.Хирургия. 1991.-№2.- С.98-104.
- Кальф-Калиф Я.Я. О лейкоцитарном индексе интоксикации и его практическом значении. Врачебное дело. 1941.-№1.-С.32-35.
- Костюченко А.Ж. Деструктивный панкреатит. Стратегия и тактика лечения на современном этапе (впечатления участника 9-го съезда хирургов 20-22 сентября. 2000г.) : Вестник хирургии.2000, №4.
- Жостюченко А.Л., Филин . В :№ Неотложная панкреатология. Справочник для врачей, издание 2-е исправленное : исполненное СПб-Издательство Деане, 2000.
- Краснорогов В.Б., Филин В.Н., Веселов В.С. и др; Тактика хирурга при геморрагическом панкреатите. Актуальные вопросы хирургии поджелудочной железы. Тезисы докладов всесоюзной конференции. Киев.1988. с. 38-39
- Михайлусов С.В. Щадящие методы лечения под контролем ультразвука в ургентной абдоминальной хирургии : Автореф. дис. д-ра мед. наук.-М., 1998-.-С.23.
- Нестеренко Ю А., Шаповальянц ЮГ., Лаптев В.В. Панкреонекроз (клиника, диагностика и лечение). Москва, 1994.
- Савельев B.C., Огнев В.Ю. Острый панкреатит, Москва : Медицина, 1983, с.240.
- Савельев B.C., Гельфанд Б.Р., Гологорскиш В.А, Филимонов М.И :, Бурневич С.З. Деструктивный панкреатит, в свете современных представлений о сепсисе : Анналы хирургии; 1999. Т.5.-№26.-с9
- Савельев B.C., Филимонов В.И :, Гельфанд Б.Р;, Бурневич. С.З. Деструктивный панкреатит : алгоритм диагностики и лечения (проект). Новый Хирургический Архив.2002.Т.Г.-№5.-С.45-46.
- Филин В.И; Острые заболевания и повреждения поджелудочной железы. Ленинград, 1982.
- Шалимов С.А., Радзиховский A.Л., Нечитайло М.Е. Острый панкреатит и его осложнения Киев, 1990.
- Adams D.B; Anderson М.С. Changing concepts in the surgical management of pancreatic Pseudocysts. 7 Ann. Surg. 1992.-Vol.5 .-N8.-Р173-180
- Rattner D.W., Legermate D.A.,. Lee M.J. et all. Early surgical debridement of symptomatic pancreatic necrosis is benefical irrespective ofiinfection. Am. J. Surg.- 1992 :- Vol.63;-N;105 :-P.10 :
- Rao R., Prinz R.A :, Effect of failed computed tomography guided andendoscopic drainage on pancreatic pseudocyst management. Surgery.-1993.-Vol 164 :-N.4 :-P.843-847
- Soper N.J. at all : Role of laparoscopic cholecystectomy in the menegment of acute gallstone pancreatitis. Am.J.Surg.-1994.-Vol.167.-N1.-P.42-50
- Valette P.J.; Bretagnolle M. Plase de la radiologie interventionnelle daus Ie traitement des pseudokystes pancreatigues // Ann. Chir.-1990.-Vol.44.-N.-l.-P;63-65.
- Van Sonnenbery E., Wittich G.R, Gasola G. et all. Radiology.-1989.-N.-170;-P.757.
Մեդ-Պրակտիկ
10.02.2014
Հարգելի Անի բարև Ձեզ, ստորև ենթաստամոքսյին գեղձի վիրահատություններից հետո սննդակարգն է.
Лечебное питание после операций на поджелудочной железе
Лечебное питание больных, перенесших операции на поджелудочной железе, независимо от характера заболевания, должно складываться из двух этапов: искусственное питание (парентеральное, зондовое, смешанное) и естественное питание.
На исход оперативного вмешательства положительно влияют длительность искусственного питания больного, адекватный компонентный состав и энергетическая ценность нутриционного обеспечения.
- Этапность диетотерапии после операций на поджелудочной железе
- Первый этап – полное парентеральное питание. Продолжительность полного парентерального питания больных, перенесших тяжелые хирургические вмешательства на поджелудочной железе, должна быть не менее 10–12 дней при условии полной белково-энергетической обеспеченности рациона нутриционной поддержки. Это позволяет свести до минимума послеоперационные осложнения. При менее тяжелых оперативных вмешательствах переход от парентерального к естественному питанию может состояться не ранее 5–7-го дня.
- Второй этап – частичное парентеральное питание. Применяется в период перехода к естественному питанию. Сочетание постепенно нарастающего объема естественного питания с постепенно редуцирующимся парентеральным питанием – основное требование к лечебному питанию в условиях послеоперационной реабилитации. Это позволяет сохранить на должном физиологическом уровне белково-энергетическое обеспечение организма в данный период реабилитации и одновременно осуществлять плавно возрастающую пищевую нагрузку за счет механически, химически и термически щадящей гипокалорийной диеты.
- Третий этап – естественное питание. Необходимо максимально медленно увеличивать пищевую нагрузку больным после операций на поджелудочной железе. Решение вопросов о расширении пищевого рациона, перехода с одной диеты на другую, требует тщательной оценки показателей состояния организма и особенностей течения заболевания.
- Вначале больным после операций на поджелудочной железе назначается диета № 0а на срок 5–7 дней, а не на 2–3 дня, как при операциях на других органах.
- На смену диеты № 0а назначают диету № 1а на срок 5–7 дней, также восполняя белково-энергетический дефицит средствами парентерального питания.
- В дальнейшем рекомендуется переход на диету № 1б на срок 5–7 дней.
- В дальнейшем назначается первый вариант диеты № 5п . Его применяют в течение 1,5–2 месяцев.
- Затем в течение 6–12 месяцев используется второй вариант диеты № 5п . При хорошем самочувствии эту диету расширяют с соблюдением постепенного включения новых продуктов и блюд и увеличения их объемов. При отсутствии поносов в рацион включают сырые мелко шинкованные овощи (морковь, капуста), принимаемые в начале еды 3–4 раза в день по 100–150 г. При развитии секреторной и инкреторной недостаточности поджелудочной железы в послеоперационном периоде возникают симптомы панкреатогенной энтеропатии (понос, стеаторея, мальабсорбция) с развитием белково-энергетического дефицита. Данной категории больных требуется увеличение потребления белка до 120–130 г и уменьшением до 60–70 г жира. Как источник белка используют нежирное мясо (телятину, мясо кролика, цыплят), нежирные молочные продукты, рыбу, яичный белок. Исключают богатые пищевыми волокнами продукты. В рацион вводят продукты, богатые солями калия (морковный и другие соки перед едой, компоты из протертых сухофруктов) и кальция (кальцинированный и пресный творог). Диету дополняют поливитаминными препаратами или витаминно-минеральными комплексами. Желательно включение в рацион модульных белковых энтеральных смесей, гомогенизированных и пюреобразных консервов для детского и диетического питания. При нарушении толерантности к глюкозе или развитии диабета исключают из рациона или существенно ограничивают потребление легкоусвояемых углеводов.
Անի
04.02.2014
Կարդացեք նաև
Բանալի բառեր. անաստամոզիտներ, ախտորոշում, կանխարգելում, բուժում
Չնայած գիտական և գործնական բժշկության նվաճումներին, խոցային հիվանդությունը (ԽՀ) մնում է ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի առավել արդիական խնդիրներից մեկը...
Բանալի բառեր. անաստամոզ, անաստամոզիտներ, կանխարգելում, բուժում
Ստամոքսի մասնահատումից հետո հետվիրահատական շրջանում հանդիպող բարդությունների մեջ առաջին տեղերից մեկն է զբաղեցնում անաստամոզիտը [1,5,10]...
Բանալի բառեր. փայծաղի, լյարդի վնասումներ, ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային շերտագրություն
Համակցված վնասումների ախտորոշումը շարունակում է մնալ ժամանակակից անհետաձգելի վիրաբուժության արդի խնդիրներից մեկը...
Բանալի բառեր. փայծաղի վնասում, օրգանպահպան վիրահատություններ, սպլենէկտոմիա, որովայնային բարդություններ
Պոլիտրավմայի ժամանակ որովայնի խոռոչի օրգաններից ամենահաճախը վնասվում է փայծաղը, որի դեպքում սպլենէկտոմիան նախկինում համարվում էր բուժման միակ մեթոդը...
Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն
Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...
Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև...
Այսօր արդեն ակնհայտ է, որ միայն կլինիկական հետազոտությունների վրա հիմնված պրոֆիլակտիկ քննությունների մակարդակը չի կարող համապատասխանել առողջապահության արդի պահանջներին...
Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում) և համաճարակաբանական բարձր ներուժով[6,9]...
Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով հիվանդների քանակի աճի միտում ամբողջ աշխարհում...
Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև։ Դա պատմություն է մշտական անցումների...
Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...
Ինչպես ցույց են տալիս վերջերս կատարված հետազոտությունները [1], Արևելյան Եվրոպայի տարածքում ներերակային թմրանյութեր օգտագործող անձանց թվի շարունակական աճը և, միևնույն ժամանակ, բժշկական հաստատություններում աշխատանքի անվտանգության...
Բանալի բառեր. տրանսպլանտատ, ցլի պերիկարդ, լեղուղի, լեղապարկ, մորֆոլոգիական վերլուծություն
XXI դարի բժշկագիտության արագընթաց նվաճումները առայժմ չեն տվել լեղաքարային հիվանդությունից և դրանից բխող հետևանքներից վերջնականորեն խուսափելու հնարավորություն...
Բանալի բառեր. աղիքային անբավարարության համախտանիշ, միկրոօրգանիզմներ, ախտածնություն, միկրոշրջանառություն
Տարածուն պերիտոնիտով տառապող հիվանդների բուժման արդյունքները միշտ չէ, որ գոհացնում են կլինիցիստներին: Չնայած տեսականու գործնական բժշկագիտության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Հղիություն. 1-ին ամիս
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն