Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն
Լապարասկոպիկ ներվիրահատական ուլտրաձայնային հետազոտության արդյունավետությունը խոլեդոխոլիթիազների ախտորոշման ժամանակ
Ներածություն:
Խոլեդոխոլիթիազով բարդացած խոլեցիստիտների ախտորոշումը և բուժումը մնում է աբդոմինալ վիրաբուժության արդիական խնդիրներից մեկը: Շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում խոլեդոխոլիթիազը ախտորոշել ներվիրահատական մեթոդներով, քանի որ նախավիրահատական շրջանում ոչ միշտ է հաջողվում հաստատել քարերի առկայությունը ընդհանուր լեղածորանում: Այժմ, որպես ներվիրահատական ախտորոշման լավագույն մեթոդ լայնորեն օգտագործվում է լապարոսկոպիկ, ներվիրահատական ՈՒՁՀ-ը:
Նյութեր և մեթոդներ:
Հետազոտությունն անց է կացվել Մալաթիա ԲԿ–ի ԱԱԻ Էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոնում 42 հիվանդների մոտ: Ներվիրահատական ուլտրաձայնային հետազոտության համար օգտագործվում է սոնոգրաֆիայի տրանսէզոֆագիալ (5,5Մհց) հաղորդակ (ALOKA):
Լապարոսկոպիկ, ներվիրահատական ՈՒՁՀ ԼԽԷ-ի ժամանակ կիրառվում է հետևյալ ցուցումներով.
- դեղնություն անամնեզում:
- խոլեդոխոլիթիազի նախավիրահատական ոչ հստակ ախտորոշում. լեղու արտահոսքի խանգարման բիոքիմիական նշաններ(բիլիռուբինի, տրանսամինազաների, հիմնային ֆոսֆատազայի մակարդակի բարձրացում)` սոնոգրաֆիկ նորմալ տրամագծով և քարերի բացակայությամբ ընդհանուր լեղածորանի ֆոնի վրա:
- վիրահատության ընթացքում դիտարկվող մի շարք պատճառներ. տեսանելի լայնացած խոլեդոխ, գործիքով շոշափվող պնդություն, ենթաստամոքսային գեղձի այտուցված գլխիկ:
Արդյունքների քննարկում:
Այսպես, ներվիրահատական ՈՒՁՀ-ի կատարման համար հակացուցումներ չկան և կարելի է կատարել բազմաթիվ անգամ` ստանալով լայնածավալ ինֆորմացիա: Հետազոտության համար պահանջվում է 5-15 րոպե: Այստղեղ նշանակություն ունի նաև ֆինանսա-տնտեսական կողմը. հետազոտությունը շատ էժան է` համեմատած ներվիրահատական ախտորոշման մյուս մեթոդների հետ և հաշվի է առնվում միայն սարքավորումների մաշվածքամարումը:
42 հիվանդներից քարեր հայտնաբեվել են 16 դեպքում: 26 հիվանդներից, որոնց մոտ քարեր չէին հայտնաբերվել, 3-ի մոտ հետագայում հայտնաբերվել են մնացորդային(ռեզիդուալ) քարեր (կեղծ բացասական արդյունք): Սա պայմանավորված է ընդհանուր լեղածորանի տերմինալ հատվածում տեղակայված շատ մանր քարերի առկայությամբ: Եվ 16 հիվանդներից, որոնց մոտ քարեր էին հայտնաբերվել, 2 հիվանդի մոտ հետագա բուժման ընթացքում որպես քար ընդունվել էր լեղային թաձր մածուկը (կեղծ դրական արդյունք): Հետվիրահատական շրջանում, ներվիրահատական ՈՒՁՀ կիրառումից հետո, կապված հետազոտության հետ մենք բարդություններ չենք ունեցել:
Եզրակացություն
- Լապարասկոպիկ ՈՒՁՀ կիրառումը բավականին մեծացնում է խոլեդոխոլիթիազների ներվիրահատական ախտորոշման արդյունավետությունը:
- Լապարասկոպիկ ներվիրահատական ՈՒՁՀ-ը պետք է կիրառել որոշակի ցուցումների համաձայն:
25.04.2008 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ