Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն
Լապարասկոպիկ վիրաբուժության կիրառումը սուր պանկրեատիտների բուժման ժամանակ
Ներկայումս սուր պանկրեատիտը հանդիսանում է անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և ոչ լիարժեք ուսումնասիրված խնդիրներից մեկը: Այն գնալով ավելի ու ավելի արդիական է դառնում, քանի որ, սուր պանկրեատիտով հիվանդների թիվը, զգալի աճելով, գրավել է 3-րդ կայուն տեղը որովայնային պաթոլոգիաների շարքում՝ զիջելով միայն սուր ապենդիցիտին և սուր խոլեցիստիտին:
Սուր պանկրեատիտների բարդացած ձևերի ախտորոշման և բուժման ոչ բավարար արդյունքների պատճառը ստիպում է կատարելագործել և համակարգել եղած մեթոդները, ինչպես նաև փնտրել ախտորոշման և բուժման քիչ ինվազիվ այլ եղանակներ:
Շատ հաճախ, կոնսերվատիվ բուժման անարդյունավետության պարագայում, ցուցված է վիրահատական միջամտություն: Կատարվելիք մեծ, տրավմատիկ վիրահատությունները հղի են երկար և ծանր հետվիրահատական շրջանով, ինչպես նաև մեծ է բարդությունների թիվը այդ վիրահատություններից հետո: Այդ իսկ պատճառով, հնարավորինս, վիրաբույժները ձգտում են խուսափել սուր պանկրեատիտ ախտորոշումով հիվանդների վիրահատական բուժումից: Էնդոտեսավիրաբուժության ներդրումը հնարավոր դարձրեց խուսափել տրավմատիկ վիրահատություններից: Մինիմալ տրավմատիզացիան թույլ տվեց չսպասելով բարդությունների առաջացմանը, բուժումը սկսել վիրահատական միջամտությամբ, որով և լավացվեց տվյալ հիվանդների բուժման արդյունքները, ինչպես նաև մեծ հնարավորություններ ստեղծեց հիվանդության տարբեր ձևերի տարբերակմանը և պաթոգենետիկ բուժմանը:
Հետազոտության հիմք են կազմել 24 հիվանդների բուժման արդյունքները (20 տղամարդ և 4 կին՝ 41-60 տարեկան), որոնք ընդունվել են ստացիոնար սուր պանկրեատիտ ախտորոշումով: Բոլոր հիվանդներին կատարվել են կլինիկական համալիր հետազոտություններ՝ ավանդական կլինիկական և գերձայնային մեթոդներով: Հետազոտման հատուկ մեթոդ է հանդիսացել ախտորոշիչ լապարասկոպիան: Բուժման մեջ լայնորեն կիրառվել են բուժիչ և դինամիկ լապարասկոպիկ մեթոդներ:
Դինամիկ լապարոսկոպիան բաժանվել է երկու խմբի՝ հրատապ և պլանային: Հրատապ լապարասկոպիան կատարվել է հիվանդների բուժման բացասական դինամիկայի դեպքում: Պլանային լապարասկոպիան կատարվել է հարդարման նպատակով, դրանով իսկ փոքրացնելով որովայնի խոռոչում ինտոքսիկացիայի աղբյուրը: Այդ 24 հիվանդներից, որոնց մոտ սուր պանկրեատիտ ախտորոշումը հաստավել է, 14-ի մոտ առկա էր այտուցային ձևը, 6-ի մոտ՝ ճարպային պանկրեոնեկրոզ, 2-ինը՝ հեմորագիկ պանկրեոնեկրոզ, իսկ 2-ի մոտ ախտորոշվել է խառը տարբերակը: Հիվանդության բարդացած ընթացք ախտորոշվել է 8-ի մոտ (ֆերմենտային պերիտոնիտ):
Հիվանդներից 15-ի մոտ կատարվել է որովայնի խոռոչի հարդարում, տուալետ, դրենավորում, ճարպոնային ծոցի դրենավորում: 6-ի մոտ կատարվել է խոլեցիստէկտոմիա, ընդհանուր լեղածորանի դրենավորում (4 հիվանդի մոտ՝ ըստ Պիկովսկու, 2 հիվանդի մոտ՝ ըստ Կեռի), որովայնի խոռոչի հարդարում, տուալետ, դրենավորում, ճարպոնային ծոցի դրենավորում: Կլոր կապանի կաթետերիզացիա կատարվել է բոլոր հիվանդների մոտ:
Բուժիչ լապարասկոպիաների ժամանակ կատարվել է նպատակաուղղված լապարասկոպիկ միջոցառումներ՝ որովայնի խոռոչի և ճարպոնային ծոցի դրենավերում, լյարդի կլոր կապանի կատետերիզացիա, խոլեցիստէկտոմիա, ընդհանուր լեղածորանի դրենավորում: Դրենավորման համար օգտագործվել են պոլիքլորվինիլային (մեկ և երկլուսանցքային) դրենաժներ, որոնք որովայնի խոռոչ են ներմուծվել մանիպուլյացիոն թրոակարների միջոցով: Դրենաժների տեղադրման վայրը և քանակը կախված է եղել որովայնի խոռոչում պաթոլոգիայի տարածվածության աստիճանից:
Ճարպոնային ծոցի դրենավորումը կատարվել է Վինսլովյան անցքի կամ ստամոքս-հաստ աղիքային կապանի բացվածքի միջոցով:
Լյարդի կլոր կապանի կաթետերիզացիան կատարվել է բարակ թրոակարի միջոցով՝ որովայնի առաջային պատից: 1-2 մմ տրամագծով կատետրը խորասուզվել է կապանի հաստության մեջ, որից հետո պարբերաբար կլոր կապանի բջջանք է ներարկվել 0.25%-ոց նովոկաինի լուծույթ, սպազմոլիտիկներ, հակահիստամինային, հակաֆերմենտային պրեպարատներ և ցիտոստատիկներ:
Բուժական մեթոդը ընտրելիս առաջնորդվել ենք հետևյալ սկզբունքով. ամեն բուժիչ մանիպուլյացիա պետք է պաթոգենետիկ հիմնավորված լինի և սպասվող բուժիչ էֆեկտը չպետք է գերազանցի կատարման ռիսկը:
Մեր կլինիկայում կատարվող ախտորոշիչ և բուժիչ լապարասկոպիան հնարավորություն է տալիս ժամանակին ախտորոշել և բուժման հետագա ճիշտ տակտիկան ընտրել հիվանդության կոնկրետ փուլի համար՝ դրանով իսկ պայմանավորելով առողջացման լավ արդյունքները:
05.04.2008 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ